Թեմաներ
Ուրբաթ 01 / 24 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/24/2025   12:38 Ինչ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին 01/24/2025   12:12 Աբովյան քաղաքի «Ծիրան մարկետ»-ի հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է 01/24/2025   11:48 Դատավոր Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ-ն արձանագրում է ՀՀ-ում դատական իշխանության անկախության դեմ ոտնձգության փաստը. Դավիթ Հարությունյան 01/24/2025   11:43 Քանաքեռ-Զեյթունի ծննդատունը փակվել է ժամանակավոր՝ պարզաբանում են Երևանի քաղաքապետարանից 01/24/2025   11:22 Զեկույցից տպավորություն է, որ ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է էական սպառնալիքներ պարունակել. Աբրահամյան 01/24/2025   10:55 Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, ձերբակալվելուց հետո ազատ է արձակվել.կալանքի միջնորդությունը մերժվել է 01/24/2025   10:45 Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ-ն արձանագրել է՝ Կարեն Անդրեասյանն անաչառ չի եղել․ դատավորների միության հայտարարությունը 01/24/2025   10:43 Մեքենան բախվել է այլ մեքենայի, վերջինն էլ՝ ծառի. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց 01/24/2025   10:37 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 01/24/2025   10:34 Փրկարարները հեռացրել են սառցելեզվակները 01/24/2025   10:19 Սա աննախադեպ և բացառիկ երևույթ. շուրջ 7 ամիս է Չինաստանը Հայաստանում դեսպան չունի 01/24/2025   08:19 Անգրագետ փաստաթուղթ են ներկայացրել ԱԺ․ «Հրապարակ» 01/24/2025   08:15 300 հազար ադրբեջանցիների հարցն Ալիեւն առաջ է բրդում․«Հրապարակ» 01/24/2025   08:12 Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործերով դատական նիստերը. «Ժողովուրդ» 01/24/2025   08:07 Ադրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների․ «Հրապարակ» 01/24/2025   08:05 Հայկ Սարգսյանն անցել է թմրամիջոցներին․ «Հրապարակ» 01/24/2025   07:57 25 անձի տուգանք, 298-ին բանավոր դիտողություն. հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել 2024թ.-ի 2-րդ կիսամյակում. «Ժողովուրդ» 01/24/2025   07:53 ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ-ին` Հայաստանի անդամակցության նախագծին. «Ժողովուրդ» 01/24/2025   07:50 Նահապետ Գեւորգյանի որդու հարցը քննչական կոմիտեում է. «Ժողովուրդ» 01/23/2025   23:58 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/23/2025   23:49 Ռուսական 4 շրջանների երկնքում խոցվել է շուրջ 50 անօդաչու թռչող սարք 01/23/2025   23:39 Սյունիքում «Nissan Tiida»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 25 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ կա վիրավոր 01/23/2025   23:23 Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ 01/23/2025   23:16 Դատարանն արգելափակել Է Թրամփի հրամանագիրը, որը սահմանափակում է ծնունդով քաղաքացիության իրավունքը 01/23/2025   23:01 Գիտության, կրթության զարգացումը ՀՀ Կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է. Փաշինյանը՝ Նոբելյան մրցանակի արժանացած հայազգի անվանի գիտնականին 01/23/2025   22:48 Քոչարյանը փաստեր է հրապարակել. Ոստիկանը ոտքերով հարվածում է, բայց ինքն է տուժող ճանաչվել 01/23/2025   22:35 Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Պրոսպեկտ մոլ-Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը 01/23/2025   22:34 Փաշինյանը Թայլանդի վարչապետի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել համագործակցել առևտրի ոլորտում 01/23/2025   22:28 Հրազենային վնասվածքից ադրբեջանցի զինծառայող է մահացել 01/23/2025   22:19 Նախատեսվում է Փաշինյանի այցն ԱՄՆ 01/23/2025   22:05 Ադրբեջանը դիմել է ՄՕԿ՝ Փարիզի խաղերի մեդալները վերադարձնելու համար 01/23/2025   21:52 Մալաթիայի շուկայի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Opel»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի 01/23/2025   21:39 ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին բնակարան ձեռք բերելու 502 հավաստագիր է տրամադրվել 01/23/2025   21:21 Նախիջևանում մանկապիղծ մոլլա է ձերբակալվել 01/23/2025   21:11 Փաշինյանը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից՝ Goldman Sachs-ի նախագահ հետ 01/23/2025   21:00 Մասիս քաղաքում «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը. կան վիրավորներ 01/23/2025   20:58 Ադրբեջանը մոտեցել է Իրանի կարմիր գծերին և որոշակիորեն նաև, Ռուսաստանի կարմիր գծերին. Բադալյան (տեսանյութ) 01/23/2025   20:49 Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, հետո նոր ազդանշաններ են գալու․ Ղազարյան 01/23/2025   20:43 Փաշինյանը Bloomberg-ի Եվրոպական տնօրենի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական և ներդրումային միջավայրի զարգացմանն ուղղված հարցեր 01/23/2025   20:35 «Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց» . ՔՊ-ն ԱԺ ամբիոնից կեղծ թեզեր է գեներացնում 01/23/2025   20:28 Պարգեւավճարների համար գումար կա, իսկ մանկական պոլիկլինիկաների համար՝ ոչ. Ասում են՝ ֆինանսավորումը հերիքում է, որ ռենտգենն աշխատի երեք օր.. 01/23/2025   20:10 Բժիշկները խոսել են սուշիի անսպասելի օգտակարության մասին 01/23/2025   19:56 ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա բոլոր աջակցության ծրագրերի 90 օրով սառեցումը վերաբերում է նաև Հայաստանին․ Ավետիսյան 01/23/2025   19:36 Այնթափի տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ 01/23/2025   19:19 Երեխային բռնաբարած խնամակալը 10 տարվա ազատազրկման է դատապարտվել Ռուսաստանի տարածաշրջանում 01/23/2025   19:06 Լավրովն ու Թուրքիայի ԱԳՆ-ն պայմանավորվել են Սիրիայի հարցով կապի մեջ մնալ 01/23/2025   18:58 Ինչ է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանի թալանված աներձագը. հափշտակված ոսկյա զարդերը հայտարարագրված չեն եղել 01/23/2025   18:54 Էդգար Արսենյանն ընդգրկվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակում 01/23/2025   18:45 Եռակողմ հայտարարությունից իր ստորագրությունը հետ կանչելու մասին հայտարարություն Երեւանից չի հնչել. Զախարովան արձագանքել է Բաքվին 01/23/2025   18:44 Գառնիում կնոջ շիրմաքար են կոտրել. կասկածյալը որդին է. shamshyan.com
01/22/2025   22:33 Դեռահասը գնացքի տակ է ընկել առցանց խաղի պատճառով 01/23/2025   18:58 Ինչ է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանի թալանված աներձագը. հափշտակված ոսկյա զարդերը հայտարարագրված չեն եղել 01/23/2025   16:00 Մեր սիրելի վարչապետը առանց ձեզ էլ մեզ կընդուներ, ես դժգոհ չեմ, եկել եմ աչքդ հանեմ. բողոքի ակցիայի մասնակիցը՝ լրագրողին 01/22/2025   14:09 Արցախը հանձնել են ռուսները՝ Ադրբեջանի հետ համագործակցելով, թող իրենք էլ վերադարձնեն. ՔՊ-ական պատգամավոր 01/22/2025   15:20 Տիգրան Ավինյանը հետքայլ է անում. հանրային տրանսպորտի սակագների կիրառման տրամաբանությունը կվերանայվի 01/23/2025   20:58 Ադրբեջանը մոտեցել է Իրանի կարմիր գծերին և որոշակիորեն նաև, Ռուսաստանի կարմիր գծերին. Բադալյան (տեսանյութ) 01/23/2025   12:51 Սեյրան Օհանյանի մեղադրանքը վերաորակվեց, դատախազը հրապարակեց մեղադրանքի որոշումը 01/22/2025   21:21 Անփութությամբ թույլ տրված դատական սխալների համար դատավորը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, ԲԴԽ-ն պետք է կանխեր վատ պրակտիկան․ փաստաբանը՝ Գառնիկ Ստեփանյանի գործի մասին 01/22/2025   13:29 Թալանել են տունս, տարել են գումար, մի քանի ոսկյա շղթա, ժամացույց, վնասի չափը կազմել է 7,5-8 մլն դրամի չափով է. Հրաչյա Հակոբյան 01/23/2025   14:44 Փաշինյանը հիմա էլ հրապարակել է կադրեր Դավոսում իր ու կնոջ հյուրանոցային համարից. տեսանյութ 01/23/2025   10:45 Դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նկատողություն հայտարարեց 01/23/2025   08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ» 01/22/2025   21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը 01/22/2025   22:02 17-ամյա երիտասարդը փորձել է փրկել ջրվեժն ընկած ընկերուհուն և զոհ դարձել 01/23/2025   08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ» 01/22/2025   16:49 Տավուշում ապրող մեր հայրենակիցները սպասում են այդ հարցի պատասխանին՝ Ոսկեպար-Կիրանց ճանապարհի որևէ հատվածի հանձնում Ադրբեջանին կա՞.Դանիելյանը՝ Գրիգորյանին 01/23/2025   20:49 Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, հետո նոր ազդանշաններ են գալու․ Ղազարյան 01/23/2025   20:35 «Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց» . ՔՊ-ն ԱԺ ամբիոնից կեղծ թեզեր է գեներացնում 01/23/2025   13:26 Մարդ կա գալիս, ասումա՝ տղայիս եմ նշանում, էսքան պակաս ա, մարդու դրության մեջ մտնում, տալիս ենք, բայց դրանից հարկվում ենք, չէ՞. ոսկու շուկայի աշխատակից 01/23/2025   19:56 ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա բոլոր աջակցության ծրագրերի 90 օրով սառեցումը վերաբերում է նաև Հայաստանին․ Ավետիսյան

Վճռաբեկ դատարանի դատավորի նախկին օգնականի պատիժը մեղմեցին. պայմանականորեն չի կիրառվի 07/05/2014   15:24  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ


Վերաքննիչ դատարանը պատժաչափի մասով փոփոխել է ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորի նախկին օգնական  Արմեն Դավթյանի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավճիռը:

Վերադաս դատարանը որոշում է ընդունել առանձնապես խոշոր չափերի խարդախության ու փաստաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեղադրանքով 4 տարի ժամկետով ազատազրկումը պայմանականորեն չկիրառելու ու 2 տարվա փորձաշրջան սահմանելու մասին:

Դատաքննությամբ դատարանը հիմնավորված է համարել, որ ՀՀ դատական դեպարտամենտի աշխատակից՝ ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորի օգնական Արմեն Դավթյանը ՀՀ վճռաբեկ դատարանում 24.01.2013թ. ստացված քաղաքացիական գործի նյութերին ծանոթանալու ընթացքում տեղեկացել է, որ 11.07.2012թ. վճարման հանձնարարագրով, «Պրոմեթեյ Բանկ» ՍՊ ընկերության կողմից, ՀՀ ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի հաշվեհամարին, առաջին ատյանի դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք բերելու համար որպես պետական տուրք Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցվել է 5.154.484 ՀՀ դրամ։

Նպատակադրվելով խաբեության միջոցով հափշտակել այդ գումարը` մինչև 2013թ. փետրվարի 22-ը ՀՀ վճռաբեկ դատարանում գտնված այդ քաղաքացիական գործի նյութերից Արմեն Դավթյանը հանել է վճարման հանձնարարագիրը և դրա փոխարեն գործի նյութերին է կցել պատճենը, իսկ բնօրինակը պահել է իր մոտ։

2013թ. հունիսի սկզբին ամբաստանյալ Արմեն Դավթյանը կեղծել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթերը. «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ ձևաթղթի և կլոր կնիքի դրոշմով իր կողմից սկանավորված փաստաթղթի հիմքն օգտագործելով, համակարգչային «Ֆոտոշոպ» ծրագրի միջոցով նշված բանկի անունից ամբաստանյալ Ա.Դավթյանը կազմել է ՀՀ ֆինանսների նախարարությանը հասցեագրված գրություն` նշելով, որ քաղաքացիական գործով վեճը լուծվել է կողմերի հաշտությամբ և անհրաժեշտ է վերաքննիչ բողոք բերելու համար որպես պետական տուրք վճարված գումարը հետ վերադարձնել` այն փոխանցելով Նաիրա Խաչատրյանի համապատասխան հաշվեհամարին։

Ամբաստանյալ Արմեն Դավթյանն իրեն պատկանող համակարգչով պատրաստել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի ձևաթուղթը և դրա վրա կազմելով տեղեկանք` նշել է՝ իբրև թե վերաքննիչ բողոքի համար «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ի կողմից վճարվել է պետական տուրք, սակայն բողոք չի ներկայացվել և անհրաժեշտ է վճարված պետական տուրքը վերադարձնել։

Օգտվելով դատական ակտերը ՀՀ վճռաբեկ դատարանի կնիքով վավերացնելու իր հնարավորությունից` ամբաստանյալ Արմեն Դավթյանն այդ տեղեկանքը կնքել է ՀՀ վճռաբեկ դատարանի կնիքով և այդ կեղծված պաշտոնական փաստաթղթերն իր տրամադրության տակ գտնվող պետական տուրքի վճարման վերոհիշյալ անդորրագրի բնօրինակի հետ միասին 2013թ. հունիսի 17-ին գցել է ՀՀ ֆինանսների նախարարության շենքի առաջին հարկում գտնվող փոստարկղ։

Մինչ այդ ամբաստանյալ Արմեն Դավթյանը, իր ծանոթ, վկա Արթուր Խաչատրյանին ներկայացնելով, որ բանկային փոխանցումով իրեն իբրև թե պետք է ուղարկվեն գումարներ և դրա համար անհրաժեշտ է այնպիսի անձ, որն ունի բանկային հաշիվ, օգնություն ստանալու ակնկալիքով դիմել է վերջինիս։

Արթուր Խաչատրյանը, տեղյակ չլինելով Արմեն Դավթյանի իրական մտադրության մասին, նշված գումարն իր կնոջ՝ Նաիրա Խաչատրյանի բանկային հաշվեհամարին փոխանցելու, գումարը ստանալու և նրան տրամադրելու վերաբերյալ տվել է իր համաձայնությունը, որից հետո Արմեն Դավթյանին տվել է «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ում իր կնոջ ունեցած բանկային հաշվեհամարի տվյալները։

Կեղծված փաստաթղթերը և վճարման անդորրագիրը ՀՀ ֆինանսների նախարարության փոստային արկղը գցելուց մի քանի օր անց ամբաստանյալ Արմեն Դավթյանը խնդրել է Արթուր Խաչատրյանին, որպեսզի վերջինիս կինն այցելի բանկ և հաշվեհամարին փոխանցված 5.154.484 ՀՀ դրամ գումարն ստանա։

2013թ. հունիսի 20-ին ՀՀ ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի հաշվեհամարից «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲ ընկերության Դավիթաշենի մասնաճյուղի` Նաիրա Խաչատրյանի հաշվեհամարին որպես եկամուտների վերադարձ փոխանցվել է 5154484,3 ՀՀ դրամ գումար, որը նույն օրը Նաիրա Խաչատրյանն ստացել է և Արթուր Խաչատրյանի միջոցով նույն օրը փոխանցել Արմեն Դավթյանին։

Ստանալով խաբեությամբ հափշտակված առանձնապես խոշոր չափերի վերոհիշյալ գումարը` ամբաստանյալ Արմեն Դավթյանն այն պահել է իր մոտ։

2013թ. հունիսի 28-ին Նաիրա Խաչատրյանի միջոցով, վերջինիս վերոհիշյալ հաշվեհամարին մուտքագրելով 5.154.484 ՀՀ դրամ` ամբաստանյալ Ա.Դավթյանն այն փոխանցել է ՀՀ ֆինանսների նախարարության համապատասխան հաշվեհամարին, այսինքն՝ իր կողմից հափշտակված գումարը հետ է վերադարձրել։

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի մարտի 4-ի դատավճռով՝ ամբաստանյալ Արմեն Դավթյանը մեղավոր է ճանաչվել՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել  4 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման, և տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի` 200.000  ՀՀ դրամ գումարի չափով։

Գործը Վերաքննիչ դատարանում քննվել է ամբաստանյալի պաշտպան Կ.Աղաջանյանի բողոքի հիման վրա:  

Վերաքննիչ դատարանը գտել է, որ առաջին ատյանի դատարանը սխալ հետևության է հանգել՝ Ա.Դավթյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու, ինչպես նաև՝ ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին հասնելու հնարավորության մասին:

Ինչպես երևում է գործի նյութերից, Ա.Դավթյանը նախկինում դատապարտված չի եղել, բնութագրվում է դրականորեն, նրա խնամքին է գտնվում վատառողջ կինը, մինչև տասնչորս տարեկան երկու երեխա, իրեն լիովին մեղավոր ճանաչելով և տալով խոստովանական պայմաններ` անկեղծորեն զղջում է կատարածի համար, հանցագործությամբ տուժողին պատճառված գույքային վնասն ամբողջությամբ, քրեական գործի հատուցումից ավելի քան երկու ամիս առաջ կամովին հատուցել է:

Վերաքննիչ դատարանը հանգել է հետևության, որ Ա.Դավթյանի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ուստի՝ նրա նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չպետք է կիրառել:

 

 

 


Արխիվ

[]