Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ)

Նախկին տնօրենին չի առևանգել, տեղի ունեցածը թյուրիմացության արդյունք է. դատարանը ճանաչել է ամբաստանյալի անմեղությունը 07/05/2014   12:43  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Դատավճռով ճանաչվել և հռչակվել է ամբաստանյալ Էդգար Խլոյանի անմեղությունը՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ մարդուն առևանգելու մեղադրանքում, Էդգար Խլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ու  նա արդարացվել` նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։
 
Ապօրինի կերպով գազային զենք կրելու մեղադրանքի մասով Էդգար Խլոյանի նկատմամբ կիրառվել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային Ժողովի՝ 03.10.2013թ. որոշումը: Այս մասով քրեական գործի վարույթը կարճվել է և քրեական հետապնդումը դադարեցվել։
 
Նախաքննական մարմինն Էդգար Խլոյանին մեղադրանք էր առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ  հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 235-րդ  հոդվածի 4-րդ մասով:
 
Ըստ մեղադրանքի՝ Էդգար Խլոյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, 2012թ. հոկտեմբերի 16-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, որպես զենք օգտագործվող, իր մոտ ապօրինի կրած «ՌԵՔ» տեսակի 9մմ տրամաչափի գազային ատրճանակի գործադրմամբ Էջմիածին քաղաքի Բաղրամյան 2 հասցեում գտնվող շենքի դիմացից իր կողմից վարած «ՎԱԶ-210124» մակնիշի ավտոմեքենայով, բռնություն գործադրելով, բացահայտ առևանգել է «ԷԿԼՕՖ» ունիվերսալ վարկային կազմակերպության գործադիր տնօրեն Արայիկ Պապիկյանին։
 
Դատաքննությամբ հիմնավորվել է, որ քրեական գործով տուժող Արայիկ Պապիկյանը և ամբաստանյալ Էդգար Խլոյանն աշխատել են միասին մի քանի տարի շարունակ «ԷԿԼՕՖ» ունիվերսալ վարկային կազմակերպության Էջմիածնի գրասենյակում:
 
Տուժող Արայիկ Պապիկյանն աշխատել է «ԷԿԼՕՖ» ունիվերսալ վարկային կազմակերպության Էջմիածնի գրասենյակում՝ որպես վարկային կազմակեևպության գործադիր տնօրեն, իսկ Էդգար Խլոյանը՝ որպես վարկային մասնագետ: Էդգար Խլոյանը 2012թ. ամռանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ 
 
Տուժող Արայիկ Պապիկյանի և ամբաստանյալ Էդգար Խլոյանի փոխհարաբերությհունները եղել են նորմալ, իրար նկատմամբ թշնամանք չեն ունեցել, լարված հարաբերություններ նրանց միջև չեն եղել, միմյանցից պարտք ու պահանջ չեն ունեցել։ 
 
2012թ. հոկտեմբերի 16-ին՝ ժամը 16:00-17:00-ի սահմաններում, Էդգար Խլոյանը զանգահարել է «Էկլոֆ» վարկային կազմակերպության աշխատակից իր նախկին աշխատանքային ընկերներին և հրավիրել՝ իրենց իր որդու ծնվելը նշելու: Էդգար Խլոյանը զանգահարել է նաև «Էկլոֆ» վարկային կազմակերպության հեռախոսահամարին, որպեսզի տնօրեն Արայիկ Պապիկյանին նույնպես հրավիրի խմելու, սակայն հեռախոսազանգին պատասխանող չի եղել: 
 
Դրանից հետո Էդգար Խլոյանը երկու գարեջուր է գնել եւ խմել վարկային կազմակերպության շենքի մոտ՝ մեքենայի մեջ նստած: Ապա բռնել է «ԷԿԼՕՖ» ունիվերսալ վարկային կազմակերպության գլխավոր մուտքից դուրս եկած Արայիկ Պապիկյանի ձախ ձեռքից, քաշել է և ասել, որ պիտի միասին գնան խմելու, թե ինչ-որ այլ տեղ, և Արայիկ Պապիկյանը հարված է զգացել դեմքի շրջանում:
 
Արայիկ Պապիկյանն այդ ժամանակ Էդգարի ձեռքում որևէ առարկա չի տեսել, նկատել է, որ Էդգար Խլոյանը գտնվել է ոչ սթափ վիճակում, և դա նրան դուր չի եկել, դուր չի եկել նաև Էդգար Խլոյանի պահվածքը, չի հասկացել նրա խոսքերը, թե արդյոք պիտի գնա՞ն խմելու, թե՝ այլ տեղ:
 
Այդ իսկ պատճառով Արայիկ Պապիկյանն Էդգար Խլոյանին առաջարկել է նստել մեքենան, որպեսզի գնան ճշտեն, թե ինչ է եղել: Նրանք նստել են մեքենան, ու Էդգարը մեքենան վարել է Էջմիածին քաղաքով: Էդգարը մեքենայի սրահի պահախցիկում փնտրել է իր հեռախոսը, այն փնտրելու ընթացքում պահախցիկում բազմաթիվ թղթեր են եղել, որոնք պահախցիկից հանելիս թափվել են մեքենայի մեջ, պահախցիկից Էդգարը դուրս է հանել նաև ատրճանակ:
 
Էդգարը, պահելով ատրճանակը ձեռքում և օգտվելով Ա.Պապիկյանի հեռախոսի լույսից, փնտրել է կորած հեռախոսը, այնուհետև նա ատրճանակը դրել է մեքենայի նստատեղի աջ կողքը: Արայիկ Պապիկյանն Էդգարի Խլոյանի՝ խմած վիճակում մեքենան վարելուց վախ է զգացել ու երբ հասել են իրենց շենքի մոտ, Էդգարին առաջարկել է բարձրանալ իրենց տուն սուրճ խմելու:
 
Էդգարն Արայիկ Պապիկյանին պատասխանել է, որ խմած վիճակում չի ցանկանում բարձրանալ իրենց տուն և առաջարկել է դրա փոխարեն միասին գնալ գարեջուր խմելու: Էդգարը կանգնել է ինչ-որ խանութի մոտ ու իջնելով մեքենայից՝ ցանկացել է գնալ գարեջուր գնել, սակայն Արայիկ Պապիկյանը հրաժարվել է գարեջուր խմելու առաջարկից և առաջարկել է Էդգարին իրեն հետ տանել գրասենյակ, քանի որ, իր հիշելով, գրասենյակի դուռը բաց է թողել:
 
Դրանից հետո Էդգար Խլոյանն Արայիկ Պապիկյանին տարել է աշխատանքի վայր, որտեղ տեսնելով վարկային կազմակերպության դիմաց, փողոցում կանգնած, փարոսիկները միացրած ոստիկանության մեքենան՝ կանգնել է մեքենայի հետևի մասում, որտեղ Պապիկյանն իջել է մեքենայից ու արագ քայլելով մտել է շենք: Շենքի մուտքի մոտ կանգնած ոստիկանները մոտենալով Էդգար Խլոյանի մեքենային՝ վերջինիս դուրս են հրավիրել մեքենայից, որից հետո բերման են ենթարկել ոստիկանության Վաղարշապատի բաժին, իսկ մեքենան էլ տեղափոխել են ոստիկանության հատուկ պահպանվող տարածք:
 
Դատարանը գտել է, որ նախաքննական մարմնի կողմից Էդգար Խլոյանի մտադրության մասին որևէ փաստական հանգամանք կամ ապացույց ձեռք չի բերվել, իսկ դատաքննությամբ հաստատվել է, որ Էդգար Խլոյանն Արայիկ Պապիկյանին առևանգելու մտադրություն չի ունեցել: Գործի նյութերով էլ առկա չէ որևէ ապացույց առ այն, որ Էդգար Խլոյանը դիտավորություն է ունեցել կամ նրա դիտավորությունն ուղղված է եղել Արայիկ Պապիկյանին իր գտնվելու մշտական կամ ժամանակավոր բնակության վայրից այլ վայր տեղափոխելուն և այնտեղ պահելուն: 
 
Դրան հակառակ՝ դատաքննությամբ հիմնավորվել է, որ Էդգար Խլոյանը նպատակ է ունեցել իր նախկին աշխատանքային ընկերներին և տնօրեն Արայիկ Պապիկյանին հրավիրել ինչ-որ մի տեղ խմելու և նշելու իր որդու ծնվելը: 
 
Նախաքննական մարմնի կողմից, ըստ դատարանի իրավական վերլուծության, հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ հանցավորի մոտ զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների միայն առկայությունը բավարար չէ՝ արարքը ՀՀ քրեական օրենսգքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով որակելու համար: Նման որակման համար անհրաժեշտ է, որպեսզի հանցավորը տվյալ զենքով կամ առարկայով տուժողին սպառնա կամ նրա առողջությանը վնաս պատճառի, տուժողի նկատմամբ սպանության կամ վնաս պատճառելու փորձ կատարի, սպառնա տուժողին սպանել կամ նրա առողջությանը վնաս պատճառել և այլն:
 
Տվյալ դեպքում Էդգար Խլոյանի կողմից գործով տուժող ճանաչված Արայիկ Պապիկյանին զենքով չսպառնալու, նրա նկատմամբ զենք չկիրառելու և զենքի գործադրմամբ նրան չառևանգելու հանգամանքը հիմնավորված է հենց իր՝ տուժող Արայիկ Պապիկյանի՝ գործում առկա մասնավոր հարցման, որպես տուժողի հարցաքննության, առերես հարցաքննության արձանագրություններով և նախաքննության մարմնին ուղղված դիմումով այն մասին, որ նրա և Էդգար Խլոյանի միջև տեղի ունեցածը թյուրիմացության արդյունք է, իրականում առևանգում տեղի չի ունեցել և նա Էդգար Խլոյանի նկատմամբ որևէ բողոք չունի:
 
Այս  հանգամանքը տուժող Արայիկ Պապիկյանը պնդել է նաև դատարանում՝ դատաքննության ժամանակ՝ հայտնելով դատարանին, որ Էդգար Խլոյանի ավտոմեքենան նա իր կամքով է նստել և Էդգար Խլոյանը նրա նկատմամբ որևէ բռնություն, առավել ևս զենքի գործադրմամբ բռնություն չի կիրառել:
 
Էդգար Խլոյանը ցանկացել է նրան գարեջուր հյուրասիրել, որից նա հրաժարվել է: Նա Էդգար Խլոյանին առաջարկել է գնալ իրենց տուն՝ սուրճ խմելու, որից վերջինս հրաժարվել է՝ ասելով, որ խմած վիճակում նրա տուն չի ցանկանում գնալ, ու եթե նա զգար, որ իրեն Էդգար Խլոյանն առևանգում է, նա ուներ հնարավորություն և կարող էր բացել մեքենայի դուռն ու հեռանալ:  
 
Այսպիսով, Էդգար Խլոյանն Արայիկ Պապիկյանին առևանգելու նպատակ և դրդապատճառ չի ունեցել և վերջինիս իր կամքին հակառակ կամ առանց նրա կամքը հաշվի առնելու բնական միկրոսոցիալական միջավայրից դուրս չի հանել և մշտական կամ ժամանակավոր բնակության վայրից այլ վայր չի տեղափոխել ու այնտեղ չի պահել: 
 
 
 

Հարակից հրապարակումներ`

13:20 22/06/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԵրկու ամբաստանյալներից մեկը արդարացվեց, իսկ մյուսի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց
14:15 20/06/2014  |  ԳՈՐԾ #Գլխավոր դատախազի տեղակալի բողոքները մերժվեցին. բռնաբարության գործով արդարացման դատավճիռը մնաց ուժի մեջ
00:44 19/06/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԴատախազը պահանջում էր կարճել քրեական գործի վարույթը, իսկ դատարանն արդարացրեց
19:31 11/06/2014  |  ԳՈՐԾ #Դատարանը բացահայտել է քննության զավեշտները. Ճանաչման են ներկայացվել կարտոֆիլները՝ տուժողը չի ճանաչել
15:51 07/06/2014  |  Քրեական խրոնիկոնՍուտ ցուցմունք տալու մեղադրանքում արդարացվել է
12:40 04/06/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱվելի քան 2,5 տարի տևած դատաքննության արդյունքում դատախազը դատարանում հրաժարվել է մեղադրանքից. Դատարանը բժիշկին արդարացրել է
11:16 02/06/2014  |  ԳՈՐԾ #Դատարանի նոր կազմն էլ կայացրեց արդարացման դատավճիռ
00:02 05/04/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրդարացվել է ինքնասպանության հասցնելու մեղադրանքում. Դատարանը բացահայտել է նախաքննական մարմնի խեղաթյուրումներն ու բացթողումները
18:02 22/02/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԿեղծ սնանկության մեղադրանքը հիմնավորված չէր. արդարացման դատավճիռ՝ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանում
09:02 04/02/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրդարացման դատավճիռ. Տաքսու վարորդը աշխատավարձ է ստացել, ոչ թե նպաստել պոռնկությամբ զբաղվելուն

Արխիվ

[]