ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարդան Պետրոսյանի վթարի գործով դատավորը դահլիճից դուրս հրավիրեց տուժողին 07/04/2014 17:48 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի գործով տուժող Հայկ Հակոբյանի նկատմամբ դատարանը սանկցիա կիրառեց՝ նրան դուրս հրավիրելով դատարանի դահլիճից: Պատճառը` Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի հասցեին նրա հնչեցրած սպառնալիքներն ու վիրավորական արտահայտություններն էին:
Ինչպես արդեն նշել ենք, դատարանում այսօր ցուցմունք տվեց տուժող Արթուր Հակոբյանը, ինչից հետո Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարեց, որ նրա` դատարանում ասածներն էապես տարբերվում են նախաքննության ընթացքում տված ցուցմունքներից: Իսկ դատարանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը` դատարանում Արթուր Հակոբյանի նախաքննական ցուցմունքը հրապարակելու մասին:
Պաշտպանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նախաքննական մարմնին Արթուր Հակոբյանն ասել էր, մեքենայի կայանված վայրի և Ճանապարհի երթեւեկելի գոտու միջեւ եղած հեռավորությունը եղել է 5 մետր, ավելի ուշ 18-20 մետր էր նշել, իսկ այսօր՝ դատարանում` 10-12 մետր: Նիկոլայ Բաղդասարյանը պարզաբանեց, թե այս հանգամանքը կարևոր է այնքանով, որ հստակ որոշվում է վթարի իրական վայրը, որից կախված է նաև իր պաշտպանյալի մեղավոր լինել-չլինելու հանգամանքը:
Իր նշած թվերի միջև տարբերությունը Արթուր Հակոբյանը բացատրեց նրանով, որ հարցաքննության ժամանակ ինքը վատ հոգեվիճակում է եղել, ապա ավելացրեց, որ այս պահին էլ է վատ: «5 մետր, 10 մետր, 15 մետր՝ ի՞նչ կարեւոր է. կարեւորն այն է, որ վթարը եղել է հողածածկ հատվածում: Ես այդ պահին չեմ իջել, չափել, հիմա կոնկրետ չեմ հիշում: Հիշողությո՞ւն եք թողել. սաղ կյանքներս կործանված ապրում ենք, այ համբալ»,- ասաց տուժողը` դիմելով պաշտպանին:
Դատավոր Վաղինակ Մկրտչյանը դարձյալ ստիպված եղավ ընդհատել նիստն ու կարգի հրավիրել ներկաներին, որոնք այդ հերթական վիրավորանքից հետո դարձյալ փոխադարձ սկսեցին վիրավորել միմյանց: Անգամ երկու կողմերի փաստաբաններն անմասն չմնացին միմյանց մեղադրելուց և նույնպես արժանացան դատավորի դիտողությանը:
Ի վերջո, դատարանի հարցին, թե տուժողի նշած բազմաթիվ թվերից ո՞րը հիմք ընդունի, Արթուր Հակոբյանը պնդեց` 10-12 մետր: Իսկ դատավորի հարցին, թե ինչու՞ է նախաքննական մարմնին տված ցուցմունքում մի անգամ ասել, որ վթարի պահին փոխանցման տուփը չի եղել հետընթացի վրա, մեկ ուրիշ անգամ` թե եղել է, տուժողը դարձյալ նշեց, որ գտնվել է վատ հոգեվիճակում: «Երկու տղա ենք կորցրել»,- հավելեց նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ