Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/20/2025   15:20 Աշտարակի համայնքային ոստիկանները ձերբակալել են 17-ամյա պատանու՝ ապօրինի ինքնաձիգ պահելու համար 01/20/2025   15:18 Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել 01/20/2025   15:09 Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը 01/20/2025   15:03 Մարտի 30-ին Փարաքար համայնքում արտահերթ ընտրություններ են 01/20/2025   14:57 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ․ 2024 թվականի ամփոփ արդյունքները 01/20/2025   14:51 Անահիտ Մանասյանն ընդունել է «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» կենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանին 01/20/2025   14:49 Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների դատավարության միջազգային արձագանքներ 01/20/2025   14:42 Ապօրինի ծառահատման արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 17 մլն դրամի գույքային վնաս 01/20/2025   14:30 Վարչապետ դառնալու հավակնություն չունեմ, չգիտեմ՝ հետագայում դեպքերն ինչպես կզարգանան․ Լևոն Քոչարյան 01/20/2025   14:26 Արցախի կորուստը, ռшզմական-քաղաքական ղեկավարության Բաքվում լինելը hարված էր ՌԴ հեղինակությանը. Քոչարյան 01/20/2025   14:20 ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արձագանքել է Ռուսաստանում «Ջերմուկ Գրուպ»-ի վերաբերյալ հնչած մեղադրանքին 01/20/2025   14:07 Չորրորդ կարգի վթարայնության շենքերում ապրող 57 ընտանիք վերաբնակեցվել է 01/20/2025   14:02 Բայրամովը կրկին խոսել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին 01/20/2025   13:55 ՔՊ-ականը կարծում է՝ Փաշինյանը կամ Արարատ Միրզոյանը չպետք է խոսեն Բաքվում ապօրինաբար դատվող Արցախի ղեկավարության մասին 01/20/2025   13:52 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում դեռեւս թափուր է 115 վարորդի հաստիք 01/20/2025   13:49 Զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, մեղադրում են խուլիգանության և ծեծի մեջ, մինչդեռ տեսագրությունները հակառակն են վկայում․ փաստաբանը մանրամասնում է 01/20/2025   13:26 ՆԳ նախարարի տեղակալները մասնակցել են «Դիմակայունություն բոլորի համար» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը 01/20/2025   13:18 Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/20/2025   13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին 01/20/2025   13:00 Վահե Ղալումյանի չհերքեց, որ իր մարզպետ եղբայրը կարող է առաջիկայում SMS ստանա վարչապետ Փաշինյանից. (տեսանյութ) 01/20/2025   12:58 Ասպրամ Կրպեյանը «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ կրթություն է ստացել, ԱԺ փոխնախագա՞հ պետք է ընտրեինք նրան. Ալեքսանյան 01/20/2025   12:48 Վահե Ղալումյանը Տավուշի մարզի Կիրանցի կամուրջը հայրենիք չի համարում 01/20/2025   12:46 Զենք-զինամթերք կամավոր հանձնելու երեք դեպք Վարդենիսում 01/20/2025   12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան 01/20/2025   12:29 «Մի քպականի մեջ չարք է մտնում... »,- Արթուր Խաչատրյանն անեկդոտ պատմեց ամբիոնից (տեսանյութ) 01/20/2025   12:24 Չեղարկել Ալեքսանդր Սիրունյանի՝ ԲԴԽ անդամի թեկնածության որոշումը. ՀԿ-ների հայտարարությունը 01/20/2025   12:21 Ալեքսանդր Սիրունյանը «չզղջաց» սոցցանցերում արցախցիների դեմ ատելության խոսքի համար 01/20/2025   12:20 ԱԺ ճեպազրույցները՝ ուղիղ 01/20/2025   12:09 Անհայտ կորած կնոջ դին հայտնաբերվեց ջրատարում 01/20/2025   12:07 Քանի դեռ անձը չի զբաղեցնում քաղաքական զսպվածություն պահանջող պաշտոն,կարող է արտահայտել այն մտքերը, որոնք կարող են հաճելի չլինել որոշ խմբի համար․ Վարդանյանը՝ Սիրունյանի թեկնածության մասին 01/20/2025   12:04 Սոցիալական ծախսի փոխհատուցում․ ովքեր և ինչպես կարող են օգտվել 01/20/2025   12:00 Ծաղկաձոր ապօրինի սեփականաշնորհված հողամասի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը․ Փաշինյանը կրկին դատական ակտերից է խոսում 01/20/2025   11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան 01/20/2025   11:49 Ապօրինի ձկնորսության դեմ Գեղարքունիքի ջրային պարեկների պայքարի երկու դրվագ 01/20/2025   11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան 01/20/2025   11:35 Իշխանության մոտ անհնար է ստացվի Արցախի հանձնումը բարդել ինչ-որ մեկի վրա. ուրիշ սուտ հորինեք. Մամիջանյան 01/20/2025   11:18 «Ո՞վ է ՀՀ այս մակետի պատվիրատուն», «ուրախ եմ, որ ճանաչեցիք ՀՀ քարտեզը». բանավեճ՝ Արծվիկ Մինասյանի ու Ալեն Սիմոնյանի միջև 01/20/2025   11:02 ՀՀ ԱԺ-ի նստաշրջանը մեկնակրկեց չհաստատված հիմնով 01/20/2025   10:55 Աղդամցի Ալենը մետաղի ջարդոնի վրայից ջնջել է մեր հայրենիքի մի մասը. Աննա Մկրտչյանն Արցախի քարտեզը փակցրեց ԱԺ նախագահության ամբիոնին 01/20/2025   10:53 Կարող եմ ին նկարն էլ կպցնել, ձեր շրջաբերական «004»-ն էլ. Սիմոնյանը՝ Մինասյանին 01/20/2025   10:48 Ռ. Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատվել է նաեւ ՔԿ-ից (լրացված) 01/20/2025   10:46 Այսօր ԱՄՆ-ում պատմական օր է. Թրամփը պաշտոնապես ստանձնում է պաշտոնը՝ նշանավորելով իր քաղաքական «Comeback»-ը. Սարգսյան 01/20/2025   10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած 01/20/2025   10:30 Ազգային ժողովում մեկնարկեց 2025-ի առաջին նստաշրջանը. ուղիղ 01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/20/2025   10:48 Ռ. Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատվել է նաեւ ՔԿ-ից (լրացված) 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/20/2025   12:21 Ալեքսանդր Սիրունյանը «չզղջաց» սոցցանցերում արցախցիների դեմ ատելության խոսքի համար 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան

Լյուքս Ստեփանյանի գործով Գլխավոր դատախազի հայտարարությունը կաշկանդեց դատարանին. Երեմ Սարգսյան 07/03/2014   16:26  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Նոյեմբերյանի զորամասում շարքային Լյուքս Ստեփանյանին մահացու հրազենային վնասվածք պատճառելու մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանի գործի վերաբերյալ Գլխավոր դատախազի հայտարարությունները խիստ անհանգստացրել են պաշտպանական կողմին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Դ.Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը՝ հավելելով, որ այսքանից հետո դատարանը չի կարող արդարացի դատավճիռ կայացնել:  
 
Փաստաբանի խոսքով՝ վերջին շրջանում առավել ակտիվացել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից կոնկրետ հայտարարությունները՝ կապված ամբաստանյալի մեղավորությունը հաստատված լինելու հետ՝ նախքան դատավճիռը:
 
Պաշտպանական կողմը կարծում է, որ նախաքննական փուլում պաշտպանության նախարարի հնչեցրած հայտարարությունները իրադրությունից բխած և տուժող կողմին հանգստացնելունն էին ուղղված, իսկ Գլխավոր դատախազի հայտարարություններն առավել ցավալի են:
 
Նշենք, որ Գլխավոր դատախազը «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ քրեական գործով դեռևս նախաքննական փուլում ձեռք են բերվել մեղադրանքը հաստատող անհերքելի ապացույցներ, կատարվել են քննչական բոլոր գործողությունները և «ինչպես գիտենք, ունեցանք մեղադրական դատավճիռ»:
 
Մինչդեռ, նշված հայտարարության պահին գործը դեռեւս գտնվում էր դատական վիճաբանությունների փուլում եւ անգամ պաշտպանական կողմը հանդես չէր եկել պաշտպանական ճառով։ 
 
Իսկ օրեր անց՝ լրագրողների հարցերին ի պատասխան  մեկնաբանելով մեղադրական դատավճռի վերաբերյալ  իր հայտարարությունը՝ Գլխավոր դատախազն այն շփոթմունք է համարել՝ նշելով, որ մեղադրական դատավճիռն այլ գործի է վերաբերել՝ պնդելով, որ Լյուքս Ստեփանյանի մահվան գործով մեղադրանքը հաստատվել է անհերքելի ապացույցներով:
 
Փաստաբան Երեմ Սարգսյանն այսօր հայտարարեց, որ եթե պայմանականորեն ընդունենք, որ, իրոք, Գլխավոր դատախազը շփոթվել է, «անհերքելի ապացույցներ ասածը նույնպես հավասարազոր է մեղադրական դատավճռի: Այսինքն՝ ապացույցները, որոնք դրվել են նախաքննական մարմնի կողմից, անհերքելի է, ինչը հավասարազոր է մեղադրական դատավճռի»:
 
Գլխավոր դատախազի հայտարարությունը դիտարկելով մեկ այլ ասպեկտից՝ որ այն չի եղել շփոթմունքի արդյունք, փաստաբանը կարծիք հայտնեց, թե ստացվում է, որ հասարակական հնչեղություն ունեցող գործով իրավապահ մարմինները, պետական պաշտոնատար անձինք փորձում են հասարակությանն ի ցույց դնել, որ այստեղ գործ ունենք ոչ թե կոծկման հետ, այլ ամբողջության օբյեկտիվ նախաքննություն և դատաքննություն է իրականացվում:
 
«Այսինքն՝ այս գործն ընտրվեց, որ փորձ արվի այդ կարծրատիպը կոտրել»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, թե «Դավիթ Խաչատրյանին զոհաբերում են, որպեսզի իրենց այլ նպատակներին, ըստ էության, հասնեն»։
 
Ըստ Երեմ Սարգսյանի՝ այս մասին խոսում է, որովհետև նախաքննական փուլից սկսած և դատաքննության ընթացքում չկան ապացույցներ, որ Դ.Խաչատրյանը դիտավորյալ սպանություն է կատարել, այլ հաստատվեց, որ այստեղ գործ ունենք զենքի կանոնների խախտման հետ, որն անզգուշությամբ առաջացրել է մեկ անձի մահ, իսկ մյուսին՝ պատճառել ծանր վնաս:
 
Դավիթ Խաչատրյանի պաշտպանը նշում է, որ որևէ մեկը չի արդարացնում Դ.Խաչատրյանին, նա ևս նշում է, որ մեղավորություն ունի՝ խնդրելով, որ իրեն պատասխանատվության ենթարկեն՝ իր կատարածի համար:
 
«Եվ այս փուլում Գլխավոր դատախազի նման հայտարարությամբ հանդես գալն արդեն իսկ կաշկանդեց դատարանին, որևէ մեկը չի կարող վիճարկել այն փաստը, Գլխավոր դատախազը բավականին հեղինակություն ունի և գաղտնիք չէ, որ կարողանում է իր գործառույթներն իրականացնել այդ հեղինակության հաշվին, և փորձը ցույց է տվել, որ դատարանները կաշկանդվում են։ Այս դեպքում, ի՞նչ ենք կարծում, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, որտեղ քննվում է գործը, ասելու է՝ չէ, Գլխավոր դատախազը շփոթվել էր, սխալվել է, անհերքելի ապացույցներ ձեռք չեն բերվել մեղադրանքը հաստատող, և այլ ապացույցնե՞ր են ձեռք բերվել»,- նշում է Երեմ Սարգսյանը՝ կասկածելով, որ մեր երկրում դատարանը կարող է այնքան անկախ լինել, որ Գլխավոր դատախազի այս հայտարարությանը հակառակվի:
 
 
 

Հարակից հրապարակումներ`

21:59 24/06/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՊաշտպանության նախարարի հայտարարությունը կանխորոշել է քրեական գործի ընթացքը. Փաստաբան
17:19 30/05/2014  |  Քրեական խրոնիկոնԴավիթ Խաչատրյանի առողջական վիճակի պատճառով դատական նիստը չի կայացել
08:56 27/05/2014  |  ՄամուլԼյուքս Ստեփանյանի սպանության գործով ամբաստանյալ Դ.Խաչատրյանի վիճակը վատ է
09:35 17/05/2014  |  ՄամուլԼյուքս Ստեփանյանի գործով իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան. «Որպես մարդ և որպես փաստաբան, հնարավոր է՝ Դավիթ Խաչատրյանին հասկանում եմ»
12:17 15/05/2014  |  Քրեական խրոնիկոնԶինծառայող-ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանը հրաժարվում է քանդել բերանի կարերը
10:22 15/05/2014  |  ՄամուլԵրեմ Սարգսյան. Տուժող կողմին խոստացել են, որ Դավիթի նկատմամբ պատիժը շատ ծանր է լինելու
10:12 14/05/2014  |  ՄամուլԼյուքս Ստեփանյանի սպանության գործով ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանը կարել է բերանը
00:10 09/05/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱմբաստանյալը հայտարարել է հացադուլ` պնդելով, որ զինծառայող Լյուքս Ստեփանյանին սպանելու մտադրություն չի ունեցել
10:25 25/04/2014  |  ՄամուլԼյուքս Ստեփանյանի գործով ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի վիճակը վատացել է
20:21 27/02/2014  |  ԼՐԱՀՈՍ ՀՀ Փաստաբանների պալատը դատապարտել է Լյուքս Ստեփանյանի գործով փաստաբաններին վիրավորելու վարքագիծը

Արխիվ

[]