ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Զորացրվելու համար կաշառք տալու մեջ մեղադրվող երիտասարդի խափանման միջոցը փոխվեց. նա ազատ արձակվեց դատարանում 07/01/2014 22:01 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Զինվորական ծառայությունից զորացրելու նպատակով կաշառք ստանալու և տալու գործով ամբաստանյալ Դավիթ Գալեչյանը, ով ծառայությունից ազատվել է հիվանդության պատճառով այսօր ազատ արձակվեց դատարանի դահլիճում: Դատարանը փոխեց նրա նկատմամբ որպես խափանման կիրառված կալանքը եւ գրավի դիմաց դատարանի դահլիճից ազատ արձակեց:
Այդպիսով Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ամբաստանյալի պաշտպան Հարություն Բաղդասարյանի միջնորդությունը՝ խափանման միջոց ընտրված կալանքը փոխարինել ստորագրությամբ կամ եթե հնարավոր չէ, ապա գրավով:
Ամբաստանյալն իր հերթին նշեց, որ ինքը կատարած «հանցագործությունից» հետո աշխատել է դպրոցում երեխաների հետ, կա բնութագիր, ինչը «օդից» չի տրվել և որ ունի առողջական խնդիրներ, իսկ կալանքից ազատվելու պարագայում` ցանկանում է բուժվել:
Նշենք, որ դատախազը դեմ էր ամբաստանյալի ազատ արձակմանը եւ առարկեց միջնորդությանը` այն համարելով ժամանակավրեպ: Ավելին, դատախազը հայտարարեց, թե հիմնավոր կասկածներ կան, որ ամբաստանյալը կարող են ազդել քրեական գործով այլ մասնակիցների՝ մասնավորապես վկաների վրա: Ըստ մեղադրողի, նախաքննության փուլում եղել է այդպիսի բան, ինչը պարզել են գաղտնալսման միջոցով:
Մեղադրող դատախազին հակադարձեց գործով մյուս ամբաստանյալի պաշտպան Արմեն Ֆերոյանը` նշելով, որ իր պաշտպանյալը տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ՝ նշելով որ վերցրել է 6000 դոլարը: Փաստաբանը նաեւ նշեց, որ, եթե մեղադրող կողմն այդքան անհանգստացած է, որ ամբաստանյալներն ազատության մեջ գտնվելով կարող են ազդել մեկը մյուսի վրա, ապա այդ դեպքում անհասկանալի է, թե դատախազությանն ինչու չի մտահոգում, որ 2 ամբաստանյալներն էլ գտնվում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, յուրաքանչյուր նիստին դատարան են ուղեկցվում նույն մեքենայով եւ կարող են խոսել միմյանց հետ:
Չնայած դատախազի առարկությանը` դատարանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը՝ ամբաստանյալ Գալեչյանի նկատմամբ որպես գրավի սահմանելով 700 000 ՀՀ դրամ գումար: Դատական նիստի ավարտին ամբաստանյալ ազատ արձակվեց:
Նույնաբովանդակ միջնորդությամբ հանդես եկավ նաև ամբաստանյալ, բժիշկ Հակոբ Մելիքյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը` նշելով, որ իր պաշտպանյալի կալանավորումը կրում է բացահայտ ապօրինի բնույթ: Բացի այդ` պաշտպանը նշեց, որ իր պաշտպանյալն ունի 3 մանկահասակ երեխա, նրա խնամքին են նաև ծնողները:
Պաշտպանը նաև նշեց, որ նախաքննության սկզբնական փուլում իր պաշտպանյալը չի գտնվել կալանքի տակ եւ այդ ընթացկում չի փորձել փախուստի դիմել, նախաքննական մարմնի կանչով միշտ ներկայացել է:
Պաշտպանը նկատեց նաեւ, որ Հ. Մելիքյանն ստացել է պատվոգիր` բազմաթիվ զինվորների կյանքեր փրկելու համար: Դատախազը նույն պատճառաբանություններով առարկեց նաեւ այս միջնորդությանը: Դատարանն այս միջնորդության քննարկումը թողեց հաջորդ` հուլիսի 4-ին կայանալիք նիստին:
Դատարանում այսօր ցուցմունք տվեց «Խնամքի և հոգեկան առողջության կենտրոն» տնօրեն Արսեն Պետրոսյանը, ով Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահն է եղել, երբ ներկայացվել են ամբաստանյալ Դավիթ Գալեչյանի հիվանդության պատմության վերաբերյալ տվյալները եւ վկան ստորագրել է, որով էլ ծառայության մեջ գտնվող, ներկայումս ամբաստանյալ Գալեչյանը ճանաչվել է ծառայությանը ոչ պիտանի:
Վկան նշեց, որ ցանկացած զինվորի վերաբերյալ իրենց ներկայացվում են հիվանդության պատմությունը և կատարված հետազոտությունների փաստաթղթերը, իսկ հանձնաժողովը, որի կազմում ներառված են ոլորտի տարբեր մասնագետներ, ուսումնասիրում են դրանք:
Վկան նշեց որ ամբաստանյալ բժիշկը երբևէ իրեն չի խնդրել կամ միջամտել, որ Դավիթ Գաչեչյանը ազատվի ծառայությունից:
Վկան նաև նշեց, որ հիվանդ զինվորի թղթերը իրենց ուղարկում է ոչ թե բժիշկը, այլ հոսպիտալի ռազմաբժշկական հանձնաժողովը. բժիշկը չի որոշում որ փաստաթղթերը ներկայացնի, իսկ որոնք` ոչ: Վկան պնդեց, որ բժիշկը պետք է զբաղվի միայն հիվանդի բուժմամբ և հետազոտմամբ:
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նյարդավիրաբուժական բաժանմունքի ավագ օրդինատորը մեղադրվում է դասակի հրամանատար Դավիթին զորացրելու համար 6000 ԱՄՆ դոլար կաշառք է ստանալու մեջ:
Ըստ գործի նյութերի՝ 39-ամյա Մելիքյանը հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի` ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նյարդավիրաբուժական բաժանմունքի ավագ օրդինատոր, նախորդ տարի հունվարին բաժանմունք ընդունված զինծառայող Դավիթ Գալեչյանին զորացրելու համար, ընդառաջ գնալով վերջինիս առաջարկին 2013թ ապրիլ-մայիս ամիսների ընթացքում անձամբ 3 փուլով ստացել է առանձնապես խոշոր չափերի հասնող 6000 ԱՄՆ դոլար գումար կաշառք:
Հակոբ Մելիքյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, իսկ Դավիթ Գալեչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին մասով, նրանց երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
- 11/25/2024 13:37 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները
- 11/25/2024 12:18 «Az TV» հեռուստաընկերությունը գլխավոր թողարկման շրջանակներում որոշել է «շեյթան», այսինքն՝ «սատանա» անվանել ԱՄՆ կոնգրեսական Փալոունին և Գերմանիայի ԱԳՆ ղեկավար. ադրբեջանագետ
- 11/25/2024 11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը