Թեմաներ
Չորեքշաբթի 01 / 22 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/22/2025   15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան 01/22/2025   15:25 Փաշինյանը ցավակցել է Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ 01/22/2025   15:20 Տիգրան Ավինյանը հետքայլ է անում. հանրային տրանսպորտի ակագների կիրառման տրամաբանությունը կվերանայվի 01/22/2025   14:54 Մինչեւ 300.000 դրամ գործարքները հայտարարագրման ենթակա չեն (տեսանյութ) 01/22/2025   14:36 Տիգրան Բալայանը Բելգիայի Սենատի նախագահին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր 01/22/2025   14:31 Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել 01/22/2025   14:17 Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ 01/22/2025   14:14 Արսեն Թորոսյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ 01/22/2025   14:09 Արցախը հանձնել են ռուսները՝ Ադրբեջանի հետ համագործակցելով, թող իրենք էլ վերադարձնեն. ՔՊ-ական պատգամավոր 01/22/2025   14:07 Ռուս-իրանական գազատարը կարող էր բարձրացնել ՀՀ անվտանգությունը, դա լավ հնարավորություն էր, որը կորցնում ենք․ Մանվելյան 01/22/2025   13:53 Իրանում հրդեհ է բռնկվել 18 հազար տոննա տարողությամբ նավթի պահեստում 01/22/2025   13:51 Հայաստանում ապրող մեր քաղաքացիները ռելոկանտներ չեն, և պետք չէ ստեղծել մի իրավիճակ, որ մեկ այլ երկրում դառնան ռելոկանտներ. «Տնտեսական պրոյեկտ» 01/22/2025   13:51 Ջերմաստիճանը բարձրանալու է 01/22/2025   13:29 Թալանել են տունս, տարել են գումար, մի քանի ոսկյա շղթա, ժամացույց, վնասի չափը կազմել է 7,5-8 մլն դրամի չափով է. Հրաչյա Հակոբյան 01/22/2025   13:25 Կոլաբորացիոնիստնե՞ր թե՞ դյուրահավատներ. «Հրապարակ» 01/22/2025   13:14 ՀՀ ԱԽ քարտուղարը շնորհավորել է Մայքլ Ուոլցին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ 01/22/2025   13:10 Ծիծաղելի է, թե շահ ունեմ անտառահատումներից, ծեծկռտուք չի եղել ՔՊ նիստին, միայն քննադատել եմ կառավարությանը. Հայկ Սարգսյան 01/22/2025   13:04 Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը 01/22/2025   12:57 «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ձերբակալվել է ներքնազգեստում թմրամիջոց թաքցրած քաղաքացին 01/22/2025   12:49 ԼՂ-ում մնացած մեքենաների համար նույնպես տերերը չպետք է գույքահարկ վճարեն. Խաչատրյան 01/22/2025   12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան 01/22/2025   12:25 Սիրունյանն արդեն իր թեկնածությունը հետ է քաշում, իրավիճակը պետք է պարզաբանվի. Կոնջորյան 01/22/2025   12:08 Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի վարչապետին 01/22/2025   12:04 Ալեքսանդ Սիրունյանը հրաժարվեց ԲԴԽ անդամի թեկնածությունից 01/22/2025   11:46 Օհանյանի օրոք տուն գնալը 10 000 էր, հենց գալիս էր, տանկերը պլպլացնում ու բոլորս ներկա շարվում էինք. Սիսակ Գաբրիելյան 01/22/2025   11:40 Համաշխարհային բանկի խումբը կաջակցի Հայաստանում աշխատատեղերի ստեղծմանն ու դիմակայունությանը 01/22/2025   11:36 Գարիկ Գալեյանն արդեն տնային կալանքի տակ է, բայց դատարանը որոշումներն առ այս պահը չի ուղարկել պաշտպանության կողմին՝բողոքարկման համար․ փաստաբանն ահազանգում է 01/22/2025   11:32 Տարադրամի փոխարժեքները հունվարի 22 -ին 01/22/2025   11:28 «ԽԾԲ»-ով առաջնորդվող դպրոցի տնօրենները կպատժվեն. տեսչական մարմինը վերահսկողության նոր գործիքակազմեր կունենա 01/22/2025   11:21 Սրբուհի Գալյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության դեսպանին 01/22/2025   11:09 Եթե քաղաքացին ստացել է միանվագ գումար, որը չի գերազանցում 300 հազար դրամը, ապա այն համարվում է չհարկվող գումար և հայտարարագրում կարող է չլրացվել. ՊԵԿ 01/22/2025   10:56 Մինչև 300,000 դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. Չախոյան 01/22/2025   10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել 01/22/2025   10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա 01/22/2025   10:32 ՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի. միջազգայնագետ 01/22/2025   10:27 Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է. Աբրահամյան 01/22/2025   10:22 ԱԺ նիստը շարունակվում է. ինչ է քննարկվում այսօր. ուղիղ 01/22/2025   10:18 Հրդեհ՝ կրպակներում. շենքի նկուղից տարհանել են 2 քաղաքացու 01/22/2025   08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» 01/22/2025   08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ» 01/22/2025   08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ» 01/22/2025   08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ» 01/22/2025   08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ» 01/22/2025   08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ» 01/22/2025   07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ» 01/22/2025   07:44 Վահրամ Սահակյանին մեղադրանք կառաջադրվի. «Ժողովուրդ» 01/21/2025   23:57 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/21/2025   23:51 Թուրքական հանգստավայրում հրդեհի զոհերի թիվը հասել է 76-ի․ կան ձերբակալվածներ 01/21/2025   23:44 Դատավոր Գառնիկ Ստեփանյանի լիազորությունները կասեցվել են. քրեական հետապնդում կհարուցվի 01/21/2025   23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ
01/21/2025   14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում 01/21/2025   20:14 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կեղծ դատավարության երկրորդ նիստն ավարտվել է 01/21/2025   19:10 Ահազանգ. նախկին փաստաբան, այժմ հակակոռուպցիոն դատարանի դատավորը նախկին կնոջը սպառնացել է խլել ունեցվածքը 01/22/2025   08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» 01/21/2025   08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ» 01/20/2025   18:45 Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/20/2025   19:15 Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դրա տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետևանքները ծանրագույն կլինեն ՀՀ-ի համար. Ատոմ Մարգարյան 01/22/2025   11:46 Օհանյանի օրոք տուն գնալը 10 000 էր, հենց գալիս էր, տանկերը պլպլացնում ու բոլորս ներկա շարվում էինք. Սիսակ Գաբրիելյան 01/21/2025   08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ» 01/21/2025   23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ 01/21/2025   14:39 Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ, որը պայթել է. shamshyan.com 01/21/2025   20:49 Կանանց բացատրել են սեքսի ժամանակ ցավի պատճառները եւ նշել դրանից խուսափելու միջոցները 01/21/2025   18:52 Առողջական խնդիրների դեպքում դրանք լուծվում են մեկուսարանում՝ ըստ ադրբեջանական քարոզչության հայտարարել է Արայիկ Հարությունյանը 01/21/2025   07:55 Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ» 01/21/2025   16:44 Երևանի Մետրոպոլիտենում արտակարգ դեպք է տեղի ունեցել, քաղաքացին հայտնվել է գծերի վրա 01/21/2025   14:22 Գառնիկ Դանիելյանի ելույթից հետո իրավիճակը լարվել է. վեճ` ԱԺ-ում 01/21/2025   21:43 Բաքվում ԼՂՀ նախկին ղեկավարների «ցուցադրական» դատավարությունը Ալիևի անձնական վրեժխնդրության ակտ է․ Զատուլին 01/21/2025   11:01 Անարդարացի է. էն, ով ունի 1 մլն դոլար արժողությամբ մեկ գույք, վճարում է տասնապատիկ ավելի հարկ, քան էն մեկն, ով ունի 1 մլն-ի 10 հատ գույք. Աղազարյան 01/22/2025   10:56 Մինչև 300,000 դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. Չախոյան 01/21/2025   16:47 Ձեր քավորից, քեռու տղու ընկերոջից, որ Ռուսաստանում աշխատում, ձեզ գումար է ուղարկում, որևէ գումար չի գանձվելու հայտարարագրմամբ. Գաբրիելյան

Մեղադրողը պահանջեց Վոլոդյա Ավետիսյանին դատապարտել 6,5 տարվա ազատազրկման 06/30/2014   17:52  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազը պահանջում է 6,5 տարվա ազատազրկման դատապարտել պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին։ Նման միջնորդությամբ դատախազը հանդես է եկել այսօր տեղի ունեցած դատական նիստում։

Ինչպես արդեն նշել ենք, որ այսօրվա դատական նիստում մեղադրող դատախազի միջնորդությամբ նախ վերսկսվեց դատաքննությունը եւ հրապարակվեցին որոշ փաստաթղթեր, որից հետո  դատարանն անցավ դատական վիճաբանությունների փուլ։ Մեղադրական ճառով հանդես եկավ դատախազը՝ լիովին հիմնավորված համարելով Վ.Ավետիսյանին առաջադրված մեղադրանքները։ Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է խարդախությամբ հափշտակություն կատարելու մեջ։

Նախաքննական մարմնի վարկածի համաձայն՝  Վոլոդյա Ավետիսյանը, հանդիսանալով պահեստազորի գնդապետ, չարաշահել է իր՝ որպես նախկին զինվորական ծառայողի նկատմամբ Երևան քաղաքի բնակիչ Ալբերտ Մաթոսյանի վստահությունը և վստահեցրել, թե զինվորական բարձրաստիճան պաշտոնատար անձանց միջոցով կարող է կարգավորել նրա՝ ԼՂՀ պաշտպանության բանակի թիվ N զորամասում ժամկետային զինվորական ծառայության նշանակված որդուն նույն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը։

Ըստ քննության՝ չունենալով նման պայմանավորվածություն՝ 2013թ.հուլիսի 29-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Թումանյան 54 հասցեում գտնվող Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնի հարակից Ազատության հրապարակի տարածքում Ալբերտ Մաթոսյանից պահանջել է դրա դիմաց իրեն տրամադրել զգալի չափերի՝ 205.150 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար գումար, սակայն Ալբերտ Մաթոսյանը հրաժարվել է օգտվել Վոլոդյա Ավետիսյանի ծառայությունից, որի պատճառով վերջինս, իր կամքից անկախ հանգամանքներով, հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Բացի այդ, Ավետիսյանը, խարդախությամբ հափշտակություն կատարելու դիտավորությամբ, կաշառք ստանալու պատրվակով՝ Շիրակի մարզի բնակիչ Հենրիկ Սարդարյանին վստահեցրել է, թե կարող է որոշ պաշտոնատար անձանց միջոցով՝ 5000 ԱՄՆ դոլարի դիմաց, նրա թոռանն ազատել պարտադիր ժամկետային զինծառայությունից։ Մեղադրանքի համաձայն՝ 2013թ. օգոստոսի 13-ին Արմավիր-Աշտարակ ավտոմայրուղում Հենրիկ Զաքարյանից Ավետիսյանը վերցրել է խոշոր չափի հասնող՝ 2000 ԱՄՆ դոլար և հափշտակել այն՝ գումարն օգտագործելով իր անձնական կարիքների համար:

Պահեստազորի գնդապետին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 –րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2,5 կետով:

Մեղադրող դատախազը Հենրիկ Պապիկյանը միջնորդեց Վ. Ավետիսյանին դատապարտել ազատազրկման՝ 6 տարի 6 ամիս ժամկետով, իսկ Վ. Ավետիսյանի կողմից հափշտակված 2000 ԱՄՆ դոլար գումարը, որը հանդիսանում է կաշառքի առարկան, բռնագանձել հօգուտ պետության, իսկ գույքի վրա դրված կալանքը պահպանել գումարը բռնագանձելու նպատակով:

Ճառով հանդես եկավ նաև պաշտպանական կողմը. Վ. Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալին վերագրվող գործողությունները դատաքննության ընթացքում չեն հաստատվել, իսկ նախաքննության ընթացքում վկաների նկատմամբ ճնշումներ են գործադրվել՝ այդպիսով կորզելով ցուցմունքներ:

«Վ. Ավետիսյանին 6, 5 տարվա ազատազրկման դատապարտելը և, հաշվի առնելով նրա ընտանիքի ծանր սոցիալական պայմանները և անչափահաս երեխաների առկայությունը, նրանից 2000 ԱՄՆ դոլար բռնագանձելն ուղղակի մեր իշխանության շնորհակալությունն է այն ամենի համար, ինչը Վ. Ավետիսյանը ժամանակին մատուցել է մեր պետությանը»,- ասաց պաշտպանը:

Պաշտպանական կողմը դատարանին միջնորդեց կայացնել արդարացման դատավճիռ, իսկ եթե, այնուամենայնիվ, դատարանը կգտնի, որ իր պաշտպանյալը  մեղավոր է, ապա նրա նկատմամբ նշանակել մեղմ պատիժ, որը չի գերազանցի 5 տարին և համաներման ակտի կիրառմամբ նրան ազատել պատժի կրումից:

Պաշտպանական ճառով հանդես եկավ նաև Վ. Ավետիսյանը՝ նշելով, որ նախորդ տարվանից նախաձեռնած շարժումը հենց այնպես չի սկսել, ինքը ցանկացել է պայքարել, որ Հայաստանը օրենքով երկիր դառնա, և  մարդն իր աշխատավարձով և կենսաթոշակով կարողանա ապրի:

Ավետիսյանը նշեց, որ ինքը մեկ անգամ արդեն ապացուցել է իր նվիրվածությունը հայ ժողովրդին և մասնակցել է պատերազմին, և պատրաստ է «նստելու» նաեւ 10 տարի,  միայն հայ ազգը փրկվի, իսկ պետությունը՝ պետություն դառնա: «Ես չեմ ուզում, որ այս նոր դավաճանները այս երկիրը հանձնեն չգիտեմ ում, ես իմ արարքներում ոչ մի հանցագործություն չեմ տեսնում, այս ամեն ինչն սարքած է, կոչ եմ անում անօրինական, բռնապետական իշխանություններից ազատվել»,- ասաց Վ. Ավետիսյանը:

 


Հարակից հրապարակումներ`

15:54 30/06/2014  |  Քրեական խրոնիկոնՎոլոդյա Ավետիսյանի գործով դատաքննությունը վերսկսվեց
19:07 23/06/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎոլոդյա Ավետիսյանի գործով դատաքննությունն ավարտվեց. առջեւում դատական վիճաբանությունների փուլն է
16:51 13/06/2014  |  Քրեական խրոնիկոնԱմբաստանյալ Վոլոդյա Ավետիսյանի համախոհները սպառնում են դիմել արդարադատության խորհուրդ՝ ընդդեմ դատավորի
15:51 13/06/2014  |  Քրեական խրոնիկոնԴատավորը՝ քաղաքացուն. Մի թաքնվեք կանանց փեշի տակ
09:05 07/06/2014  |  ՄամուլՎոլոդյա Ավետիսյանի գործով դատախազը փոխվել է
10:34 24/05/2014  |  ՄամուլՎոլոդյա Ավետիսյանի ընտանիքին պատկանող «Երազ» ավտոմեքենայի վրա ծաղկեպսակ է դրված եղել
18:08 21/05/2014  |  Քրեական խրոնիկոնՊահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործը վերածվեց ցույցի (Տեսանյութ)
20:39 06/05/2014  |  Քրեական խրոնիկոն«Մեծ սխալ եմ թույլ տվել, խնդրում եմ ներողամիտ եղեք». Վոլոդյա Ավետիսյանի գործով վկան ներողություն է խնդրել նախաքննության ժամանակ
20:55 18/04/2014  |  Քրեական խրոնիկոնՎկան հաստատեց, որ 2000 դոլար են տվել պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին
18:54 18/04/2014  |  Քրեական խրոնիկոնՊահեստազորի գնդապետի գործով վկան դատարանում կորցրել էր հիշողությունը

Արխիվ

[]