Թեմաներ
Երկուշաբթի 12 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/23/2024   11:29 Պուշկինի վրա արագ սննդի մի կետ կա, գիշերները ինչ-որ պրոցեսներ են լինում, աշխատելու թույլտվություն չպետք է լինի. Ավինյան 12/23/2024   11:20 Նիկոլն ու իր ուսապարկերը 7 երգ գիտեն 7-ն էլ Արցախի Հանրապետության իրենց կողմից հանձնումը քոչվորներին արցախցիների վրա բարդելու մասին է. Արցախի պատգամավոր 12/23/2024   11:15 Տգիտության ճիրաններից պիտի ազատագրենք այս մտքի հեղինակին․ Փաշինյանի կինը հրապարակել է քաղաքացու քննադատությունը 12/23/2024   10:56 Մետրոյի Աջափնյակ կայարանի նախագծի պարզ փորձաքննությունն ու ՇՄԱԳ-ն անցանել ենք, ուղարկում ենք համալիր փորձաքննության. Ավինյան 12/23/2024   10:41 Որոշում եմ այդ ծախսն ամբողջությամբ փոխհատուցել ինքնուրույն. Ավինյանը՝ 20 հազար դոլարանոց տոմսերով ԱՄՆ մեկնելու մասին 12/23/2024   10:29 Գյումրիում գիշերվանից սկսվել են ներհամայնքային ճանապարհների մաքրման աշխատանքները 12/23/2024   10:25 Միասնական տոմսային համակարգը դեռևս քաոտիկ վիճակում է. ինչ է քննարկվում Ավինյանի գլխավորությամբ այսօր՝ ուղիղ 12/23/2024   10:22 Մինչ ՀՀ իշխանությունը խոստումների շռայլման փուլում է, Ադրբեջանը մասշտաբային վերազինման մեջ է. Աբրահամյան 12/23/2024   10:17 Կա փակ ավտոճանապարհ 12/23/2024   09:32 Արցախը Ադրբեջանի մաս ճանաչած Փաշինյանը հայտարարել է, թե «բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին» 12/22/2024   21:43 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 12/22/2024   21:34 Ֆուչիկի փողոցում «KIA» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է․ տուժածներ չկան 12/22/2024   20:31 Ադրբեջանի ղեկավարությունը շատ դժգոհ է COP29-ի արդյունքներից. Հայրապետյան 12/22/2024   19:50 Հռոմի պապը դաժանություն է որակել և դատապարտել է Իսրայելի գործողությունները Գազայում 12/22/2024   19:41 Հայաստանը կարևոր ջրբաժանում է, և առաջիկա կարճ ժամանակահատվածում կայացված որոշումներն են, որ սահմանելու են հաջորդ տասնամյակներում նրա հետագիծը. Օսկանյան 12/22/2024   19:01 Այրվել է ավտոմեքենա 12/22/2024   18:57 Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի 2025 թվականն Ուկրաինայի համար լինի արդար խաղաղության տարի․ Զելենսկի 12/22/2024   18:45 Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը ներկա գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայում «Լորդ Բայրոն» դասարանի երդման հանդիսավոր արարողությանը 12/22/2024   18:37 Մասկը կոչ է արել ստուգել ամերիկացի պաշտոնյաների մտավոր կարողությունները 12/22/2024   18:13 Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ 12/22/2024   17:39 Իսրայելը կոչնչանա․ դա տեղի կունենա «Դիմադրության առանցքի» մասնակցությամբ․ Իրանի հոգևոր առաջնորդ 12/22/2024   17:33 Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում 12/22/2024   17:09 Ոճաբանը նշել է յոթ հագուստի տեսակ, որոնք դուրս են եկել նորաձեւությունից, սակայն շատերը դրանք շարունակում են կրել 12/22/2024   16:55 Ոսկեպարի ոլորաններում հրդեհ է բռնկվել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկ»-ի նախկին ֆուտբոլիստի «Ford Fusion»-ում. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի 12/22/2024   15:58 Մագնեզիում, ֆոսֆոր, բարձրորակ սպիտակուց, յոդ և ֆոլաթթու, A, D, E, ինչպես նաև B խմբի վիտամիններ․ Կարմիր խավիարի օգտակար հատկությունները 12/22/2024   15:46 Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Եգանյանը 12/22/2024   15:32 ՔՊ-ում կոնֆլիկտ կա, բայց կոնֆլիկտը Արցախի մասին չէ, այլ թե, ով հարստացավ․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) 12/22/2024   15:25 Նամախվանի ՀԷԿ-ը որպես թուրք-վրացական հարաբերությունների իրական ինդիկատոր․ Վահե Դավթյան 12/22/2024   15:00 Թուրքիայում ուղղաթիռի վթարի հետևանքով չորս մարդ է մահացել 12/22/2024   14:32 Առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 12/22/2024   13:52 Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 22 -ին 12/22/2024   13:49 «Բաց դաս» ծրագրի շրջանակում Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ 12/22/2024   13:05 Վանաձորում սննդի կետերից մեկում թունավորված քաղաքացիների վիճակը միջին ծանրության, նրանք դեռ հոսպիտալիզացված են 12/22/2024   12:48 Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան շնորհավորել է էներգետիկի մասնագիտական օրը 12/22/2024   12:26 Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հարավային Մուղլա նահանգի հիվանդանոցի շենքի մեջ 12/22/2024   12:17 Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում․ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփում է տարվա արդյունքները 12/22/2024   12:13 Պուտինը հնարավոր է համարել ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորումը 12/22/2024   11:46 Քասախ գյուղում. շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու դի 12/22/2024   11:41 Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին 12/22/2024   11:19 Ավտոմեքենայի վերանորոգման հետ կապված վիճաբանությունից հետո «Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի․ կա վիրավոր 12/22/2024   11:05 Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում․ նոր տեսանյութ՝ Փաշինյանից 12/22/2024   11:01 Արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռի անձնակազմին հայտնաբերել են 4 օր անց. տուժածները պատմել են, թե ինչպես են ողջ մնացել 12/22/2024   10:44 Անկասելի է մեր «Բոլերոն»․ Փաշինյանը «Բանտային օրագրից» հատված է հրապարակել 12/22/2024   10:09 Վանաձորում սննդային թունավորման դեպք է արձանագրվել․ 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց 12/22/2024   09:58 ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ 12/21/2024   21:46 Իրանում զինվորականներ են զոհվել 12/21/2024   21:32 Արտակարգ դեպք՝ Երևանում. 16-ամյա աղջնակը, ում նկատմամբ բռնություն է կիրառվել, տեղափոխվել է «Մուրացան» մանկական հիվանդանոց 12/21/2024   21:12 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 12/21/2024   20:57 Մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում. վարորդը դիմել է փախուստի. շտապօգնության բժիշկներն արձանագրել են հետիոտնի մահը 12/21/2024   20:34 Շոլցին սուլոցներով ուղեկցել են Մագդեբուրգի ահաբեկչության վայրում
12/22/2024   15:46 Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Եգանյանը 12/21/2024   21:32 Արտակարգ դեպք՝ Երևանում. 16-ամյա աղջնակը, ում նկատմամբ բռնություն է կիրառվել, տեղափոխվել է «Մուրացան» մանկական հիվանդանոց 12/22/2024   11:01 Արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռի անձնակազմին հայտնաբերել են 4 օր անց. տուժածները պատմել են, թե ինչպես են ողջ մնացել 12/22/2024   11:19 Ավտոմեքենայի վերանորոգման հետ կապված վիճաբանությունից հետո «Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի․ կա վիրավոր 12/21/2024   19:04 Ո՞վ կամ ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը․ Քաղաքագետ 12/22/2024   13:52 Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 22 -ին 12/21/2024   20:10 Հայտնի են այն մասնագիտությունները, որոնց ներկայացուցիչները բոլորից քիչ են մահանում Ալցհեյմերի հիվանդությունից 12/21/2024   21:12 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 12/22/2024   16:55 Ոսկեպարի ոլորաններում հրդեհ է բռնկվել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկ»-ի նախկին ֆուտբոլիստի «Ford Fusion»-ում. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի 12/22/2024   21:43 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 12/21/2024   20:57 Մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում. վարորդը դիմել է փախուստի. շտապօգնության բժիշկներն արձանագրել են հետիոտնի մահը 12/22/2024   15:32 ՔՊ-ում կոնֆլիկտ կա, բայց կոնֆլիկտը Արցախի մասին չէ, այլ թե, ով հարստացավ․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) 12/22/2024   12:26 Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հարավային Մուղլա նահանգի հիվանդանոցի շենքի մեջ 12/21/2024   12:41 Անբարոյականության գերագույն դրսեւորում է. իրենք են իրենց ընտանիքը դարձրել հանրային քննարկման առարկա 12/22/2024   17:39 Իսրայելը կոչնչանա․ դա տեղի կունենա «Դիմադրության առանցքի» մասնակցությամբ․ Իրանի հոգևոր առաջնորդ 12/21/2024   11:33 Երկրորդ դրոնը հարվածել է Կազանի բարձրահարկ շենքին՝ այնտեղից մարդկանց տարհանման ժամանակ 12/21/2024   18:49 Իրանը նախատեսում է դենոմինացիա իրականացնել 12/21/2024   12:58 Ռուբեն Վարդանյանի որդին հայտարարել է ադրբեջանական բանտում հոր «լիակատար մեկուսացման» մասին 12/21/2024   14:23 Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել 12/21/2024   16:16 Տղամարդը կողոպտիչ է ձեւացել եւ ծեծել նախկին կնոջը՝ հանուն նրա հետ վերամիավորվելու

Մեղադրողը պահանջեց Վոլոդյա Ավետիսյանին դատապարտել 6,5 տարվա ազատազրկման 06/30/2014   17:52  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազը պահանջում է 6,5 տարվա ազատազրկման դատապարտել պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին։ Նման միջնորդությամբ դատախազը հանդես է եկել այսօր տեղի ունեցած դատական նիստում։

Ինչպես արդեն նշել ենք, որ այսօրվա դատական նիստում մեղադրող դատախազի միջնորդությամբ նախ վերսկսվեց դատաքննությունը եւ հրապարակվեցին որոշ փաստաթղթեր, որից հետո  դատարանն անցավ դատական վիճաբանությունների փուլ։ Մեղադրական ճառով հանդես եկավ դատախազը՝ լիովին հիմնավորված համարելով Վ.Ավետիսյանին առաջադրված մեղադրանքները։ Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է խարդախությամբ հափշտակություն կատարելու մեջ։

Նախաքննական մարմնի վարկածի համաձայն՝  Վոլոդյա Ավետիսյանը, հանդիսանալով պահեստազորի գնդապետ, չարաշահել է իր՝ որպես նախկին զինվորական ծառայողի նկատմամբ Երևան քաղաքի բնակիչ Ալբերտ Մաթոսյանի վստահությունը և վստահեցրել, թե զինվորական բարձրաստիճան պաշտոնատար անձանց միջոցով կարող է կարգավորել նրա՝ ԼՂՀ պաշտպանության բանակի թիվ N զորամասում ժամկետային զինվորական ծառայության նշանակված որդուն նույն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը։

Ըստ քննության՝ չունենալով նման պայմանավորվածություն՝ 2013թ.հուլիսի 29-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Թումանյան 54 հասցեում գտնվող Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնի հարակից Ազատության հրապարակի տարածքում Ալբերտ Մաթոսյանից պահանջել է դրա դիմաց իրեն տրամադրել զգալի չափերի՝ 205.150 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար գումար, սակայն Ալբերտ Մաթոսյանը հրաժարվել է օգտվել Վոլոդյա Ավետիսյանի ծառայությունից, որի պատճառով վերջինս, իր կամքից անկախ հանգամանքներով, հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Բացի այդ, Ավետիսյանը, խարդախությամբ հափշտակություն կատարելու դիտավորությամբ, կաշառք ստանալու պատրվակով՝ Շիրակի մարզի բնակիչ Հենրիկ Սարդարյանին վստահեցրել է, թե կարող է որոշ պաշտոնատար անձանց միջոցով՝ 5000 ԱՄՆ դոլարի դիմաց, նրա թոռանն ազատել պարտադիր ժամկետային զինծառայությունից։ Մեղադրանքի համաձայն՝ 2013թ. օգոստոսի 13-ին Արմավիր-Աշտարակ ավտոմայրուղում Հենրիկ Զաքարյանից Ավետիսյանը վերցրել է խոշոր չափի հասնող՝ 2000 ԱՄՆ դոլար և հափշտակել այն՝ գումարն օգտագործելով իր անձնական կարիքների համար:

Պահեստազորի գնդապետին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 –րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2,5 կետով:

Մեղադրող դատախազը Հենրիկ Պապիկյանը միջնորդեց Վ. Ավետիսյանին դատապարտել ազատազրկման՝ 6 տարի 6 ամիս ժամկետով, իսկ Վ. Ավետիսյանի կողմից հափշտակված 2000 ԱՄՆ դոլար գումարը, որը հանդիսանում է կաշառքի առարկան, բռնագանձել հօգուտ պետության, իսկ գույքի վրա դրված կալանքը պահպանել գումարը բռնագանձելու նպատակով:

Ճառով հանդես եկավ նաև պաշտպանական կողմը. Վ. Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալին վերագրվող գործողությունները դատաքննության ընթացքում չեն հաստատվել, իսկ նախաքննության ընթացքում վկաների նկատմամբ ճնշումներ են գործադրվել՝ այդպիսով կորզելով ցուցմունքներ:

«Վ. Ավետիսյանին 6, 5 տարվա ազատազրկման դատապարտելը և, հաշվի առնելով նրա ընտանիքի ծանր սոցիալական պայմանները և անչափահաս երեխաների առկայությունը, նրանից 2000 ԱՄՆ դոլար բռնագանձելն ուղղակի մեր իշխանության շնորհակալությունն է այն ամենի համար, ինչը Վ. Ավետիսյանը ժամանակին մատուցել է մեր պետությանը»,- ասաց պաշտպանը:

Պաշտպանական կողմը դատարանին միջնորդեց կայացնել արդարացման դատավճիռ, իսկ եթե, այնուամենայնիվ, դատարանը կգտնի, որ իր պաշտպանյալը  մեղավոր է, ապա նրա նկատմամբ նշանակել մեղմ պատիժ, որը չի գերազանցի 5 տարին և համաներման ակտի կիրառմամբ նրան ազատել պատժի կրումից:

Պաշտպանական ճառով հանդես եկավ նաև Վ. Ավետիսյանը՝ նշելով, որ նախորդ տարվանից նախաձեռնած շարժումը հենց այնպես չի սկսել, ինքը ցանկացել է պայքարել, որ Հայաստանը օրենքով երկիր դառնա, և  մարդն իր աշխատավարձով և կենսաթոշակով կարողանա ապրի:

Ավետիսյանը նշեց, որ ինքը մեկ անգամ արդեն ապացուցել է իր նվիրվածությունը հայ ժողովրդին և մասնակցել է պատերազմին, և պատրաստ է «նստելու» նաեւ 10 տարի,  միայն հայ ազգը փրկվի, իսկ պետությունը՝ պետություն դառնա: «Ես չեմ ուզում, որ այս նոր դավաճանները այս երկիրը հանձնեն չգիտեմ ում, ես իմ արարքներում ոչ մի հանցագործություն չեմ տեսնում, այս ամեն ինչն սարքած է, կոչ եմ անում անօրինական, բռնապետական իշխանություններից ազատվել»,- ասաց Վ. Ավետիսյանը:

 


Հարակից հրապարակումներ`

15:54 30/06/2014  |  Քրեական խրոնիկոնՎոլոդյա Ավետիսյանի գործով դատաքննությունը վերսկսվեց
19:07 23/06/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎոլոդյա Ավետիսյանի գործով դատաքննությունն ավարտվեց. առջեւում դատական վիճաբանությունների փուլն է
16:51 13/06/2014  |  Քրեական խրոնիկոնԱմբաստանյալ Վոլոդյա Ավետիսյանի համախոհները սպառնում են դիմել արդարադատության խորհուրդ՝ ընդդեմ դատավորի
15:51 13/06/2014  |  Քրեական խրոնիկոնԴատավորը՝ քաղաքացուն. Մի թաքնվեք կանանց փեշի տակ
09:05 07/06/2014  |  ՄամուլՎոլոդյա Ավետիսյանի գործով դատախազը փոխվել է
10:34 24/05/2014  |  ՄամուլՎոլոդյա Ավետիսյանի ընտանիքին պատկանող «Երազ» ավտոմեքենայի վրա ծաղկեպսակ է դրված եղել
18:08 21/05/2014  |  Քրեական խրոնիկոնՊահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործը վերածվեց ցույցի (Տեսանյութ)
20:39 06/05/2014  |  Քրեական խրոնիկոն«Մեծ սխալ եմ թույլ տվել, խնդրում եմ ներողամիտ եղեք». Վոլոդյա Ավետիսյանի գործով վկան ներողություն է խնդրել նախաքննության ժամանակ
20:55 18/04/2014  |  Քրեական խրոնիկոնՎկան հաստատեց, որ 2000 դոլար են տվել պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին
18:54 18/04/2014  |  Քրեական խրոնիկոնՊահեստազորի գնդապետի գործով վկան դատարանում կորցրել էր հիշողությունը

Արխիվ

[]