ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ստացվում է` դիակը փաստացի օգտագործվում է ամեն նպատակով, բայց անունը չենք դնում ապացույց». Արթուր Ղամբարյան 06/29/2014 12:46 | Հարցազրույց
«Քրեական արդարադատություն» գիտավերլուծական խորհուրդը գիտական վերլուծություն է իրականացրել` դիակը որպես իրեղեն ապացույց ճանաչելու վերաբերյալ: Գիտական այդ աշխատությունից ածանցվող մի քանի հարցերի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է խորհրդի նախագահ, իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Ղամբարյանի հետ:
- Պարոն Ղամբարյան, որքանո՞վ է այսօր դիակի` որպես իրեղեն ապացույց ճանաչելու հարցը կարևոր քրեական իրավունքի համար և ի՞նչ գործուն ազդեցություն կարող է այդ հանգամանքն ունենալ բուն քրեական վարույթի ընթացքի վրա:
- Մենք նախ փորձեցինք հասկանալ, թե որտեղից է գալիս, որ դիակը չի ճանաչվում որպես իրեղեն ապացույց: Մինչ Հոկտեմբերյան հեղափոխությունը ռուսական քրեական դատավարության գիտության մեջ բավական նորմալ է ընդունվել, որ դիակը հարվում է իրեղեն ապացույց: Խորհրդային համակարգում է, որ առաջին անգամ սկսվեց խոսվել դիակի` որպես իրեղեն ապացույց ճանաչելու անթույլատրելիության մասին, այն էլ բացառապես կրոնա-բարոյական տեսանկյունից: Այսինքն` ողջ կոնցեպցիան հետևյալն է. դիակը չպետք է ճանաչվի իրեղեն ապացույց, որովհետև դա հակասում է կրոնական և բարոյական կողմին: Բայց արդյո՞ք դա իրավաչափ է: Այս հարցին ես փորձում եմ պատասխանել և’ քրեադատավարական, և’ սահմանադրաիրավական տեսանկյունից:
Ո՞ր առարկաներն են, որ համարվում են իրեղեն ապացույցներ: Քրեական դատավարության օրենսգիրքը ասում է` հանցագործության օբյեկտ համարվող առարկաները, որոնք կրում են հանցագործության հետքեր, համարվում են իրեղեն ապացույցներ: Սա օրենսդրի պահանջն է, որևէ մեկս իրավունք չունենք անտեսելու այս օրենսդրական ձևակերպումը: Այո՛, դիակը իր վրա կրում է հանցագործության հետքեր, որևէ գիտնական կասկածի տակ չի դնում, որ դիակը պարունակում է իրեղեն ապացույցի հատկանիշներ, բոլոր լուրջ դատավարագետները ընդունում են, որ, այո՛, դիակը պարունակում է իրեղեն ապացույցի հատկանիշներ, բայց, քանի որ բարոյաէթիկական տեսանկյունից խնդիրներ կան, եկեք չճանաչենք:
Ես կարծում եմ օրենսդիրը շատ հստակ է այստեղ, որ եթե որևէ առարկա պարունակում է իր վրա հանցագործության հետքեր, կամ հանդիսանում է հանցավոր ոտնձգության օբյեկտ, պետք է ճանաչվի իրեղեն ապացույց: Կարող ենք վիճել բարոյական կրոնական տեսանկյունից` դիակը առարկա է, թե ոչ: Դրա համար ես փորձել եմ «առարկա» բառը լեզվաբանական տեսանկյունից մեկնաբանել: Լեզվաբանական բացատրական բառարաններում «առարկա» բառը շատ տարածական է մեկնաբանվում: Այո՛, դիակը համարվում է առարկային հատուկ հատկանիշներ պարունակող երևույթ, և լեզվաբանական տեսանկյունից դիակը կարող ենք դիտել որպես առարկա: Ավելին ասեմ, իմ գիտագործնական աշխատանքի մեջ ես նույնիսկ կենդանիներին եմ դիտում որպես առարկա, որովհետև Քաղաքացիական օրենսգիրքը գրում է` կենդանիների նկատմամբ տարածվում են գույքի հետ կապված բոլոր կանոնները: Քաղաքացիական օրենսգիրքը կենդանուն դիտում է որպես գույք: Մենք կենդանի ենք գնում, վաճառում` որպես գույք, և դա բոլորիս կողմից նորմալ է ընկալում, բայց այստեղ ասում ենք` դիակը առարկա չէ: Այ, մարդը առարկա չէ, դրանում չեմ վիճում:
- Այս հարցում ձեր ընդդիմախոսները հակադարձում են, որ եթե դիակը ճանաչվի իրեղեն ապացույց, այն պետք է կցվի քրեական գործին, կամ հետազոտվի դատարանում` դատաքննության ընթացքում, այնպես, ինչպես մյուս բոլոր ապացույցները:
- Բայց ո՞վ ասաց, որ բոլոր իրեղեն ապացույցները պետք է բերվեն դատարան և զննվեն: Քրեական դատավարության օրենսգիրքը հատուկ մեխանիզմներ է նախատեսում շուտ փչացող, դատարան ներկայացնելու անհնարինություն պարունակող առարևկաների հետ կապված: Նման դեպքերում ասում է, եթե առարկան շուտ փչացող է, կամ մեծ ծավալի է, վարույթ իրականացնող մարմինը լուսանկարում է և քրեական գործին կցում է տվյալ առարկայի լուսանկարները: Դատարանում մենք հետազոտում ենք տվյալ առարկայի լուսանկարները: Ես կարծում եմ դա ամբողջությամբ կիրառելի է նաև դիակի նկատմամբ: Հո մենք չենք ասում` դիակը կցեք քրեական գործին և պահեք քննիչի աշխատասենյակում:
- Լավ այդ դեպքում, ի՞նչ խնդիր է լուծվում դիակը իրեղեն ապացույց ճանաչելու պարագայում: Ի՞նչ է նոր հնարավորություններ է դա տալիս քրեական դատավարությանը:
- Սա ձևական խնդիր չէ, սա շատ լուրջ սահմանադրաիրավական խնդիր է: Եթե մենք դիակը չենք ճանաչում իրեղեն ապացույց, մենք դրանով իսկ զրկվում ենք այդ դիակի նկատմամբ իրեղեն ապացույցների թույլատրելիության ռեժիմը կիրառելուց: Դուք գիտեք, որ եթե օրենքի խախտմամբ ձեռք է բերվում որևէ փաստական տվյալ, այն ապացույց չի կարող ճանաչվել: Եթե դիակն ի սկզբանե ապացույց չէ, նշանակում է քննիչն այդ փաստացի ապացույցը ինչպես ցանկանա, կարող է ձեռք բերել: Միևնույն է սա քրեական գործում մնալու է: Ստացվում է` դիակը փաստացի օգտագործվում է ամեն նպատակով, բայց անունը չենք դնում ապացույց: Դիակի հիման վրա փորձաքննություն ենք նշանակում, դիակը զննում ենք, բայց ասում ենք` դու ոչ մի բան ես: Իմ այսօրվա մոտեցումը հետևյալն է. եթե դիակը իրեղեն ապացույց չճանաչեմ, ես նույնիսկ կզրկվեմ այդ փորձաքննությունը վիճարկելու հնարավորությունից: Օրինակ, եթե քննիչը դիակի տեղը մեղադրյալից իմացել է նրան խոշտանգելու, ծեծի ենթարկելու միջոցով, կամ դիակը հայտնաբերվել է ապօրինի խուզարկության արդյունքում: Փորձաքննությունը լրիվ օրինական է կատարվել, բայց փորձաքննության հիմքը եղել է ապօրինի:
Եթե դիակը չի ճանաչվել իրեղեն ապացույց, արդյո՞ք դիակի կապակցությամբ կատարված ապացուցողական գործողությունների արդյունքում ձեռք բերված նոր ապացույցների նկատմամբ կարող է կիրառվել «թունավորված ծառի պտուղները թունավոր են» կանոնը:
Հիմա մենք ասում ենք այս փորձաքննության հիմքը ապացույց չէ, նախ պետք է վիճարկես դիակի իրավաչափությունը, նոր դրանից բխի նաև փորձաքննության ապօրինի լինելը: Բայց երբ որ ես զրկված եմ դիակի իրավաչափությունը վիճարկելու հնարավորությունից, ես դատարանում ի՞նչ կարող եմ անել: Ասեմ` դիակը մի ճանաչեք ապացույց, կասեն իսկ ո՞վ ասաց, թե դիակը մենք ապացույց ենք ճանաչել: Ասեմ փորձաքննությունը անթույլատրելի ճանաչեք, որովհետև կատարվել է ապօրինի ձեռք բերված դիակի հիման վրա, ինձ կասեն դիակը ապացույց չէ, իսկ քո ասածը վերաբերում է ապօրինի ձեռք բերված ապացույցներին:
Պետք է այդ մեխանիզմները հստակ դրված լինեն` ձեռք է բերվել ապօրինի դիակ, դիակը իրեղեն ապացույց է, դիակի վրա պարունակվում են հանցագործության հետքեր, նշանակում է պետք է տրվի համապատասխան դատավարական կարգավիճակ: Ինձ համար կարևորը մարդու պաշտպանության իրավունքն է, ոչ թե բարոյաէթիկական և այլն: Բոլորին հարգում եմ իրենց կրոնական և բարոյական պատկերացումների համար, բայց երբ որ դուք դատախազին կամ քննիչին հնարավորություն եք տալու ամեն գնով դիակ ձեռք բերել, որովհետև եթե դիակ ունեցան, մնացած ապացույցները արդեն ածանցյալ են: Եթե դիակը կա, կարելի է ցանկացած փորձաքննություն այդ դիակի վրա կատարել և լրացուցիչ ապացույցներ ձեռք բերել:
- Միևնույն ժամանակ, այսօր քննչական մարմինների քննության ներքո է հասարակական հնչեղություն ստացած քրեական գործ, որտեղ հակառակ իրավիճակն է` կա սպանության համար առաջադրված մեղադրանք, բայց չկա դիակ: Եթե դիակը իրեղեն ապացույց չէ, ապա ի՞նչ այլ ապացույցով պիտի հիմնավորվի այդ հանցագործության կատարված լինելը:
- Չստեղծվի տպավորություն, որ եթե դիակ չկա, չկա նաև հանցագործություն: Այո’, դիակը մի շարք` հատկապես մարդու դեմ ուղղված, կյանքի դեմ ուղղված հանցագործությունների կարևորագույն ապացուցողական բազան է կազմում, որովհետև դիակի հիման վրա ենք մենք մահվան պատճառն ենք պարզում: Վերջին հաշվով օբյեկտը մենք բացահայտում ենք դիակի հիման վրա: Բայց հնարավոր է դիակի բացակայության պայմաններում, այլ ապացույցների առկայությամբ հիմնավորել, որ հանցագործության օբյեկտը առկա է: Այսինքն` «չկա դիակ` չկա սպանություն» այդ թեզը ինձ համար ընդհանուր առմամբ ճիշտ է, բայց եթե մենք ունենք այլ ապացուցողական լուրջ բազաներ, որտեղ հիմնավորվում է սպանության փաստը, այո’, դիակ կարող է նաև չլինել:
Իսկ ի՞նչ է ինքնին ապացուցում դիակը: Շատ կարևոր բան է ապացուցում: Ապացուցում է մահվան առկայության փաստը, և դիակով մենք կարողանում ենք ապացուցել մահված պատճառները: Ամենակարևոր ապացուցողական բազան դիակն է:
- Եվ, այդուհանդերձ, իրավաբանների կարծիքներն այսօր այս հարցի շուրջ երկփեղկվում են, ինչը նշանակում է, որ գիտական մակարդակով բանավեճը դեռ երկար ժամանակ կշարունակվի: Հնարավո՞ր համարում եք, որ առաջիկայում այս տեսակետը օրենսդրական կարգավորում կստանա:
- Ես լավ գիտակցոմ եմ, որ երկար տարիներ են պետք, որպեսզի մարդը իրավաբանորեն այդ որոշումը կայացնի, որ դիակը ճանաչվի իրեղեն ապացույց: Իսկ դա արագացնելու համար ես կարծում եմ, որ եթե մեր Քրեական դատավարության օրենսգրքում մի նորմ ունենանք դիակի իրեղեն ապացույց ճանաչելու մասին, պրակտիկան արմատապես կփոխվի: Բայց նույնիսկ եթե այդ հատուկ նորմն էլ չնախատեսվի, այսօրվա պայմաններում էլ դիակը կարելի է ճանաչել իրեղեն ապացույց, օրենսդրությունը դա ոչ թե թույլ է տալիս, այլ պահանջում է, որ այդպես լինի: Եթե ես լինեմ պաշտպան որևէ քրեական գործով, կփորձեմ վիճարկել դիակի` որպես իրեղեն ապացույց չճանաչելու հանգամանքը: Կասեմ` մենք քրեական գործում ունենք մի փաստ, որը դատավարական կարգավիճակ չունի, ձեռք է բերել քննչական գործողության արդյունքում, բայց ապացույց չէ: Եթե չունի կարգավիճակ, ինչպե՞ս ենք մենք փորձաքննություն նշանակում, ինչպե՞ս ենք արտաշիրիմում կատարում: Կարծում եմ ժամանակի ընթացքում, մի քանի գործերով, եթե փաստաբանական կորպուսը սկսի հարցը բարձրացնել, հետագայում պրակտիկան կփոխվի:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից