Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»

«Ստացվում է` դիակը փաստացի օգտագործվում է ամեն նպատակով, բայց անունը չենք դնում ապացույց». Արթուր Ղամբարյան 06/29/2014   12:46  |  Հարցազրույց

«Քրեական արդարադատություն» գիտավերլուծական խորհուրդը գիտական վերլուծություն է իրականացրել` դիակը որպես իրեղեն ապացույց ճանաչելու վերաբերյալ: Գիտական այդ աշխատությունից ածանցվող մի քանի հարցերի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է խորհրդի նախագահ, իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Ղամբարյանի հետ:

-  Պարոն Ղամբարյան, որքանո՞վ է այսօր դիակի` որպես իրեղեն ապացույց ճանաչելու հարցը կարևոր քրեական իրավունքի համար և ի՞նչ գործուն ազդեցություն կարող է այդ հանգամանքն ունենալ բուն քրեական վարույթի ընթացքի վրա:

-  Մենք նախ փորձեցինք հասկանալ, թե որտեղից է գալիս, որ դիակը չի ճանաչվում որպես իրեղեն ապացույց: Մինչ Հոկտեմբերյան հեղափոխությունը ռուսական քրեական դատավարության գիտության մեջ բավական նորմալ է ընդունվել, որ դիակը հարվում է իրեղեն ապացույց: Խորհրդային համակարգում է, որ առաջին անգամ սկսվեց խոսվել դիակի` որպես իրեղեն ապացույց ճանաչելու անթույլատրելիության մասին, այն էլ բացառապես կրոնա-բարոյական տեսանկյունից: Այսինքն` ողջ կոնցեպցիան հետևյալն է. դիակը չպետք է ճանաչվի իրեղեն ապացույց, որովհետև դա հակասում է կրոնական և բարոյական կողմին: Բայց արդյո՞ք դա իրավաչափ է: Այս հարցին ես փորձում եմ պատասխանել և’ քրեադատավարական, և’ սահմանադրաիրավական տեսանկյունից:

Ո՞ր առարկաներն են, որ համարվում են իրեղեն ապացույցներ: Քրեական դատավարության օրենսգիրքը ասում է` հանցագործության օբյեկտ համարվող առարկաները, որոնք կրում են հանցագործության հետքեր, համարվում են իրեղեն ապացույցներ: Սա օրենսդրի պահանջն է, որևէ մեկս իրավունք չունենք անտեսելու այս օրենսդրական ձևակերպումը: Այո՛, դիակը իր վրա կրում է հանցագործության հետքեր, որևէ գիտնական կասկածի տակ չի դնում, որ դիակը պարունակում է իրեղեն ապացույցի հատկանիշներ, բոլոր լուրջ դատավարագետները ընդունում են, որ, այո՛, դիակը պարունակում է իրեղեն ապացույցի հատկանիշներ, բայց, քանի որ բարոյաէթիկական տեսանկյունից խնդիրներ կան, եկեք չճանաչենք:

Ես կարծում եմ օրենսդիրը շատ հստակ է այստեղ, որ եթե որևէ առարկա պարունակում է իր վրա հանցագործության հետքեր,  կամ հանդիսանում է հանցավոր ոտնձգության օբյեկտ, պետք է ճանաչվի իրեղեն ապացույց: Կարող ենք վիճել բարոյական կրոնական տեսանկյունից` դիակը առարկա է, թե ոչ: Դրա համար ես փորձել եմ «առարկա» բառը լեզվաբանական տեսանկյունից մեկնաբանել: Լեզվաբանական բացատրական բառարաններում «առարկա» բառը շատ տարածական է մեկնաբանվում: Այո՛, դիակը համարվում է առարկային հատուկ հատկանիշներ պարունակող երևույթ, և լեզվաբանական տեսանկյունից դիակը կարող ենք դիտել որպես առարկա: Ավելին ասեմ, իմ գիտագործնական աշխատանքի մեջ ես նույնիսկ կենդանիներին եմ դիտում որպես առարկա, որովհետև Քաղաքացիական օրենսգիրքը գրում է` կենդանիների նկատմամբ տարածվում են գույքի հետ կապված բոլոր կանոնները: Քաղաքացիական օրենսգիրքը կենդանուն դիտում է որպես գույք: Մենք կենդանի ենք գնում, վաճառում` որպես գույք, և դա բոլորիս կողմից նորմալ է ընկալում, բայց այստեղ ասում ենք` դիակը առարկա չէ: Այ, մարդը առարկա չէ, դրանում չեմ վիճում:

-  Այս հարցում ձեր ընդդիմախոսները հակադարձում են, որ եթե դիակը ճանաչվի իրեղեն ապացույց,  այն պետք է  կցվի քրեական գործին, կամ հետազոտվի դատարանում` դատաքննության ընթացքում, այնպես, ինչպես մյուս բոլոր ապացույցները:

-  Բայց ո՞վ ասաց, որ բոլոր իրեղեն ապացույցները պետք է բերվեն դատարան և զննվեն: Քրեական դատավարության օրենսգիրքը հատուկ մեխանիզմներ է նախատեսում շուտ փչացող, դատարան ներկայացնելու անհնարինություն պարունակող առարևկաների հետ կապված: Նման դեպքերում ասում է, եթե առարկան շուտ փչացող է, կամ մեծ ծավալի է, վարույթ իրականացնող մարմինը լուսանկարում է  և քրեական գործին կցում է տվյալ առարկայի լուսանկարները: Դատարանում մենք հետազոտում ենք տվյալ առարկայի լուսանկարները: Ես կարծում եմ դա ամբողջությամբ կիրառելի է նաև դիակի նկատմամբ: Հո մենք չենք ասում` դիակը կցեք քրեական գործին և պահեք քննիչի աշխատասենյակում:

- Լավ այդ դեպքում, ի՞նչ խնդիր է լուծվում դիակը իրեղեն ապացույց ճանաչելու պարագայում: Ի՞նչ է նոր հնարավորություններ է դա տալիս քրեական դատավարությանը:

- Սա ձևական խնդիր չէ, սա շատ լուրջ սահմանադրաիրավական խնդիր է: Եթե մենք դիակը չենք ճանաչում իրեղեն ապացույց, մենք դրանով իսկ զրկվում ենք այդ դիակի նկատմամբ իրեղեն ապացույցների թույլատրելիության ռեժիմը կիրառելուց: Դուք գիտեք, որ եթե օրենքի խախտմամբ ձեռք է բերվում որևէ փաստական տվյալ, այն ապացույց չի կարող ճանաչվել: Եթե դիակն ի սկզբանե ապացույց չէ, նշանակում է քննիչն այդ փաստացի ապացույցը ինչպես ցանկանա, կարող է ձեռք բերել: Միևնույն է սա քրեական գործում մնալու է: Ստացվում է` դիակը փաստացի օգտագործվում է ամեն նպատակով, բայց անունը չենք դնում ապացույց: Դիակի հիման վրա փորձաքննություն ենք նշանակում, դիակը զննում ենք, բայց ասում ենք` դու ոչ մի բան ես: Իմ այսօրվա մոտեցումը հետևյալն է. եթե դիակը իրեղեն ապացույց չճանաչեմ, ես նույնիսկ կզրկվեմ այդ փորձաքննությունը վիճարկելու հնարավորությունից: Օրինակ, եթե քննիչը դիակի տեղը մեղադրյալից իմացել է նրան խոշտանգելու, ծեծի ենթարկելու միջոցով, կամ դիակը հայտնաբերվել է ապօրինի խուզարկության արդյունքում: Փորձաքննությունը լրիվ օրինական է կատարվել, բայց փորձաքննության հիմքը եղել է ապօրինի:

Եթե դիակը չի ճանաչվել իրեղեն ապացույց, արդյո՞ք դիակի կապակցությամբ կատարված ապացուցողական գործողությունների արդյունքում ձեռք բերված նոր ապացույցների նկատմամբ կարող է կիրառվել «թունավորված ծառի պտուղները թունավոր են» կանոնը:

Հիմա մենք ասում ենք այս փորձաքննության հիմքը ապացույց չէ, նախ պետք է վիճարկես դիակի իրավաչափությունը, նոր դրանից բխի նաև փորձաքննության ապօրինի լինելը: Բայց երբ որ ես զրկված եմ դիակի իրավաչափությունը վիճարկելու հնարավորությունից, ես դատարանում ի՞նչ կարող եմ անել: Ասեմ` դիակը մի ճանաչեք ապացույց, կասեն իսկ ո՞վ ասաց, թե դիակը մենք ապացույց ենք ճանաչել: Ասեմ փորձաքննությունը անթույլատրելի ճանաչեք, որովհետև կատարվել է ապօրինի ձեռք բերված դիակի հիման վրա, ինձ կասեն դիակը ապացույց չէ, իսկ քո ասածը վերաբերում է ապօրինի ձեռք բերված ապացույցներին:

Պետք է այդ մեխանիզմները հստակ դրված լինեն` ձեռք է բերվել ապօրինի դիակ, դիակը իրեղեն ապացույց է, դիակի վրա պարունակվում են հանցագործության հետքեր, նշանակում է պետք է տրվի համապատասխան դատավարական կարգավիճակ: Ինձ համար կարևորը մարդու պաշտպանության իրավունքն է, ոչ թե բարոյաէթիկական և այլն: Բոլորին հարգում եմ իրենց կրոնական և բարոյական պատկերացումների համար, բայց երբ որ դուք դատախազին կամ քննիչին հնարավորություն եք տալու ամեն գնով դիակ ձեռք բերել, որովհետև եթե դիակ ունեցան, մնացած ապացույցները արդեն ածանցյալ են: Եթե դիակը կա, կարելի է ցանկացած փորձաքննություն այդ դիակի վրա կատարել և լրացուցիչ ապացույցներ ձեռք բերել:

- Միևնույն ժամանակ, այսօր քննչական մարմինների քննության ներքո է հասարակական հնչեղություն ստացած քրեական գործ, որտեղ հակառակ իրավիճակն է` կա սպանության համար առաջադրված մեղադրանք, բայց չկա դիակ: Եթե դիակը իրեղեն ապացույց չէ, ապա ի՞նչ այլ ապացույցով պիտի հիմնավորվի այդ հանցագործության կատարված լինելը:

- Չստեղծվի տպավորություն, որ եթե դիակ չկա, չկա նաև հանցագործություն: Այո’, դիակը մի շարք` հատկապես մարդու դեմ ուղղված, կյանքի դեմ ուղղված հանցագործությունների կարևորագույն ապացուցողական բազան է կազմում, որովհետև դիակի հիման վրա ենք մենք մահվան պատճառն ենք պարզում: Վերջին հաշվով օբյեկտը մենք բացահայտում ենք դիակի հիման վրա: Բայց հնարավոր է դիակի բացակայության պայմաններում, այլ ապացույցների առկայությամբ հիմնավորել, որ հանցագործության օբյեկտը առկա է: Այսինքն` «չկա դիակ` չկա սպանություն» այդ թեզը ինձ համար ընդհանուր առմամբ ճիշտ է, բայց եթե մենք ունենք այլ ապացուցողական լուրջ բազաներ, որտեղ հիմնավորվում է սպանության փաստը, այո’, դիակ կարող է նաև չլինել:
Իսկ ի՞նչ է ինքնին ապացուցում դիակը: Շատ կարևոր բան է ապացուցում: Ապացուցում է մահվան առկայության փաստը, և դիակով մենք կարողանում ենք ապացուցել մահված պատճառները: Ամենակարևոր ապացուցողական բազան դիակն է:

- Եվ, այդուհանդերձ, իրավաբանների կարծիքներն այսօր այս հարցի շուրջ երկփեղկվում են,  ինչը նշանակում է, որ գիտական մակարդակով բանավեճը դեռ երկար ժամանակ կշարունակվի: Հնարավո՞ր համարում եք, որ առաջիկայում այս տեսակետը օրենսդրական կարգավորում կստանա:

- Ես լավ գիտակցոմ եմ, որ երկար տարիներ են պետք, որպեսզի մարդը իրավաբանորեն այդ որոշումը կայացնի, որ դիակը ճանաչվի իրեղեն ապացույց: Իսկ դա արագացնելու համար ես կարծում եմ, որ եթե մեր Քրեական դատավարության օրենսգրքում մի նորմ ունենանք դիակի իրեղեն ապացույց ճանաչելու մասին, պրակտիկան արմատապես կփոխվի: Բայց նույնիսկ եթե այդ հատուկ նորմն էլ չնախատեսվի, այսօրվա պայմաններում էլ դիակը կարելի է ճանաչել իրեղեն ապացույց, օրենսդրությունը դա ոչ թե թույլ է տալիս, այլ պահանջում է, որ այդպես լինի: Եթե ես լինեմ պաշտպան որևէ քրեական գործով, կփորձեմ վիճարկել դիակի` որպես իրեղեն ապացույց չճանաչելու հանգամանքը: Կասեմ` մենք քրեական գործում ունենք մի փաստ, որը դատավարական կարգավիճակ չունի, ձեռք է բերել քննչական գործողության արդյունքում, բայց ապացույց չէ: Եթե չունի կարգավիճակ, ինչպե՞ս ենք մենք փորձաքննություն նշանակում, ինչպե՞ս ենք արտաշիրիմում կատարում: Կարծում եմ ժամանակի ընթացքում, մի քանի գործերով, եթե փաստաբանական կորպուսը սկսի հարցը բարձրացնել, հետագայում պրակտիկան կփոխվի:

 

Հեղինակ` Նելլի Դանիելյան


Արխիվ

[]