Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok կայքն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնելնհնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»

«Մինչև Աֆրիկյանները` բոլոր շենքերը ոչ թե ապամոնտաժվել են, այլ՝ ուղղակի քանդվել» 06/28/2014   16:33  |  Հարցազրույց

 
«Հին Երևանում» նախագծի և մայրաքաղաքում բողոքներով ուղեկցվող շինարարական նախագծերի, Աֆրիկյանների տան ապամոնտաժման հարցերի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է նախագծի հեղինակ Լևոն Վարդանյանի հետ:
 
-Պարոն Վարդանյան, մեզ հետ հարցազրույցում Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիլյանը, ում պաշտոնավարման տարիներին հաստատվել էր «Հին Երևան նախագիծը», կարծիք հայտնեց, որ եթե այսօր կյանքի կոչվող նախագծում պահպանվել է դրանում ի սկզբանե առաջարկվող քաղաքաշինական միջավայրը և վերակառուցվող շենքերը ծառայելու են որպես հանրային տարածքներ, ապա միայն այդ դեպքում այն կարելի կլինի կոչել «Հին Երևան»:  
 
- Ես չգիտեմ՝ պարոն Դանիելյանն ինչ է ասել, որովհետև ինքը նախագծից մի քիչ հեռու է եղել: Եթե էլի պատմել է, որ թթի ծառեր են լինելու, կարպետներ, թախտեր են լինելու և այլն, ապա դրանք ոչ մի կապ չունեն այս նախագծի հետ:
 
Մենք մի քիչ տարօրինակ ժողովուրդ ենք, ամեն անգամ ակ ենք հորինում: Աշխարհում, երբ առևտրային մոլերը սկսեցին զարգանալ, դա մոտավորապես 50- ական թվականներին էր,  կյանքը ցույց տվեց, որ երբ  ընդհանրապես հարեւանությամբ բնակելի շենք չկա, ապա այդ տարածքները գիշերային ժամերին դառնում են ամայի: Բայց խոսքը ինչի մասին է: Այնտեղ, որտեղ ես մանսարդային հարկեր ունեմ, օգտագործելով, օրինակ, Մյունխենի փորձը, դրանք կարող են վերածվել ռեստորանների, կամ բացօթյա բնակելի տարածքներ լինեն, այսպես ասած` ապարտամենտներ լինեն, որտեղ մարդու ներկայությունը կլինի տարին 12 ամիս:
 
Նկատի ունենալով, որ մեր կառույցներին կպած կան բազմաբնակարան շենքեր, երկու կողմից էլ բարձրահարկեր են, իսկ ինքը մեջտեղի մասում բուլվարի` Գլխավոր պողոտային շարունակությունն է, ես ուղղակի տվել եմ ծածկած տարածքի տեսք, եւ այդ շենքերի փակվելուց հետո այն պետք է հաճախորդների համար ծառայի որպես ժամանցի, զբոսնելու տարածք։ Հույսս դրա վրա է:
 
Միայն վախենում եմ մյուս ծայրահեղությունից. երբ բնակելիի խոսակցություն լինի, ապա ամբողջ տարածքը կհոշոտվի: Այսպիսին է կոնցեպցիան` տարածքն ամբողջությամբ հասարակական ֆունկցիա պետք է կրի: Լավ կլիներ, որ նաև թանգարանային տարածքներ լինեին, ինչը մշակույթի նախարարությունը նախապես խոստացել էր. Հակոբ Հակոբյանի ժառանգության խնդիր կա այնտեղ, մեր արևմտահայ լուսանկարիչ Արա Գյուլերի, քանդակագործ Նիկողոսյանի և այլն: Ես առևտրի կենտրոն չեմ նախագծել:
 
-Փաստորեն, Դուք հնարավոր համարում եք, որ այստեղ իսկապես առևտրի կենտրոն կբացվի:
 
-Մտահոգությունս այնքանով է, որքանով Հակոբ Հակոբյանի դստեր` Նորայի միջոցով գիտեմ, բայց դեռ գրավոր որևէ պայմանագիր չկա: Կարծում եմ` լրատվամիջոցները պետք է պնդեն, որ այս կտորը հանկարծ չվերածվի մաքուր առևտրային տարածքի։ Ի սկզբանե նախատեսել էի, որ այն Վերնիսաժ ասված հասկացությունը, որը համարում եմ մեր ազգի ամոթը, այստեղ ամենաբարձր մակարդակով ներկայացվեր. աշխարհում շատ կան այդպիսի կենտրոններ:
 
Օրինակ` լինի արծաթագործության, գորգագործության կենտրոն: Այսինքն` այն  արտադրական մշակույթը, որը կապ ունի մեր ազգի հետ, որը միշտ զբոսաշրջիկներին հետաքրքրում է, ներկայացված լինի Հին Երեւանում, ունենան ցուցասրահներ և այլն: Ես առևտրին դեմ չեմ, իհարկե, ինչ էլ լինի, դրանից խուսափել չենք կարող, բայց՝ ազգային ավանդույթների համատեքստում:
 
-Հարկայնության սահմանափակում կա՞ նախագծում, որովհետև Չարենցի տուն-թանգարանի հարևանությամբ վերակառուցված շենքերը մինչև Սարյան փողոց, փաստորեն, վերևի հարկերում բազմաբնակարան բարձրահարկ շենքերի են վերածվել, որոնց ստորին հարկերն ուղղակի աննկատ են մնում այդ զանգվածի տակ:
 
- Դա ուղղակի աբսուրդ է, դա հանցագործություն է, դա շենքը պահել չէ, դա քանդել է նշանակում, դրանք հենց նույն Սամվել Դանիելյանի իրականացրած գաղափարներն են։ Այսինքն` իբր հուշարձան են պահում և ամենաանթույլատրելի մեթոդներով. այդ պաստառները առաջին հարկում կպցրել են բարձրահարկ շենքերի տակ` անունը դնելով, որ հուշարձան են պահում: Դրա համար կրթություն պետք չէ՝ հասկանալու համար, որ այդպիսի բան անել չի կարելի:
 
-Փաստորեն, Ձեր նախագիծն ունի հարկայնության սահմանափակում:
 
-Մեր բոլոր այդ ժամանակաշրջանի հուշարձան շենքերը, որ մենք վերականգնում ենք, երկհարկանի են` 90 տոկոսով: Վրան դրված է մանսարդային մեկ հարկ, որովհետև այդտեղ բոլոր մանսարդային հարկերը տարբեր բարձրություն ունեն և պետք է բերել մեկ նիշի: Բոլորը բերված են մեկ հարթության: Դրանք շրջաններ են, ուր առանձին շենքեր են մտնելու, մեծ վերելակներ են լինելու, որոնք կապված են լինելու նաև ստորգետնյա ավտոկայանատեղի հետ: Կարող եք մոլում շրջելով ձեր մտերիմների հետ բարձրանալ վերև, պաղպաղակ ուտել և այլն: Ցանկությունն այն է եղել, որ Գլխավոր պողոտան նորից վերադարձվի քաղաքացիներին` քայլելու համար: 
 
-Չե՞ք վախենում, որ մինչ նախագիծը կսկսի կյանքի կոչվել, հին քանդված շենքերից այլևս ոչինչ չի մնա, որովհետև լուրեր կան, որ որոշ ապամոնտաժող ընկերություններ, որոնք նաև համարակալված քարերը պահպանելու պարտավորություն ունեին, մեղմ ասած, թերացել են իրենց պարտականությունների մեջ. ջարդել են քարերը, կորցրել։
 
-Շատ լավ պետք է հասկանանք, որ որքան գործընթացը ձգձգվում է, այնքան ավելի բարդանում է: Որքան արագ սկսվի շինարարությունը, այնքան ինձ համար էլ հեշտ կլինի: Աֆրիկյանների շենքը, որ ես ապամոնտաժում եմ, առաջին անգամ պրոֆեսիոնալ նախագծով ենք փորձում անել, պրոֆսիոնալ բրիգադի կողմից: 
 
-Այսինքն` մինչև հիմա ոչ պրոֆեսիոնալ է արվել:
 
 - Մինչև Աֆրիկյանները՝ բոլոր շենքերը ոչ թե ապամոնտաժվել են, այլ, կոպիտ ասած, ուղղակի քանդվել: Կամ ապամոնտաժվել են ոչ մասնագիտական այն բարեխղճությամբ, որով աշխատանքը պետք է կատարվեր: Հիմա այդ քարերի եթե նույնիսկ 20-30 %-ը կարողանանք օգտագործել, ապա  բավական կլինի. վերականգնելուց հետո մի քանի տարվա ընթացքում այլևս չեք էլ կարողանա գտնել, դրանցից որն է հին, որը` նոր:
 
Ուղղակի Աֆրիկյանների դեպքում, քանի որ դա մոդեռն ճարտարապետության ամենավառ նմուշներից մեկն էր (մյուսն էլ Ավետիքյանների տուն-հիվանդանոցն էր` Աբովյան փողոցի վրա` Սիլ Պլազայի կողքի կտորը), ունիկալ կառույց է, ոչ մի վարպետ, կարծում եմ, ցանկության դեպքում էլ  չի կարող կրկնօրինակել։ Ուստիեւ՝ այստեղ քար առ քար այնպես է հանվում, համենայն դեպս 14 շարք արդեն ապամոնտաժվել է, որ  ոչ մի պրոբլեմ չունենանք, որովհետև խնդիրը ես հենց սկզբից պատվիրատուների առաջ դրել եմ, որ նույն խումբը, որ ապամոնտաժում է, ինքն էլ հետ մոնտաժում է, որ մի բրիգադը մյուսի վրա մեղքը չգցի, իրենք հանում են, իրենք էլ հավաքում են: Եվ վերջնական հավաքված տեսքում դուք տարբերություն չեք տեսնի:
 
-Ե՞րբ կտեսնենք «Հին Երևանը» ավարտուն տեսքով: Ժամեկտներ կարո՞ղ եք նշել:
 
- Գիտեք, որ բոլոր այն տարածքներից, որտեղ իրացման գործընթաց է, բնակչությունը պետք է դուրս բերվի. մոտ 60%-ը դուրս են եկել, իսկ 40%-ը դեռ տեղում են: Չնայած որ գերակա շահ է ճանաչված, բայց մարդիկ կան, որ անհավանական գումար են պահանջում, դատական գործընթացներ են և այլն: Մինչև այսօր դա է ձգձգում, որ չենք կարողանում գործն սկսել։ Ամբողջ տարածքը` մոտ 280 մ երկարությամբ, բացի տեղում կանգուն մնացած 14 հուշարձան շենքերից, մնացած ամբողջ տարածքը 2 հարկով ստորգետնյա փորվում է. 1 հարկը դա հենց այդ հուշարձան շենքերի մառանային հարկն է, որովհետև դրանք բոլորը մառաններ ունեն, առանց մառանային հարկի հուշարձան շենքեր չկան, իսկ դրանց ներքևի հարկը ավտոկայանատեղիի տարածքն է, որովհետև առանց ավտոկայանտեղի այսպիսի տարածք քաղաքի կենտրոնում անել անհնար է: 
 
Դրա համար մինչև դա չփորվի ամբողջությամբ, հնարավոր չի լինի պատկերացնել ժամկետները: Բայց հիմա, մինչև այս աղմուկը, նունիսկ մտածել էինք, որ այն տեղերում, որտեղ իրացումն ավարտվել է, սկսենք աշխատանքները: Եվ առաջին կտորը, որ ուզում ենք անել Տերյան փողոցի վրա Արամից մինչև Բյուզանդ հատվածն է:
 
Վերականգնում ենք Գիլանյանցի լիմոնադի գործարան բնակելի եկամտաբեր տունը: Դա այն Սպայի տան կողքի շենքն է: Այդ շենքը, երբ ապամոնտաժվեց, նույնիսկ հուշարձանների ցուցակում չկար, այսինքն` օդում կախված էր: Բայց ինձ համար միևնույն է, ես չեմ նայում մշակույթի նախարարության 14 հուշարձանների ցուցակում կա, թե՝ ոչ: Ես համարում եմ, որ այս ճարտարապետական շերտը վնաս է կրել խորհրդային շրջանի ճարտարապետական ծրագրերի առաջին իսկ օրվանից մինչև այսօր:
 
Իհարկե, նախարարությունն ու մյուսները իրենց չինովնիկական խնդիրներն ունեն, և ասում են ինչ որ կա այդ ցուցակում, բոլորն ուղղակի հավաքվի, իրենք այդ գլխացավնքից պրծնեն: Բայց ես  հո պահեստ չեմ կառուցում ապամոնտաժվող շենքերի, որ բոլորը հավաքեմ: Դա ճարտարապետություն է, քաղաքաշինություն է, մեխանիկորեն չի կարելի կպցնել, իրար կողքի շարել ու ասել` հարց ենք լուծել:
 
- Արդեն քանի՞ շենք է քանդվել:
 
Իմ նախագիծն առաջարկելուց հետո` 2005թվականից ի վեր, ապամոնտաժվել է 2 շենք` Բյուզանդի 26-ը, որտեղ Արմատ կուսակցությունն էր, որն ուղիղ ընկնում էր Տերյանի մեջտեղը և Աֆրիկյանները, որ էլի 4 մետրով գտնվում է Տերյանի երթևեկելի մասում: Դա քաղաքաշինական ծրագիր է. Թամանյանի նախագծից մինչև 2005թ. կառավարության կողմից հաստատված Գլխավոր հատակագիծը այդ ճանապարհի լայնացումն է ընթանում: Աֆրիկյանների տունը, որ ապամոնտաժվում է՝ մոտ 300 քմ հանրային տարածք, դառնում է երթևեկելի, միանում է փողոցին, ուրիշ բան չի արվում:
 
-Աֆրիկյանների տունն ու՞ր է տեղափոխվելու և ե՞րբ է նախատեսվում այն վերակառուցել:
 
- Եթե ամեն ինչ նորմալ գնա, Արամի-Տերյան մի ենթակայան կա, որ հենց դա ապամոնտաժեն, փողոցը բացենք, անմիջապես այդտեղ մի կտոր են գտել, որտեղ տանում ենք Գիլանյանցի շենքը՝ անկյունային շենքը Տերյանի վրա, դրան կպնում է Աֆրիկյանների Տերյան 11 շենքը և կողքը Բյուզանդ 17-ը` Անտոնյանների տունը` կախվող պատշգամբով: Այդ 3-ը որ սկսենք… ուղղակի պետք է ներդրողները կարողանան ազատել տարածքը բնակիչներից:
 
Օրինակ՝ հենց այդտեղ մի մանրահատակի արտադրամաս կա, որ մեզ շատ  է խանգարում, չի ուզում տարածքն ազատել, անհավանական թվեր է ասում: Դա էլ հենց շինարարությունը կրկնակի թանկացնում է և' ներդրողի համար, և' շինարարի, և' ինձ համար: Ու քանի որ տեսնում ենք շատ է ձգձգվում, փորձում ենք գոնե այսպես կտոր-կտոր անելով առաջ գնալ:
 
 
Հարցազրույցը՝ Նելլի Դանիելյանի
 
 
 

Արխիվ

[]