ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սուտ ցուցմունքներ տված մեղադրյալին պատասխանատվության ենթարկե՞լ, թե՞ ոչ. ԱԺ աշխատանքային խմբում կարծիքերը տարբեր են (տեսանյութ) 06/27/2014 09:33 | ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ
Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված կառավարության հեղինակած Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը վերջերս ընդգրկվել է նստաշրջանի օրակարգ: Սակայն գլխադասային՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը քառօրյա նիստերի օրակարգում նախագծի ընդգրկմանը դեռևս հավանություն չի տվել:
Հանձնաժողովի` մասնագիտությամբ իրավաբան անդամներից և նախագծի հեղինակներից՝ Արդարադատության նախարարության ներկայացուցիչներից, կազմված աշխատանքային խումբն ամիսներ շարունակ քննարկում է օրենսգրքի նախագիծն ըստ բաժինների, ինստիտուտների, անդրադառնալով յուրաքանչյուր հոդվածի ու դրույթի:
Քննարկումների արդյունքների և նախագծի ճակատագրի վերաբերյալ «Փաստինֆո»-ի թղթակիցը զրուցեց Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իրավաբան Հովհաննես Սահակյանի հետ:
-Պարոն Սահակյան, ի՞նչ ճակատագիր է սպասվում Քրեական դատավարության նոր օրենսգրքին: Նախագիծը տևական ժամանակ շրջանառության մեջ է, և մասնագիտական շրջանակներում անգամ կարծիք կա, որ այն կարող է նույնիսկ չընդունվել:
-Կարծիքը, կարծում եմ, կարող է որպես այդպիսին գոյություն ունենալ, բայց մենք պետք է հասկանանք մեկ շատ կարևոր բան. Քրեական դատավարության օրենսգիրքն այն կարևորագույն իրավական ակտն է, որը գոյություն ունի մեր իրականության մեջ, որովհետև կարգավորում է այնպիսի հասարակական հարաբերություններ կամ այնպիսի փոխկապակցված հարաբերություններ, որոնք առօրյայում առնչվում են, Աստված մի արասցե, բոլորիս հետ կամ կարող են առնչվել: Դրա համար պետք է այս ժամանակահատվածում այն բացերը, որոնք առկա են արդեն իսկ գործող Քրեական դատավարության օրենսգրքում, կարողանանք վերացնել:
Միևնույն ժամանակ պետք է կարողանանք այն նոր մոտեցումները, որոնք ընդունված են աշխարհում, հատկապես, մի շարք եվրոպական զարգացած երկրներում, փորձենք փոխանցել նաև մեր քրեական դատավարության իրավունքի մեջ որպես այդպիսին: Դրա համար, ես կարծում եմ, որ այն աշխատանքները, որ տարվում են մեր հանձնաժողովում, բնական են, և կարծում եմ՝ այն տարաձայնությունները, քննարկումները, որոնք երբեմն տեղի են ունենում, և լրագրողներից շատերը նաև օբյեկտիվորեն նշում են, որ բավականին բարձր ձայներով քննարկումներ են ծավալվում, դա նույնպես խոսում է այն բանի մասին, որ մենք բոլորս կարևորում ենք այս իրավական ակտը, օրենսգիրքը, որովհետև, իմ կարծիքով, բավականին լուրջ բարեփոխումներ են առաջիկայում սպասվում, և լուրջ փոփոխություններ պետք է իրականացվեն նախագծում:
-Նախագծի աշխատանքային խումբը այժմ քննարկումների ո՞ր փուլում է:
-Մենք մինչդատական վարույթը, ինչպես գիտեք, արդեն իսկ վերջացրել ենք և անցել ենք դատական վարույթին: Նախնական դատալսումները, դատալսումներն արդեն անցել ենք: Կարծում եմ՝ առաջիկայում կմնա մեկ-երկու բաժին, և, իմ կանխատեսումներով, երեք-չորս հանդիպման ընթացքում միգուցե քննարկումների առաջին էտապը կավարտենք:
Բայց կան մի շարք հարցեր, որոնք մենք դեռևս չենք հստակեցրել մեր քննարկումների արդյունքում: Քննարկելով այն հարցերը, որոնք հստակեցրել ենք, դրանք թողել ենք որպես արդեն իսկ ընդունված տեսակետ կամ կարծիք: Իսկ եթե կան հարցեր, որոնք դեռևս չեն հստակեցվել մեր աշխատանքային խմբի և իրենց կողմից, դա թողել ենք առկախված, որպեսզի հետագայում կետ առ կետ նորից անդրադառնանք:
Կան մի շարք հոդվածներ, դրույթներ, որոնք մեր համար վիճահարույց են:
Օրինակ, էլեկտրոնային ծանուցման այս նոր մոդելի կամ սկզբունքի գործադրումը: Մենք գիտենք, որ Ազգային ժողովում արդեն իսկ փոփոխություն կատարեցինք և քաղաքացիական, և վարչական իրավահարաբերություններում, որպեսզի էլեկտրոնային ծանուցումը գործի որպես այդպիսին, բայց քրեական դատավարությունը և քրեական իրավահարաբերությունները մի փոքր այլ են: Այստեղ պետք է մի փոքր զգուշավոր լինենք՝ որպեսզի և մեղադրող, և պաշտպանող կողմից չարաշահումներ չլինեն, որովհետև չեմ կարծում, որ մեր երկրում ինտերնետը կամ էլեկտրոնային փոստը բոլորին հասանելի է կամ կարող է հասու լինել: Դրա համար պետք է մտածենք ալտերնատիվ մեթոդներ, միջոցներ, որպեսզի պատշաճ ծանուցման սկզբունքը բոլորի համար լինի իրատեսական և որպես գործիք նաև կիրառվի:
Կան մի շարք խնդիրներ՝ մեղադրյալի ճիշտ ցուցմունքի հետ կապված: Կա տեսակետ և քննարկվում է նաև, որ, ինչպես սուտ ցուցմունքի դեպքերում է քրեական պատիժ նախատեսվում, նմանատիպ պատիժ նախատեսվի նաև մեղադրյալի դեպքում: Տեսակետները տարբեր են: Առաջին տեսակետն այն է, որ նախաքննության ընթացքում նույնպես սուտ ցուցնունք տված մեղադրյալը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի: Երկրորդ տեսակետը, որ դատարանում արդեն իսկ սուտ ցուցմունք տված մեղադրյալը պետք է պատասխանատվության ենթարկվի:
Նաև շատ կարևոր կարծիքների բախում է տեղի է ունեցել կամ տեղի ունենում, քննարկումներ են ծավալվել գաղտնի քննչական գործողությունների իրավական երաշխիքների հստակեցման շուրջ: Մենք գիտենք, որ, օրինակ, տարբեր հեռախոսային զանգերի լսումները կամ գաղտնի ներքին, արտաքին դիտարկումները, գործողությունները պետք է լինեն, նախևառաջ, իրավաչափ և պետք է ունենան որոշակի երաշխիքներ: Եվ այդ երաշխիքները պետք է սահմանված լինեն օրենքով, որպեսզի որևիցե մի մարմնի կողմից երբևէ չարաշահումներ չլինեն: Մասնավորապես, այս հարցի շուրջ նույնպես կա տեսակետ կամ կարծիք, որ կարող են գաղտնալսվել ոչ միայն կասկածյալի կամ մեղադրյալի հետ անմիջական կապ ունեցող, այլ նաև փոխկապակցված անձինք: Ենթադրենք՝ աշխատավայրում տևական ժամանակ շփվել են, դա երևում է նաև հեռախոսազանգերի միջոցով: Հնարավորություն լինի լսել նաև այդ անձի հեռախոսազանգերը:
Հետևաբար, այս բոլոր փոփոխությունները նախևառաջ պետք է դիտարկենք, որպեսզի լինեն իրավաչափ, մարդու հիմարար իրավունքներն ու ազատությունները որևիցե մի կերպ թույլ չտանք ոտնահարվեն կամ սահմանափակվեն, և ցանկացած նմանատիպ գործողություն նաև սահմանվի օրենքով և այն իրավունքները, որոնք սահմափակվում են, լինեն իրավաչափ: Սա կարևոր է, նաև Սահմանդրությամբ ամրագրված դրույթ է:
Կան նմանատիպ մի շարք հարցեր նույնպես, որոնց կարելի է անդրադառնալ այս ընդհանուր քննարկումների ավարտից հետո: Այն հարցերը, որոնց շուրջ մենք չենք եկել ընդհանուր եզրահանգման, կետ առ կետ դիտարկելով, նաև տեսակետները մոտեցնելով գնանք առաջ:
-Հենց դա էի ուզում հարցնել: Կա՞ն արդյոք սկզբունքային տարաձայնություններ: Եվ եթե այո, ապա ո՞ր հարցերի շուրջ:
-Այո, նշեցի մի շարք նմանատիպ սկզբունքներ: Բոլորս փորձում ենք մեր պատկերացումների, գիտելիքների չափով և աստիճանով այդ դեբատների արդյունքում ճշմարտությունը կարողանալ զետեղել այս նախագծի մեջ: Այսինքն՝ մաքսիմալ փոքրացնենք սողանցքների հնարավորությունը, որպեսզի, կապ չունի՝ մեղադրող կողմն է, պաշտպանվող կողմն է, չկարողանա օգտվել այս օրենքի բացերից և որոշակի գործողություններ կատարի: Հետևաբար՝ իհարկե, կան տարաձայնություններ, մենք նաև զուգահեռ ուսումնասիրում ենք միջազգային փորձը՝ կոնկրետ խնդիրների հետ կապված:
Օրինակ, նույն այդ էլեկտրոնային ծանուցումների հետ կապված, քննչական գաղտնի գործողությունների հետ կապված մեր աշխատանքային խումբը ներկայացնում է միջազգային պրակտիկան, երբ կան դրույթներ, որոնք հակասում են արդեն իսկ գոյություն ունեցող նախագծի որևէ դրույթին: Դրանք ընդհանուր ուսումնասիրության արդյունքում փոփոխության ենթարկվեն:
-Իսկ դեպոնացման ինստիտուտի մասին ի՞նչ կասեք: Նախնական քննարկումների փուլում մասնագետների կողմից քննադատության է արժանացել դեպոնացման ինստիտուտի ներդրումը՝ հատկապես մեղադրյալների մասով:
-Մեղադրյալների մասով ցուցմունքների դեպոնացման շուրջ դեռևս որևէ վերջնական եզրահանգման չենք եկել մի շարք պատճառներով: Որովհետև, եթե այսօրվա գործող օրենքով ցուցմունք տալով այնուհետև դատարանում նշում են, որ այս ցուցմունքը կորզվել է ճնշման, ուժի, չգիտեմ՝ տարբեր ներազդեցության արդյունքում, և այդ ապացույցը կարող է առոչինչ դառնալ դատարանում, հետևաբար՝ նաև որոշակի առումով դեպոնացվում է, որպեսզի դա ընդունենք դատարանում որպես արդեն իսկ հիմնավոր ապացույց և փաստ, որն ունի իրավական ուժ: Այս առումով մոտեցումները նույնպես տարբեր են, և իսկապես կա խնդիր՝ թե մեր կողմից բարձրացված տեսակետների մեջ, թե իրենց:
Ուստի կարծում եմ, որ առաջիկայում մենք մեկ առանձին քննարկմամբ կանդրադառնանք դեպոնացման խնդրին, քննչական գաղտնի գործողությունների հիմնարար հոդվածին, որտեղ հստակ կսահմանվեն երաշխիքները:
-Որոշ ժամանակ առաջ ասվում էր, որ դեպոնացման դեպքում լրացուցիչ երաշխիքներ են նախատեսվել, հիմա դրանք կա՞ն:
-Առայժմ քննարկման փուլում են: Դրա համար ես չեմ ուզում այս պահին որևէ կոնկրետ տեսակետ ներկայացնել մեր հանրությանը, ուստի երբ որ մենք վերջնական քննարկումները՝ կապված միայն դեպոնացման հետ, կունենանք լրացուցիչ ևս մեկ քննարկում, երբ մենք և իրենք կհստակեցնենք մեր տեսակետները, մեր ապացույցներն ավելի հիմնավոր կդարձնենք, կներկայացնենք և քննարկումները կծավալվեն, ինչպիսի եզրահանգման կհասնենք, նաև հանրությանը կտեղեկացնենք:
-Իսկ փաստաբանական հանրության հետ մտադի՞ր եք դեպոնացման ինստիտուտի ներդնումը քննարկել, քանի որ, կարծես թե, հիմնականում ընդդիմախոսները իրենք էին և մտավախություն ունեին, որ դա կարող է «մահակ» հանդիսանալ:
-Իբրև Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ես և՛ պատկերացնում եմ, և՛ մտադիր եմ, որպեսզի նախնական այս քննարկումները ավարտելուց հետո պաշտոնական գրությամբ քննարկման հրավիրենք այստեղ այն շահագրգիռ բոլոր մարմիններին, կառույցներին, ովքեր առնչվում են Քրեական դատավարության օրենսգրքի հետ իրենց առօրյայում, որպեսզի պրակտիկ տեսակետը ներկայացնեն և հանձնաժողովին, և աշխատանքային խմբին, մենք կամ ընդունենք ի գիտություն, կամ քննարկումներ ծավալենք, որից հետո նաև ներկայացված այդ տեսակետները, փաստարկները, հիմնավորումները հետագայում օգտագործենք: Դա կարող է լինել և դատախազությունը, և փաստաբանները, փաստաբանական պալատը: Մտածում ենք նման հանդիպում կազմակերպել նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ, նաև մի շարք այլ շահագրգիռ մարմինների հետ, որոնք կարող են թեկուզ մեկ հոդվածի հետ կապված ներկայացնել պրակտիկ, ավելի լավ լուծումներ:
Մենք այստեղ որևէ ամբիացիա, խնդիր չունենք: Մեր միակ գերնպատակը և գերխնդիրն է, որպեսզի այս նոր մոտեցումը, որը նաև տեղավորվում է մեր Նախագահ Սերժ Սարգսյանի ծրագրի դատաիրավական բարեփոխումների տրամաբանության մեջ, լինի բազմակողմանի քննարկված, լինի բազմակողմանի ուսումնասիրված և առավել լավ նախագիծ ներկայացնենք Ազգային ժողովի լիագումար նիստի քննարկմանը:
-Մոտավոր ժամկետնե՞րը: Կարծում եք՝ կհասցնե՞ք աշնանային նստաշրջանի սկզբին:
-Մենք առնվազն տրամադրված ենք, որպեսզի աշնանային նստաշրջանի սկզբում հանձնաժողովն այս նախագիծը ևս մեկ անգամ քննարկի, մտցնի քառօրյայի օրակարգ: Համենայնդեպս՝ նախնական քննարկումների արդյունքում տրամադրված ենք և ամեն ինչ անելու ենք, որպեսզի քննարկվի աշնանը:
-Կառավարության կողմից ներկայացված նախնական տարբերակի համեմատ էական փոփոխություններ եղե՞լ են: Աշխատանքային խմբում կառավարության ներկայացուցիչներն ընդունո՞ւմ են ձեր առաջարկությունները:
-Իհարկե: Եթե նայենք արդեն իսկ ուսումնասիրված հոդվածները, կտեսնեք, որ բազմաթիվ առաջարկություններ ընդունվել են:
Երբ քննարկման ժամանակ տեսնում են, որ բարձրացրած խնդիրը հիմնավոր ձևով ներկայացվում է մեր կողմից, իրենք անպայման ընդունում են: Եվ եթե մենք բարձրացնում ենք խնդիրը, իսկ հեղինակները ներկայացնում են այն հիմնավորումները, որոնց արդյունքում նման որևէ դրույթ ամրագրվել է այս նախագծի մեջ, ապա մենք որևէ խնդիր չունենք, որպեսզի անպայման պնդենք մեր կարծիքը:
Հետևաբար՝ այս քննարկումների արդյունքում բավականին տեսակետներ մոտենում են, բայց այն սկզբունքային խնդիրները, որոնք գոյություն ունեն, և մենք չենք մարսել, չենք ընկալել, և իրենք դեռ մեր առաջարկները չեն մարսել և չեն ընկալել, թողել ենք հետագա քննարկման առարկա: Մենք նաև մեր գործընկերներից՝ հեղինակներից, խնդրեցինք, պահանջեցինք, որպեսզի մինչդատական վարույթի մասով այն փոփոխությունները, որոնք իրենք ընդունել են, «լավաշի» տեսքով ներկայացնեն մեզ, որպեսզի մենք տեսնենք, թե որ առաջարկներն են ընդունվել, արդեն իսկ զետեղվել այս նախագծում, որոնք՝ ոչ, որպեսզի մեկ-երկու քննարկման արդյունքում տեսակետները մաքսիմալ հստակեցնենք, մոտեցնենք և այնուհետև հանձնաժողովում ու քառօրյայում քննարկումները լինեն ավելի կոնստրուկտիվ, առարկայական և քիչ բան լինի այնտեղ հստակեցնելու:
Հարցազրույցը վարեց Գայանե Մելիքյանը
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ