Թեմաներ
Հինգշաբթի 11 / 21 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է 11/21/2024   17:16 Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, սակայն հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության․ Անահիտ Մանասյան 11/21/2024   17:12 Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:40 Արտածին դրական գործոնները թուլանում են։ Կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   16:26 Հայաստանը 6 ամսով սահմանափակում է կենդանի խոզերի ներմուծումը 11/21/2024   16:24 Հանրային գիտակցությունը պատրաստում են իշխանությունը Նիկոլ Փաշինյանի կնոջը փոխանցելուն. վաղն ասելու են՝ Ալիևի հետ կին ուղարկենք բանակցելու. Չախալյան (տեսանյութ) 11/21/2024   16:22 ՄՔԴ-ն Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/21/2024   15:46 Օրբանի կարծիքով՝ Արևմուտքի հինգդարյա գերիշխանությունն ավարտվել է 11/21/2024   15:45 Պարեկային ոստիկանությունը պետության աչքն է, տեսնո՞ւմ են մայրուղին քանդում են, պետք է թույլտվությունն ուզեն. Փաշինյան (տեսանյութ) 11/21/2024   15:30 Հավաք անցկացնելուն մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու վարույթի նյութերն ուղարկվել են դատարան 11/21/2024   15:19 ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550․000 ԱՄՆ դոլար շուկայական արժեքով, առանձնապես խոշոր չափերի «կոկաին» տեսակի թմրամիջոցի ներմուծումը 11/21/2024   15:19 «Կատաստրոֆիկ աշխատանք եք արել». Լուկաշենկոյի առաջադրման համար բավականաչափ ստորագրություններ են հավաքվել 11/21/2024   15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան 11/21/2024   15:02 Կոբախիձեն առաջադրվել է վարչապետի պաշտոնում վերանշանակվելու համար
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   08:07 Ով կփոխարինի Գնել Սանոսյանին․ «Հրապարակ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   07:58 ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի թմրանյութի թեստը դրական է. ինչ է սպասվում Գյումրիում. «Ժողովուրդ» 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   08:18 Ամենակարևորը ՆԳՆ-ի հարցն է․ «Հրապարակ» 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/19/2024   23:50 Ուսուցչուհին ամուսնուց հեռացել է դեռահասի մոտ եւ հայտարարել հանուն նրա բանտ նստելու պատրաստակամության մասին

Սուտ ցուցմունքներ տված մեղադրյալին պատասխանատվության ենթարկե՞լ, թե՞ ոչ. ԱԺ աշխատանքային խմբում կարծիքերը տարբեր են (տեսանյութ) 06/27/2014   09:33  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ

Ազգային ժողովում շրջանառության մեջ  դրված կառավարության հեղինակած Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը վերջերս ընդգրկվել է նստաշրջանի օրակարգ: Սակայն գլխադասային՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը քառօրյա նիստերի օրակարգում նախագծի ընդգրկմանը դեռևս  հավանություն չի տվել:

Հանձնաժողովի` մասնագիտությամբ իրավաբան անդամներից և նախագծի հեղինակներից՝ Արդարադատության նախարարության ներկայացուցիչներից,  կազմված աշխատանքային խումբն ամիսներ շարունակ քննարկում է օրենսգրքի նախագիծն ըստ բաժինների, ինստիտուտների, անդրադառնալով յուրաքանչյուր հոդվածի ու դրույթի:

Քննարկումների արդյունքների և նախագծի ճակատագրի վերաբերյալ «Փաստինֆո»-ի թղթակիցը զրուցեց Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իրավաբան Հովհաննես Սահակյանի հետ:

-Պարոն Սահակյան, ի՞նչ ճակատագիր է սպասվում Քրեական դատավարության նոր օրենսգրքին: Նախագիծը տևական ժամանակ շրջանառության մեջ է, և մասնագիտական շրջանակներում անգամ կարծիք կա, որ այն կարող է նույնիսկ չընդունվել:

-Կարծիքը, կարծում եմ, կարող է որպես այդպիսին գոյություն ունենալ, բայց մենք պետք է հասկանանք մեկ շատ կարևոր բան. Քրեական դատավարության օրենսգիրքն այն կարևորագույն իրավական ակտն է, որը գոյություն ունի մեր իրականության մեջ, որովհետև կարգավորում է այնպիսի հասարակական հարաբերություններ կամ  այնպիսի փոխկապակցված հարաբերություններ, որոնք առօրյայում առնչվում են, Աստված մի արասցե, բոլորիս հետ կամ կարող են առնչվել: Դրա համար պետք է այս ժամանակահատվածում այն բացերը, որոնք առկա են արդեն իսկ գործող Քրեական դատավարության օրենսգրքում, կարողանանք վերացնել:

Միևնույն ժամանակ պետք է կարողանանք այն նոր մոտեցումները, որոնք ընդունված են աշխարհում, հատկապես,  մի շարք եվրոպական զարգացած երկրներում, փորձենք փոխանցել նաև մեր քրեական դատավարության իրավունքի մեջ որպես այդպիսին: Դրա համար, ես կարծում եմ, որ այն աշխատանքները, որ տարվում են մեր հանձնաժողովում, բնական են, և կարծում եմ՝ այն տարաձայնությունները, քննարկումները, որոնք երբեմն տեղի են ունենում, և լրագրողներից շատերը նաև օբյեկտիվորեն նշում են, որ բավականին բարձր ձայներով քննարկումներ են ծավալվում, դա նույնպես խոսում է այն բանի մասին, որ մենք բոլորս կարևորում ենք այս իրավական ակտը, օրենսգիրքը, որովհետև, իմ կարծիքով, բավականին լուրջ բարեփոխումներ են առաջիկայում սպասվում, և լուրջ փոփոխություններ պետք է իրականացվեն նախագծում:

-Նախագծի աշխատանքային խումբը այժմ քննարկումների ո՞ր փուլում է:

-Մենք մինչդատական վարույթը, ինչպես գիտեք, արդեն իսկ վերջացրել ենք և անցել ենք դատական վարույթին: Նախնական դատալսումները, դատալսումներն արդեն անցել ենք: Կարծում եմ՝ առաջիկայում կմնա մեկ-երկու բաժին, և, իմ կանխատեսումներով, երեք-չորս հանդիպման ընթացքում միգուցե քննարկումների առաջին էտապը կավարտենք:

Բայց կան մի շարք հարցեր, որոնք մենք դեռևս չենք հստակեցրել մեր քննարկումների արդյունքում: Քննարկելով այն հարցերը, որոնք հստակեցրել ենք, դրանք թողել ենք որպես արդեն իսկ ընդունված տեսակետ կամ կարծիք: Իսկ եթե կան հարցեր, որոնք դեռևս չեն հստակեցվել մեր աշխատանքային խմբի և իրենց կողմից, դա թողել ենք առկախված, որպեսզի հետագայում կետ առ կետ նորից անդրադառնանք:

Կան մի շարք հոդվածներ, դրույթներ, որոնք մեր համար վիճահարույց են:

Օրինակ, էլեկտրոնային ծանուցման այս նոր մոդելի կամ սկզբունքի գործադրումը: Մենք գիտենք, որ Ազգային ժողովում արդեն իսկ փոփոխություն կատարեցինք և քաղաքացիական, և վարչական իրավահարաբերություններում, որպեսզի էլեկտրոնային ծանուցումը գործի որպես այդպիսին, բայց քրեական դատավարությունը և քրեական իրավահարաբերությունները մի փոքր այլ են: Այստեղ պետք է մի փոքր զգուշավոր լինենք՝ որպեսզի և մեղադրող, և պաշտպանող կողմից չարաշահումներ չլինեն, որովհետև չեմ կարծում, որ մեր երկրում ինտերնետը կամ էլեկտրոնային փոստը բոլորին հասանելի է կամ կարող է հասու լինել: Դրա համար պետք է մտածենք ալտերնատիվ մեթոդներ, միջոցներ, որպեսզի պատշաճ ծանուցման սկզբունքը բոլորի համար լինի իրատեսական և որպես գործիք նաև կիրառվի:

Կան մի շարք խնդիրներ՝ մեղադրյալի ճիշտ ցուցմունքի հետ կապված: Կա տեսակետ և քննարկվում է նաև, որ, ինչպես սուտ ցուցմունքի դեպքերում է քրեական պատիժ նախատեսվում, նմանատիպ պատիժ նախատեսվի նաև մեղադրյալի դեպքում: Տեսակետները տարբեր են: Առաջին տեսակետն այն է, որ նախաքննության ընթացքում նույնպես սուտ ցուցնունք տված մեղադրյալը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի: Երկրորդ տեսակետը, որ դատարանում արդեն իսկ սուտ ցուցմունք տված մեղադրյալը պետք է պատասխանատվության ենթարկվի:

Նաև շատ կարևոր կարծիքների բախում է տեղի է ունեցել կամ տեղի ունենում, քննարկումներ են ծավալվել գաղտնի քննչական գործողությունների իրավական երաշխիքների հստակեցման շուրջ: Մենք գիտենք, որ, օրինակ, տարբեր հեռախոսային զանգերի լսումները կամ գաղտնի ներքին, արտաքին դիտարկումները, գործողությունները պետք է լինեն, նախևառաջ, իրավաչափ և պետք է ունենան որոշակի երաշխիքներ: Եվ այդ երաշխիքները պետք է սահմանված լինեն օրենքով, որպեսզի որևիցե մի մարմնի կողմից երբևէ չարաշահումներ չլինեն: Մասնավորապես, այս հարցի շուրջ նույնպես կա տեսակետ կամ կարծիք, որ կարող են գաղտնալսվել ոչ միայն կասկածյալի կամ մեղադրյալի հետ անմիջական կապ ունեցող, այլ նաև փոխկապակցված անձինք: Ենթադրենք՝ աշխատավայրում տևական ժամանակ շփվել են, դա երևում է նաև հեռախոսազանգերի միջոցով: Հնարավորություն լինի լսել նաև այդ անձի հեռախոսազանգերը:

Հետևաբար, այս բոլոր փոփոխությունները նախևառաջ պետք է դիտարկենք, որպեսզի լինեն իրավաչափ, մարդու հիմարար իրավունքներն ու ազատությունները որևիցե մի կերպ թույլ չտանք ոտնահարվեն կամ սահմանափակվեն, և ցանկացած նմանատիպ գործողություն նաև սահմանվի օրենքով և այն իրավունքները, որոնք սահմափակվում են, լինեն իրավաչափ: Սա կարևոր է, նաև Սահմանդրությամբ ամրագրված դրույթ է:

Կան նմանատիպ մի շարք հարցեր նույնպես, որոնց կարելի է անդրադառնալ  այս ընդհանուր քննարկումների ավարտից հետո: Այն հարցերը, որոնց շուրջ մենք չենք եկել  ընդհանուր եզրահանգման, կետ առ կետ դիտարկելով, նաև տեսակետները մոտեցնելով գնանք առաջ:

-Հենց դա էի ուզում հարցնել: Կա՞ն արդյոք սկզբունքային տարաձայնություններ: Եվ եթե այո, ապա ո՞ր հարցերի շուրջ:

-Այո, նշեցի մի շարք նմանատիպ սկզբունքներ: Բոլորս փորձում ենք մեր պատկերացումների, գիտելիքների չափով և աստիճանով այդ դեբատների արդյունքում ճշմարտությունը կարողանալ զետեղել այս նախագծի մեջ: Այսինքն՝ մաքսիմալ փոքրացնենք սողանցքների հնարավորությունը, որպեսզի, կապ չունի՝ մեղադրող կողմն է, պաշտպանվող կողմն է, չկարողանա օգտվել այս օրենքի բացերից և որոշակի գործողություններ կատարի: Հետևաբար՝ իհարկե, կան տարաձայնություններ, մենք նաև զուգահեռ ուսումնասիրում ենք միջազգային փորձը՝ կոնկրետ խնդիրների հետ կապված:

Օրինակ, նույն այդ էլեկտրոնային ծանուցումների հետ կապված, քննչական գաղտնի գործողությունների հետ կապված մեր աշխատանքային խումբը ներկայացնում է միջազգային պրակտիկան, երբ կան դրույթներ, որոնք հակասում են արդեն իսկ գոյություն ունեցող նախագծի որևէ դրույթին: Դրանք ընդհանուր ուսումնասիրության արդյունքում փոփոխության ենթարկվեն:

-Իսկ դեպոնացման ինստիտուտի մասին ի՞նչ կասեք: Նախնական քննարկումների փուլում մասնագետների կողմից քննադատության է արժանացել դեպոնացման ինստիտուտի ներդրումը՝ հատկապես մեղադրյալների մասով:

-Մեղադրյալների մասով ցուցմունքների դեպոնացման շուրջ դեռևս որևէ վերջնական եզրահանգման չենք եկել մի շարք պատճառներով: Որովհետև, եթե այսօրվա գործող օրենքով ցուցմունք տալով այնուհետև դատարանում նշում են, որ այս ցուցմունքը կորզվել է ճնշման, ուժի, չգիտեմ՝ տարբեր  ներազդեցության արդյունքում, և այդ ապացույցը կարող է առոչինչ դառնալ դատարանում, հետևաբար՝ նաև որոշակի առումով դեպոնացվում է, որպեսզի դա ընդունենք դատարանում որպես արդեն իսկ հիմնավոր ապացույց և փաստ, որն ունի իրավական ուժ: Այս առումով մոտեցումները նույնպես տարբեր են, և իսկապես կա խնդիր՝ թե մեր կողմից բարձրացված տեսակետների մեջ, թե իրենց:

Ուստի կարծում եմ, որ առաջիկայում մենք մեկ առանձին քննարկմամբ կանդրադառնանք դեպոնացման խնդրին, քննչական գաղտնի գործողությունների հիմնարար հոդվածին, որտեղ հստակ կսահմանվեն երաշխիքները:

-Որոշ ժամանակ առաջ ասվում էր, որ դեպոնացման դեպքում լրացուցիչ երաշխիքներ են նախատեսվել, հիմա դրանք կա՞ն:

-Առայժմ քննարկման փուլում են: Դրա համար ես չեմ ուզում այս պահին որևէ կոնկրետ տեսակետ ներկայացնել մեր հանրությանը, ուստի երբ որ մենք վերջնական քննարկումները՝ կապված միայն դեպոնացման հետ, կունենանք լրացուցիչ ևս մեկ քննարկում, երբ մենք և իրենք կհստակեցնենք մեր տեսակետները, մեր ապացույցներն ավելի հիմնավոր կդարձնենք, կներկայացնենք և քննարկումները կծավալվեն, ինչպիսի եզրահանգման կհասնենք, նաև հանրությանը կտեղեկացնենք:

-Իսկ փաստաբանական հանրության հետ մտադի՞ր եք դեպոնացման ինստիտուտի ներդնումը քննարկել, քանի որ, կարծես թե, հիմնականում ընդդիմախոսները իրենք էին և մտավախություն ունեին, որ դա կարող է «մահակ» հանդիսանալ:

-Իբրև Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ես և՛ պատկերացնում եմ, և՛ մտադիր եմ, որպեսզի նախնական այս քննարկումները ավարտելուց հետո պաշտոնական գրությամբ քննարկման հրավիրենք այստեղ այն շահագրգիռ բոլոր մարմիններին, կառույցներին, ովքեր առնչվում են Քրեական դատավարության օրենսգրքի հետ իրենց առօրյայում, որպեսզի պրակտիկ տեսակետը ներկայացնեն և հանձնաժողովին, և աշխատանքային խմբին, մենք կամ ընդունենք ի գիտություն, կամ քննարկումներ ծավալենք, որից հետո նաև ներկայացված այդ տեսակետները, փաստարկները, հիմնավորումները հետագայում օգտագործենք: Դա կարող է լինել և դատախազությունը, և փաստաբանները, փաստաբանական պալատը: Մտածում ենք նման հանդիպում կազմակերպել նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ, նաև մի շարք այլ շահագրգիռ մարմինների հետ, որոնք կարող են թեկուզ մեկ հոդվածի հետ կապված ներկայացնել պրակտիկ, ավելի լավ լուծումներ:

Մենք այստեղ որևէ ամբիացիա, խնդիր չունենք: Մեր միակ գերնպատակը և գերխնդիրն է, որպեսզի այս նոր մոտեցումը, որը նաև տեղավորվում է մեր Նախագահ Սերժ Սարգսյանի ծրագրի դատաիրավական բարեփոխումների տրամաբանության մեջ, լինի բազմակողմանի քննարկված, լինի բազմակողմանի ուսումնասիրված և առավել լավ նախագիծ ներկայացնենք Ազգային ժողովի լիագումար նիստի քննարկմանը:

-Մոտավոր ժամկետնե՞րը: Կարծում եք՝ կհասցնե՞ք աշնանային նստաշրջանի սկզբին:

-Մենք առնվազն տրամադրված ենք, որպեսզի աշնանային նստաշրջանի սկզբում հանձնաժողովն այս նախագիծը ևս մեկ անգամ քննարկի, մտցնի քառօրյայի օրակարգ: Համենայնդեպս՝ նախնական քննարկումների արդյունքում տրամադրված ենք և ամեն ինչ անելու ենք, որպեսզի քննարկվի աշնանը:

-Կառավարության կողմից ներկայացված նախնական տարբերակի համեմատ էական փոփոխություններ եղե՞լ են: Աշխատանքային խմբում կառավարության ներկայացուցիչներն ընդունո՞ւմ են ձեր առաջարկությունները:

-Իհարկե: Եթե նայենք արդեն իսկ ուսումնասիրված հոդվածները, կտեսնեք, որ բազմաթիվ առաջարկություններ ընդունվել են:

Երբ քննարկման ժամանակ տեսնում են, որ բարձրացրած խնդիրը հիմնավոր ձևով ներկայացվում է մեր կողմից, իրենք անպայման ընդունում են: Եվ եթե մենք բարձրացնում ենք խնդիրը, իսկ հեղինակները ներկայացնում են այն հիմնավորումները, որոնց արդյունքում նման որևէ դրույթ ամրագրվել է այս նախագծի մեջ, ապա մենք որևէ խնդիր չունենք, որպեսզի անպայման պնդենք մեր կարծիքը:

Հետևաբար՝ այս քննարկումների արդյունքում բավականին տեսակետներ մոտենում են, բայց այն սկզբունքային խնդիրները, որոնք գոյություն ունեն, և մենք չենք մարսել, չենք ընկալել, և իրենք դեռ մեր առաջարկները չեն մարսել և չեն ընկալել, թողել ենք հետագա քննարկման առարկա: Մենք նաև մեր գործընկերներից՝ հեղինակներից, խնդրեցինք, պահանջեցինք, որպեսզի մինչդատական վարույթի մասով այն փոփոխությունները, որոնք իրենք ընդունել են, «լավաշի» տեսքով ներկայացնեն մեզ, որպեսզի մենք տեսնենք, թե որ առաջարկներն են ընդունվել, արդեն իսկ զետեղվել այս նախագծում, որոնք՝ ոչ, որպեսզի մեկ-երկու քննարկման արդյունքում տեսակետները մաքսիմալ հստակեցնենք, մոտեցնենք և այնուհետև հանձնաժողովում ու քառօրյայում քննարկումները լինեն ավելի կոնստրուկտիվ, առարկայական և քիչ բան լինի այնտեղ հստակեցնելու:

Հարցազրույցը վարեց Գայանե Մելիքյանը




 


Հարակից հրապարակումներ`

16:12 19/06/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾԼայքահավաքության նպատակով ինտերնետում շատ են սուտ տեղեկությունները. ոստիկանությունը չպետք է վազի ամեն հրապարակման հետևից. Մասնագետ
11:14 14/06/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՔրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով սահմանվում է հետապնդման երկու ձև
08:44 11/06/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի վրա աշխատանքները կշարունակվեն նաև ամռանը
20:12 02/06/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՔրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում փոփոխությունները կլինեն` հօգուտ անձի իրավունքների
16:21 29/05/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՔրդատնախագծով դատախազը կամ քննիչը պարտավոր չեն քրեական վարույթ նախաձեռնել ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա
15:57 26/05/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՔրեական դատավարության օրենսգրքի նախագծի խմբագրված տարբերակը կներկայացվի ԱԺ աշնանային նստաշրջանում
11:12 24/05/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՀայկ Ալումյան. Լիազորությունների պակաս չենք ունեցել, չունենք և նոր օրենսգրքի նախագծով էլ չենք ունենալու (Տեսանյութ)
12:44 16/05/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՔրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը ԱԺ մեծ օրակարգում է (Տեսանյութ)
11:21 13/05/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծն առաջիկայում կընդգրկվի ԱԺ նստաշրջանի օրակարգում
13:12 09/05/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾԻ՞նչ է ավելացել և ի՞նչ պակասել Քրեական դատավարության օրենսգրքում՝ դատական լրագրողի դիտակետից

Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]