ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աֆրիկացիների ողբերգությունն ու եվրոպացիների ցնծությունը (Տեսանյութ) 06/25/2014 02:29 | Մարզական
Դրամատիկ հանգուցալուծում ունեցավ ֆուտբոլի աշխարհի առաջնության C խմբի Հունաստան-Կոտ դ'Իվուար որոշիչ հանդիպումը, որի վերջին վայրկյաններին եվրոպացիները 11-մետրանոց հարվածով հաղթանակ կորզելու շնորհիվ անցան 1/8 եզրափակիչ:
Խմբային փուլի եզրափակիչ հանդիպումից առաջ ստեղծված մրցաշարային իրավիճակն ավելի նպաստավոր էր աֆրիկացիների համար, որոնց կբավարարեր նաև ոչ-ոքի արդյունքը: Մինչդեռ, հույներին ձեռնտու էր միմիայն հաղթանակը: Հենց այդ տրամաբանությամբ էլ ընթացավ մրցամարտը: 43-րդ րոպեին իվուարցիներն անհաջող խաղարկելով գնդակը դաշտի կենտրոնամերձ հատվածում՝ կորցրեցին այն և հույն ֆուտբոլիստները ձեռնարկելով արագ հակագրոհ՝ բացեցին հաշիվը: Գեորգիոս Սամարասը հարվածային դիրք դուրս բերեց Անդրեաս Սամարիսին, որն էլ սառնասրտորեն գրավեց դարպասը: Հատկանշական է, որ գոլի հեղինակը փոխարինման էր մտել դրանից կես ժամ առաջ, երբ խաղադաշտը թողեց վնասվածք ստացած Պանայոտիս Կոնեն:
Ընդմիջումից հետո աֆրիկացիները, բնականաբար, փորձեցին փոխել խաղի ընթացքը: Սակայն, շատ հաճախ ապավինելով անհատական վարպետությանը և, հատկապես, գրոհի ավարտական փուլում դրվագն ինքնուրույն հանգուցալուծելու մղմանը՝ վատնում էին նպաստավոր պահերը: Պետք է ասել, որ հույներն էլ ամուր պատնեշ էին ստեղծել սեփական տուգանային հրապարակում:
1:0 հաշիվը պահպանվեց մինչև 74-րդ րոպեն, երբ իվուարցիները վերջապես խելամիտ գրոհ կազմակերպեցին, որը, ճակատագրի հեգնանքով, դիպուկ հարվածով եզրափակեց երեկվա խաղում նրանց վատագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Վիլֆրիդ Բոնին: Այդ գոլը ուժերի հարաբերակցությունը փոխեց աֆրիկացիների օգտին: Նրանց ֆրանսիացի մարզիչ Սյաբրի Լյամուշին նույնիսկ շտապեց փոխարինել իր առաջատարներին և… սխալվեց:
Իսկ լարված մրցակցությունը հանգուցալուծվեց վերջին վայրկյաններին, երբ Ջովանի Սիոն սեփական տուգանային հրապարակում հարվածելով Սամարասի ոտքերին՝ 11-մետրանոց հարված «բերեց» իր դարպասին: Այն սառնասրտորեն իրացրեց և Հունաստանին 2:1 հաշվով հաղթանակ պարգևեց հենց Սամարասը: Ահա այդպես նախախնամությունը վարձահատույց եղավ հույներին, որոնց հարվածից հետո գնդակը մինչ այդ երեք անգամ անդրադարձել էր դարպասաձողից:
Մյուս խաղում կոլումբիացիները 4:1 հաշվով ջախջախեցին ճապոնացիներին: Խուան Կուադրադոյի (17-րդ րոպեին՝ 11-մետրանոց հարված), Ջեքսոն Մարտինեսի (55, 82) և Խամես Ռոդրիգեսի (89) գոլերին, ասիացիները պատասխանեցին Սինձի Օկաձակիի (45+1) հաշվենկատ հարվածով:
Այդպիսով, Կոլումբիան վաստակեց 9-ը, Հունաստանը՝ 4, Կոտ դ'Իվուարը՝ 3, իսկ Ճապոնիան՝ 1 միավոր:
1/8 եզրափակիչում հույները կմրցեն Կոստա Ռիկայի, իսկ կոլումբիացիները՝ Ուրուգվայի հավաքականի հետ: Հիշեցնենք, որ այդ փուլի մյուս զույգերը կազմել են Բրազիլիան և Չիլին, Հոլանդիան և Մեքսիկան:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից