ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պաշտպանության նախարարի հայտարարությունը կանխորոշել է քրեական գործի ընթացքը. Փաստաբան 06/24/2014 21:59 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Նոյեմբերյանի զորամասում շարքային Լյուքս Ստեփանյանին մահացու հրազենային վնասվածք պատճառելու մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանի գործով այսօրվա դատական նիստում պաշտպանական կողմը հանդես եկավ պաշտպանական ճառով:
Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը նշեց, որ Լյուքս Ստեփանյանի մահն արդարացիորեն առաջացրել է նրա հարազատների դժգոհությունը, նրանք դիմել են ծայրահեղ միջոցի՝ փորձելով իրենց որդու դին բերել Երևան՝ Պաշտպանության նախարարության շենքի մոտ: Ձեւավորված աննախադեպ իրավիճակում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ներկայիս Գլխավոր դատախազ, այն ժամանակ ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ընդառաջ են գնացել Լյուքս Ստեփանյանի հարազատներին:
Փաստաբանի ներկայացմամբ` զինվորի հարազատները ՀՀ պաշտպանության նախարարից պահանջել են հասարակության ինչպես նաև լրատվության ներկայացուցիչների ներկայությամբ հաստատել, որ Դավիթ Խաչատրյանը դիտավորությամբ է կրակել Լյուքս Ստեփանյանի վրա: Պաշտպանը նաև համոզմունք հայտնեց, որ գուցեև իրադրությունն է բերել այդ դրվագին, որպեսզի այդ լարված իրադրությունը հանդարտվի և գուցեև դրանով է պայմանավորված, որ դեպքից ընդամենը երեք օր անց ՊՆ Սեյրան Օհանյանը ասաց, «այո՛, միտումնավոր է կրակել՝ ըստ տեղեկությունների»:
Այսինքն՝ դեպքից երեք օր անց արդեն ամենաբարձր մակարդակով հայտարարվեց, որ Դավիթ Խաչատրյանը միտումնավոր կերպով է կրակել»,- ասաց պաշտպանը և հավելեց նաև որ վերը նշվածի վերաբերյալ համապատասխան տեսանյութերն առկա են համացանցում:
Պաշտպանի խոսքով, գուցե այս տրամաբանությամբ համարեին, որ դա իրադրությունից դրդված քայլ է, որևէ կերպ անդրադարձ չկատարեին՝ հասկանալով, որ, ի վերջո, փորձ է արվել հանդարտեցնել կամ համոզել, որ այդպիսի ծայրահեղ քայլի չդիմեն: «Բայց, ինչպես պարզվեց, հետագա ամբողջ նախաքննությունը միտված է եղել միայն մի նպատակի. Պաշտպանության նախարարի ենթակայության ներքո գտնվող ՀՀ ՊՆ քննչական ծառայության համապատասխան ստորաբաժանումներն ամեն ինչ արել են, որ իրենց ամենաբարձր ղեկավարի խոսքն իրականություն դարձնեն: Այսինքն՝ այնպես չլինի, որ հարգելի նախարարը այնպիսի խոսք է ասել, որն իրականությանը չի համապատասխանում: Հենց այդ նպատակով էլ նրան համապատասխան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 112-րդ հոդվածի 1-ին մասով»,- ասաց պաշտպանը:
Ըստ պաշտպանի՝ Պաշտպանության նախարարի հայտարարությունը կանխորոշել է քրեական գործի ընթացքը:
«Եթե դատախազությունն իրոք այս գործով անկողմնակալ էր, իրոք կաշկանդված չէր ոչ Պաշտպանության նախարարի հայտարարությամբ, ոչ սույն քրեական գործի հասարակական հնչեղությամբ, ոչ էլ տուժող կողմի ծայրահեղ ագրեսիվ վարքագծով, և եթե դատախազության միակ նպատակը հենց օբյեկտիվ իրականությունը բացահայտելն էր և արդարադատության իրականացմանը օժանդակելը, ապա ինչո՞վ էր պայմանավորված, որ հենց այս պահին, երբ դատաքննությունն ավարտվել է և պաշտպանական ճառից հետո արդեն դատարանը պետք է դատավճիռ կայացնի, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հեռուստատեսությամբ հայտարարում է, որ Դավիթ Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը միանշանակ հիմնավորվել է, այն հաստատվել է ձեռք բերված անհերքելի ապացույցներով և որ այդ գործով արդեն իսկ կայացվել է մեղադրական դատավճիռ», - հայտարարեց փաստաբանը:
Նշենք, որ պաշտպանն այս խոսքերը մեջբերեց «Արմնյուզ» հեռուտաընեկության եթերում Գևորգ Կոստանյանի հայտարարությունից, որտեղ հարց է հնչում «Դուք գո՞հ եք Լյուքս Ստեփանյանի նախաքննությունից» հարցին Գ. Կոստանյանը պատասխանում է «Այո, ես կարծում եմ՝ մեղադրանքը բացարձակ հիմնավորված է, կատարվել են անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները և ձեռք են բերվել անհերքելի ապացույցները, մեղադրանքը, մեղավորությունը հիմնավորելու համար և մենք, ինչպես գիտեք, ունեցանք մեղադրական դատավճիռ»: Մինչդեռ սույն գործով դատավճիռ դեռ չի եղել եւ գործը գտնվում է դատական վիճաբանությունների փուլում:
Վերլուծելով քննությամբ ձեռք բերված ապացույցները` փաստաբանները դատարանին խնդրեցին վերավորակել իրենց պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը. Դավիթ Խաչատրյանին ՀՀ քրեական օրեսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 112-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը վերավորակել և նրան մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով (զենքի կանոնների խախտումը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր վնաս, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է մահ):
Ամբաստանյալի պաշտպան Երեմ Սարգսյանը նշեց, որ եթե դատարանը այնուամենայնիվ հաստատված կհամարի մեղադրանքի կողմից Դ. Խաչատրյանին առաջադրված մեղադրանքի փաստական հանգամանքները, ապա նրան մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածով (հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանություն) կամ վատագույն դեպքում վերավորակել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով որպես հասարակ սպանություն, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածով (անզգուշությամբ մեկ ուրիշի ծանր վնաս պատճառելը):
Պաշտպանը նշեց, որ գործի բոլոր ապացույցների համակցությամբ հաստատված է, ինչը հաստատեցին նաև վկաները. առաջին վնասվածքը ստացել է Հրաչյա Սարգսյանը, գնդակը դիպել է պատին և միայն հետո հետացատկով Լյուքս Ստեփանյանի ետևի կողմից հարվածել:
«Մեկ կրակոցը այն էլ այս պայմաններում որևէ դեպքում չի կարող վկայել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության մասին, եթե անգամ համարենք, որ զենքի կանոնների խախտում չէ, այլ դիտավորյալ կրակոցի մասին է խոսքը և Դավիթ խաչատրյանը ուզում էր Լյուքս Ստեփանյանին վնասել, սակայն ուրիշի է դիպել գնդակը», - նշեց փաստաբանը:
Ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի պաշտպան Վաղինակ Գևորգյանն էլ նշեց, որ իրենց պաշտպանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան, իսկ մեղմացնող հանգամանքներ են՝ մշտական բնակության վայր ունենալը, կատարածի համար իրեն մեղավոր ճանաչելը, զղջալը, իր, ցուցմունքով գործի բացահայտմանը օգնելը, նախկինում դատապարտված չլինելը, դրական բնութագրվելը, ֆիզիկապես վատառողջ լինելը, նախաքննության և դատաքննության ընթացքում պատշաճ վարքագիծ դրսևորելը:
Ամբաստանյալի մյուս պաշտպան Երեմ Սարգսյանն էլ մանեկենների միջոցով դատարանին ներկայացրեց իրենց դիրքորոշումը՝ կապված կրակոցից առաջ և դրա ժամանակ վիրավորված զինծառայողներ՝ Լյուքս Ստեփանյանի և Հրաչյա Սարգսյանի դիրքերի վերաբերյալ: Նշենք նաև, որ տուժողի իրավահաջորդ ճանաչված Լյուքս Ստեփանյանի մայրը չցանկացավ ներկա գտնվել դատական նիստի այդ հատվածին և դուրս եկավ դատական նիստերի դահլիճից:
Ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանը պաշտպանական ճառով հանդես չեկավ. նա դատարանին տեղեկացրեց, որ իրեն վատ է զգում և մի քանի օր ժամանակ խնդրեց ճառին պատրաստվելու համար:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 4-ին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից