ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երկու ամբաստանյալներից մեկը արդարացվեց, իսկ մյուսի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց 06/22/2014 13:20 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Դատարանը ճանաչել և հռչակել է Արմեն Գրիգորյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ավտոմեքենային ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի, և արդարացվել` արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Արմեն Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, վերացվել է: Դատավճիռը չի բողոքարկվել ու օրինական ուժ է ստացել:
Նախաքննական մարմինն Արմեն Գրիգորյանի գործողություններում հանցակազմ էր գտել` նշելով, որ նա 2013 թվականի նոյեմբերի 17-ին` ժամը 17:40-ի սահմաններում, Արթուր Հակոբյանի հետ Երևան քաղաքի Վաղարշյան փողոցում ձայնային ազդանշանից ծագած վիճաբանությունից հետո, երբ Արթուր Հակոբյանը դիմել է փախուստի, առանց հափշտակելու նպատակի տրանսպորտային միջոցը փախցնելու շուրջ նախնական համաձայնության գալով իր ընկեր` Յուրի Շաբոյանի հետ, փախցրել են Հակոբյանին պատկանող «Մերսեդես Բենց C 200» մակնիշի մեքենան: Յուրի Շաբոյանը վարել է այն Ազատության պողոտա 9 հասցեի դիմացը և կայանել, որից հետո մեքենայի գտնվելու վայրի մասին տեղյակ են պահել Արթուր Հակոբյանին եւ հեռացել:
Դատական վիճաբանությունների փուլում մեղադրող Դ.Կարապետյանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով՝ հայտարարել է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին այն պատճառաբանությամբ, որ Ա.Գրիգորյանը մասնակցություն չի ունեցել Յու.Շաբոյանի կողմից առանց հափշտակելու նպատակի տուժող Ա.Հակոբյանի ավտոմեքենայի առևանգմանը: Մեղադրողը միջնորդել է Արմեն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` հանցակազմի բացակայության հիմքով:
Դատարանը ևս գտել է, որ Արմեն Գրիգորյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցակազմը, ուստի պետք է ճանաչել և հռչակել նրա անմեղությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքի կատարման մեջ:
Դատարանը միաժամանակ որոշում է կայացրել ամբաստանյալ Յուրի Շաբոյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետից վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասով և ամբաստանյալ Յուրի Շաբոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` տուժող Արթուր Հակոբյանի և ամբաստանյալ Յուրի Շաբոյանի փոխադարձ հաշտության հիմքով: Յուրի Շաբոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, վերացվել է:
Դատական վիճաբանությունների փուլում մեղադրող Դ.Կարապետյանը միջնորդել էր Յու.Շաբոյանին վերագրվող արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետից վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասով, քանի որ դատաքննության ընթացում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Արմեն Գրիգորյանը մասնակցություն չի ունեցել Յուրի Շաբոյանի կողմից տուժող Արթուր Հակոբյանի ավտոմեքենայի առանց հափշտակելու նպատակի ապօրինաբար տիրանալուն /փախցնելուն/, նրանց միջև նախնական համաձայնություն չի եղել, և այդ պայմաններում Յուրի Շաբոյանի արարքը ենթակա է վերաորակման և համապատասխանում է ՀՀ քրեական 183-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներին եւ Յուրի Շաբոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` տուժողի և ամբաստանյալի փոխադարձ հաշտության հիմքով:
Նշենք, որ Արմեն Գրիգորյանի ու Յուրի Շաբոյանի պաշտպանությունը դատարանում իրականացրել է փաստաբան Կարեն Քամալյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ