ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Նիվա»-ի վարորդը գազի բալոնով ավտոմեքենա վարելու դասընթաց է ավարտել 06/21/2014 15:19 | Քրեական խրոնիկոն
Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի գործով տուժող,«Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Արթուր Հակոբյանն ավարտել է գազաբալոնային սարքավորումներով կահավորված ավտոմեքենաների վարորոդների դասընթացներ:
Այս մասին վկայող փաստաթուղթը երեկ հրապարակվեց Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հերթական նիստում: Դատավոր Վաղինակ Մկրտչյանը հրապարակեց համապատասխան վկայականը՝ տրված Երևանի Դավիթաշեն համայնքում գործող «Դավիթ երթուղի» կազմակերպության կողմից այն մասին, որ Արթուր Հակոբյանը 2011թ. դասընթաց է ավարտել և ստացել համապատասխան վկայական:
Բացի այդ, առկա է նաև գազաբալոնային սարքավորման համապատասխանության վկայականն ու թույլտվությունը՝ տրված նույն կազմակերպության կողմից: Արթուր Հակոբյանին տրված բոլոր այս փաստաթղթերը քննիչի կողմից կցվել են քրեական գործի նյութերին:
Այս փաստաթղթերի առկայությունը քրեական գործում տուժող կողմը կարևորում է հատկապես այն բանի համար, որ պաշտպանական կողմը պարբերաբար հայտարարում է, որ գազի բալոնը «Նիվա» ավտոմեքենայի վրա տեղադրվել է ապօրինի կերպով, ավելին՝ Գյուղնախարարության ԾԻԳ-ը, որին պատկանում է ավտոմեքենան, դրա լիցքավորման համար ոչ թե գազի, այլ բենզինի գնման կտրոններ է դուրս գրել:
Այս փաստաթղթերը վկայակոչելով՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը նշում է, որ գազի բալոնը տեղադրվել է՝ պահանջվող կարգի համաձայն և հակադարձելով Նիկոլայ Բաղդասարյանի հայտարարություններին՝ հավելում՝ «կա՛ թույլտվություն»:
Սակայն Նիկոլայ Բաղդասարյանը շարունակում է պնդել և նոր փաստեր է ներկայացնում պետական այդ ավտոմեքենայի գնման մասին: «Նիվա» մակնիշի ավտոմեքենան գնվել է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ»,- ասաց փաստաբանն ու հավելեց. «Ինչո՞ւ միջազգային կազմակերպությունները թույլ չեն տալիս կարճ բեռնախցիկ ունեցող ավտոմեքենաների մեջ գազի բալոն տեղադրել, եթե դա, ֆինանսական տեսակետից, իրենց համար ավելի շահավետ է»:
Բանն այն է, որ, ըստ Նիկոլայ Բաղդասարյանի, «Նիվա»-ի արտադրող կազմակերպության կողմից տրված տեխնիկական հրահանգներով չի թույլատրվում ավտոմեքենայի մեջ գազի բալոն տեղադրել:
Ինչ վերաբերում է դատարանում հրապարակված փաստաթղթերին, ապա, ըստ պաշտպանի, դրանք ընդամենը վկայում են այն մասին, որ ինչ-որ մասնավոր կազմակերպություն, առանց սեփականատերերի համաձայնության, գազի բալոն է տեղադրել ավտոմեքենայի մեջ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ