ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քենու մահվան քառասունքի օրը մետաղական ձողով և փոցխով մահացու ծեծել է կնոջը ու պառկել քնելու 06/20/2014 12:38 | Քրեական խրոնիկոն
Այս տարի փետրվարին Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում սարսափելի հանցագործություն էր տեղի ունեցել. ամուսինը ծեծելով սպանել էր կնոջը:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, ավարտելով գործի դատաքննությունը, կնոջը սպանելու համար 36-ամյա տղամարդուն դատապարտեց 9.5 տարվա ազատազրկման:
Գործի նյութերի համաձայն՝ կնոջ սպանությունը տեղի է ունեցել առանձնակի դաժանությամբ։ 2014թ. փետրվարի 15-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում ամուսինների միջեւ ծագել է վիճաբանություն կենցաղային հարցերի շուրջ, որի ժամանակ ամուսինը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, վագոն-տնակի բակում բռունցքներով, ոտքերով, մետաղական ձողով և փոցխով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր կնոջ գլխին և մարմնի այլ մասերին, որի հետևանքով կինը մահացել է։
Ի դեպ, պարզվել է նաև, որ տղամարդն առանձնապես ջերմ հարաբերությունններ չի ունեցել նաև իր նախկին կնոջ հետ, որից, մի քանի տարվա համատեղ կյանքից հետո, ամուսնալուծվել էր: Երկրորդ կնոջ հետ վիճաբանություններն ընտանիքում սկսել են համատեղ կյանքի արդեն առաջին իսկ տարում:
Դեպքի օրը՝ կնոջ քրոջ մահվան քառասունքի արարողության ժամանակ, տղամարդը, սովորության համաձայն, դարձյալ շատ է խմել, ապա որոշել է գնալ Չարենցավան՝ իր ծանոթի մոտ:
Կինն սկսել է մեղադրել նրան, որ սիրուհիների մոտ է գնում, բայց ամուսինն այնուամենայնիվ մեկնել է: Ավելի ուշ ամուսինը մորից տեղեկացել է, թե կինը տաքսի է փնտրում, որ գնա իր հետևից: Կնոջ այս պահվածքից զայրացած՝ ամուսինը վերադարձել է, վիճաբանել կնոջ հետ: Ընդ որում, կինը գտնվել է իր մյուս քրոջ տանը եւ ամուսինը տաքսիով գնացել է նախ նրա հետեւից, նստեցրել մեքենան ու շարժվել տուն ու ճանապարհին սկսել ծեծը։ Ընդ որում՝ քրեական գործի նյութերի համաձայն, ամուսինը կնոջը բռունցքներով սկսել է ծեծել դեռեւս տաքսու մեջ եւ դադարեցրել է միայն այն բանից հետո, երբ վարորդն ասել է, որ իր մեքենան վիճելու և կռվելու տեղ չէ՝ պահանջելով դադարեցնել վեճը։ Ժամը 22։30-ից 23։00-ի սահմաններում ամուսինները հասել են իրենց վագոն-տնակի մոտ։ Ամուսինն իջել է մեքենայից, բացել հետևի դուռը եւ կնոջը քաշել դուրս, ով ընկել է գետնին, այնուհետև իջեցրել է իրենց իրերը, իսկ տաքսու վարորդը մեքենայով հեռացել է։ Կինը բանալիով բացել է դուռը և երկուսով մտել են բակ, որտեղ վերջինս շարունակել է ասել, որ նրան տաքսու վարորդի հեռախոսահամար է հարկավոր, ու որ ցանկանում է հեռանալ։ Այդպես վիճաբանությունը շարունակվել է և ամուսինն սկսել է բռունցքներով և ոտքերով բազմաթիվ ուժեղ հարվածներ հասցնել նրա դեմքին և մարմնի այլ մասերին, ինչի արդյունքում կինն ընկել է գետնին։
Բայց ծեծը չի դադարեցրել, փոխարենը վերցրել է մետաղական ճկուն ձողը, ապա փոցխը և սկսել դրանցով բազմաթիվ հարվածներ հասցնել կնոջ գլխին և մարմնի այլ մասերին:
Շուտով տեսնելով, որ կինն այլևս չի դիմադրում և չի շարժվում՝ գրկել է նրան, տարել տուն, պառկեցրել թախտի վրա։ Այդ ժամանակ կինն սկսել է մի կերպ խոսել և խնդրել է կանչել իր քրոջը, սակայն ամուսինը գնացել է ննջասենյակ և քնել։
Մոտ մեկ ժամ անց արթնանալով` տեսել է, որ կնոջ վիճակը ավելի է վատացել. նա չի կարողացել շարժվել և անընդհատ տնքացել է։ Առավոտյան, երբ կրկին արթնացել է, տեսել է, որ կինն արդեն մահացել է:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ