ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փոխհատուցման հարցը` Վ.Պետրոսյանի նկատմամբ հոգեբանական ճնշում 06/20/2014 21:39 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստում այսօր կողմերի միջև բավական բուռն քննարկման առարկա դարձավ Վարդան Պետրոսյանի նկատմամբ Գյուղնախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից դատարան ներկայացրած քաղաքացիական հայցը, որով վթարված «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի համար որպես փոխհատուցում Վարդան Պետրոսյանից պահանջում է 2.6 մլն դրամ. Արթուր Հակոբյանի վարած եւ վթարի ենթարկված «Նիվա» ավտոմեքենան պատկանել է Գյուղնախարարության հիշյալ կառույցին:
Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն այսօր, քրեական գործի նյութերը վկայակոչելով, հայտարարեց, որ 2006թ-ի արտադրության Նիվա ավտոմեքենան, որի վազքը վթարի պահին կազմել է 163 000 կմ, գնահատվել է շուկայական արժեքով` 3 մլն դրամ, որից հանվել է Նիվայի մնացորդային արժեքը, և Վարդան Պետրոսյանի դեմ 2.6 մլն դրամի քաղաքացիական հայց է ներկայացվել դատարան:
Վկայակոչելով ավտոմեքենաների վաճառքի մասին համացանցում տեղադրված հայտարարությունները, Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարեց, որ այդ ժամանակահատվածում համարժեք ավտոմեքենաները շուկայում նման գին չեն ունեցել, «այդ գումարն ակնհայտ ուռճացված է»,- հայտարարեց փաստաբանը:
Նիկոլայ Բաղդասարյանը համոզմունք հայտնեց նաև, որ դա արվել է դիտավորյալ, որպեսզի պահանջվող գումարը գերազանցի 1.8 մլն դրամը, քանի որ ըստ ապահովագրական պայմանագրի, Վարդան Պետրոսյանի դեմ հայց կարող էր ներկայացվել դատարան միայն այդ գումարը գերազանցող պահանջի դեպքում:
«Եթե տվյալ տրանսպորտային միջոցը գնահատվեր շուկայական արժեքով` առավելագույնը` 2 մլն. 200 000 դրամ, հանեին 737 000-ը, ապա պատճառված վնասը չէր գերազանցելու 1 մլն 800 000-ը, և հարգարժան գյուղնախարարության ներկայացուցիչը հայց չէր կարող ներկայացնել ընդդեմ Վարդանի և պահանջեր, որ Վարդանի գույքը դնեին արգելանքի տակ»,- հայտարարեց Վարդան Պետրոսյանի պաշտպանը: Իսկ, թե ինչ նպատակ է հետապնդել Վարդան Պետրոսյանի գույքը արգելանքի տակ դնելու նախաքննական մարմնի գործողությունը, Նիկոլայ Բաղդասարյանն այսպես մեկնաբանեց. «նախաքննական մարմինը բավականին ջանասիրություն է դրևորում, ոչ թե այդ գումարի չափով է դնում, այլ ողջ հաշիվներն ու գույքը դնում է արգելանքի տակ, որը մի քանի անգամ գերազանցում է 2 մլն 262 000-ը, որ տեսնեն հետագայում ի՞նչ կարող են ապահովել տուժողների համար, բայց հայտնաբերում են, որ Վարդան Պետրոսյանը գրեթե ոչ մի բան չունի, և տուժողների համար ոչ մի բան չեն կարող ապահովել, այսինքն` ապօրինի ակտի արդյունքում էլ տուժողները ոչ մի բան չեն ստանա»:
Պաշտպանական կողմի այս հայտարարությունն անարձագանք չթողեց տուժողների շահերի պաշտպան Ռուբեն Բալոյանը: Փաստաբանը հայտարարեց, որ այդ հայտարարություններից հետո իր համար պարզ է դառում, որ «տուժողների հետ հանդիպումները ուղղակիորեն ձևական բնույթ են կրել»: «Ես զարմանում եմ` Վարդան Պետրոսյանը գույք չունի, տալու բան չունի, հիմա ինձ համար պարզ է դառնում, թե սա ուր է տանում` չունի’, չի’ տա»,- եզրափակեց Ռուբեն Բալոյանը:
Երկու կողմերի միջև այս բանավեճին անմասն չմնաց նաև ինքը` Վարդան Պետրոսյանը: «Ես իմ ընտանիքի անունից հայտարարում եմ, որ այդ հանդիպումները տուժոների հետ, որոնք կազմակերպվել են, արվել են սրտանց, և մինչ օրս էլ դրանք, այնուամենայնիվ օդում կախված են, վերջացած չեն»,- ասաց նա: Իսկ ինչ վերաբերում է Նիվայի գնին, ապա, դա իր համար ցավալի խոսակցություն է, և ինքը կցանկանար, որ այն շատ ավելի բարձր գնահատվեր, «բայց այս ամեն ինչը չարվեր հոգեբանական ճնշումներ բանեցնելու համար, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, ես դա գիտեմ, զգում եմ հրաշալի, որ սա հերթական հոգեբանական ճնշման մեթոդն է ինձ ճնշելու, անհաջող ճնշելու համար, ինչ-որ մի բան պլոկելու համար, հարցը այստեղ 3 մլն-ը չէ»,- ասաց Վարդան Պետրոսյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ