Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Գլխավոր դատախազի տեղակալի բողոքները մերժվեցին. բռնաբարության գործով արդարացման դատավճիռը մնաց ուժի մեջ 06/20/2014   14:15  |  ԳՈՐԾ #

 
ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի բողոքը և ուժի մեջ թողել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (նախագահությամբ դատավոր Զ. Զաքինյանի)՝ անչափահաս աղջկա  բռնաբարության մեղադրանքի գործով արդարացման դատավճիռը, ինչպես նաև՝ այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց  դատավճռով արդարացված Մկրտչի պաշտպան, փաստաբան Կարեն Քամալյանը: 
 
Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը բողոք էր ներկայացրել  նաև Վերաքննիչ քրեական դատարան՝ միջնորդելով բեկանել  արդարացման դատավճիռը և  կայացնել քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում:
 
Վերաքննիչ դատարանը մերժել էր գլխավոր դատախազի տեղակալի բողոքը՝ արձանագրելով, որ դատական նիստի արձանագրությունից երևում է, որ մեղադրանքից հրաժարվելու մասին հայտարարություն անելուց հետո մեղադրողը որևէ կերպ չի առարկել դատարանի հետագա գործողությունների դեմ, ավելին` մասնակցել է դատական վիճաբանություններին, պաշտպանության կողմի արտասանած ճառերին, լսել է ամբաստանյալների վերջին խոսքը, որից հետո միայն առաջին ատյանի դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ` դատական ակտ կայացնելու, ինչը և վկայում է մեղադրանքի կողմի համաձայնությունը դատավարական գործողություններին:
 
Բացի այդ, մեղադրողը դատաքննության ընթացքում, փաստորեն, հանդես է եկել մեղադրանքից հրաժարվելու մասին միջնորդությամբ և որպես այդպիսին՝ ենթակա էր քննման: Նշված միջնորդությունը, թեկուզև դատական վիճաբանությունների փուլում` ճառերի տեսքով, քննարկվել է: Ուստի՝ վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի այդ գործողությամբ օրենքի խախտում չի արձանագրել:
 
Ավելին, Վերաքննիչ դատարանը գտել է, որ սույն քրեական գործով արդարացման դատավճիռ կայացնելու համար առկա են եղել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 366-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով նախատեսված հիմքերը, ուստի՝ առաջին ատյանի դատարանը, ցանկացած դեպքում, պարտավոր էր կայացնել արդարացման դատավճիռ:
 
Վերաքննիչ դատարանը փաստել է, որ առաջին ատյանի դատարանը քրեական գործի քննության ընթացքում դատավարական իրավունքի նորմերի խախտումներ թույլ չի տվել, այդ առումով դատավճիռն օրինական է, հիմնավորված ու պատճառաբանված, ուստի՝ վերաքննիչ բողոքը պետք է մերժել` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ:
 
Առաջին ատյանի դատարանը դատավճռով հաստատված էր համարել, որ գործով ամբաստանյալ, նույնպես արդարացված Կարենը (նրա պաշտպանությունն իրականացնում էր փաստաբան Արամ Մակուչյանը) 2012թ. սեպտեմբերին համացանցի միջոցով ծանոթացել է անչափահաս աղջկա հետ, որն այդ ժամանակ սովորում էր Տավուշի մարզի Հաղարծին գյուղի ավագ դպրոցի 12-րդ դասարանում:
 
Որոշ ժամանակ անց նրանք որոշել են հանդիպել և 2012թ. հոկտեմբեր ամսին՝ գիշերը ժամը 02:00-ի սահմաններում, հանդիպել են աղջկա տատի տան մոտ: Նրանք սկսել են հաճախակի հանդիպել, շփվել հեռախոսով և մտերմացել են: Այնուհետև որոշել են ամուսնանալ, երբ աղջիկը  դպրոցն ավարտի: Այդ ընթացքում Ռուսաստանի Դաշնությունից Հաղարծին է վերադարձել Կարենի ընկերը` Մկրտիչը, ում հետ Կարենը ծանոթացրել է աղջկան, սակայն նրանց միջև որևէ հարաբերություն չի եղել: 
 
Հանդիպումներից մեկի ընթացքում Կարենն ու աղջիկը ունեցել են սեռական հարաբերություն, որից հետո նրանց մտերմությունը որոշ չափով սառել է:
Վախենալով, որ Կարենն իր հետ ամուսնանալու մտադրությունը փոխել է՝ աղջիկը 2013թ. հունվարի 30-ին իր ընտանիքի անդամներին հայտնել է, թե իբր 2012թ. հոկտեմբերի 7-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, Կարենը` դանակի սպառնալիքով, իսկ հոկտեմբերի 2-րդ կեսին՝ նույնպես գիշերվա ժամը 02:00-ի սահմաններում, Մկրտիչը, դարձյալ դանակի սպառնալիքով, տարբեր ավտոմեքենաներում, բռնաբարել են իրեն:
 
Աղջկա  ծնողների պահանջով իրենք և Կարենի ծնողները հանդիպել են իրար` իրենց երեխաների հետագա համատեղ կյանքի մասին պայմանավորվելու, սակայն համաձայնության չեն եկել, և աղջիկը ծնողների հետ որոշել է, որ պետք է հանցագործության մասին հաղորդում տալ:
 
31.01.2013թ. տրված հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել և ամբաստանյալներ Կարենին և Մկրտչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ  հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ անչափահասի բռնաբարություն:
 
Առաջին ատյանի դատարանի եզրահանգմամբ՝ «դատաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա հերքվել է  հանցագործության դեպքը, որի պատճառով մեղադրողը հրաժարվել է մեղադրանքից` հայտարարելով քրեական հետապնդումը դադարեցնելու՝ իր դիրքորոշման մասին»:
 
Դատավճռով ամբաստանյալները արդարացվել են ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքում` հանցագործության դեպքի բացակայության պատճառով, և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել, ամբաստանյալների նկատմամբ ընտրված «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը վերացվել է:
 
«Դատաքննությամբ միմիայն փաստաբանական աշխատանքի արդյունքում հիմնավորվեց նրանց անմեղությունը, և դատարանը, հանցադեպի բացակայության հիմքով, կայացրեց արդարացման դատավճիռ, որն ուժի մեջ թողնվեց և՛ Վերաքննիչ, և՛ Վճռաբեկ դատարանների կողմից»,- ասաց Կ.Քամալյանը:
 
 

Հարակից հրապարակումներ`

00:44 19/06/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԴատախազը պահանջում էր կարճել քրեական գործի վարույթը, իսկ դատարանն արդարացրեց
19:31 11/06/2014  |  ԳՈՐԾ #Դատարանը բացահայտել է քննության զավեշտները. Ճանաչման են ներկայացվել կարտոֆիլները՝ տուժողը չի ճանաչել
15:51 07/06/2014  |  Քրեական խրոնիկոնՍուտ ցուցմունք տալու մեղադրանքում արդարացվել է
12:40 04/06/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱվելի քան 2,5 տարի տևած դատաքննության արդյունքում դատախազը դատարանում հրաժարվել է մեղադրանքից. Դատարանը բժիշկին արդարացրել է
11:16 02/06/2014  |  ԳՈՐԾ #Դատարանի նոր կազմն էլ կայացրեց արդարացման դատավճիռ
00:02 05/04/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրդարացվել է ինքնասպանության հասցնելու մեղադրանքում. Դատարանը բացահայտել է նախաքննական մարմնի խեղաթյուրումներն ու բացթողումները
18:02 22/02/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԿեղծ սնանկության մեղադրանքը հիմնավորված չէր. արդարացման դատավճիռ՝ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանում
09:02 04/02/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրդարացման դատավճիռ. Տաքսու վարորդը աշխատավարձ է ստացել, ոչ թե նպաստել պոռնկությամբ զբաղվելուն
12:53 11/01/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ Արդարացվել են անչափահասին բռնաբարելու մեղադրանքում. հանցադեպը բացակայում էր
15:31 30/11/2013  |  ԳՈՐԾ #«Ուզբեկական» գործով կայացվեց արդարացման դատավճիռ

Արխիվ

[]