ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարչապետը հավաստիացրել է, թե կփորձի նպաստել «Յունիբանկի» եւ «Հին Էրիվանի» երկարամյա կոնֆլիկտի խաղաղ լուծմանը 06/20/2014 19:27 | Քրեական խրոնիկոն
«Յունիբանկի» վարչության նախագահ Վ.Աթայանի նկատմամբ սուտ մատնության հոդվածով քրեական գործ չհարուցելու որոշման համար վարույթն իրականացնող մարմնի դեմ «Հին Էրիվանի» սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանի բողոքի գործով այսօր վերջապես կայացավ լիարժեք դատական նիստ` բոլոր կողմերի մասնակցությամբ:
Ավելի վաղ դատական նիստերը հետաձգվել էին. նախ վարույթն իրականացնող մարմինն ու դատախազը դատարանից խնդրել էին գործի նյութերը, ապա հաջորդ անգամ ժամանակ էր պահանջվել գործի նյութերին մանրակրկիտ ծանոթանալու համար: Ավելի ուշ պարզվել էր, որ դատախազ Հայկ Էյրամջյանի փոխարեն, ով, ըստ բողոքը ներկայացրած կողմի տեղեկությունների, դատախազության համակարգում այլ աշխատանքի է անցել, գործում պետք է նոր դատախազ ներգրավվի: Ապա դատական նիստը հետաձգվել էր նիստին ներկայացած նոր ներգրավված դատախազ Նիկոլայ Բարսեղյանի միջնորդությամբ՝ նա ժամանակ էր խնդրել իր դիրքորոշումը հայտնելու համար:
Իր առարկություններում այսօր Վարդան Աթայանի ներկայացուցիչ Հայկ Հարությունյանը հայտարարեց, որ բանկի և «Հին Էրիվան»-ի միջև կնքված պայմանագրում կնիքի ու ստորագրությունների կեղծ լինելու մասին Վարդան Աթայանը սոսկ իր դատողություններն է արել: Մանվել Տեր-Առաքելյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանն իր հերթին առարկեց առարկությունների դեմ՝ ընդգծելով, որ Վարդան Աթայանը անվերապահորեն հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին՝ իմանալով, որ իր տրամադրած «տեղեկություններն» ակնհայտ կեղծ են:
Մանվել Տեր-Առաքելյանը դժգոհություն հայտնեց, որ «Յունիբանկի» ներկայացուցիչ Հայկ Հարությունյանը փորձում է վեճը քրեական դաշտից քաղաքացիաիրավական դաշտ տեղափոխել, դատարանը նրան հեռացրեց դատական նիստի դահլիճից, այդպիսով, Մանվել Տեր-Առաքելյանի գնահատմամբ, զրկելով իրեն դատական պաշտպանության իրավունքից:
Հունիսի 23-ին դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, կհրապարակի բողոքի վերաբերյալ իր որոշումը:
Հիշեցնենք, որ բողոքի համար հիմք էին ծառայել հետևյալ հանգամանքները. 2009թ. մայիսի 25-ին «Յունիբանկի» և «Հին Էրիվանի» սեփականատիրոջ միջև կնքվել էր պայմանագիր՝ վճարումների հետաձգման մասին: Մանվել Տեր-Առաքելյանը զարմանքով հայտնաբերել է, որ վարկի գումարների վճարումը հետաձգվել է ոչ թե մինչև 2019թ., ինչի մասին կողմերը բանավոր պայմանավորվել էին, այլ՝ մինչև 2017թ.: Մ.Տեր-Առաքելյանն այս մասին հայտնել է Աթայանին, վերջինս հավաստիացրել է, որ թյուրիմացություն է տեղի ունեցել, կշտկվի: Եվ, իրոք, երկրորդ տարբերակում տեխնիկական սխալն ուղղված է եղել:
Այդուհանդերձ, 2011թ. հուլիսի 13-ին Վարդան Աթայանը դիմել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն՝ հայտարարելով, որ շտկված պայմանագրում ստորագրություններն ու կնիքը կեղծված են՝ իբրև Մ.Տեր-Առաքելյանի կողմից ֆինանսական շահույթ ստանալու նպատակով:
Փորձաքննության եզրակացությամբ, սակայն, հերքվել է այս պնդումը, այսինքն՝ որևէ կեղծիք չի հայտնաբերվել:
Մանվել Տեր-Առաքելյանը պահանջել էր քրեական գործ հարուցել Աթայանի նկատմամբ՝ զրպարտության համար, սակայն քննիչը գտել էր, որ Աթայանի դեմ քրեական գործ հարուցելու համար հիմքեր չկան: Դատախազը մերժել էր քննիչի որոշման դեմ ներկայացված բողոքը, իսկ դատական ատյանները՝ քննիչի ու դատախազի որոշումները վերացնելու պահանջի մասին Տեր-Առաքելյանի հայցը:
Ի դեպ, երեկ կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Մանվել Տեր-Առաքելյանի հետ՝ հանդիպումը տեղի է ունեցել վարչապետի նախաձեռնությամբ: Վերջինս հավաստիացրել է, որ ջանքեր է գործադրելու, որպեսզի «հակամարտող կողմերը» նստեն կլոր սեղանի շուրջ և գտնեն երկարամյա կոնֆլիկտի խաղաղ լուծում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից