ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատախազը պահանջում էր կարճել քրեական գործի վարույթը, իսկ դատարանն արդարացրեց 06/19/2014 00:44 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը հունիսի 18-ին անփոփոխ է թողել գողության գործով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի ապրիլի 25-ի արդարացման դատավճիռը: Այս մասին «Armenian Lawyers» ֆեյսբուքյան խմբում գրառում է թողել «Հանրային պաշտպանը»՝ նշենք, որ ամբաստանյալների պաշտպանությունը առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններում իրականացրել է հանրային պաշտպան Արտակ Գարոյանը:
Այսպես, առաջին ատյանի դատարանը ճանաչել և հռչակել էր ամբաստանյալներ Մանվել Մակյանի, Մուշեղ Մակյանի և Սեյրան Առուշանյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գողության համար առաջադրված մեղադրանքում` նրանց արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը վերացվել էր:
Ըստ մեղադրանքի, ամբաստանյալները ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորության շուրջ նախնական համաձայնության գալով ու գործելով մեկ միասնական դիտավորությամբ, 2013թ. հոկտեմբերի 23-ին ժամը 04:00-ից մինչև 07:20-ն ընկած ժամանակահատվածում, գաղտնի հափշտակել են Երևան քաղաքի Ա.Խաչատրյան փողոցում կայանված, գործով չպարզված անձանց պատկանող «Օպել», «Դեյվու» և գործով չպարզված ևս մեկ այլ մակնիշի և անհայտ պետհամարանիշերի ավտոմեքենաների թվով 12 հատ, ընդհանուրը 8.000 ՀՀ դրամ արժողության պլաստմասե անվասկավառակների կափարիչները: Ընդ որում, նրանց մեղավորությունը նախաքննության մարմինը հաստատված է համարել նրանց իսկ նախաքննական` խոստովանական ցուցմունքներով, ապրանքագիտական փորձաքննության փորձագետի եզրակացությամբ, անձին բերման ենթարկելու մասին 23.10.2013թ.-ի արձանագրություններով, ավտոմեքենայի զննություն կատարելու մասին 23.10.2013թ.-ի արձանագրությունով, անվասկավառակները զննելու մասին 16.12.2013թ.-ի արձանագրությունով, ռետինե ձեռնոցները զննելու 15.01.2014թ.-ի արձանագրությունով և իրեղեն ապացույցների առկայությամբ:
Գործով ձեռք բերված բոլոր ապացույցները հետազոտելուց հետո մեղադրանքը պաշտպանող դատախազ Գ. Աղաջանյանը հայտարարել էր երեք ամբաստանյալների դեմ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքից հրաժարվելու մասին: Մեղադրանքից իր հրաժարվելը նա պատճառաբանել էր, թե սույն դատաքննությամբ չի հիմնավորվել ընդհանուր 8.000 ՀՀ դրամ արժողության 12 հատ անվասկավառակները գողանալու շուրջ ամբաստանյալների միասնական դիտավորության առկայությունը, այլ հիմնավորվել է 2 դրվագ 4.000 ՀՀ դրամ արժողության անվասկավառակների գողության շուրջ նրանց նախնական համաձայնությունը և դիտավորությունը, իսկ տվյալ դեպքում հանցակազմը առկա չէ, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմը պարունակում է 5.000 ՀՀ դրամ արժեք ունեցող գույքի հափշտակությունը:
Նկատի ունենալով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 366-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազը մեղադրանքից հրաժարվելու դեպքում դատարանը մեղադրանքի այդ մասով կայացնում է արդարացնող դատավճիռ», ուստի դատարանը գտել էր, որ պետք է ճանաչել և հռչակել ամբաստանյալներ Մանվել Մակյանի, Մուշեղ Մակյանի և Սեյրան Առուշանյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով մեղսագրված հանցանքի կատարման մեջ, նրանց արարքներում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Գործը վերաքննիչ դատարանում քննվել է մեղադրող Գ. Աղաջանյանի բողոքի հիման: Մեղադրողը միջնորդում էր բեկանել և փոփոխել Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 25.04.2014թ. դատավճիռը և մեղադրողի կողմից մեղադրանքից հրաժարվելու պատճառաբանությամբ կարճել քրեական գործի վարույթը և դադարեցնել քրեական հետապնդումը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից