ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սա բացահայտ սաբոտաժ է պետության կողմից իր քաղաքացիների հանդեպ. Արա Ղազարյան 06/18/2014 12:44 | Քաղաքացիական իրավունք
Այն, ինչ կատարվում է քաղաքացիների հանդեպ, այսինքն՝ բացարձակապես առանց վարչարարություն իրականացնելու գումար բռնագանձելու պահանջները միանգամից գնում են Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, սա բացահայտ սաբոտաժ է պետության կողմից իր քաղաքացիների հանդեպ: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց միջազգային իրավունքի մասնագետ, իրավապաշտպան Արա Ղազարյանը:
«Այլ բան է, որ վարչարարություն իրականացվեր, հետո նոր գործը գնար ԴԱՀԿ, քաղաքացին կիմանար այդ վարույթների մասին, միջոցներ կձեռնարկեր, գումարները կվճարվեին»,- ասաց Ա.Ղազարյանը՝ փաստելով, որ ամենատարբեր կամայականությունների շատ-շատ օրինակներ կան՝ օրինակ, վարչական տույժի է ենթարկվել մահացած քաղաքացին: Շատ-շատ են հնգապատկված գումարները, որոնք գնում են միանգամից ԴԱՀԿ, այսինքն՝ քաղաքացին ընդհանրապես չգիտե, որ ինքը չի վճարել ինչ-որ տույժ և այդ պատճառով գումարը հնգապատկվել է: «Տանը նստած գալիս, ասում են՝ պետք է գումարը վճարես, բայց նա կուզենար իմանալ ինչու և կուզենար վիճարկել դա, իրեն ասում են, դու գնա դատարանում վիճարկի հարկադիրի որոշումը, բայց դա շատ ավելի բարդ է, և ինչու ես պետք է գնամ վիճարկեմ հարկադիրի որոշումը, եթե իմ վեճը հարկադիրի հետ չէ, իմ վեճը այն մարմնի հետ է, որը որոշել է, որ ես իրավախախտում եմ թույլ տվել՝ ոստիկանության, քաղաքապետարանի հետ»: Ա.Ղազարյանը նկատեց, որ այդ մարմիններն ըստ երևույթին այնքան շատ են տույժեր կիրառում քաղաքացիների նկատմամբ, որ իրենց ռեսուրսները չեն բավականացնում, դրա համար նրանք շրջանցում են վարչարարության երեք փուլերը՝ հարուցում, ընթացիկ և եզրափակիչ փուլեր, և արդեն կայացված տույժը միանգամից ուղարկում են հարկադիր՝ ամբողջությամբ շրջանցելով քաղաքացուն:
Ընդ որում, քաղաքացին ստիպված է վճարել նաև հարկադիրի վարույթի համար, այսինքն՝ վճարել ավելին, քան պետք է: Դեպքեր կան, որ մարդիկ թոշակառու են և տույժի պատճառով բանկային հաշիվն արգելափակվում է. «Սա արդեն կենսական խնդիր է, սա արդեն խայտառակություն է»,- ասաց Ա.Ղազարյանը:
«Մենք չենք ասում, որ իրավունք չունեք վարչական տույժի ենթարկել, մենք ասում ենք, որ արհամարհվում է քաղաքացին, մի ամբողջ պրոցես է ադմինստրատիվ հզոր մեքենան իրականացնում նրա նկատմամբ՝ գաղտնի և ամենավերջին պահին է տեղեկացնում, երբ որ արդեն պաշտպանվելու հնարավորություն նա չունի, որովհետև հասցեատերը հարկադիրը չէ, այլ այն մարմինն է, որն այդ որոշումը կայացրել է: Այս իրավիճակին պետք է վերջ դրվի, թե չէ կարող է արդեն սոցիալական բունտի վերաճել»,- նշեց Արա Ղազարյանը՝ արձանագրելով, որ խնդրի լուծման ճանապարհը մեկն է՝ պետք է վարչարարություն իրականացվի, եթե ոստիկանությունն որոշում է քաղաքացուն տույժի ենթարկել, օրինակ՝ որովհետև ստացվել է տվյալ, որ նրա անունով գրանցված ավտոմեքենայով ինչ-որ մի տեղ այն վարողի կողմից խախտում է թույլ տրվել, նա պետք է հարուցի վարույթ, կատարի փաստերի համադրում, ծանուցի քաղաքացուն, հնարավորություն տա նրան պաշտպանվել և իրացնել լսվելու իր իրավունքը, և նոր դրա հիման վրա որոշի տույժի ենթարկել, թե ոչ, «այլ ոչ թե միանգամից թուղթը վերցնի վազի հարկադիր»:
Արա Ղազարյանն ընդգծեց, որ սա այնպիսի բան չէ, որի մասին իշխանությունները տեղյակ չեն, այս մասին շատ է խոսվում. «Մի հատ էլ «Դե՛մ եմ» շարժում այստե՞ղ պետք է ծնվի, որ խնդրին լուծում տրվի»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից