ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի օրենքները ոտնահարում են եզդիների ազգային սովորույթները 06/17/2014 18:28 | Քրեական խրոնիկոն
Հայաստանի եզդիները կարծում են, որ հայաստանյան օրենսդրությունը ոտնահարում է իրենց ազգային ավանդույթներն ու սովորույթները: Նման տեսակետ այսօր «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ՀՀ նախագահի նստավայրի դիմաց բողոքի ակցիա իրականացնող եզդիները: «Մենք ամուսնանում ենք 15-16 տարեկանում, մեր ազգի մոտ աղջիկ փախցնելը ադաթ է»,- ասում են նրանք ու հավելում` «բերել օրենք են ընդունել, մեր տղերքին տանում նստացնում են»:
Եզդիներն այսօր իրենց այս բողոքն են նամակով փոխանցել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ու ՄԻՊ Կարեն Անդրեասյանին` պահանջելով ազատ արձակել աղջիկ փախցնելու համար 4 տարվա ազատազրկման դատապարտված 24-ամյա Էդիկ Արզամանյանին ու Գոռ Գալստյանին:
Հիշեցնենք, Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը 4 տարվա ազատազրկման էր դատապարտել իր սիրած աղջկան առևանգած երիտասարդին ու նրա ծանոթին, ում մեքենայով կատարվել էր առևանգումը: Երեկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի վճիռը:
Այսօր նախագահական նստավայրի դիմաց հավաքված եզդիները մեզ պատմեցին, որ իրականում երիասարդները փոխադարձ սեր են տածել միմյանց նկատմամբ, սակայն տղան, չցանկանալով սպասել, մինչև աղջիկը կավարտի դպրոցը, որոշել է փախցնել նրան:
Էդիկ Արզամանյանի հայրը` Քարամ Արզամանյանը պատմեց, որ երբ իր որդին փախցրել է սիրած աղջկան, նրան տարել է ծանոթ տաքսու վարորդի ավտոմեքենայով: Արագությունը գերազանցելու համար ճանապարհային ոստիկանությունը կանգնեցրել է մեքենան, և երբ իմացել է, որ աղջիկ են փախցրել, երեքին էլ բերման է ենթարկել ոստիկանության բաժին: Այստեղ հարսնացուն գրել է, որ իրեն փախցրել են: Սա էլ հիմք է հանդիսացել քրեական գործի հարուցման համար:
«Աղջիկը դատարանում 20 անգամ ասեց, որ սիրում է տղիս, բողոք չունի, բայց դատավորը չլսեց, դատավորը պիտի ձգտի, որ ընտանիքը մերվի, ոչ թե աղջիկը մեր տանը լինի, տղեն բանտում»,- ասաց դատապարտված երիտասարդի հայրը:
Ի դեպ, նախագահի նստավայրի դիմաց հավաքվածների թվում էին նաև առևանգված աղջկա հարազատները, ովքեր հայտնեցին, որ ոչ մի բողոք չունեն, հատկապես որ իրենց աղջիկը խոստովանել է, որ իր կամքով է գնացել Էդիկի հետ:
Հավաքվածները նաև վստահեցրեցին, որ շարունակելու են արդարություն փնտրել նաև դատական հաջորդ` Վճռաբեկ ատյանում, և հուսով են, որ վերին ատյանի դատարանը կհարգի իրենց ազգային ավանդույթներն ու չի խոչընդոտի նոր երիտասարդ ընտանիքի կայացմանը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ