ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պաշտպանական կողմը դիմել է գլխավոր դատախազին՝ կաշառքի մեղադրանքն անհիմն է 06/14/2014 01:15 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքի պետ Սահակ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը դիմում-միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Ինեսսա Պետրոսյանը, ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել է իրականությունը և հույս հայտնել, որ գլխավոր դատախազը ցուցում կտա մասնակցող դատախազին անհիմն մեղադրանքից հրաժարվել:
Ինեսսա Պետրոսյանը նշեց, որ դատաքննությամբ էլ պարզվել է, որ որևէ ապացույցով չի հիմնավորվում իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը՝ տուժողի նկատմամբ համաներման գործընթացը սկսելու համար մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, շորթմամբ, խոշոր չափերով կաշառք ստանալը:
Սահակ Հարությունյանի մասով մեղադրանքի մեխը, ըստ պաշտպանի, տուժող Բաբկեն Բուդաղյանի ցուցմունքներն էին՝ նախաքննության ընթացքում նա երեք անգամ առերեսվել էր Սահակ Հարությունյանի հետ: Ընդ որում առաջին անգամ նա առերեսվել էր օրենքի կոպիտ խախտմամբ՝ Սահակ Հարությունյանը ցուցմունք չի տվել, իսկ առերես հարցաքննություն անց է կացվում հակասությունների առկայության դեպքում: Պաշտպանական կողմի բողոքը բավարարվել էր, կրկին առերեսում էր անցկացվել, որի ժամանակ Բուդաղյանը հստակ նշել էր, որ Սահակ Հարությունյանն իրենից որևէ գումար չի պահանջել:
2014թ. հունվարի 30-ի այս առերես հարցաքննությունից հետո հաջորդ օրն իսկ քննիչը ցուցում է տվել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությանը ճշտել, թե «ինչու տուժողն եկավ և այդպիսի ցուցմունք տվեց», հետո նրա նկատմամբ սկսվել են հետապնդումները: Պաշտպանական կողմն արձանագրում է, որ բերման ենթարկվելուց հետո տուժողի աչքի տակ առկա էր մեծ կապտուկ՝ արդյունքում նա ցուցմունք է տալիս Սահակ Հարությունյանի դեմ, որը գործով միակ ապացույցն է:
Դատարանում քրեական գործի հենքը, ըստ Ինեսսա Պետրոսյանի, միայն Բաբկեն Բուդաղյանի իրարամերժ ցուցմունքներն էին, նախաքննության ժամանակ առերես հարցաքննությունները, որոնք հակասում էին իրար: Դատարանում, սակայն, տուժողը երեք անգամ հարցաքննվել է և բոլոր երեք անգամները նույն ցուցմունքն է տվել՝ տուժողը պնդել է, որ Սահակ Հարությունյանն իրենից գումար չի պահանջել, Սահակ Հարությունյանն իրենից միայն բնակության վայրի մասին տեղեկանք ու լուսանկար էր ուզում, որոնք ինքը չի ներկայացրել այդ ամբողջ ընթացքում: Տուժողը նշել է նաև, որ իրենից գումար ուզել է Ալեքսանդր Խաչատրյանը: Ըստ պաշտպանի, քրեական գործով հաստատված փաստ է, որ Սահակ Հարությունյանը դրանից ընդհանրապես տեղյակ չի եղել, նա այդ օրը նույնիսկ աշխատանքի վայրում չի եղել, մասնակցել է իր հորեղբոր հուղարկավորությանը Շիրակի մարզի Լանջիկ գյուղում:
«Իմ պաշտպանյալի մասով որևէ ապացույց գոյություն չունի»,- ասաց Ի.Պետրոսյանը՝ հավելելով, որ գործում առկա է Խաչատրյանի և Բուդաղյանի միջև հեռախոսային խոսակցության գաղտնալսում, ինչի կապակցությամբ Խաչատրյանն իր ցուցմունքներում նշել է, որ ինքը վստահություն ներշնչելու համար է օգտագործել Սահակ Հարությունյանի անունը: «Իմ կարծիքով՝ այստեղ ոչինչ չի մնում մեղադրանքի կողմին քան գալ ու այդ անհիմն ու անօրինական մեղադրանքից հրաժարվել՝ իմ պաշտպանյալ Սահակ Հարությունյանի մասով, իսկ մյուս ամբաստանյալի մասով խարդախության փորձի մասին պետք է խոսք գնա»,- ասաց պաշտպանը:
Ինեսսա Պետրոսյանը նշեց նաև, որ տուժողի նկատմամբ կիրառվել է պաշտպանության միջոց՝ նա գալիս է դատարան ոստիկանների ուղեկցությամբ: «Դուք դիմե՞լ եք, որ Ձեր նմատմամբ պաշտպանության միջոց կիրառվի» հարցին տուժողը պատասխանել է՝ «ինձ ասել են, թելադրել են, ես նույնիսկ չեմ իմացել, որ նման բան գոյություն ունի»: Ի.Պետրոսյանի կարծիքով, դա ուղղակի պարտադրվել է Բուդաղյանին, որպեսզի նա գտնվի ոստիկանության հսկողության ներքո, որ ոչ մի պարագայում չկարողանա գալ ու այլ բան ասել: Պաշտպանը նկատեց, որ Բուդաղյանի նկատմամբ համաներումը կիրառվել է միայն մայիսին: Ըստ գործով վկաների, ովքեր հիշյալ ստորաբաժանման աշխատակիցներ են և իրենք պետք է կիրառեին համաներումը, իրենք հետագայում պարզել են, որ Բուդաղյանի նկատմամբ համաներում կիրառելի չէր, որովհետև նրա դեմ քաղաքացիական հայցեր են եղել: Հայտնի է, որ համաներումն ունի սահմանափակում, եթե առկա է քաղաքացիական հայց, մինչև այն չմարվի, համաներում չի կարող կիրառվել: Գումարը մարելուց հետո միայն Բուդաղյանի նկատմամբ կիրառվել է համաներում: «Այսինքն՝ ակնհայտ է, որ իմ պաշտպանյալը ոչ մի պարագայում նրա նկատմամբ չէր կարող կիրառել համաներում»,- ասաց Ի.Պետրոսյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ