Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին

Վարդան Պետրոսյանի փաստաբանը մեղադրում է պաշտոնատար անձանց 06/13/2014   18:35  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատավարության հերթական նիստում այսօր ուշագրավ հայտարարություններ արեց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը` պաշտոնատար անձանց մեղադրելով չարաշահումների մեջ:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ապացույցների հետազոտման ընթացքում դատարանը  հրապարակեց քննիչ Հ. Հակոբյանի կողմից կազմված տուժող Արթուր Հակոբյանի վարած «Նիվա» ավտոմեքենայի զննության արձանագրությունն այն մասին, որ վթարից հետո ավտոմեքենան գտնվել է վթարված վիճակում, դռները հնարավոր չի եղել բացել, իսկ վարորդի նստարանին եղել է կողային հայելին:

Զննության արձանագրության հրապարակումից հետո Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարեց, որ մեքենայի վրա տեղադրված գազի բալոնը տեղադրվել է առանց համապատասխան թույլտվության: Բացի այդ, ըստ Նիկոլայ Բաղդասարյանի, թեև մեքենայի վրա գազի բալոն է տեղադրված եղել և մեքենան շահագործվել է գազով, բայց համապատասխան հիմնարկի ղեկավարությունը այդ մեքենայի համար բենզինի կտրոններ է դուրս գրել:

«Ներկայացված է, թե Նիվա մակնիշի ավտոմեքենան ինչքան վազք է ունեցել գազի բալոնը տեղադրելուց մինչև վթարի տեղը, այդ տարբերությունը հանելով մենք տեսնում ենք, թե ինչքան է այդ տրանսպորտային միջոցը գազի բալոնով շահագործվել, փոխարենը ստացվել է պաշտանատար անձանց կողմից տրված բենզինի կտրոններ, այսինքն` կարելի է հաշվել, թե ինչքան գումար վարկային կազմակերպության կողմից, որը ստացվում է ՀԲ-ի կողմից, յուրացվել է»,- հայտարարեց փաստաբանը։ Վերջինիս այս դիտարկմանը դատավոր Վաղինակ Մկրտչյանն արձագանքեց, թե գործը հարուցվել է 282-րդ հոդվածով, և «թե ով ինչ լրացուցիչ գումար է տվել, այստեղ չենք քննարկում»:

Սակայն Նիկոլայ Բաղդասարյանը, շարունակելով խոսքը, հայտարարեց, թե այս փաստի վերաբերյալ նախաքննական մարմինը ոչ մի քննություն չի կատարել: «Ներկայացված փաստաթղթերը եկել են հիմնավորելու, որ իրենք 1.5 տարի չեն տեսել, երբ  յուղ են տեղադրել և այլն, որ մեքենայի մեջ գազի բալոն է տեղադրված: Բացառված է, որ պետական մարմինը չտեսներ, որ տեղադրված է գազի բալոն, և փոխարենը գազ լիցքավորեին, լիցքավորել են բենզին»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը` պնդելով, որ գործում կա ապացույց, որ բալոնն անօրինական է տեղադրված, ինչն իրենց համոզմամբ տվյալ տրանսպորտային միջոցի շահագործման խախտում է և «ոչ թե պայման, պատճառ է հանդիսացել տուժողների մահվան»: «Այսինքն, եթե գազի բալոնը  տեղադրված չլիներ Նիվա մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում, ապա տուժողները չէին մահանա այս վթարի արդյունքում»,- եզրակացրեց փաստաբանը:

Պաշտպանի այս հայտարարությանն արձագանքելով՝ տուժող կողմի շահերի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը նշեց. «Ես բազմիցս հայտարարել եմ` գազի բալոնն այս վթարի հետ կապ չունի: Սա այս դատավարության հաջորդ սերիան է, և պաշտպանական կողմը փորձում է մատուցել, որ եթե գազի բալոնը չլիներ, վթարը տեղի չէր ունենա, այսինքն` գազի բալոնն է մեղավոր էս ամեն ինչում»: Ռուբեն Բալոյանը նաև նշեց, որ գործում կա դատաբժշկական փորձագետի եզրակացություն, թե մահն ինչի հետևանքով է եղել, բայց քանի որ այս ապացույցը դատաքննության այս փուլում դեռ հրապարակված չէ, դատավորը խնդրեց կողմերին զերծ մնալ դրա շուրջ հայտարարություններ անելուց:

Իսկ մեղադրող դատախազ Արթուր Սարգսյանն էլ հայտարարեց, որ Նիկոլայ Բաղդասարյանի հիշատակած փաստերի վերաբերյալ գործին կցված փաստացի ապացույցներ չկան: «Այս փաստաթղթերում որևէ հարց չկա գազի բալոն են դնում, թե չեն դնում, ընդամենը մեքենայի տեխնիկական սպասարկման հետ կապված ծախսերն են»,- նշեց դատախազը` հավելելով, որ Նիվա մակնիշի ավտոմեքենայի տեխնիկական սպասարկման փաստաթղթերը վկայում են, որ ավտոմեքենան ամեն ամիս համապատասխան տեխնիկական սպասարկում է անցել:

Հիշեցնենք, Արթուր Հակոբյանի վարած Նիվա մակնիշի ավտոմեքենան պատկանել է «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին, որն այժմ 2 600 000 ՀՀ դրամ վնասի փոխհատուցման հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Վարդան Պետրոսյանի:

Ի դեպ, գազի բալոնի ու հատկապես դրա` երեխաների մահված պատճառ լինելու մասին քննարկումը հավասարակշռությունից հանեց տուժողի իրավահաջորդ, վթարում զոհված երեխաներից մեկի հայր՝ Արթուր Հակոբյանին, ով դատական նիստի ավարտին, դիմելով Նիկոլայ Բաղդասարյանին, ասաց. «Մի քիչ քեզ հավաք պահի, թե չէ գիտես` սրա վերջը ինչ է լինելու: Չմոռանաք, որ երկու հատ 16 տարեկան երեխու գլուխ եք կերել: Իսկ ով որ մոռանում ա, թող իրա ընտանիքին լինի»: Տուժողի այս հայտարարությանը Վարդան Պետրոսյանի կողմնակիցներից մեկն արձագանքեց. «Դեռ պետք է պարզել, թե ով է կերել էդ երեխու գլուխը»: Բարեբախտաբար, դատական կարգադրիչների միջամտությամբ հնարավոր եղավ կանխել հասունացող բախումը:

Գործի դատաքննությունը կշարունակվի հաջորդ ուրբաթ` հունիսի 20-ին, ժամը 15:00:

 


Հարակից հրապարակումներ`

15:04 13/06/2014  |  Քրեական խրոնիկոնՎարդան Պետրոսյանի նկատմամբ դատական հերթական նիստը մեկնարկեց լարված մթնոլորտում
18:26 06/06/2014  |  Քրեական խրոնիկոնՔննիչը կորցրել է Վարդան Պետրոսյանին ու սխալ հեռախոսահամարով զանգահարել ու խոսել նրա քրոջ հետ
17:46 06/06/2014  |  Քրեական խրոնիկոնՄեղադրող դատախազ. «Ինձ մոտ տպավորություն է, որ Նիկոլայ Բաղդասարյանը վթարի ժամանակ մեքենայի մեջ է եղել»
14:55 06/06/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎարդան Պետրոսյանը գերազանցել է արագությունն ու ինքն իրեն զրկել վթարը կանխելու տեխնիկական հնարավորությունից
23:03 05/06/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎարդան Պետրոսյանի գործով դատավորն ու տուժող կողմի ներկայացուցիչը միասնաբար խախտում են օրենքը. Ն.Բաղդասարյան
19:46 30/05/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՓաստաբանը` դատավորին. «Բա ի՞նչ անեմ, Աստվածաշնչի՞ց մեջբերեմ»
16:07 30/05/2014  |  Քրեական խրոնիկոնՓաստաբան. «Եթե Վ.Պետրոսյանը դուրս չի եկել կողնակ, մեղավոր չէ»
14:37 30/05/2014  |  Քրեական խրոնիկոնՎարդան Պետրոսյանի գործով դատական նիստը մեկնարկեց ընդմիջմամբ
13:22 27/05/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԻնչու՞ Վարդան Պետրոսյանի գործով դատավարության ժամանակ չէր ներգրավվել որակյալ թարգմանիչ. Մանրամասնում է Դատական դեպարտամենտի ղեկավարը
13:29 21/05/2014  |  Քրեական խրոնիկոնՖրանսիացի փաստաբան. Դատարանն ավելի է կորցնում իր վստահությունը. Վարդան Պետրոսյանի գործը կհասնի ԵԴ

Արխիվ

[]