Թեմաներ
Չորեքշաբթի 11 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/26/2024   23:58 Իսրայելը հաստատել է Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիրը 11/26/2024   23:45 Բժիշկը նախազգուշացրել է պանրի վնասակարության մասին 11/26/2024   23:32 Երևանի սուպերմարկետներում մեր համազգային ամոթի և անարգանքի ամենօրյա հիշեցումն է. Վարդան Ոսկանյան 11/26/2024   23:24 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/26/2024   23:00 Պենտագոնը պաշտոնապես հաստատել է՝ Կիևին Ռուսաստանի խորքերը հարվածելու թույլտվությունը 11/26/2024   22:44 Բժիշկը խորհուրդներ է տվել ձմռանը քրոնիկ ցավը նվազեցնելու համար 11/26/2024   22:33 Նեթանյահուն հաստատման կներկայացնի Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիրը 11/26/2024   22:23 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 11/26/2024   22:14 Նիկոլ Փաշինյանը որոշել է Գյումրիում նախնական ընտրություն անցկացնել. հայտնի են օրերը 11/26/2024   22:07 Բեյրութում ՑԱԽԱԼ-ի հարվածի զոհերի թիվը հասել է 10-ի 11/26/2024   21:56 Ուկրաինային կարող են դրդել մի քանի ամսվա ընթացքում բանակցել ՌԴ-ի հետ․ Washington Post 11/26/2024   21:44 Քյարամյանին աշխատանքից ազատում է, գլխավոր դատախազին՝ ոչ, նրան հսկում է դատախազը. բանակում սպանությունները դարձնում են ինքնասպանություններ, այդպես քննում, գործերը դատարան ուղարկում. իրավապաշտպան 11/26/2024   21:26 Խաղարկությունը այս իշխանության տնտեսական «բրենդն է» 11/26/2024   21:24 Երկրաշարժ Իրանում, որը զգացվել է նաեւ Սյունիքի տարբեր բնակավայրերում 11/26/2024   21:17 Հայտնի է Արմավիրի նոր մարզպետի անունը 11/26/2024   20:52 Օդային տագնապ Է հայտարարվել Ուկրաինայի ողջ տարածքում 11/26/2024   20:43 Իսրայելական ինքնաթիռները Բեյրութի վրա ինտենսիվ թռիչքներ են իրականացնում 11/26/2024   20:36 Նախընտրական քարոզարշավի նախաբանի մեջ ենք, որտեղ բոլորը «զոհվել են» Ն. Փաշինյանի համար, համաձայն են մատաղացուի կարգավիճակի հետ. Վարդանյան (տեսանյութ) 11/26/2024   20:22 Դիլիջանի ոլորաններում մառախուղ է․ Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում 11/26/2024   20:20 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել 11/26/2024   20:15 Ինչու է դոլարն ու եվրոն սկսել արժևորվել. Տնտեսագետի պարզաբանումը 11/26/2024   20:05 Վերին Լարսի անցակետում 600 հայկական բեռնատար կա կուտակված 11/26/2024   19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին 11/26/2024   19:44 Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանում բրիտանացի մի շարք պաշտոնյաների դեմ 11/26/2024   19:37 «Ինձ պադվադիտ չանես, Աղազարյան». Նաիրա Զոհրաբյան 11/26/2024   19:31 Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ նոր տարածք է տեղափոխվել 125 մեքենա 11/26/2024   19:19 Բրիտանիայում ամերիկյան ավիաբազաների վերևում անօդաչու թռչող սարքեր են նկատել 11/26/2024   19:10 Լարսը փակվեց նաև մարդատարների համար 11/26/2024   18:54 ՆԳՆ ոստիկանության պետը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր (տեսանյութ) 11/26/2024   18:42 Հայաստանի համար ՀԱՊԿ-ի «դռները բաց են». Ուշակով 11/26/2024   18:36 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ եկեղեցականներին 11/26/2024   18:33 ՔՊ-ական պատգամավորը հայտարարել է իր նկատմամբ ճնշումների մասին. Դատախազությունը լռում է 11/26/2024   18:30 Չափազանց կարևոր է, որ դպրոցականներին հետաքրքրում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը։ Իրավունքի վերաբերյալ պատշաճ տեղեկացվածությունն օգնում է ձևավորել հանդուրժող ու ոչ խտրական միջավայր. ՄԻՊ 11/26/2024   18:22 Հայաստանը չի մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին. Ուշակով 11/26/2024   18:08 Տղամարդը հորինված խաբեբաներից խույս տալով՝ իրական խաբեբաներին է փոխանցել 16 մլն ռուբլի գումար 11/26/2024   18:05 Նոր Արեշում այրվել է երկու «Լեքսուս». հրկիզողը ձերբակալվել է 11/26/2024   17:59 ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային 11/26/2024   17:56 Ինչ են հայտարարագրել ՊԵԿ ապագա նախագահն ու նրա կինը. Վերջինս ավելի հարուստ է 11/26/2024   17:52 ԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել դատավորների, պատգամավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման ոլորտում Հայաստանի վերջին մեկ տարվա ձեռքբերումները 11/26/2024   17:39 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Չիլիի ափերի մոտ 11/26/2024   17:21 ՍԴ-ն որոշեց ՝ 102 մլն եվրոյի վարկի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը 11/26/2024   17:03 Բրիտանացի դիվանագետին կվտարեն Ռուսաստանից լրտեսության համար 11/26/2024   17:03 Տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել. հանգամանքները պարզվում են (տեսանյութ) 11/26/2024   16:58 Պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն Սիմոնյան 11/26/2024   16:54 Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Անջեյ Դուդայի հանդիպումը 11/26/2024   16:52 Դատավոր Նարեկ Բադալյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է՝ 41 քրեական գործերով դատական ակտն ուշացումով կողմերին տրամադրելու համար․ հաղորդումը ներկայացրել է Դատական դեպարտամենտի ղեկավարը 11/26/2024   16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան 11/26/2024   16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում 11/26/2024   16:40 Նոր նշանակում՝ Փաշինյանի ստորագրմամբ 11/26/2024   16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
11/26/2024   15:17 16-ամյա աղջիկը ծննդաբերել է ու նորածնին գցել աղբամանը. վերջինս մահացել է 11/26/2024   16:58 Պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն Սիմոնյան 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/26/2024   11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից 11/26/2024   23:24 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/26/2024   19:37 «Ինձ պադվադիտ չանես, Աղազարյան». Նաիրա Զոհրաբյան 11/26/2024   13:43 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան աներ այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ» 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ» 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/26/2024   08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/26/2024   16:23 Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ 11/26/2024   08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»

Դատախազը քաղաքականացված հայտարարություն որակեց բռնությունների մասին ահազանգերը 06/13/2014   18:44  |  Քրեական խրոնիկոն

«Մանանա Գրեյն» ՍՊ ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու վերաբերյալ  գործով հունիսի  16-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը կհրապարակի դատավճիռը:   

Այսօրվա դատական նիստում  մեղադրող դատախազ Տիտալ Ուզոյանը հայտնեց, որ պնդում է Էդգար  Կարաքեշիշյանի կողմից  առանձնապես խոշոր չափի գույքի հափշտակության և  հափշտակված ճամպրուկում եղած «Մանանա-Գրեյն»  ՍՊԸ-ի կնիքներն ու փաստաթղթերը ոչնչացնելու և Աշոտ  Առուշանյանի կողմից Է.Կարաքեշիշյանին տեղեկատվություն տրամադրելով` նախնական համաձայնությամբ խմբով առանձնապես խոշոր գումարի գաղտնի հափշտակության մեղադրանքները:

Մեղադրողը գտնում է, որ նախաքննական մարմինը մեղսագրվող արարքներին ճիշտ քրեաիրավական գնահատական  է տվել, և որ մեղադրանքը հիմնավորված է:

Մեղադրողը նշեց, որ անգամ առանց գործով նախկին մեղադրյալ, հանգուցյալ Արտաշես Գալուստյանի լրացուցիչ ցուցմունքների  և  Աշոտ Առուշանյանի հետ առերես հարցաքննության արձանագրության էլ  ապացույցները  բավարար են մեղադրանքը հիմնավոր ճանաչելու համար: Ուստի մեղադրողը միջնորդեց Է.Կարաքեշիշյանին դատապարտել  8, 5 տարվա, իսկ  Ա.Առուշանյանին՝   6, 5 տարվա ազատազրկման:   

Մեղադրողը համոզմունք հայտնեց, որ վկա  Տիգրան Առաքելյանի ցուցմունքներն առ այն, որ  Արտաշես Գալուստյանն իրեն ասել է, որ երրորդ  անձի դեմ ցուցմունք տալու համար իր նկատմամբ  ֆիզիկական, այլ բնույթի ճնշումներ են եղել,  չի համապատասխանում իրականությանը:  Մեղադրողը որպես փաստարկ ներկայացրեց այն, որ Տ.Առաքելյանը քաղաքականացված հայտարարություններ է անում, այդ թվում՝ իրավապահ մարմինների վերաբերյալ: Մեղադրողը Տ.Առաքելյանի ցուցմունքի սուտ լինելը «հիմնավորեց» նաև նրանով, որ Աշոտ Առուշանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը ժամանակին պաշտպանել է նաև Տիգրան Առաքելյանին: Այս վերջին «բացահայտումը» նորություն էր Լիպարիտ Սիմոնյանի համար, ով զարմանքով արձանագրեց՝  «ես երբևէ Տիգրան Առաքելյանին չեմ պաշտպանել, որտեղից վերցրեցիք, գուցե  այնտեղից, որտեղից էլ մեղադրա՞նքն է առաջադրվել»:   

Մեղադրողը նախկին մեղադրյալ Արտաշես Գալուստյանի ինքնասպանության իր ուրույն  «հիմնավորումները» ուներ՝ նա նախաքննությանն  աջակցել է ու Կարաքեշիշյանին մերկացնող ցուցմունքներ է տվել:

Մեղադրողը հայտարարեց, որ դատարանի դահլիճից դուրս Ա.Առուշանյանի հարազատները իր հասցեին սպառնալիքներ ու  «տարաբնույթ արտահայտություններ» են արել, ինչից ինքը չի  վախենում: Մեղադրողը հայտարարեց՝  «ես ընդամենը կատարում եմ իմ ծառայողական պարտականությունները»:

Է.Կարաքեշիշյանի պաշտպան Ռաֆիկ Սաֆարյանը  հայտարարեց, որ մեղադրողը պարզապես հրապարակում է գործի նյութերը: Պաշտպանը նշեց, որ մեղադրողը խոսեց ամեն ինչի մասին,  բացի հանցագործության դեպքի մասին ապացույցներից, մասնավորապես, հիմնականում վկայակոչելով  հանգուցյալ մեղադրյալի ցուցմունքները, որի վերաբերյալ դատարանն արդեն որոշում է կայացրել դրանք անթույլատրելի ապացույց ճանաչելու մասին:  «Միտում կա, որ սույն գործով  մեղադրող կողմը ամեն գնով հիմնավորված համարի ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը,   ուղղակի պատվեր է կատարում»,- ասաց պաշտպանը՝  եզրահանգելով, որ  որևէ ապացույց չներկայացվեց, մեղադրողի ճառը  կարծիքներ են, դատողություններ և ենթադրություններ, իսկ դրանք չեն կարող դրվել մեղադրանքի ու մեղադրական դատավճռի հիմքում:

Ըստ պաշտպանի, մեղադրանքը բացարձակապես անհիմն է, խախտումները էական են, ուղղակի ազդել են փաստական տվյալների հավաստիության վրա:    Մասնավորապես, դրանց շարքում պաշտպանը նշեց իր պաշտպանյալի պաշտպանության իրավունքի խախտումը՝ իր պաշտպանյալի դեմ ցուցմունքներ են տրվել, որոնք թաքցվել են իր պաշտպանյալից և վերջինիս հնարավորություն չի տրվել առերես հարցաքննվել իր դեմ ցուցմունքներ տված անձի հետ: «Ինչո՞ւ չեք գործել օրենքով, օրենքից դո՞ւրս եք: Ծիծաղելի է ասել, որ կատարվել է բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ քննություն: Ժամանակն է, որ արդար դատաքննություն իրականացվի, ժամանակն է կատարել օրենքների պահանջները»,- ասաց պաշտպանը՝ հուսալով, որ դատարանը կկայացնի արդարացման դատավճիռ:

Արդարացման դատավճիռ կայացնելու միջնորդություն արեց նաև Լիպարիտ Սիմոնյանը:

Նշենք, որ այս գործը դատարան էր վերադարձել Վերաքննիչ քրեական դատարանի կողմից բեկանվելուց հետո: Նախորդ դատաքննության արդյունքում Է.Կարաքեշիշյանն առաջին ատյանի դատարանի դատավճռով մեղավոր էր ճանաչվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 324-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ և դատապարտվել ազատազրկման` 7 տարի 6 ամիս ժամկետով` գույքի 70%-ի բռնագրավմամբ, սակայն ոչ ավել քան 39.480.000 ՀՀ դրամի չափով։

Իսկ Աշոտ Առուշանյանը մեղավոր էր ճանաչվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ,  և  դատապարտվել ազատազրկման՝ 5 տարի 6 ամիս ժամկետով` գույքի 30%-ի բռնագրավմամբ, սակայն ոչ ավել քան 16.920.000 ՀՀ դրամի չափով։
 
Վերաքննիչ դատարանի եզրահանգմամբ՝ առաջին ատյանի դատարանը չի ձեռնարկել բոլոր միջոցառումները` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ հետազոտման համար, քրեական գործով ձեռք բերված ապացույցները գնահատելիս թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների պահանջների խախտումներ, թերի, հիմնավոր չի գնահատել քրեական գործով ձեռք բերված ապացույցները, ինչի արդյունքում` թույլ է տրվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա:

Նշենք, որ մինչդատական վարույթի ընթացքում որպես կասկածյալ և մեղադրյալ հարցաքննված Ա.Գալուստյանի մահվան (ինքնասպանություն գործելու) հիմքով որոշում էր կայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ:

Պաշտպանական կողմի միջնորդությամբ մեղադրյալ Արտաշես Գալուստյանի՝ 2012թ. հունիսի 20-ի լրացուցիչ ցուցմունքը, ինչպես նաև վերջինիս և Աշոտ Առուշանյանի միջև 2012թ. հունիսի 21-ին կայացած առերես ցուցմունքները որպես  անթույլատրելի ապացույցներ են ճանաչվել: Դրանք ձեռք են բերել Ա.Գալուստյանի պաշտպանական իրավունքի և առերեսման դատավարական կարգի էական խախտումներով։
 
Պաշտպան Լ.Սիմոնյանի կարծիքով՝ վիճարկվող ցուցմունքները նախաքննական մարմնի և մեղադրյալ Ա.Գալուստյանի միջև գործարքի հետևանք են, քանի որ այդ ցուցմունքները տալու խոստման դիմաց է փոփոխվել վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը, և նա հայտնվել է ազատության մեջ։

Ի դեպ, Գալուստյանը կալանքից ազատվելուց երկու օր անց ինքնասպան է եղել՝ կախվելու միջոցով, դրան հաջորդել է նաև նրա հոր ինքնասպանությունը:

 


Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]