ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարդան Պետրոսյանի փաստաբանը մեղադրում է պաշտոնատար անձանց 06/13/2014 18:35 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատավարության հերթական նիստում այսօր ուշագրավ հայտարարություններ արեց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը` պաշտոնատար անձանց մեղադրելով չարաշահումների մեջ:
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ապացույցների հետազոտման ընթացքում դատարանը հրապարակեց քննիչ Հ. Հակոբյանի կողմից կազմված տուժող Արթուր Հակոբյանի վարած «Նիվա» ավտոմեքենայի զննության արձանագրությունն այն մասին, որ վթարից հետո ավտոմեքենան գտնվել է վթարված վիճակում, դռները հնարավոր չի եղել բացել, իսկ վարորդի նստարանին եղել է կողային հայելին:
Զննության արձանագրության հրապարակումից հետո Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարեց, որ մեքենայի վրա տեղադրված գազի բալոնը տեղադրվել է առանց համապատասխան թույլտվության: Բացի այդ, ըստ Նիկոլայ Բաղդասարյանի, թեև մեքենայի վրա գազի բալոն է տեղադրված եղել և մեքենան շահագործվել է գազով, բայց համապատասխան հիմնարկի ղեկավարությունը այդ մեքենայի համար բենզինի կտրոններ է դուրս գրել:
«Ներկայացված է, թե Նիվա մակնիշի ավտոմեքենան ինչքան վազք է ունեցել գազի բալոնը տեղադրելուց մինչև վթարի տեղը, այդ տարբերությունը հանելով մենք տեսնում ենք, թե ինչքան է այդ տրանսպորտային միջոցը գազի բալոնով շահագործվել, փոխարենը ստացվել է պաշտանատար անձանց կողմից տրված բենզինի կտրոններ, այսինքն` կարելի է հաշվել, թե ինչքան գումար վարկային կազմակերպության կողմից, որը ստացվում է ՀԲ-ի կողմից, յուրացվել է»,- հայտարարեց փաստաբանը։ Վերջինիս այս դիտարկմանը դատավոր Վաղինակ Մկրտչյանն արձագանքեց, թե գործը հարուցվել է 282-րդ հոդվածով, և «թե ով ինչ լրացուցիչ գումար է տվել, այստեղ չենք քննարկում»:
Սակայն Նիկոլայ Բաղդասարյանը, շարունակելով խոսքը, հայտարարեց, թե այս փաստի վերաբերյալ նախաքննական մարմինը ոչ մի քննություն չի կատարել: «Ներկայացված փաստաթղթերը եկել են հիմնավորելու, որ իրենք 1.5 տարի չեն տեսել, երբ յուղ են տեղադրել և այլն, որ մեքենայի մեջ գազի բալոն է տեղադրված: Բացառված է, որ պետական մարմինը չտեսներ, որ տեղադրված է գազի բալոն, և փոխարենը գազ լիցքավորեին, լիցքավորել են բենզին»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը` պնդելով, որ գործում կա ապացույց, որ բալոնն անօրինական է տեղադրված, ինչն իրենց համոզմամբ տվյալ տրանսպորտային միջոցի շահագործման խախտում է և «ոչ թե պայման, պատճառ է հանդիսացել տուժողների մահվան»: «Այսինքն, եթե գազի բալոնը տեղադրված չլիներ Նիվա մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում, ապա տուժողները չէին մահանա այս վթարի արդյունքում»,- եզրակացրեց փաստաբանը:
Պաշտպանի այս հայտարարությանն արձագանքելով՝ տուժող կողմի շահերի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը նշեց. «Ես բազմիցս հայտարարել եմ` գազի բալոնն այս վթարի հետ կապ չունի: Սա այս դատավարության հաջորդ սերիան է, և պաշտպանական կողմը փորձում է մատուցել, որ եթե գազի բալոնը չլիներ, վթարը տեղի չէր ունենա, այսինքն` գազի բալոնն է մեղավոր էս ամեն ինչում»: Ռուբեն Բալոյանը նաև նշեց, որ գործում կա դատաբժշկական փորձագետի եզրակացություն, թե մահն ինչի հետևանքով է եղել, բայց քանի որ այս ապացույցը դատաքննության այս փուլում դեռ հրապարակված չէ, դատավորը խնդրեց կողմերին զերծ մնալ դրա շուրջ հայտարարություններ անելուց:
Իսկ մեղադրող դատախազ Արթուր Սարգսյանն էլ հայտարարեց, որ Նիկոլայ Բաղդասարյանի հիշատակած փաստերի վերաբերյալ գործին կցված փաստացի ապացույցներ չկան: «Այս փաստաթղթերում որևէ հարց չկա գազի բալոն են դնում, թե չեն դնում, ընդամենը մեքենայի տեխնիկական սպասարկման հետ կապված ծախսերն են»,- նշեց դատախազը` հավելելով, որ Նիվա մակնիշի ավտոմեքենայի տեխնիկական սպասարկման փաստաթղթերը վկայում են, որ ավտոմեքենան ամեն ամիս համապատասխան տեխնիկական սպասարկում է անցել:
Հիշեցնենք, Արթուր Հակոբյանի վարած Նիվա մակնիշի ավտոմեքենան պատկանել է «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին, որն այժմ 2 600 000 ՀՀ դրամ վնասի փոխհատուցման հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Վարդան Պետրոսյանի:
Ի դեպ, գազի բալոնի ու հատկապես դրա` երեխաների մահված պատճառ լինելու մասին քննարկումը հավասարակշռությունից հանեց տուժողի իրավահաջորդ, վթարում զոհված երեխաներից մեկի հայր՝ Արթուր Հակոբյանին, ով դատական նիստի ավարտին, դիմելով Նիկոլայ Բաղդասարյանին, ասաց. «Մի քիչ քեզ հավաք պահի, թե չէ գիտես` սրա վերջը ինչ է լինելու: Չմոռանաք, որ երկու հատ 16 տարեկան երեխու գլուխ եք կերել: Իսկ ով որ մոռանում ա, թող իրա ընտանիքին լինի»: Տուժողի այս հայտարարությանը Վարդան Պետրոսյանի կողմնակիցներից մեկն արձագանքեց. «Դեռ պետք է պարզել, թե ով է կերել էդ երեխու գլուխը»: Բարեբախտաբար, դատական կարգադրիչների միջամտությամբ հնարավոր եղավ կանխել հասունացող բախումը:
Գործի դատաքննությունը կշարունակվի հաջորդ ուրբաթ` հունիսի 20-ին, ժամը 15:00:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ