ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատախազը քաղաքականացված հայտարարություն որակեց բռնությունների մասին ահազանգերը 06/13/2014 18:44 | Քրեական խրոնիկոն
«Մանանա Գրեյն» ՍՊ ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու վերաբերյալ գործով հունիսի 16-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը կհրապարակի դատավճիռը:
Այսօրվա դատական նիստում մեղադրող դատախազ Տիտալ Ուզոյանը հայտնեց, որ պնդում է Էդգար Կարաքեշիշյանի կողմից առանձնապես խոշոր չափի գույքի հափշտակության և հափշտակված ճամպրուկում եղած «Մանանա-Գրեյն» ՍՊԸ-ի կնիքներն ու փաստաթղթերը ոչնչացնելու և Աշոտ Առուշանյանի կողմից Է.Կարաքեշիշյանին տեղեկատվություն տրամադրելով` նախնական համաձայնությամբ խմբով առանձնապես խոշոր գումարի գաղտնի հափշտակության մեղադրանքները:
Մեղադրողը գտնում է, որ նախաքննական մարմինը մեղսագրվող արարքներին ճիշտ քրեաիրավական գնահատական է տվել, և որ մեղադրանքը հիմնավորված է:
Մեղադրողը նշեց, որ անգամ առանց գործով նախկին մեղադրյալ, հանգուցյալ Արտաշես Գալուստյանի լրացուցիչ ցուցմունքների և Աշոտ Առուշանյանի հետ առերես հարցաքննության արձանագրության էլ ապացույցները բավարար են մեղադրանքը հիմնավոր ճանաչելու համար: Ուստի մեղադրողը միջնորդեց Է.Կարաքեշիշյանին դատապարտել 8, 5 տարվա, իսկ Ա.Առուշանյանին՝ 6, 5 տարվա ազատազրկման:
Մեղադրողը համոզմունք հայտնեց, որ վկա Տիգրան Առաքելյանի ցուցմունքներն առ այն, որ Արտաշես Գալուստյանն իրեն ասել է, որ երրորդ անձի դեմ ցուցմունք տալու համար իր նկատմամբ ֆիզիկական, այլ բնույթի ճնշումներ են եղել, չի համապատասխանում իրականությանը: Մեղադրողը որպես փաստարկ ներկայացրեց այն, որ Տ.Առաքելյանը քաղաքականացված հայտարարություններ է անում, այդ թվում՝ իրավապահ մարմինների վերաբերյալ: Մեղադրողը Տ.Առաքելյանի ցուցմունքի սուտ լինելը «հիմնավորեց» նաև նրանով, որ Աշոտ Առուշանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը ժամանակին պաշտպանել է նաև Տիգրան Առաքելյանին: Այս վերջին «բացահայտումը» նորություն էր Լիպարիտ Սիմոնյանի համար, ով զարմանքով արձանագրեց՝ «ես երբևէ Տիգրան Առաքելյանին չեմ պաշտպանել, որտեղից վերցրեցիք, գուցե այնտեղից, որտեղից էլ մեղադրա՞նքն է առաջադրվել»:
Մեղադրողը նախկին մեղադրյալ Արտաշես Գալուստյանի ինքնասպանության իր ուրույն «հիմնավորումները» ուներ՝ նա նախաքննությանն աջակցել է ու Կարաքեշիշյանին մերկացնող ցուցմունքներ է տվել:
Մեղադրողը հայտարարեց, որ դատարանի դահլիճից դուրս Ա.Առուշանյանի հարազատները իր հասցեին սպառնալիքներ ու «տարաբնույթ արտահայտություններ» են արել, ինչից ինքը չի վախենում: Մեղադրողը հայտարարեց՝ «ես ընդամենը կատարում եմ իմ ծառայողական պարտականությունները»:
Է.Կարաքեշիշյանի պաշտպան Ռաֆիկ Սաֆարյանը հայտարարեց, որ մեղադրողը պարզապես հրապարակում է գործի նյութերը: Պաշտպանը նշեց, որ մեղադրողը խոսեց ամեն ինչի մասին, բացի հանցագործության դեպքի մասին ապացույցներից, մասնավորապես, հիմնականում վկայակոչելով հանգուցյալ մեղադրյալի ցուցմունքները, որի վերաբերյալ դատարանն արդեն որոշում է կայացրել դրանք անթույլատրելի ապացույց ճանաչելու մասին: «Միտում կա, որ սույն գործով մեղադրող կողմը ամեն գնով հիմնավորված համարի ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը, ուղղակի պատվեր է կատարում»,- ասաց պաշտպանը՝ եզրահանգելով, որ որևէ ապացույց չներկայացվեց, մեղադրողի ճառը կարծիքներ են, դատողություններ և ենթադրություններ, իսկ դրանք չեն կարող դրվել մեղադրանքի ու մեղադրական դատավճռի հիմքում:
Ըստ պաշտպանի, մեղադրանքը բացարձակապես անհիմն է, խախտումները էական են, ուղղակի ազդել են փաստական տվյալների հավաստիության վրա: Մասնավորապես, դրանց շարքում պաշտպանը նշեց իր պաշտպանյալի պաշտպանության իրավունքի խախտումը՝ իր պաշտպանյալի դեմ ցուցմունքներ են տրվել, որոնք թաքցվել են իր պաշտպանյալից և վերջինիս հնարավորություն չի տրվել առերես հարցաքննվել իր դեմ ցուցմունքներ տված անձի հետ: «Ինչո՞ւ չեք գործել օրենքով, օրենքից դո՞ւրս եք: Ծիծաղելի է ասել, որ կատարվել է բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ քննություն: Ժամանակն է, որ արդար դատաքննություն իրականացվի, ժամանակն է կատարել օրենքների պահանջները»,- ասաց պաշտպանը՝ հուսալով, որ դատարանը կկայացնի արդարացման դատավճիռ:
Արդարացման դատավճիռ կայացնելու միջնորդություն արեց նաև Լիպարիտ Սիմոնյանը:
Նշենք, որ այս գործը դատարան էր վերադարձել Վերաքննիչ քրեական դատարանի կողմից բեկանվելուց հետո: Նախորդ դատաքննության արդյունքում Է.Կարաքեշիշյանն առաջին ատյանի դատարանի դատավճռով մեղավոր էր ճանաչվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 324-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ և դատապարտվել ազատազրկման` 7 տարի 6 ամիս ժամկետով` գույքի 70%-ի բռնագրավմամբ, սակայն ոչ ավել քան 39.480.000 ՀՀ դրամի չափով։
Իսկ Աշոտ Առուշանյանը մեղավոր էր ճանաչվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ, և դատապարտվել ազատազրկման՝ 5 տարի 6 ամիս ժամկետով` գույքի 30%-ի բռնագրավմամբ, սակայն ոչ ավել քան 16.920.000 ՀՀ դրամի չափով։
Վերաքննիչ դատարանի եզրահանգմամբ՝ առաջին ատյանի դատարանը չի ձեռնարկել բոլոր միջոցառումները` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ հետազոտման համար, քրեական գործով ձեռք բերված ապացույցները գնահատելիս թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների պահանջների խախտումներ, թերի, հիմնավոր չի գնահատել քրեական գործով ձեռք բերված ապացույցները, ինչի արդյունքում` թույլ է տրվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա:
Նշենք, որ մինչդատական վարույթի ընթացքում որպես կասկածյալ և մեղադրյալ հարցաքննված Ա.Գալուստյանի մահվան (ինքնասպանություն գործելու) հիմքով որոշում էր կայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ:
Պաշտպանական կողմի միջնորդությամբ մեղադրյալ Արտաշես Գալուստյանի՝ 2012թ. հունիսի 20-ի լրացուցիչ ցուցմունքը, ինչպես նաև վերջինիս և Աշոտ Առուշանյանի միջև 2012թ. հունիսի 21-ին կայացած առերես ցուցմունքները որպես անթույլատրելի ապացույցներ են ճանաչվել: Դրանք ձեռք են բերել Ա.Գալուստյանի պաշտպանական իրավունքի և առերեսման դատավարական կարգի էական խախտումներով։
Պաշտպան Լ.Սիմոնյանի կարծիքով՝ վիճարկվող ցուցմունքները նախաքննական մարմնի և մեղադրյալ Ա.Գալուստյանի միջև գործարքի հետևանք են, քանի որ այդ ցուցմունքները տալու խոստման դիմաց է փոփոխվել վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը, և նա հայտնվել է ազատության մեջ։
Ի դեպ, Գալուստյանը կալանքից ազատվելուց երկու օր անց ինքնասպան է եղել՝ կախվելու միջոցով, դրան հաջորդել է նաև նրա հոր ինքնասպանությունը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/26/2024 16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 21:24 Երկրաշարժ Իրանում, որը զգացվել է նաեւ Սյունիքի տարբեր բնակավայրերում
- 11/26/2024 20:20 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել
- 11/26/2024 13:30 Աղետի գոտում տուժած ոչ բոլոր տնտեսվարողներին է տրվել փոխհատուցում, թեեւ տարին ավարտվում է. Գործընթացը դանդաղ է ընթանում
- 11/26/2024 11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով