ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ Փաշինյանն առաջարկում է Դմիտրի Կիսելյովին ՀՀ տարածքում ճանաչել «պերսոնա նոն գրատա» 06/12/2014 14:02 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Ազգային ժողովի այսօրվա նիստի մեկնարկը բավականին բուռն էր: Պատճառը նախօրեին Ազգային ժողովում տեղի ունեցած հայ-ռուսական խորհրդարանական ակումբի հերթական նիստում հնչած արտահայտություններն էին:
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախօրեին Ազգային ժողովում տեղի ունեցած հայ-ռուսական խորհրդարանական ակումբի հերթական նիստին, նշեց, որ երեկ անթույլատրելի իրադարձություն է տեղի ունեցել Հայաստանի խորհրդարանում: Ըստ նրա՝ «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը «խորհրդարանական ակումբի նիստի ժամանակ անհարգալից տոնով և ենթատեքստով հայտարարություններ է արել Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի, հայ ժողովրդի նահատակների և հայոց լեզվի հասցեին»:
«Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը պետք է քննարկի Դմիտրի Կիսելյովին ՀՀ տարածքում «պերսոնա նոն գրատա»՝ անցանկալի անձ, հայտարելու մասին հարցը: Խստորեն դատապարտում եմ նաև նիստին ներկա Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների պահվածքը, որոնք չեն գտնվել անհրաժեշտ բարձրության վրա, և կարծում եմ, որ Հայաստանը պետք է բոլոր օտարերկրացիներին հստակ ուղերձ հղի, որ նման պահվածք ունեցող յուրաքանչյուր օտարերկրացի արժանանալու է հստակ հակահարվածի»,-հայտարարեց Ն.Փաշինյանը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն անմիջապես արձագանքեց. «Միշտ մտածեք՝ Հայաստանը, հայոց լեզուն հայերի համար բավականին լուրջ հոգևոր արժեք է: Այնպես որ, եթե նման իրողություններ կան, մենք կփորձենք տեսնել, թե ինչի հետ է կապված»:
Այդ նիստին մասնակցած՝ ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը հայտարարեց, թե այն, ինչի մասին ասաց Ն.Փաշինյանը, «նման բան տեղի չի ունեցել ընդհանրապես, որևէ վիրավորական արտահայտություն մեր ներկայությամբ չի եղել»: Ըստ նրա՝ եղել է քննարկում, որը վերաբերել է բազմաթիվ հարցերի՝ «հարգալից փոխադարձ մթնոլորտում, և մեր պատգամավորները, լսելով հյուրերի կարծիքները, ներկայացրել են իրենց կարծիքը»: Նաև նշեց, որ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը շատ հստակ և կոռեկտ ներկայացրել է իրավիճակը:
Հ.Նաղդալյանն էլ իր հերթին հայտարարեց, թե ցանկանում է փարատել բոլորի անհանգստությունը, որովհետև ակումբը բանավիճային հարթակ է, որտեղ կարող են տարբեր կարծիքներ հնչել: Նա վստահեցրեց, որ ներկա պատգամավորները, ՀԿ-ների և ԶԼՄ ներկայացուցիչները շատ ակտիվ մասնակցել են, և այնտեղ չի եղել վիրավորական որևէ խոսք նահատակների նկատմամբ՝ ընդգծելով, որ որևէ մեկը նման բան թույլ չէր տա:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ՝ դիմելով ԱԺ նախագահին, նկատեց, որ Հայաստանում պետական լեզուն հայերենն է և խնդրեց ու պահանջեց, որ հետայսու ԱԺ-ում որևէ քննարկման, որևէ միջոցառման ժամանակ «պահպանել պետական լեզվի կարգավիճակը և ապահովել թարգմանություն»: Նա նաև անդրադարձավ արարողակարգային խնդրի, երբ նախօրեին ռուսաստանցի լրագրողին ԱԺ բերած մեքենան կայանել էր շենքի գլխավոր մուտքի մոտ, ինչպես նախատեսված է բարձրաստիճան հյուրերի դեպքում. «Եթե ԱԺ փոխնախագահի ղեկավարած պատվիրակությունը Հայաստանի Մոսկվայում օդակայանից հասնում է հյուրանոց 2,5 ժամում, բոլորովին այլ կարգի պատվիրակությունը կարող է Դեմիրճյան փողոցից ոտքով հասնել մինչև ԱԺ շենք»:
Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, թե «պարոն Բաբուխանայնն ուղղակի ստում է», որովհետև այդ հանդիպման տեսագրությունը տեղադրված է համացանցում, որտեղ «հստակ երևում է, որ հայ ժողովրդի հասցեին մի շարք վիրավորական և հայոց պետականությանը սպառնացող ցինիկ արտահայտություններ են արվել»: Ապա պատգամավորը հիշեցման կարգով նկատեց, որ «ցինիկ» կամ «կինիկ» բառի արմատը «շուն» բառն է: «Հին Հունաստանում ցինիկ էին անվանում մարդկանց, որոնք շան պես հաչում էին հասարակության վրա՝ վիրավորելով վերջինիս: Պահանջում ենք հետայսու զերծ պահել հայոց խորհրդարանը նման հաչոցներից»,-հայտարարեց Ա.Արզումանյանը:
«Ես կարծում եմ՝ ձեր խոսքն արդեն բավարար է քննարկման համար: Համենայնդեպս, ես լրացուցիչ կուսումնասիրեմ»,- հայտարարեց ԱԺ նախագահը՝ վստահեցնելով, որ խորհրդարանում յուրաքանչյուր միջոցառում կընթանա հայոց լեզվով:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/21/2025 08:34 Արայիկ Հարությունյանը գնալու է Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ․«Հրապարակ»
- 01/21/2025 08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ»
- 01/21/2025 08:27 Իքիբիր եւ քյաբաբ՝ ոստիկանությանը. գնում. «Ժողովուրդ»
- 01/21/2025 08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ»
- 01/21/2025 08:20 ՔՊ-ն որոշել է, չնայած դժգոհություններին, ատելության խոսքի «գուրու» Ալեքսանդր Սիրունյանին ընտրել ԲԴԽ անդամ. «Ժողովուրդ»
- 01/21/2025 08:16 Նիկոլ Փաշինյանը շարունակում է պատից «հսկել» Հովիկ Աղազարյանին․«Հրապարակ»
- 01/21/2025 08:10 Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/21/2025 14:39 Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ, որը պայթել է. shamshyan.com
- 01/21/2025 14:05 Հրդեհ Սպիտակի մանկապարտեզում. երեխաները տարհանվել են
- 01/21/2025 10:38 Երևանում «Գլովո»-ի ռուս առաքիչն ու եգիպտացի տղամարդը միմյանց են ծեծել. եգիպտացին հոսպիտալացվել է, ռուսը՝ ձերբակալվել. shamshyan.com
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից