ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գագիկ Ջհանգիրյան. Ջրից դուրս ենք գալիս, ընկնում ենք ջրհորը, հիմա մի հատ էլ գնահատման հանձնաժողով ենք սարքում 06/12/2014 22:20 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Ազգային ժողովում կառավարության կողմից այսօր առաջին ընթերցմամբ ներկայացվեց Հայաստանի Հանրապետության դատական և մի շարք այլ օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը: Ըստ այդմ, մասնավորապես, նախատեսվում, որ դատավորների ընդհանուր ժողովն իր կազմից կձևավորի դատավորների գնահատման հանձնաժողով, սահմանվում են գնահատման չափանիշները:
Ինչպես նշեց հարակից զեկուցող՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, կառավարության ներկայացուցչի հետ նախնական քննարկումների ժամանակ հանձաժողովի կողմից բարձրացված հիմնական սկզբունքային հարցը դատավորների լիազորությունների դարարեցման կարգին էր վերաբերում, որ գնահատման չափանիշների կիրառման արդյունքում դատավորի լիազորությունները կարող են դադարեցվել: Ըստ նրա՝ այդ հնարավորությունը, որը հանձնաժողովի կարծիքով, ըստ էության, նոր լծակ կարող է հանդիսանալ դատական իշխանության համար՝ չունեցած անկախությունն ավելի նվազեցնելու, հանձնաժողոկանաների պնդմամբ հանվել է:
Է.Մարուքյանը նշեց, որ կան մի շարք այլ խնդիրներ, որոնք, իրենց կարծիքով, նույնպես պետք է վերանայվեն: Օրինակ, գնահատման ժամանակահատվածի ժամկետի հետ կապված: Կառավարությունն առաջարկում է դատավորներին գնահատել երեք տարին մեկ, մինչդեռ ԱԺ հանձնաժողովն առաջարկել է այդ ժամկետը սահմանել հինգ կամ առնվազն չորս տարի:
«Ա՛յ սիրելիներս, մենք ջրից դուրս ենք գալիս, ընկնում ենք ջրհորը, հիմա մի հատ էլ գնահատման հանձնաժողով ենք սարքում, դեռ լավ է, փառք Աստծո, մեզ հաջողվեց ամենամյա գնահատումները գոնե այստեղ դարձնել երեքամյա, որն էլի խայտառակ բան է»,-հայտարարեց հանձնաժողովի մեկ այլ անդամ, «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը՝ հավելելով, թե «այսինքն՝ մենք դատավորներին նայում ենք այնպես, ինչպես գործադիր մարմնի աշխատակիցներին, իրենց բերում ենք, երեք տարին մեկ գնահատում ենք»:
Գ.Ջհանգիրյանի համոզմամբ՝ արվող բոլոր փոփոխությունները ներկայացվում են որպես միջազգային պահանջների կատարում, «բայց մենք այս ստրկատիրական կարգերը դատական համակարգում փոխում ենք ճորտատիրականով»:
«Ո՞րն է ստրուկի և ճորտի տարբերությունը: Ստրուկը հողին կպած չէ, ճորտը հողին կպած է: Հիմա, սրանց մենք կպցնում ենք այդ իրենց զբաղեցրած աթոռին, ասում ենք՝ այ, որ դու մնաս այստեղ, պիտի քեզ տարին մեկ՝ քանակական, իսկ երեք տարին մեկ՝ որակական գնահատական տան, խելոք մնաս՝ էթիկան քո նկատմամբ վարույթ չի հարուցի, կարգապահականը միջնորդություն չի տանի արդարադատության խորհուրդ և այլն»,-ասաց Գ.Ջհանգիրյանը:
Ըստ նրա՝ կառավարության կողմից առաջարկվող «մեթոդները կոսմետիկ, թերապևթիկ են, որոնք չեն լուծելու այն չարորակ ուռուցքի խնդիրը, որը մեր դատական համակարգում արդեն վաղուց բույն է դրել և սարդոստայն հյուսել իր կողքը»:
Գ.Ջհանգիրյանի գնահատմամբ, այս փոփոխություններով դատարանի կամ դատավորի անկախության խնդիր չի լուծվում: «Այդ հանձնաժողովները տեղափոխելով դատավորների միություն կամ ժողով՝ մենք լրացուցիչ լծակներ ենք ստանում նույն դատավորի վրա: Գնահատման համակարգը մտցնելով՝ մենք լրացուցիչ հնարավորություն ենք ստանում կամ լծակ ենք ստանում դատավորի ինքնուրույնությունը սահմանափակելու առումով: Որպեսզի շատ չխտացնեմ գույները, ես ուղղակի ասեմ, որ խնդիրը համակարգային, արմատական լուծման կարիք ունի»,-ընդգծեց նա:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը ևս համամիտ էր Գ.Ջհանգիրյանի հայտնած գնատականներից շատերի: «Ստացվում է, որ մենք մի համակարգի ներսում ստեղծում ենք մեկ այլ կառույց, որտեղ ընդգրկված են տվյալ կառույցի ներկա կամ նախկին անդամները, ովքեր պետք է գնահատեն տվյալ կառույցի աշխատողին: Բնականաբար, այդ կառույցի ներսում գործող կառույցը նրա ղեկավարի անմիջական ազդեցության տակ է լինելու»,-ասաց նա՝ կարծիք հայտնելով, որ «այս տեսքով նախագիծը չի կարելի ընդունել, որովհետև այն լրացուցիչ խնդիրներ է ստեղծելու հենց դատավորների համար՝ լրացուցիչ կախվածություն առաջացնելու առումով, և դատավորների առանց այն էլ նվազ, շատ չափավոր ինքնուրույնությունը լրացուցիչ վտանգի տակ ենք դնում»:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ