Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին

Դատարանը բացահայտել է քննության զավեշտները. Ճանաչման են ներկայացվել կարտոֆիլները՝ տուժողը չի ճանաչել 06/11/2014   19:31  |  ԳՈՐԾ #

Դատարանը ճանաչել ու հռչակել է  ՀՀ քրեական օրենսգրքի 34–177-րդ  հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (1 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ  հոդվածի 2-րդ  մասի 3–րդ կետով (5 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 34–177-րդ  հոդվածի 2-րդ  մասի 3–րդ կետով (7 դրվագ) մեղադրվող Ալեքսանդր Ցվերիանովի անմեղությունը և նրան արդարացրել:  Խոսքը  բնակարան ապօրինի մուտք գործելով գողության փորձի,  պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով գողության և դրա փորձի վերաբերյալ մեղադրանքի մասին է:  Ալեքսանդր  Ցվերիանովի  նկատմամբ որպես կալանավորում կիրառված խափանման միջոցը վերացվել է  և նա անհապաղ ազատ է արձակվել դատարանի դատական նիստերի դահլիճում:

Նշենք, որ նախկինում 5 անգամ դատապարտված, 37-ամյա  Ցվերիանովը սույն գործով արգելանքի տակ է գտնվել 2012թ.  նոյեմբերի 30–ից: Դատարանը  հանգել է  հետևության, որ նախաքննական մարմնի կողմից գործով իրականացվել է խիստ թերի և ոչ օբյեկտիվ, դատավարական էական խախտումներով քննություն, որի հետևանքով բավարար ապացույցների բացակայության պայմաններում Ալեքսանդր  Ցվերիանովին անհիմն մեղադրանք է առաջադրվել:

Պաշտոնեական կեղծիք եւ անթույլատրելի ապացույցներ

Դատարանն արձանագրում է, որ նախաքննական մարմինը թույլ է տվել նաև արարքի իրավական որակման հետ կապված կոպիտ խախտում, այն է՝  բնակարան ապօրինի մուտք գործելու եղանակով ուրիշի գույքի գաղտնի հափշտակության հանցափորձը ՀՀ քրեական օրենսգրքի 34–177-րդ  հոդվածի 3-րդ  մասի 1.1 կետը որակել է որպես ավարտված հանցագործություն և Ա.Ցվերիանովին անհիմն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ  մասի 1.1 կետով: «Ճիշտ է, դատաքննության ավարտական փուլում, մեղադրանքի կողմը ամբաստանյալ Ա.Ցվերիանովին առաջադրված մեղադրանքը այդ դրվագով փոփոխել և բավարար ապացույցների բացակայության պայմաններում նրան նոր մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 34–177 հոդվածի 3-րդ  մասի 1.1 կետով՝  դատարանին չներկայացնելով նոր մեղադրանքը հիմնավորող և ոչ մի հավաստի ապացույց»,- նշվում է դատարանի իրավական վերլուծություններում:

Դատարանը վերհանել է զավեշտի հասնող խախտումներ: Այսպես, նախաքննական մարմնի որոշմամբ Անահիտ  Գրիգորյանը ճանաչվել է որպես թարգմանիչ և գործով ներգրավվել  30.11.2012թ. ,  սակայն Ցվերիանովին որոշումը հայտնվել և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները պարզաբանվել են ավելի վաղ՝ 30.10.2012թ.: Թարգմանիչ ճանաչելու մասին նախաքննական մարմնի 30.11.2012թ.  արձանագրությամբ անհասկանալիորեն քննչական բաժին է հրավիրվել Լարիսա Վելիկյանը, ով   ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, հայոց և վրացերեն լեզվի մասնագետ է:

Դատարանի նախաձեռնությամբ որպես վկա հրավիրված թարգմանիչ Անահիտ Գրիգորյանի հարցաքննությամբ պարզվել է, ինչպես նշվում է դատավճռի վերլուծություններում,  որ վերջինս որպես թարգման ընդամենը մեկ անգամ է եղել Էրեբունու քննչական բաժնում, սակայն այդ ընթացքում ամբաստանյալ Ա.Ցվերիանովից ցուցմունքներ չեն վերցվել, քանի որ վերջինս եղել է ոգելից խմիչքներ օգտագործած վիճակում և այդ կապակցությամբ քննիչի կողմից համապատասխան տեղեկանք է կազմվել: Վկա Ա.Գրիգորյանը միաժամանակ դատարանին հայտնել է, որ 01.12.2012թ. Ալեքսանդր Ցվերիանովի որպես կասկածյալի հարցաքննության արձանագրության վերջում թարգմանչի գրառումները իր կողմից չէ կատարված և բացի նախորդ օրվա դեպքից, այլ անգամներ ինքը Էրեբունու քննչական բաժնում կամ որևէ այլ քննիչի մոտ չի եղել, այսինքն՝  կասկածյալ Ա.Ցվերիանովի հարցաքննությունն իրականացվել է թարգմանչի բացակայության պայմաններում, որը դատավարության լեզվին չտիրապետող կասկածյալ Ա.Ցվերիանովի իրավունքների էական խախտման փաստ է: Դատարանի նախաձեռնությամբ իրականացված դատաձեռագրաբանական փորձաքննության 29.11.2013թ. եզրակացությամբ չնայած փորձագետը հանգել է հետևության, որ հետազոտելի ձեռագիր գրառման և ստորագրության կարճ և պարզ կատարման, ինֆորմատիվ գրաֆիկական նյութի սակավության պատճառով հնարավոր չէ պարզել ձեռագրի և ստորագրության պատկանելիությունը (այն Ա.Գրիգորյանի կողմից է կատարված, թե ոչ), սակայն ելնելով վկա Ա.Գրիգորյանի դատաքննական ցուցմունքից, դատարանի մոտ հիմնավոր համոզմունք է ձևավորվել, որ նախաքննական մարմնի կողմից թույլ է տրվել պաշտոնական կեղծիք:

Ուստի ՀՀ քրեական դատավարության օրենսդրության պահանջների խախտմամբ ձեռք բերված կասկածյալ Ա.Ցվերիանովի 01.12.2012թ. հարցաքննության արձանագրությունը դատարանը ճանաչել  է որպես անթույլատրելի ապացույց և հանել  ապացույցների շարքից:

Նույն հիմքով, դատարանն անթույլատրելի է ճանաչել  նաև նախաքննական մարմնի կողմից որպես ապացույց ներկայացված քննչական փորձարարություն կատարելու մասին 01.12.2012թ. արձանագրությունը, քանի որ թարգմանիչ Ա.Գրիգորյանն իրականում մասնակից չի եղել քննչական գործողությանը, սակայն որպես   «մասնակից»  ներառվել է արձանագրության մեջ: Քննչական փորձարարությանը թարգմանչի բացակայության մասին է հայտնել նաև պաշտպան Ա.Հոբոսյանը, ով դատարանում հայտարարել է, որ 2012թ.  դեկտեմբերի 1–ին նախաքննական մարմնի կողմից իր մասնակցությամբ կատարված քննչական փորձարարության ողջ ընթացքում որևէ թարգման քննչական գործողությանը չի մասնակցել: «Այսինքն, դատարանն արձանագրում է, որ այս ապացույցը նույնպես նախաքննական մարմինը ձեռք է բերել քրեադատավարական օրենսդրության նորմերի կոպիտ խախտմամբ, ավելին պաշտոնեական կեղծիքի միջոցով, որը չի կարող դրվել ապացույցների շարքում»:

Նախաքննությունն իրականացվել է մեղադրական թեքումով

Թեև քրեական հետապնդում իրականացնող մարմինը  պարտավոր է ձեռնարկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար, պարզել ինչպես կասկածյալի և մեղադրյալի մեղավորությունը հիմնավորող, այնպես էլ նրանց արդարացնող, ինչպես նաև նրանց պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները, սակայն նախաքննական մարմինը ամբաստանյալ Ա.Ցվերիանովի վերաբերյալ գործի նախաքննությունը կատարել է խիստ թերի և ոչ օբյեկտիվ, այն իրականացվել է բացառապես մեղադրական թեքումով և արհեստական ապացույցներ ձեռք բերելու արատավոր պրակտիկայով: 2013թվականի հունվարի 17–ին նախաքննական մարմինը կատարել է քննչական գործողություն, այն է՝ առարկաների ճանաչում  և տուժող Իզաբելլա Հարությունովային ճանաչման է ներկայացրել 1– 4 թվերով համարակալված էլեկտրական դռելի տուփեր, սակայն տուժող Ի.Հարությունովայի կողմից ճանաչվել է 2–րդ համարի տակ առկա 12 հատ պտուտակները (ինչ պտուտակների մասին է խոսքը, այդպես էլ անհասկանալի է, քանի որ տուժողին տուփեր են ճանաչման ներկայացվել, այլ ոչ թե պտուտակներ): Դատարանն արձանագրում է, որ որևէ առարկա ճանաչման ներկայացնելու անհրաժեշտության դեպքում քննիչը ճանաչողին նախապես հարցաքննում է այդ առարկայի նշանների, ինչպես նաև այն հանգամանքների մասին, որոնցում նա տեսել է այդ առարկան: Ընդ որում,  ճանաչման ենթակա առարկան ճանաչողին ներկայացվում է միատեսակ այլ առարկաների շարքում: Ճանաչողին առաջարկվում է մատնացույց անել առարկան, որը նա կարող է ճանաչել և բացատրել, թե ինքն ինչ հատկանիշներով ճանաչեց այդ առարկան:  Առարկաների ճանաչում կատարելու քննչական գործողության ընթացքում, նախաքննական մարմնի կողմից չեն պահպանվել Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված պահանջները:

Նախաքննության ընթացքում նշանակվել է մատնադրոշմային փորձաքննություն և կասկածյալ Ա.Ցվերիանովի մատնահետքերը համեմատվել են նախկինում կատարված և չբացահայտված հանցագործությունների դեպքի վայրերից հայտնաբերված մատնահետքերի հետ: Համաձայն մատնադրոշմային փորձաքննության 09.01.2013թ.  եզրակացության, Ա.Ցվերիանովի մատնադրոշմները չեն համընկել նախկինում կատարված և չբացահայտված դեպքի վայրերից հայտնաբերված մատնահետքերի հետ: Գործին վերաբերվող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջության մեջ, նախաքննական մարմինը անտեսել է նաև այդ հանգամանքը, ինչպես նաև փորձ անգամ չի ձեռնարկել պարզելու, թե արդյոք մեկ անձը, կոնկրետ դեպքում ամբաստանյալ Ա.Ցվերիանովը ինչպես կարող էր միայնակ նկուղից ալյումինե մեծ թասեր, կաթսաներ, 70 հատ մուրաբայի բանկաներ կամ երկու պարկ կարտոֆիլ գողանալ:

Այսպիսով, դատարանի գնահատմամբ, դատաքննության ավելի քան մեկ տարվա ընթացքում, մեղադրանքի կողմը բացառապես և ոչ մի ապացույց չի ներկայացրել դատարանին մեղադրանքի ծավալում ներառված 16 դրվագ գողությունները ամբաստանյալ Ա.Ցվերիանովի կողմից կատարված լինելու վերաբերյալ: Ճիշտ է, դատաքննության ավարտական փուլում մեղադրանքի կողմը հրաժարվել է չորս դրվագներով հանցագործության դեպքերից և շտկել մեղադրանքի ծավալում տեղ գտած, արարքի իրավական սխալ որակման հանգամանքը ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ  մասի 1.1 կետը համապատասխանեցնելով ՀՀ քրեական օրենսգրքի 34–177-րդ հոդվածի 3-րդ  մասի 1.1 կետին, սակայն այնուհանդերձ դատարանին անհասկանալի է մնացել  մեղադրանքի կողմի դիրքորոշումը, թե վերջինս ինչ սկզբունքով է ղեկավարվել մեղադրանքի ծավալի մի մասից հրաժարվելու համար: «Դատարանի մոտ այն կարծիքն է ձևավորվել, որ մեղադրանքի կողմը ղեկավարվել է հետևյալ սկզբունքով. այն բոլոր դրվագներով, որոնցով տուժողները հայտնել են, որ իրենց ավտոտնակից, խորդանոցից կամ նկուղից գողություն կամ գողության փորձ է կատարվել, այն ընդունել է որպես ամբաստանյալ Ա.Ցվերիանովի կողմից կատարված, իսկ այն դրվագներով որոնցով տուժողները հրաժարվել են հանցագործության դեպքերից, մեղադրանքի կողմը հրաժարվել է դրանք ամբաստանյալ Ա.Ցվերիանովի կողմից կատարված լինելու փաստից: Նման մոտեցման փոխարեն, ցանկալի կլիներ որպեսզի մեղադրանքի կողմը դատաքննության ողջ ընթացքում գեթ մեկ ապացույց ներկայացներ դատարանին վերջնական մեղադրանքի ծավալում ներառված 12 գողության դրվագները ամբաստանյալ Ա.Ցվերիանովի կողմից կատարված լինելու մասին»,- եզրահանգում է դատարանը:

Նախաքննական զավեշտների ցանկից. Ճանաչման է ներկայացվել կարտոֆիլը

Դատարանի մոտ խիստ կասկած է հարուցում նաև այն հանգամանքը, թե 2012թ.  նոյեմբերի 30–ին Ա.Ցվերիանովին ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին բերման ենթարկելուց հետո, որտեղ և ինչ պայմաններում է վերջինս խմածության կամ ոգելից խմիչքների օգտագործման այն աստիճանի հասել, որի պատճառով նախաքննական մարմնի ներկայացուցիչը ստիպված է եղել տեղեկանք կազմել նշված պատճառով ցուցմունք տալու անհնարինության մասին:

«Դատարանը ցանկանում է անդրադառնալ նաև դատական պրակտիկայում հազվադեպ, իր բնույթով եզակի ևս մեկ զավեշտական քննչական գործողության, այն է՝ կարտոֆիլի ճանաչման արձանագրությանը: Այո, այո,   «կարտոֆիլի ճանաչման»  արձանագրությանը: Արհեստական ապացույցներ ձեռք բերելու նպատակով, նախաքննական մարմինը ընտրել է ծայրահեղ միջոց տուժող Ի.Հարությունովային ճանաչման է ներկայացրել վկա Ա.Հովհաննիսյանի կողմից ներկայացված կարտոֆիլի քանակները: Արդյունքում տուժող Ի.Հարությունովան չի ճանաչել ներկայացված կարտոֆիլները որպես իր խորդանոցից գողացված, հայտնելով, որ ճանաչման ներկայացված կարտոֆիլները ավելի փոքր են: Ծիծաղելի է, սակայն փաստ է, որ նմանատիպ ապացույցներով է նախաքննական մարմինը ցանկացել հիմնավորել ամբաստանյալ Ա.Ցվերիանովի խոստովանական ցուցմունքը»:

Սույն գործի երկարատև դատաքննության ընթացքում ձեռք բերված բոլոր ապացույցները վերլուծելով, դրանք համադրելով իրենց համակցության մեջ, ապացույցների ձեռք բերման աղբյուրներն ստուգելու միջոցով, դատարանը հանգել  է այն հետևության, որ մեղադրանքի ծավալում ներառված 12 դրվագ հանցագործության դեպքերն էլ ամբաստանյալ Ա.Ցվերիանովի կողմից չեն կատարվել:

 


Հարակից հրապարակումներ`

15:51 07/06/2014  |  Քրեական խրոնիկոնՍուտ ցուցմունք տալու մեղադրանքում արդարացվել է
12:40 04/06/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱվելի քան 2,5 տարի տևած դատաքննության արդյունքում դատախազը դատարանում հրաժարվել է մեղադրանքից. Դատարանը բժիշկին արդարացրել է
11:16 02/06/2014  |  ԳՈՐԾ #Դատարանի նոր կազմն էլ կայացրեց արդարացման դատավճիռ
00:02 05/04/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրդարացվել է ինքնասպանության հասցնելու մեղադրանքում. Դատարանը բացահայտել է նախաքննական մարմնի խեղաթյուրումներն ու բացթողումները
18:02 22/02/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԿեղծ սնանկության մեղադրանքը հիմնավորված չէր. արդարացման դատավճիռ՝ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանում
09:02 04/02/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրդարացման դատավճիռ. Տաքսու վարորդը աշխատավարձ է ստացել, ոչ թե նպաստել պոռնկությամբ զբաղվելուն
15:31 30/11/2013  |  ԳՈՐԾ #«Ուզբեկական» գործով կայացվեց արդարացման դատավճիռ
00:44 04/02/2013  |  ԳՈՐԾ #Առաջին ատյանի դատարանը կալանքի է վերցրել, իսկ վերաքննիչն՝ ազատել դատարանի դահլիճից
12:00 14/01/2013  |  ԼՐԱՀՈՍԱրդարացման դատավճիռները տարեցտարի ավելանում են

Արխիվ

[]