Թեմաներ
Կիրակի 11 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/24/2024   11:43 Վթարի պատճառով Սյունիքի մի շարք բաժանորդներ 24 ժամ ջուր չեն ունենա 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/24/2024   11:16 Այսօր էլ Իջեւանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. Փաշինյան 11/24/2024   10:43 Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ կրակոցներ արձակած տղամարդը սպանվել է 11/24/2024   10:12 Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ 11/24/2024   10:05 Մարգարայում այրվել է մոտ 500 հակ անասնակեր 11/23/2024   21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը 11/23/2024   21:42 Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:33 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 11/23/2024   21:31 Բազմազավակ չինուհին որոշել է չինական բոլոր 12 կենդանակերպի նշանների երեխաներ ունենալ 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   21:05 Միֆ է, օրգանիզմը չի կարող չընդունել իմպլանտատը, հավանականությունը 1 տոկոս է. բժիշկ-իմպլանտոլոգ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   20:54 Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու 11/23/2024   20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին 11/23/2024   20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով 11/23/2024   20:18 ՌԴ ԱԻՆ-ը զգուշացնում է տորնադոների վտանգի մասին 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   19:22 Դիետոլոգը՝ սննդակարգից ածխաջրերը բացառելու վտանգների մասին 11/23/2024   18:58 Կանադայի շրջակա միջավայրի նախարար Հ. Սթիվեն Գիլբոն կոչ է արել ազատ արձակել կալանավորված հայ բանտարկյալներին, որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում 11/23/2024   18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/23/2024   18:06 Կանանց իրավունքների խթանումը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է. Անահիտ Մանասյան 11/23/2024   17:37 Իսրայելական ավիահարվածի հետեւանքով Բեյրութում զոհերի թիվը հասել է 16-ի 11/23/2024   17:19 Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար 11/23/2024   17:03 Հորդառատ անձրեւները Թուրքիայում հանգեցրել են օդային հաղորդակցության խաթարումների. խոշոր քաղաքներում թռիչքները չեն ընդունել 11/23/2024   16:35 Հասանովը խորհրդակցություն է հրավիրել ադրբեջանա-հայկական սահմանին տիրող վիճակի վերաբերյալ 11/23/2024   16:20 ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/23/2024   16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   15:52 ՌԴ-ում ադրբեջանցին դանակահարել է ռուս հոկեյիստին՝ դիտողություն անելու պատճառով. մարզիկի մոտ ստամոքսի պատռվածք է ախտորոշվել 11/23/2024   15:49 Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով 11/23/2024   15:28 Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ 11/23/2024   15:25 Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջանում խաղաղության հաստատման. Իրանի ԱԳՆ 11/23/2024   15:23 Արևմտյան Հայաստանը պատմական փաստ է՝ անկախ նրանից դա որևէ մեկի դուր է գալիս, թե ոչ. Արևմտյան Ադրբեջանի հետ համեմատելը տգիտության արդյունք է. ադրբեջանագետ 11/23/2024   14:41 Փաշինյանը խոստովանեց, որ իրականացրել է սահմանադրական հեղաշրջում. Ղազարյան 11/23/2024   14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ 11/23/2024   14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ 11/23/2024   14:05 Անգելա Մերկելն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հնարավորությանը 11/23/2024   13:48 Դուք ամենավերջին ձևով օգտագործվելու եք, ծառայեցվելու ու դեն եք շպրտվելու Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին 11/23/2024   13:24 Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետի մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել 11/23/2024   13:21 Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութի հարավային արվարձանների երկու շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում 11/23/2024   12:10 Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը 11/23/2024   12:06 Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա 11/23/2024   12:00 Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում

Պատմական հուշարձանի ու կառուցապատողի ցանկապատի իրական արժեքը 06/10/2014   17:14  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Տերյան 11-13 հասցեում գտնվող Աֆրիկյանների տունը, որի ճակատագրի շուրջ կրքերն արդեն 10 տարի է չեն հանդարտվում, կառուցվել է 19-րդ դարավերջին- 20-րդ դարասկզբին, և պատկանել է երեւանյան ամենահին ու հայտնի մեծահարուստ ընտանիքներից մեկին` Աֆրիկյաններին:
 
Ավելի ուշ՝ արդեն նախախորհրդային ժամանակահատվածում, հենց այդ շենքում է հիմնվել երեւանյան առաջին ու հանրահայտ  ակումբներից մեկը: Իսկ խորհրդային կարգերի հաստատումից հետո շենքը հանձնվել է ներքին գործերի նախարարությանը, այնուհետ որպես բնակելի շենք` երևանցի շուրջ 30 ընտանիքների:
 
Արդեն անկախ Հայաստանի հռչակումից հետո, ՀՀ Կառավարության՝ 2008 թվականի նոյեմբերի 20-ի «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» որոշմամբ՝ Աֆրիկյանների հանրահայտ տունը ևս դարձավ քանդվելու իրենց հերթին սպասող երևանյան հին շենքերից հերթականը:
 
Շենքը և դրա հարակից տարածքը կառավարության նույն որոշմամբ հանձնվեցին «Դվին Հոլդինգ» ընկերությանը՝ տեղում էլիտար շենք կառուցելու նպատակով: 2 տարի անց` 2010թ., կառավարությունն իր որոշման մեջ փոփոխություն արեց` կառուցապատման իրավունքը տալով «Դվին Հոլդինգ»- ի իրավահաջորդ «Միլենիում Կոնստրակշեն» ՍՊԸ-ին, որն էլ այսօր արդեն մտադիր է ավարտին հասցնել կիսավեր շենքի ապամոնտաժումը: 
 
Բայց շենքը հանրային գերակա շահ ճանաչելու և այն քանդելու որոշումը կայացնելու պահին Աֆրիկյանների շենքն արդեն հուշարձանի կարգավիճակ ուներ: 2004թ. կառավարության ընդունած որոշմամբ՝ Աֆրիկյանների տունն ընդգրկվել էր Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում: Բայց ոչ թե պահպանման ենթակա, այլ` տեղափոխման ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների առանձին ցուցակում: 
 
Բանն այն է, որ այդ տարիներին արդեն երևանի քաղաքապետարանը հղացել էր քաղաքի կենտրոնը հին շենքերից մաքրելու և էլիտարներով կառուցապատելու ծրագիրը: Իսկ որպեսզի հուշարձան շենքերի քանդումն արդարացված լինի, մտածվել էր «տեղափոխում» տերմինը:
 
Շենքը, ըստ այդ նախագծի հեղինակների, պետք է ապամոնտաժվեր ու վերակառուցվեր այլ տեղում, քանի որ խանգարում էր Տերյան փողոցը Գլխավոր պողոտայի և դրա շարունակությունը համարվող Արամի փողոցի հետ միացնելու քաղաքաշինական ծրագրին` խոչընդոտելով Տերյան և Զաքիան փողոցների միացմանը:
 
Իսկ Երևանի կենտրոնական հատվածից ապամոնտաժված 14 հուշարձան-շենքերը, համաձայն, 2004թ. ընդունված «Հին Երևան» պատմամշակութային միջավայր ստեղծելու նախագծի, պետք է հավաքվեին ու վերակառուցվեին Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքում` կազմելով հին Երևանի պատմական միջավայրը:
 
Ընդ որում, դրանք ոչ միայն զուտ շենքեր պիտի լինեին, այլ պետք է վերականգնվեր պատմական Երևանի շունչը: Հին շենքերից կամարաձև մուտքերով պետք է հնարավորություն լիներ մուտք գործելու կանաչապատ բակեր, որտեղ պետք է ներկայացված լինեին երևանյան վարպետների աշխատանքներն ու արհեստները, երևանյան բակային կոլորիտը այնպես, ինչպես եղել է 1-2 դար առաջվա Երևանում:
 
Ի դեպ, հարկ է նշել, որ կառուցապատողների հետ քաղաքապետարանի կնքած պայմանագրերով՝ հին շենքերի քարերն ապամոնտաժվելուց առաջ պետք է համարակալվեին և պահպանվեին հենց կառուցապատողի կողմից: Քաղաքապետարանը կառուցապատողի առաջ դրանք պահպանելու և հետագայում պետությանը վերադարձնելու պայման էր դրել:
 
Այսօր հին շինություններից շատերի տեղում վաղուց արդեն վեր են խոյացել նոր, էլիտար, բազմաբնակարան շենքեր, իսկ հին շենքերն այդպես էլ չեն վերակառուցվել: Մասնագետների պնդմամբ՝ դրանցից շատերի ապամոնտաժված քարերի տեղն անգամ անհայտ է: 
 
Հանուն ճշմարտության՝ նշենք, որ մայրաքաղաքում կան նաև վերականգնված շենքերի եզակի օրինակներ, ասենք՝ Հանրապետության, Աբովյան, Արամի փողոցներում: Բայց վերակառուցվել են հին շենքերի միայն ճակատային հատվածները, իսկ 1-2 հարկանի հին շենքերի վրա վեր են խոյանում նոր, էլիտար, բազմահարկ շենքեր, այսինքն` դրանք չեն պահպանել պատմամշակութային երբեմնի միջավայրն ու արժեքը: Ուստի՝ այլևս հուշարձան համարվել չեն կարող: 
 
Թերևս նաև այս իրավիճակի արձագանքն ու հերթական պատմամշակութային հուշարձանը կործանումից փրկելու նպատակն էր հետապնդում երեկ՝ Աֆրիկյանների երբեմնի տան մոտ, ակտիվիստների կազմակերպած բողոքի ակցիան:
 
Պետությանն ու դրա քաղաքացիներին պատկանող եզակի արժեքը փրկելու ձգտումը, սակայն, զավեշտալի կերպով ոստիկանների կողմից որակվեց իբրև «ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնել կամ վնասել», այն դեպքում, երբ ակտիվիստները քանդել էին ընդամենը շինհրապարակի ցանկապատը, իսկ կառուցապատողը նպատակ ունի քանդել մի ամբողջ հուշարձան:
 
 
Հեղինակ՝ Նելլի Դանիելյան
 
 
 

Արխիվ

[]