ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այսօր կորոշվի Վերնիսաժի գործով ձերբակալված Ներսես Մելքոնյանին կալանավորելու հարցը 06/09/2014 13:03 | Քրեական խրոնիկոն
Վերնիսաժի մոտ մայիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում հունիսի 6-ին ձերբակալված Ներսես Մելքոնյանի ձերբակալման օրենքով նախատեսված առավելագույն ժամկետը` 72 ժամը լրանում է այսօր 15:00: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց նրա փաստաբան Արմեն Խաչատրյանը:
Նրա տեղեկություններով, քննիչն արդեն իսկ իր պաշտպանյալին կալանավորելու միջնորդությամբ դատարան դիմելու որոշում է կայացրել: Իսկ թե ինչ կորոշի դատարանը պարզ, կդառնա այսօր ցերեկը` 15 :00-ին:
Ինչպես մամուլին հայտնել էր Ներսես Մելքոնյանի մյուս պաշտպան, Փաստաբանների պալատի անդամ Վարդուհի Էլբակյանը, նրան նախաքննական մարմինը ձերբակալել էր ուրբաթ օրը, անմիջապես հարցաքննությունից հետո: Ներսես Մելքոնյանը կասկածվում է Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հանցագործություն կատարելու մեջ, այն է` Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից:
Հիշեցնենք, մայիսի 17-ին, ժամը 13:30-ի սահմաններում, Վերնիսաժի մոտ գործող «Պրոգրեստեխ Արմենիա» ընկերության շենքի մուտքի դիմաց կրակոցների հետևանքով հրազենային վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել 5 անձ:
Ավելի ուշ պարզվել էր, որ կրակողը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ 28-ամյա Գոռ Առաքելյանն է եղել, ով ներկայում կալանավորված է դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 10-րդ կետերի, ինչպես նաև՝ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է` խուլիգանական դրդումներով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու կամ ավելի անձանց սպանության փորձ կատարելը և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, իրացնելը, պահելը կամ կրելը:
Ինչ վերաբերում է նույն գործի շրջանակներում ձերբակալված Ներսես Մելքոնյանին, ով, ի դեպ, դեպքից հետո հիվանդանոցում գրանցված էր Նորայր Հարությունյան անուն-ազգանունով, նա կրակոցների արդյունքում ստացել էր ձախ ազդրի միջնային մակերեսի փափուկ հյուսվածքների թափանցող հրազենային վնասվածք: Ներսես Մելքոնյանը ոստիկանություն էր հրավիրվել` հարցաքննության, անմիջապես հիվանդանոցից դուրս գրվելուց հետո, և փաստաբան Վարդուհի Էլբակյանի խոսքով, նրա առողջական վիճակը լավ չէ և բժիշկների ցուցումով, պետք է լինի բժշկական հսկողության ներքո:
Փաստաբանները գտնում են, որ Ներսես Մելքոնյանին մեղադրանք առաջադրելով, նախաքննական մարմինը փորձում է ԲՀԿ-ական պատգամավորի փեսա Գոռ Առաքելյանի գործողությունները ներկայացնել որպես ինքնապաշտպանություն։ Ուստի պատահական չէ, որ դեպքից անմիջապես հետո ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանը հայտարարել էր, թե Գոռին կնոջ, երեխայի ներկայությամբ ծեծել, ջարդել են, դրա համար էլ նա կրակել: Ավելի ուշ նրա հասարակական վայրում կրակելն ու պատահական անցորդներին վիրավորելը նման կերպ արդարացրեց նաև նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:
Ի դեպ, «Փաստինֆո»-ի հարցին, թե կա արդյոք, գործով տուժաղ ճանաչված անձ, ՀՀ Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում հրաժարեցին պատասխանել` պատճառաբանելով նախաքննական գաղտնիք լինելով: Փաստորեն, այս գործով տուժող ճանաչելու-չճանաչելու միայն փաստը հույժ գաղտնի է։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից