ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կնոջը սպանելու համար աղանդավոր ամուսինը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման 06/08/2014 10:25 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Մեկ տարի առաջ կնոջը երեխաների աչքի առաջ սպանած աղանդավոր ամուսնուն Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատապարտել է 11 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, անցյալ տարի, օգոստոսին, Արմավիրի մարզում զարհուրելի սպանություն էր տեղի ունեցել: 36- ամյա Արսենը դանակի բազմաթիվ հարվածների միջոցով սպանել էր իր կնոջը:
Ինչպես պարզվել էր նախաքննության ընթացքում, 1997 թվականին ամուսնացած զույգը, որ ողբերգության պահին արդեն 2 անչափահաս երեխաներ ուներ, ապրել է ծանր սոցիալական պայմաններում, զբաղվել են հողագործությամբ, ամուսինը ընտանիքի հոգսը հոգալու համար գունավոր մետաղներ է հավաքել ու վաճառել:
Պարզվել է նաև, որ դեպքից 2-3 տարի առաջ, Արսենը սկսել է «հիսուննականներ» աղանդավորական խմբակի հավաքներին հաճախել, ինչից հետո նրա մոտ վախի զգացում է ի հայտ եկել, աչքին սկսել են «աստղիկներ» երևալ: Դրա համար նա նույնիսկ բուժում է ստացել Վաղարշապատի հոգեթերապևտիկ բաժանմունքում:
Պարզվել է նաև, որ Արսենի և նրա կնոջ հարաբերությունները վերջին շրջանում լարված են եղել, պարբերաբար, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություններ են ծագել, որոնց ժամանակ ամուսինը երեխաների ներկայությամբ, հարվածել է կնոջը։ Հերթական նման վիճաբանությունը տեղի է ունեցել 2013 թվականի հուլիսի 26-ին: Արսենը ծեծել է կնոջը և մորը պաշտպանող դստերը։
Դրանից հետո կինն իրեն և դստերը ծեծելու վերաբերյալ հաղորդում է տվել ոստիկանության Վաղարշապատի բաժնում։ Այստեղ, սակայն, Արսենի նկատմամբ քրեական գործ չեն հարուցել` դիմողների բողոքի բացակայության հիմքով։ Իսկ կինը երեխաների հետ գնացել է հայրական տուն:
Տեղի ունեցածի ու եղբոր ընտանիքում տիրող վիճակի մասին իմանալով, Հայաստան է վերադարձել Արսենի եղբայրը: Նա հարսին ու եղբորը հաշտեցնելու նպատակով գնացել է կնոջ հայրական օջախ, զրուցել նրա հետ, սակայն վերջինս ամուսնու եղբորից ժամանակ է խնդրել` ասելով, որ ներկա պահին հոգեբանորեն պատրաստ չէ վերադառնալ ամուսնու մոտ:
Հաջորդ օրը` օգոստոսի 6-ին, առավոտյան, կինը դստեր հետ գնացել է իրենց տնակը, և համոզվելով, որ ամուսինը տանը չէ, բացել է տնակի դուռը, այնտեղից որոշ հագուստներ վերցրել: Ապա` խոստմանը համաձայն, գնացել ամուսնու եղբոր տուն` իրենց ընտանեկան վիճակի մասին խոսելու:
Հենց այստեղ էլ նա հանդիպել է ամուսնուն, ով նախ կարծել է, թե կինը վերադարձել է, իսկ ճշմարտությունն իմանալով, զայրացել է ու սկսել նրան մեղադրել, թե պատրաստվում է դավաճանել իրեն:
Վերցնելով խոհանոցային դանակը` կնոջ հետ առանձին խոսելու պատրվակով նրան կանչել է ննջասենյակ, փակել դուռն ու սկսել դանակով հարվածել նրա սրտի ու որովայնի շրջանին և ձեռքերին։ Երբ տանը հավաքված հարազատները երիտասարդ կնոջ ճչոցի ձայների վրա օգնության են հասել, հանցագործ ամուսինը դիմել է փախուստի, իսկ կնոջ կյանքն այլևս փրկել չի հաջողվել:
Դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ չնայած «անձի խառը խանգարումներ» համախտանիշի առկայությանը, հանցանքի պահին Արսենը լիովին գիտակցել իր գործողությունների բնույթն ու նշանակությունը և ղեկավարել դրանք։
Այսպիսով, իր 2 երեխաներին որբ թողած ամուսնուն դատարանը մեղավոր ճանաչեց սեփական կնոջ սպանությունը կատարելու մեջ և որոշեց դատապարտել 11 տարվա ազատազրկման:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ