Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/17/2025   19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը

Դավիթ Ջամալյան. Եթե Ադրբեջանը շարունակի նախիջևանյան հատվածում լարվածություն ստեղծել, ապա հակընդդեմ ուժ կբանեցնենք 06/07/2014   19:46  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Ադրբեջանը պարբերաբար, օրինաչափորեն լարվածություն է ստեղծում հայ ադրբեջանական սահմանի ամենատարբեր տեղամասերում:  «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը՝ մենաբանելով օրեր առաջ հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի դրսևորած ակտիվությունը, որի հետևանքով մահացել է երկու հայ պայմանագրային զինածառայող։

Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանը նախևառաջ փորձում է աշխարհին ցույց տալ, որ  հակամարտությունը Հայաստանի Հանրապետության հետ է, այլ ոչ թե Արցախի: Այդ է պատճառը, որ Բաքուն  հենց Հայաստանի հետ պետական սահմանին է ստեղծում լարվածություն։ Երկրոդ՝ եթե խնդիրը դիտարկենք բանակցային գործընթացի համատեքստում, ապա Ադրբեջանն այս կերպ ցանկանում է ի ցույց դնել իր չհամակերպվելը տարածաշրջանում ձևավորված իրողությունների, Արցախի՝ հայապատկան լինելու հետ:

Դավիթ Ջամալյանի խոսքով՝հակառակորդի ակտիվությունն ունի նաև քարոզչական նպատակ՝ հայաստանաբնակ հայության շրջանում ձևավորել Արցախը հանձնելու դիրքորոշում։ «Բաքվում շատ լավ գիտեն, որ զինվորի կորուստը մենք շատ ցավոտ ենք տանում, և կորուստներ պատճառելով՝ փորձում են մեզանում ստեղծել տագնապային հոգեվիճակ, հոգեբանորեն ճնշող մթնոլորտ, որի ֆոնին ձգտում են պատճառահետևանքային կապ ստեղծել կորուստների և Արցախի հայապատկանության միջև»,- նշեց մեր զրուցակիցը` ավելացնելով, որ ադրբեջանական քարոզչական ակտիվությանը հարկավոր է հակադարձել:

«Մեր հանրության շրջանում հարկավոր է ամրապնդել այն աներկբա ճշմարտության գիտակցությունը, որ տարածք զիջելով խաղաղություն չենք ստանա, որովհետև Ադրբեջանի նպատակները հեռահար են. Բաքվի հավակնությունները չեն սահմանափակվում միայն Արցախի տարածքով»,- ընդգծեց Դ.Ջամալյանը:

Ինչ վերաբերում է նախիջևանյան ուղղությամբ ևս լարվածության ստեղծմանը, որը մինչև այժմ դիտարկվում էր համեմատաբար հանգիստ սահմանային գոտի, ապա, պարոն Ջամալյանի խոսքերով, «հնարավորինս մեծ թվով լարվածության օջախներ ստեղծելով թշնամին փորձում է ջլատել մեր ուժերը, շեղել ուշադրությունը հիմնական՝ արցախյան ուղղությունից՝ ստիպելով ավելի մեծ ռեսուրսներ ծախսել պաշտպանություն կազմակերպելու համար»։

«Բայց մենք Նախիջևանում ունենք շատ մարտունակ զորամիավորում, որն ունակ է տևականորեն ավտոնոմ ռեժիմով ակտիվ պաշտպանություն իրականացնել: Այս ուղղությունը հուսալիորեն պաշտպանված է: Ինչ վերաբերում է ընթացիկ լարվածությանն, ապա՝ իհարկե անցանկալի է այդ ուղղությամբ իրավիճակի ապակայունացումը, բայց եթե Ադրբեջանը գնա այս ճանապարհով, ապա մենք ունենք բավարար ուժեր, հնարավորություններ զսպելու և պատժելու թշնամուն»,- վստահեցրեց  Դավիթ Ջամալյանը՝ փաստելով, որ տարիներ շարունակ նախիջևանյան ուղղությամբ հարաբերական անդորր է եղել, բայց թուրք-ադրբեջանական տանդեմը Նախիջևանը վերջին շրջանում վերածել է Հայաստանի դեմ ագրեսիայի պլացդարմի։ Նախիջևանում  Ադրբեջանական ռազմական ներկայությունը ավելի հարաճուն է դառնում, այնտեղ տեղակայված 5-րդ բանակային կորպուսը նախորդ տարի վերակազմավորվեց որպես առանձին համազորային բանակ, ինչը թվաքանակի մեծացում է ենթադրում, լրացուցիչ սպառազինություն ներմուծվեց: Ակնհայտ է, որ տվյալ հատվածում թշնամու ուժերը մեծաթիվ են դառնում: Ահա այս իրողություններով է պայմանավորված նաև նախարար Օհանյանի արտահայտած դիրքորոշումն առ այն, թե մեր ծրագրերում տարածքներ հանձնել չկա, և որ Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման ցանկացած սցենար պետք է հիմնված լինի զինվորականների և ռազմական փորձագետների եզրակացությունների վրա: Երկրի ճակատագրի համար պատասխանատվության գիտակցումն է ընկած այս հայտարարության հիմքում, քանզի նման պայմաններում տարածքային զիջումները վտանգելու են ոչ միայն Արցախն այլև Հայաստանի Հանրապետությունը:

Բանախոսի գնահատմամբ՝ սկզբունքորեն նորություն չէ, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, սակայն այժմ տեսնում ենք, որ այդ պատրաստությունը ոչ միայն ընթանում է «բուն Ադրբեջանի» տարածքում,այլև արդեն նախիջևանում, ինչն, իհարկե, մտահոգիչ է: Սակայն այս ուղղության հուսալի պաշտպանության նպատակով մեր ջանքերը հարաճուն բնույթ ունեն,- վստահեցրեց նախարարի խորհրդականը՝ ավելացնելով, որ «առկա լարվածությունը մեծ պատերազմի չի հանգեցնի, քանի որ մեծ պատերազմի համար Ադրբեջանի ուժերը այնուամենայնիվ բավարար չեն, քանզի մեզ հաջողվում է պահպանել ուժերի հավասարակշությունը: Հայաստանի Հանրապետությունն ու Արցախն այսօր Ադրբեջանի համար անմատչելի հակառակորդներ են: Եթե այդպես չլիներ ռազմական լայնամասշտաբ գործողությունները վաղուց վերսկսված կլիներին»:

Ըստ Դավիթ Ջամալյանի՝ միջազգային զսպման մեխանիզմները Ադրբեջանի հանդեպ կարծես թե չեն գործում և  այս պարագայում ստիպված ենք ապավինել մեր ուժերին և սեփական հնարավորություններով ստիպել Ադրբեջանին հարգել հրադադարի ռեժիմը:

«Բարի կամք հանդես բերելով՝ ձեռնպահ ենք մնում կտրուկ քայլերից, բայց, թե՛ Բաքվում և թե՛ մեր գործընկեր երկրներում պետք է հստակ գիտակցեն, որ եթե Ադրբեջանը շարունակի նաև նախիջևանյան հատվածում լարվածություն ստեղծել, ապա մենք զսպող, կտրուկ հակընդդեմ ուժ կբանեցնենք»,- հավելեց Պաշտպանության նախարարի խորհրդականը:

 


Արխիվ

[]