ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դավիթ Ջամալյան. Եթե Ադրբեջանը շարունակի նախիջևանյան հատվածում լարվածություն ստեղծել, ապա հակընդդեմ ուժ կբանեցնենք 06/07/2014 19:46 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Ադրբեջանը պարբերաբար, օրինաչափորեն լարվածություն է ստեղծում հայ ադրբեջանական սահմանի ամենատարբեր տեղամասերում: «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը՝ մենաբանելով օրեր առաջ հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի դրսևորած ակտիվությունը, որի հետևանքով մահացել է երկու հայ պայմանագրային զինածառայող։
Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանը նախևառաջ փորձում է աշխարհին ցույց տալ, որ հակամարտությունը Հայաստանի Հանրապետության հետ է, այլ ոչ թե Արցախի: Այդ է պատճառը, որ Բաքուն հենց Հայաստանի հետ պետական սահմանին է ստեղծում լարվածություն։ Երկրոդ՝ եթե խնդիրը դիտարկենք բանակցային գործընթացի համատեքստում, ապա Ադրբեջանն այս կերպ ցանկանում է ի ցույց դնել իր չհամակերպվելը տարածաշրջանում ձևավորված իրողությունների, Արցախի՝ հայապատկան լինելու հետ:
Դավիթ Ջամալյանի խոսքով՝հակառակորդի ակտիվությունն ունի նաև քարոզչական նպատակ՝ հայաստանաբնակ հայության շրջանում ձևավորել Արցախը հանձնելու դիրքորոշում։ «Բաքվում շատ լավ գիտեն, որ զինվորի կորուստը մենք շատ ցավոտ ենք տանում, և կորուստներ պատճառելով՝ փորձում են մեզանում ստեղծել տագնապային հոգեվիճակ, հոգեբանորեն ճնշող մթնոլորտ, որի ֆոնին ձգտում են պատճառահետևանքային կապ ստեղծել կորուստների և Արցախի հայապատկանության միջև»,- նշեց մեր զրուցակիցը` ավելացնելով, որ ադրբեջանական քարոզչական ակտիվությանը հարկավոր է հակադարձել:
«Մեր հանրության շրջանում հարկավոր է ամրապնդել այն աներկբա ճշմարտության գիտակցությունը, որ տարածք զիջելով խաղաղություն չենք ստանա, որովհետև Ադրբեջանի նպատակները հեռահար են. Բաքվի հավակնությունները չեն սահմանափակվում միայն Արցախի տարածքով»,- ընդգծեց Դ.Ջամալյանը:
Ինչ վերաբերում է նախիջևանյան ուղղությամբ ևս լարվածության ստեղծմանը, որը մինչև այժմ դիտարկվում էր համեմատաբար հանգիստ սահմանային գոտի, ապա, պարոն Ջամալյանի խոսքերով, «հնարավորինս մեծ թվով լարվածության օջախներ ստեղծելով թշնամին փորձում է ջլատել մեր ուժերը, շեղել ուշադրությունը հիմնական՝ արցախյան ուղղությունից՝ ստիպելով ավելի մեծ ռեսուրսներ ծախսել պաշտպանություն կազմակերպելու համար»։
«Բայց մենք Նախիջևանում ունենք շատ մարտունակ զորամիավորում, որն ունակ է տևականորեն ավտոնոմ ռեժիմով ակտիվ պաշտպանություն իրականացնել: Այս ուղղությունը հուսալիորեն պաշտպանված է: Ինչ վերաբերում է ընթացիկ լարվածությանն, ապա՝ իհարկե անցանկալի է այդ ուղղությամբ իրավիճակի ապակայունացումը, բայց եթե Ադրբեջանը գնա այս ճանապարհով, ապա մենք ունենք բավարար ուժեր, հնարավորություններ զսպելու և պատժելու թշնամուն»,- վստահեցրեց Դավիթ Ջամալյանը՝ փաստելով, որ տարիներ շարունակ նախիջևանյան ուղղությամբ հարաբերական անդորր է եղել, բայց թուրք-ադրբեջանական տանդեմը Նախիջևանը վերջին շրջանում վերածել է Հայաստանի դեմ ագրեսիայի պլացդարմի։ Նախիջևանում Ադրբեջանական ռազմական ներկայությունը ավելի հարաճուն է դառնում, այնտեղ տեղակայված 5-րդ բանակային կորպուսը նախորդ տարի վերակազմավորվեց որպես առանձին համազորային բանակ, ինչը թվաքանակի մեծացում է ենթադրում, լրացուցիչ սպառազինություն ներմուծվեց: Ակնհայտ է, որ տվյալ հատվածում թշնամու ուժերը մեծաթիվ են դառնում: Ահա այս իրողություններով է պայմանավորված նաև նախարար Օհանյանի արտահայտած դիրքորոշումն առ այն, թե մեր ծրագրերում տարածքներ հանձնել չկա, և որ Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման ցանկացած սցենար պետք է հիմնված լինի զինվորականների և ռազմական փորձագետների եզրակացությունների վրա: Երկրի ճակատագրի համար պատասխանատվության գիտակցումն է ընկած այս հայտարարության հիմքում, քանզի նման պայմաններում տարածքային զիջումները վտանգելու են ոչ միայն Արցախն այլև Հայաստանի Հանրապետությունը:
Բանախոսի գնահատմամբ՝ սկզբունքորեն նորություն չէ, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, սակայն այժմ տեսնում ենք, որ այդ պատրաստությունը ոչ միայն ընթանում է «բուն Ադրբեջանի» տարածքում,այլև արդեն նախիջևանում, ինչն, իհարկե, մտահոգիչ է: Սակայն այս ուղղության հուսալի պաշտպանության նպատակով մեր ջանքերը հարաճուն բնույթ ունեն,- վստահեցրեց նախարարի խորհրդականը՝ ավելացնելով, որ «առկա լարվածությունը մեծ պատերազմի չի հանգեցնի, քանի որ մեծ պատերազմի համար Ադրբեջանի ուժերը այնուամենայնիվ բավարար չեն, քանզի մեզ հաջողվում է պահպանել ուժերի հավասարակշությունը: Հայաստանի Հանրապետությունն ու Արցախն այսօր Ադրբեջանի համար անմատչելի հակառակորդներ են: Եթե այդպես չլիներ ռազմական լայնամասշտաբ գործողությունները վաղուց վերսկսված կլիներին»:
Ըստ Դավիթ Ջամալյանի՝ միջազգային զսպման մեխանիզմները Ադրբեջանի հանդեպ կարծես թե չեն գործում և այս պարագայում ստիպված ենք ապավինել մեր ուժերին և սեփական հնարավորություններով ստիպել Ադրբեջանին հարգել հրադադարի ռեժիմը:
«Բարի կամք հանդես բերելով՝ ձեռնպահ ենք մնում կտրուկ քայլերից, բայց, թե՛ Բաքվում և թե՛ մեր գործընկեր երկրներում պետք է հստակ գիտակցեն, որ եթե Ադրբեջանը շարունակի նաև նախիջևանյան հատվածում լարվածություն ստեղծել, ապա մենք զսպող, կտրուկ հակընդդեմ ուժ կբանեցնենք»,- հավելեց Պաշտպանության նախարարի խորհրդականը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից