ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քառյակը սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության հարցում տարակարծիք է 06/05/2014 19:54 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը բաց է քննարկումների համար և պատրաստ է անգամ անդրադառնալ իր համար ոչ հաճելի ձևով հնչած առաջարկներին:
Այս մասին այսօր Երևանում` կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի քննարկման ժամանակ, նշեց ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ՝Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:
Նա վստահեցրեց, որ «կարծրացած որևէ բան չկա», այլ քննարկման ներկայցվածն ընդամենը նախագիծ է, և հետագայում ևս հանձնաժողով կհրավիրվեն առաջարկներ ներկայացրած բոլոր անձինք՝ մանրակրկիտ քննարկում իրականացնելու և ճիշտ լուծումներ գտնելու նպատակով:
«Մենք շատ լավ հասկանում ենք տարաբնույթ նաև քաղաքական դիրքորոշումները, դրանց դրդապատճառները: Ես չեմ կարծում, թե մենք այստեղ հարազատներ, թշնամիներ պետք է փնտրենք: Մենք պետք է ձերբազատվենք այդպիսի հոգեբանությունից և կարողանանք ընդհանուր շահագրգռվածության դաշտ գտնել՝ իսկապես շտկելու այն, ինչ անհրաժեշտ է, որովհետև հակառակ պարագայում՝ մենք երանի ենք տալու նաև այս վիճակին: Աստված մի արասցե, որ գա այդ պահը»,- ընդգծեց Գ.Հարությունյանը՝ ակնարկելով հատկապես խորհրդարանական ոչ իշխանական քառյակի երեք կուսակցությունների՝ «Բարգավաճ Հայաստան»-ի, «Հայ ազգային կոնգրես»-ի, «Ժառանգության» այսօր հայտնած դիրքորոշումները:
Ինչպես «Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, այսօր քննարկման ժամանակ վերոհիշյալ երեք քաղաքական ուժերի ներկայացուցիչները շնորհակալություն հայտնելով քննարկման կազմակերպմանն աջակցած, իրենց բնորոշմամբ, իրենց եվրոպական գործընկերներին՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակին, Հայաստանում Եվրամիության պատվիրակությանը և Գերմանական միաջզգային համագործակցության ընկերությանը` հրավերի համար, ընդգծել էին, որ չեն մասնակցելու իշխանությունների կողմից կազմակերպված սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի նախագծի բովանդակային քննարկումներին՝ առկա պայմաններում և երկրում տիրող իրավիճակում աննպատակահարմար համարելով սահմանադրական փոփոխությունների իրականացումը:
Ի տարբերություն իր երեք գործընկերների՝ ՀՅԴ-ն, ինչպես նշեց ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, ոչ միայն այն ուժն է, որ ողջունում է սահմանադրական փոփոխությունների մշակումը և հանրային քննարկման անցկացումը, այլև «պատրաստ է ակտիվորեն ներգրավվել սահմանադրական բարեփոխումների գործընթացում՝ թե բովանդակային, թե ընթացակարգային և թե պահանջների առաջադրման ու իրացման առումով»:
Ըստ Ա.Մինասյանի, հայեցակարգի նախագծում բազմաթիվ հարցեր արծարծված են, բայց Դաշնակցության համար սահմանադրական փոփոխություններում «գլխավոր, հիմնարար, կարմիր թելի նման անցնող խնդիրը կապված է իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքի լիարժեք իրացումն ապահովող խորհրդարանական կառավարման ձևի հետ»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից