ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բեռնար Շալանդ. «Գերմանիայի հետ խաղը կարևոր է մենթալիտետի տեսանկյունից» 06/05/2014 20:24 | Մարզական
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը հատկապես հոգեբանական տեսանկյունից է կարևորում գերմանացիների հետ վաղվա ստուգողական հանդիպումը:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, շվեյցարացի մասնագետը հայտնել է Մայնցի «Կոֆաս Արենա» մարզադաշտի սրահում տեղի ունեցած ասուլիսում: Շալանդն ընդգծել է, որ այդ խաղը մեծ նշանակություն ունի Հայաստանի հավաքականի համար, քանզի ամեն օր չի վիճակվում ուժերը չափել Գերմանիայի պես հզոր ընտրանու հետ:
Նա վերստին շեշտել է, որ իրեն ժամանակ է պետք՝ հայկական թիմի խաղը որակապես բարելավելու համար, իսկ այն 12 օրը, որի ընթացքում ինքն աշխատում է տղաների հետ բավարար չէ արմատական փոփոխությունների հասնելու համար: Շալանդն իր առաջնային խնդիրներից է համարում հայ ֆուտբոլիստների մտածելակերպի փոփոխությունը: Մանավորապես, ցանկանում է հասնել նրան, որ իր սաներն ապավինեն ոչ միայն հակագրոհներին, այլև կարողանան կազմակերպված հարձակողական գործողություններ ձեռնարկել:
Դա, սակայն, չի նշանակում, որ վաղը մերոնք բաց մրցակցության են բռնվելու գերմանացիների հետ, քանի որ նման մոտեցումը պարզապես խելամիտ չի լինի: «Իհարկե, Գերմանիայի հետ խաղում չենք կարող մտածել միայն հարձակվելու մասին, ամենից առաջ պետք է կարողանանք լավ պաշտպանվել»,- նկատել է Շալանդը:
Գլխավոր մարզիչը չթաքցրեց, որ ալժիրցիների հետ մրցավեճում վնասվածք ստացած Արաս Օզբիլիսի բացակայությունը լուրջ կորուստ է մեր թիմի համար, ուստի մնում է հուսալ, որ կիսապաշտպանը կկարողանա արագ վերականգնվել և շարք վերադառնալ մինչև Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի մեկնարկը:
Ինչ վերաբերում է պաշտպանությանը, ապա նա դժգոհ է ոչ այնքան առանձին ֆուտբոլիստների խաղից, որքան այդ օղակում տիրող ընդհանուր վիճակից: Շալանդը վերահաստատել է, որ խնդրի լուծումը համարում է նրանց ներգրավումը արտասահմանյան համեմատաբար ուժեղ ակումբներում: Իսկ հավաքականի նորեկներից առանձնացրեց Ռումյան Հովսեփյանին:
Անդրադառնալով Գերմանիայի հավաքականի մարտավարությանը, որի առանձնահատկություններից է այսպես կոչված կեղծ 9-ը համարի գործոնը (երբ եզրային կիսապաշտպանը վերածվում է կենտրոնական հարձակվողի) Բեռնար Շալանդը նշեց. «Տեղյակ եմ, որ այդ գործառույթը հրաշալի կատարում է, օրինակ, Մարիո Գյոտցեն: Նա շատ վտանգավոր է տուգանային հրապարակում: Եզրերում հանդես եկող գերմանացի մյուս խաղացողներն էլ կարող են շատ հանգիստ կերպարանափոխվել հարձակվողի կամ տեղափոխվել դիրքերով: Իմ խնդիրն էլ դրա դեմ հակահնար գտնելն է»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ