ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ուսանողի սպանության գործով ժամկետային զինծառայող վկաների հիշողությունը լավը չէր 06/04/2014 22:01 | Քրեական խրոնիկոն
Երևանի Տերյան փողոցում ուսանող Տիգրան Հայրապետյանի սպանությանը հանգեցրած արյունոտ «պարզաբանումների» գործով այսօր հարցաքննվեցին ծեծկռտուքի մասնակիցներ, ովքեր ներկայումս բանակում ծառայություն են անցնում: Բոլոր երեք զինծառայողներն էլ հիշողության մասնակի կամ ամբողջական կորուստներով էին տառապում:
Այսպես, վկա Ռոբերտ Խաչատրյանը, ով հայտարարեց, որ տուժողն իր ամենամտերիմ ընկերն է եղել, չէր հիշում, թե ինչի՞ համար է սպանությունից հետո տուժողի տուն պլանշետ տարել և ի՞նչ լուսանկար է ցույց տվել տուժողի հորը՝ Պատվական Հայրապետյանին: Փոխարենը վկան հիշեց, որ «դանակով մարդն» ու Տիգրան Հայրապետյանին քաշքշող մարդը տարբեր մարդիկ էին՝ առաջինն ավելի բոյով էր ու մուգ հագուստով: Իսկ հարցին, թե ո՞վ է դանակով հարվածել Տիգրանին՝ հնչեց «չգիտեմ» պատասխանը:
Վկան հայտնեց, որ ծեծկռտուքի ժամանակ առաջին հարվածը ստացել է քթին, որի հետևանքով քիթն այտուցվել է, իսկ աչքի շրջանում կապտուկ է առաջացել, «ձեռքը ճղվել էր»: Տարօրինակ է, բայց գործի փաստական տվյալ է, որ որովայնի շրջանում վնասվածքը շատ ավելի ուշ է նկատել:
Էական հակասությունների պատճառով հրապարակվեցին վկայի նախաքննության ընթացքում ցուցմունքները, ծեծկռտուքի մասնակիցները 20-25 հոգի էին, որոնցից մեկի ձեռքում կար 10 սմ երկարությամբ դանակ: Ըստ վկայի, ավելի ուշ է նկատել, որ Տիգրանը դանակահարվել է՝ կրծքավանդակի աջ կողմից արյուն էր եկել: «Մի քանի քայլ վազեցինք, որից հետո Տիգրանը թուլացավ ու ընկավ»,- նշել է վկան, ապա լսվել է մասնակիցներից մեկի գոռոցը՝ «Հայկո, էս ի՞նչ արեցիր, Կոմիտասը կտրաքցնեմ»:
Վկա Արտավազդ Դավթյանը դատարանում հայտնեց, որ ծեծկռտուքի վայրից փախչելուց հետո տաքսիում տեսել է մի սև բան, բարձրացրել է, տեսել է՝ դանակ է, դրել է նույն տեղը, մինչդեռ նախաքննության ընթացքում վկան հայտնել էր, որ իրեն անծանոթ մեկը Կարենին է փոխանցել դանակը, վերջինս այն գցել է ոտքերի տակ:
Ըստ մեղադրական եզրակացության, 11-րդ դասարանցի Հայկ Աղամալյանը Տերյան փողոցում մի խումբ անձանց հետ, դանակի գործադրմամբ բռնություն գործադրելով, կատարել է խուլիգանություն, որի ընթացքում նույն դանակով հարվածել է տուժող Տիգրան Հայրապետյանի կրծքավանդակին և նրան ապօրինաբար զրկել կյանքից: Իսկ Դավիթ Մանուկյանը մեղադրվում է «բռնության գործադրմամբ` խմբի կազմում» խուլիգանություն կատարելու մեջ, ինչպես նաև՝ առանձնապես ծանր հանցագործության կատարման գործիք հանդիսացող դանակը (որից նախապես չորացվել էին արյան հետքերը) պարտակելու մեջ:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ