Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին

Արման Թաթոյան. «Այս նախագծի ամբողջ հրատապությունը և իմաստը պայմանավորված էր հենց ԵԴ վճիռներով» (Տեսանյութ) 06/03/2014   17:38  |  Հարցազրույց

 
ՄԻԵԴ դիմելու և ՄԻԵԴ կայացրած վճիռների մասին Հայաստանում շատ է խոսվում: Սակայն իրականում Հայաստանի դեմ կայացված վճիռների բովանդակությունն ու հատկապես դրանցով մեր երկրի առաջ դրված կոնկրետ պահանջները շարքային քաղաքացիների համար գրեթե անհայտ են մնում: 
 
Այս բացը լրացնելու նպատակով «Փաստինֆո»-ն նախաձեռնել է ԵԴ-ի վճիռներին նվիրված նոր շարք, որի նպատակն է լուսաբանել ՀՀ դեմ կայացված վճիռների իրավական բովանդակությունն ու հատկապես այն քայլերը, որոնք Հայաստանի իշխանությունները ձեռնարկել կամ գուցե դեռ չի ձեռնարկել՝ հետագայում նման վճիռներից խուսափելու համար:
 
Եվ այսօր մեր այս շարքի առաջին զրուցակիցը ՀՀ Արդարադատության փոխնախարար, ԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանն է:
 
- Այս օրերին մասնագիտական շրջանակներում քննարկման առարկա է դարձել Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ անելու մասին կառավարության ներկայացրած օրինագիծը: Դրանում հատկապես առաջարկվում է ներմուծել ոչ նյութական վնասի փոխհատուցման ինստիտուտը, որ մինչ օրս ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէր: Ու որոշվեց սահմանել հատկապես ՄԻԵԴ-ի կայացրած վճիռներից  ու ՀՀ-ին ներկայացրած նման պահանջից հետո: Ինչո՞ւ այսքան ուշացումով և ինչո՞ւ միայն ՄԻԵԴ պահանջից հետո:
 
- Իրականում , այո, այդպես է, մենք բավական երկար ժամանակահատված չունեինք  ոչ նյութական վնասի նյութական հատուցման ինստիտուտ: Նաև ոչ նյութական բարիքներին վնաս պատճառելու դեպքում չունեինք դրանց պաշտպանության պատշաճ մեխանիզմ: Խնդիրն ավելի հրատապ դարձավ մարդու իրավունքների եվրոպական դատարանի` ՀՀ դեմ կայացրած վճիռներից հետո, ինչպես նաև` հատկապես արդիականության վրա ազդեցություն ունեցավ ՍԴ որոշումը:
 
Ինչ վերաբերում է ՄԻԵԴ-ին. Այո, ՄԻԵԴ-ը ՀՀ-ի վերաբերյալ կայացրել է 2 որոշում` Խաչատրյանը և այլոք ընդդեմ ՀՀ-ի, Պողոսյանն ու Բաղդասարյանն ընդդեմ ՀՀ-ի: Այս 2 գործերով մենք ունենք կայացված վճիռներ, որոնցով ՄԻԵԴ-ը խախտում է ճանաչել այն փաստը, որ ՀՀ օրենսդրությունը չի նախատեսում ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտ, բայց Եվրոպական դատարանը այդ վճիռների շրջանակում քննարկել է միայն Եվրոպական կոնվենցիայի 2-րդ, 3-րդ, 5-րդ հոդվածները, ինչպես նաև՝ 7-րդ արձանագրության 3-րդ հոդվածը: Այս կոնկրետ նախագիծն այս փուլում այսպես հրատապ ընդունելը պայմանավորված էր հենց մեր ունեցած այդ վճիռներով, ինչպես նաև՝ ներկայում ՄԻԵԴ-ում մեր ունեցած, այսպես ասեմ, սպասող գործերով:
 
- Քանի որ դուք հիշատակեցիք նաև ՍԴ-ի որոշումը, ես կուզեի հարցնել հետևյալը. 2013թ. նոյեմբերի 5-ին քաղաքացիական օրենսգրքի այս բացը հակասահմանադրական ճանաչվեց նաև ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմամբ, բայց օրենսդրական փոփոխություններում հղում է կատարվում բացառապես  ՄԻԵԴ-ի որոշումներին: Բացի այդ, Սահմանադրական դատարանը վերջնաժամկետ է սահմանել սույն թվականի հոկտեմբերի 1-ը: Մինչդեռ օրենքը ուժի մեջ է մտնելու նոյեմբերի 1-ից: Ինչո՞վ է մեկնաբանվում այս տարբերությունը և ինչո՞ւ, այնուամենայնիվ, հիմնավորումներում չի հիշատակվում ՍԴ որոշումը:
 
- Երբ ՍԴ-ն որոշումը կայացրեց, նաև ժամանակ տվեց Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան նորմի` ուժը կորցնելու համար: Իսկ այդ նորմը Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասն է, որը նախատեսում է, թե ինչ բան է վնասը, ընդ որում, այդտեղ թվարկում է վնասները, ասում է իրական վնասն ինչ բան է, բաց թողնված օգուտները, բայց այդտեղ չկա ոչ նյութական կամ բարոյական վնաս: ՍԴ-ն այնքանով որքանով Քաղաքացիական օրենսգրքի այդ իրավադրույթը չի նախատեսում ոչ նյութական վնասը, սահմանել է ժամկետ՝ ուժը կորցնելու համար: 
 
Ինչո՞ւ մենք այս փուլում չմատնանշեցինք նաև ՍԴ որոշումը: Հարցն այն է, որ ՍԴ որոշմամբ իրավունքների առավել լայն շրջանակ է նշվում, որի համար պետք է, ըստ ՍԴ-ի, նաև ոչ նյութական վնասի նյութական հատուցում լինի: Մենք, բնականաբար, նախատեսում ենք դա, աշխատանքային խումբը աշխատում է ԱԺ աշնանային նստաշրջանի ընթացքում մեկ այլ նախաձեռնություն ներկայացնելու՝ արդեն հաշվի առնելով ՍԴ որոշումները:
 
Պարզապես ինչու՞ այս փուլում չկարողացանք այդ ճանապարհով գնալ, որովհետև խոսքը հատկապես վերաբերում է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածին` արդար դատաքննությանը, որը ՍԴ-ն նույնպես նշել է, դա մեր Սահմանադրության 19-րդ հոդվածն է: Քանի որ այստեղ կա ոչ միայն քրեական վարույթի հարց, այլ՝ քաղաքացիական վարույթի հետ կապված հարցեր, վարչական դատավարության հետ կապված հարցեր, այս պարագայում լրացուցիչ քննարկումների անհրաժեշտություն կար, ինչը և մենք հիմա պատրաստվում ենք անել։
 
Ընդ որում, նաև պատրաստվում ենք այդ հարցին ներգրավել, և ԱԺ-ում իմ զեկուցման ընթացքում ես այդ մասին հայտարարեցի, նաև համապատասխան հասարակական ոլորտի ներկայացուցիչների, փաստաբանների, ԱԺ պատգամավորների, որպեսզի հստակ կարողանանք որոշել կիրառության շրջանակները:
 
Հատկապես խոսքը վերաբերում է ընդլայնելուն: ՍԴ-ի որոշման և մեր օրենքի տարբերությունը դա է: Բնականաբար, եթե մենք մինչև հոկտեմբերի 1-ն այս նախագիծն այսպես թողնենք, հոկտեմբերի 1-ից սկսած այլևս ՍԴ-ի որոշման պահանջը միևնույն է կհամարվի, որ չկատարեցինք ամբողջապես: Սա ընդամենը կլինի ձևական մի քայլ, որը մեզ էլ չի բավարարում, և հետագայում այլ խնդիրներ կունենանք:
 
Կարծեք թե, հակասություն կլիներ հիմնավորման և նախագծի միջև, եթե մենք ՍԴ որոշման վրա հստակ շեշտադրումներ էինք կատարում հիմնավորումներում և նախագծում չէր լինում դա: Այս նախագծի ամբողջ հրատապությունը և իմաստը պայմանավորված էր հենց ՄԻԵԴ վճիռներով, նաև այն հնարավոր վճիռներով, որ կարող են կայացվել: Դրանք սպասող գործերն են, որոնք հիմա կան ԵԴ-ում: Բացի այդ, ուզում եմ վերապահում անել, որ մեզ համար շատ կարևոր նշանակություն ունի հետագայում այս համապատասխանեցումը՝ թե իրավունքների շրջանակի առումով, թե կարող ենք քննարկել նաև չափերի հետ կապված հարցը, որը ոչ պակաս կարևոր է և շատ քննարկվեց ԱԺ-ում, ու ողջամտորեն բարձրացվեց այդ հարցը: 
 
- Մասնագիտական շրջանակներում հատկապես դժգոհության առիթ է դարձել այն, որ օրինագծով ոչ նյութական վնասի փոխհատուցման բավական ցածր շեմ է սահմանվել: Այն չի կարող գերազանցել 1մլն դրամը: Այն դեպքում, երբ նույն օրենսգրքի մեկ այլ դրույթով` հայտնի զրպարտության անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու մասին հոդվածով, օրինակ, մինչև 2 մլն դրամ փոխհատուցում է նախատեսվում: Բացի այդ, հենց ԵԴ-ն իր վճիռներով նման դեպքերում բավական մեծ չափի փոխհատուցում է տրամադրում:
 
- Դուք ճիշտ եք ասում, որ չափերի հետ կապված մենք հետագայում կարող ենք խնդիրներ ունենալ: Եթե ոչ արդյունավետ չափեր ներպետական մակարդակով սահմանենք, մենք բնականաբար կգնանք,այսպես ասած, ինքնախաբեության կամ ինքնանպատակ զարգացման ճանապարհով, մենք նույն խնդիրները կունենանք ԵԴ-ի հետ կապված: Պարզապես, քանի որ մենք այս իմաստով ընդհանրապես փորձ չունեինք, այս փուլում ներդրվեց այս չափը, որպեսզի մենք այս ապրոբացիոն շրջանում ունենանք այս չափերը նախնական:
 
Բայց սա, բնականաբար, չի բացառում չափերի փոփոխությունը: Ընդ որում, այստեղ կա երկակի տարբերակում արդեն ընդուված օրենքում: Մասնավորապես` Եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածները խախտելու համար նախատեսվում է մինչև 1 մլն դրամի փոխհատուցում, իսկ 5-րդ հոդվածի համար, որը երաշխավորում է ազատության իրավունքը, մինչև 500 000 դրամ: Այս տարբերակումը կատարել ենք այն բանի հիման վրա, թե ինչպես է ՄԻԵԴ-ն այս հոդվածների հետ կապված հատուցումներ տալիս:
 
Ընդհանուր առմամբ, իհարկե ՄԻԵԴ-ը, հաշվի առնելով և կայուն նախադեպային պրակտիկան, և փորձը համապատասխան երկրների նկատմամբ, կարող է չափերն ավելի մեծ սահմանել, և նույն այդ 2 վճիռներով, որ կայացվել էին, բնականաբար, դրանց չափերը բավականին բարձր էին: Պարզապես հիմա, երբ արդեն ամբողջական փորձենք կարգավորել այս ոչ նյութական վնասի նյութական հատուցման ինստիտուտը, մենք, բնականաբար, անպայման անդրադառնալու ենք նաև չափերի հարցին: Ես ինքս էլ կարծում եմ, որ որոշակի կարող ենք քննարկել այդ հնարավոր շեմը բարձրացնելու հետ կապված հարցերը:
 
Պարզապես այստեղ պետք է նաև հաշվի առնել պետության ֆինանսական հնարավորությունները։ Դուք նաև հարց տվեցիք` ինչու՞ է նախատեսվել ուժի մեջ մտնելու համապատասխան ժամկետ. մենք քննարկել ենք դա մեր գործընկերների հետ, որ հնարավոր կլինի այդ ֆինանսական պլանավորումները նախատեսել հաջորդ տարվա համար: 
 
Չափերը, որ մենք նախատեսել ենք` 500 000 և 1 000 000 դրամ, դրանք բացարձակ շեմեր չեն,  ընդ որում՝ առավելագույն սահման էլ չկա: Բայց սրանք այն դեպքերն են, երբ առաջացել է համապատասխան վնաս, ասենք` ծանր հետևանքներ: Այդ դեպքերում օրենքը նախատեսում է, որ դատարանը կարող է դուրս գալ այդ սահմանաչափերից: Նախագիծը փորձաքննության է ենթարկվել Վենետիկի հանձնաժողովում, և հանձնաժողովը չափերի հետ կապված հարցը քննադատության չի արժանացրել:
 
Պարզապես մեզ առաջարկվել է, որպեսզի բացառիկ դեպքերում հնարավորություն տրվի, որ այդ չափերից դուրս գա դատարանը և ըստ գործի հանգամանքների՝ ավելի մեծ չափեր սահմանի: Օրենքը ունի այդ հնարավորությունը: Օրենքի դրույթները տարածվում են հետևյալ շատ կարևոր հարցերի նկատմամբ. եթե անիրավաչափորեն անձը զրկվել է ազատությունից, եթե անիրավաչափորեն անձը կյանքից է զրկվել` պետական մարմնի գործողության, որոշման կամ անգործության արդյունքում, բացի այդ, եթե համապատասխան պատշաճ քննություն չի կատարվել, եթե անձը ենթարկվել է խոշտանգման, օրինակ՝ իրավապահ մարմինների կողմից, նաև կարևոր նշանակություն ունի` եթե տեղի է ունեցել սխալ դատապարտում, հետագայում նոր երևան եկած հանգամանքների ուժով վերանայվել է և անձը արդարացվել է:
 
Ոչ նյութական վնասի չափը որոշելիս որոշակի ուղղորդող նշանակություն ունեցող չափանիշներ կան: Օրենքը նախատեսում է, որ դատարանը հաշվի է առնում ֆիզիկական կամ հոգեկան տառապանքի բնույթը, աստիճանը, տևողությունը, պատճառված վնասի հետևանքները, վնասը պատճառելիս մեղքի առկայությունը, անձի անհատական հատկանիշները և այլ վերաբերելի հանգամանքներ: Բացի այդ, ոչ նյութական վնասի չափը որոշելիս դատարանն առաջնորդվում է մի քանի սկզբունքներով. ողջամտություն, արդարացիություն և համաչափություն:
 
-Իսկ այս կարևոր իրավասությունը, պարտականությունը դատարանի վրա թողնելով՝ մտավախություն չկա՞, որ դատարանները, այնուամենայնիվ, չեն կիրառի այդ դրույթը, և կսահմանափակվեն օրենքով նախատեսված կոնկրետ չափերով:
 
- Ամեն դեպքում պրակտիկան դատարանն է որոշելու, պարզապես այստեղ օրենքը հստակ տվել է չափանիշները. օրենքն ասում է` այ, այս, այս, այս դեպքերում, եթե նման հանգամանքներ կան և առաջացել է ծանր հետևանք, դատարանն ազատ է՝ դուրս գալու համապատասխան սահմանաչափերից՝ հաշվի առնելով կոնկրետ գործի հանգամանքները: Իհարկե, դատարանը պետք է հստակ հիմնավորի համապատասխան չափի սահմանումը: Ես կարծում եմ՝ այս ընդհանուր մեխանիզմը ևս մեկ անգամ կքննարկենք, թեև չեմ կարծում, թե օրենքը խոցելի է հատկապես այս չափանիշների առումով, որ դատարանը պետք է հաշվի առնի: Պարզապես միայն չափերի հարցում ևս մեկ անգամ գնահատում կիրականացնենք և ոչ հեռու ապագայում, կարծում եմ, արդեն կունենանք ամբողջական ներդրված ինստիտուտը: 
 
- Օրենքը, փաստորեն, հետադարձ ուժ չի ունենալու, և հենց այս դրույթը ևս բավական բուռն քննարկումներ ու դժգոհությունների առիթ է դարձել: Ինչո՞ւ, այնուամենայնիվ, որոշվեց օրենքին հետադարձ ուժ չտալ:
 
- Քաղաքացիական օրենսգիրքը, ընդհանրապես, նախատեսում է, որ քաղաքացիական օրենսդրության նորմերը հետադարձ ուժ չունեն՝ բացառությամբ այն դեպքերի, երբ հատուկ այդ մասին նշված է: Եթե չես նշում որևէ բան, նշանակում է չունի հետադարձ ուժ: Եվ մենք այս տարբերակով էլ առաջնորդվել ենք: Պարզապես այստեղ, ես կարծում եմ, հետադարձ ուժ տալը ճիշտ չի լինի, որովհետև հարց է առաջանում, թե ի՞նչ չափանիշով որոշենք, թե մինչև ո՞ր ժամանակահատվածը տանք հետադարձ ուժ:
 
Առաջարկ կա, օրինակ, մինչև ՍԴ համապատասխան որոշումը տալ: Ես ինքս դրա հետ համաձայն չեմ։ Իմ գործընկերներին հասկանում եմ, բայց ես կարծում եմ, որ ճիշտ չի լինի՝ միայն այդ որոշմամբ ղեկավարվելով՝ միայն այդ ժամանակահատվածի համար տարածել: Իմ հիմնավորումն այն է, որ ՍԴ-ն ինստիտուցիոնալ առումով ճանաչեց դա հակասահմանադրական: Եթե հետադարձ ուժ տանք մինչև 2013թ. նոյեմբերի 5-ը, ապա այս դեպքում դա մի քիչ անարդարացի չի՞ լինի  որոշումից առաջ վնաս կրած անձանց նկատմամբ: 
 
 
Հարցազրույցը վարեց՝ Նելլի Դանիելյանը
 
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
 
 
 
 
 

Արխիվ

[]