ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում փոփոխությունները կլինեն` հօգուտ անձի իրավունքների 06/02/2014 20:12 | ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ
«Հույս ունենք մինչև ԱԺ արձակուրդ գնալն ամբողջությամբ ավարտել քննարկումները, ամռան ընթացքում ամփոփել և չի բացառվում, որ այդ դեպքում կարողանանք արդեն աշնանը նախագիծը ներկայացնել ընթարցումների»,- «Փաստինֆո»-ին ասել է Արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը` ներկայացնելով քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի քննարկումների ընթացքը:
«Պայմանավորվածությունն այնպիսին է, որ մենք ամռան վերջին ԱԺ պետք է ներկայացնենք իրենց առաջարկությունների ամփոփաթերթը, հավանաբար նորից քննարկում կլինի, և ամփոփելով, պարզ կդառնա` աշնանը կանցնե՞նք ընթերցումների փուլ, թե՞ ոչ»,- նշեց փոխնախարարը:
Հիշեցնենք, մայիսի 16-ին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն առանց քննարկման միաձայն ընդունեց Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը ԱԺ-ի մեծ օրակարգում ընդգրկելու առաջարկությունը, քանի որ նախագիծն ԱԺ ուղարկելուց հետո օրենքով նախատեսված 1 տարին լրացել էր, և մեծ օրակարգում չընդգրկվելու դեպքում այն մեխանիկորեն դուրս կմնար օրակարգից ընդհանրապես:
Այսպիսով, արդեն մեծ օրակարգում ընդգրկվելուց հետո օրենսգրքի նախագիծը մանրամասն քննարկման առարկա է դարձել ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում:
Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանից փորձեցինք ճշտել ի՞նչ առաջարկություններ են ստացվել պատգամավորներից, ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում նախագծում:
«Շատ կառուցողական քննարկումներ են ընթանում, և մի քանի ինստիտուտների վերաբերյալ սկզբունքային առաջարկություններ կան, որոնք պետք է փոխվեն: Օրինակ` հարկադրանքի միջոցների վերաբերւալ, մասնավորապես` կալանքի կիրառումն այն հանցագործությունների վերաբերյալ գործերով, որոնցով ազատությունից զրկման հետ կապված պատիժ ընդհանրապես չի նախատեսվում, կամ նախատեված հնարավոր սանկցիայի ժամկետն ավելի փոքր է, քան անձը կարող է մնալ կալանքի տակ: Օրինակ` ոչ մեծ ծանրության հանցագործության համար նախագծով 2 ամիս կալանք է նախատեսվում, բայց կարող են լինել դեպքեր, երբ անձը դատարանի որոշմամբ դատապարտվի ընդամենը 1 ամսվա ազատազրկման, որքանո՞վ է ճիշտ մարդուն սկզբում 2 ամիս կալանքի տակ պահել, եթե վերջում նա պիտի 1 ամսվա ազատազրկման դատապարտվի»,- ասաց Արման Թաթոյանը:
Հաջորդ հարցը, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի կողմից հատուկ ուշադրության է արժանացել, ըստ փոխնախարարի, օրենսգրքի նախագծով նախատեսված դեպոնացման ինստիտուտի հետ կապված դատավորի դերի ուժեղացման հարցն է:
Մեր հարցին, թե կա՞ն արդյոք առաջարկություններ, որոնց նախագծի աշխատանքային խումբը չի համաձայնել, Արման Թաթոյանը բացասական պատասխան տվեց: «Օրինակ դեպոնացման հետ կապված առաջարկվող լուծմանը անհամաձայնություն էր հայտնվել ԱԺ պատգամաորների կողմից, և միասին քննարկելուց հետո եկանք ընդհանուր լուծման: Ոչ թե ինստիտուտն էր կասկածի տակ դրվում, այլ մեխանիզմի օրենսդրական լուծումները»,- նշեց մեր զրուցակիցը:
Նա նաև անդրադարձավ կոնկրետ հարցի, որի շուրջ ԱԺ հանձնաժողովում բավական բուռն քննարկումներ են տեղի ունեցել: Խոսքը ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարելու մեջ մեղադրվող անձի սկզբնական կալանավորման մասին է: Գործող օրենսգրքով քննիչի հիմնավոր կասկածը բավարար է անձին 1-ամսյա սկզբնական կալանքի ենթարկելու համար: «Հիմա քննարկում ենք, որպեսզի դատարանը գնահատելու հնարավորություն ունենա, և եթե որակումն առերևույթ չի համապատասխանում քննիչի միջնորդության մեջ նշված փաստական հանգամանքներին, ապա կարող է մերժել: Բայց սա դեռ քննարկման փուլում է»,- հիշեցրեց Արման Թաթոյանը:
Ի դեպ, ՔԴՕ նախագծի հասարակական քննարկման փուլում հատկապես լայն անդրադարձի արժանացան հենց խափանման միջոցների, հատկապես առաջարկվող նոր խափանման միջոցների ներդրման առաջարկները, ուստի փոխնախարարից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս դրանք ընդունվեցին ԱԺ պատգամավորների կողմից: «Միանգամայն դրական գնահատվեց խափանման միջոցների հենց այդ լայն շրջանակի նախատեսումը: Ավելին ասեմ` մենք, օրինակ, նախատեսել էինք, որ վարչական կալանքը, տնային հսկողությունը «կարող են» իրականացվել էլեկտրոնային միջոցներով, եթե դատարանը այդպես որոշի, այսինքն` այնպես չէ, որ պարտադիր էր, բայց ԱԺ-ի կողմից առաջարկություն եղավ, և մենք ընդունեցինք դա, որ ամեն դեպքում էլեկտրոնային միջոցներով վերահսկողություն իրականացվի, ինչը կբարձրացնի այդ խափանման միջոցի ադյունավետությունը»,- ասաց Արման Թաթոյանը` հավելելով, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի կողմից դրական արձագանքի են արժանացել նաև կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նվազեցմանն ու ուղղված միջոցները: «Հատկապես «ձերբակալում, խափանման միջոցներ» հարցի վերաբերյալ ունենք շատ առաջարկություններ, մասնավորապես` հօգուտ անձի իրավունքների որոշակի փոփոխություններ կլինեն»,- նշեց Արման Թաթոյանը:
Արդարադատության փոխնախարարը նշեց, որ օրենսգրքի նախագծում կլինեն նաև որոշ խմբագրական բնույթի փոփոխություններ, որոնք հենց նախագծի աշխատանքային խմբի կողմից են առաջարկվել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ