Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ)

Դատարանի նոր կազմն էլ կայացրեց արդարացման դատավճիռ 06/02/2014   11:16  |  ԳՈՐԾ #

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ դատավոր Զ. Զաքինյանի, մայիսի 27-ին  Սասուն Խաչիկյանին արդարացրել է  ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ  հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում (ճանապարհային երթևեկության  և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)` նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառով:  Սասուն Խաչիկյանի  նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է,  «ստորագրություն չհեռանալու մասին»  խափանման միջոցը՝  վերացվել:

Ի դեպ, Սասուն Խաչիկյանը առաջին ատյանի դատարանի արդեն երկրորդ դատավճռով է արդարացվում.  նույն դատարանը՝  նախագահությամբ դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի,  04.07.2013թ.   կայացրել էր արդարացման դատավճիռ, որը    Տավուշի մարզի դատախազի վերաքննիչ բողոքի հիման վրա  ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 17.10.2013թ. որոշմամբ բեկանել էր  և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

Այսպես, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Նոյեմբերյանի քննչական բաժանմունքի կողմից 25.04.2012թ. ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ  հոդվածի 2-րդ մասով հարուցվել էր  քրեական գործ, իսկ 18.09.2012թ.  Սասուն  Խաչիկյանը նույն հոդվածով ներգրավվել էր  որպես մեղադրյալ:

Ըստ մեղադրանքի, նա, 2012թ.-ի ապրիլի 25-ին, ժամը 10:30-ի սահմաններում, միջպետական ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան 46-րդ կմ-ում` Տավուշի մարզի Ջուջևան գյուղի տարածքում, իրեն պատկանող «Վազ-2102»  մակնիշի ավտոմեքենայով դեպի Նոյեմբերյան քաղաքի ուղղությամբ երթևեկելիս, առանց հաշվի առնելու առկա ճանապարհային պայմանները, իսկ արագությունը չի ապահովել ավտոմոբիլի լիարժեք կառավարումը, թույլ է տվել ՃԵԿ-ի 65 և 66 կետերի ու  «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին»  ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի պահանջին հակասող գործողություններ, տեխնիակական տեսակետից ստեղծել վթարային իրադրություն, դրանով իսկ պայմանավորել տվյալ ընդհարման առաջացումն` ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից, ձախ կիսաշրջադարձով ընթանալու ժամանակ դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ, բախվել ճամփեզրին գտնվող քարին ու շրջվել, որի հետևանքով ավտոմեքենայի առջևի աջ նստատեղում գտնվող ուղևոր Սմբատ Գուլքանյանը ստացած մարմնական վնասվածքներից վթարի վայրում մահացել է, իսկ Սասուն Խաչիկյանն ստացել է առողջության միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:

Դատարանը, սակայն, երկրորդ դատաքննությամբ ևս գտել է, որ Սասուն Խաչիկյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորված չէ: Մասնավորապես, դատաքննությամբ ամբաստանյալի մեղքը հիմնավորող որևէ ապացույց ձեռք չի բերվել, «ընդհակառակը` գործի փաստական հանգամանքները խոսում են այն մասին, որ վթարի պահին ավտոմեքենան վարել է տուժող Սմբատ Գուլքանյանը»:

Այսպես, Ճանապարհա-տրանսպորտային դեպքի վայրի զննության մասին արձանագրության համաձայն` Սմբատ Գուլքանյանի դիակը ստորին վերջույթների հատվածով գտնվել է ավտոմեքենայի մեջ` վարորդի հատվածում, որոնք ուղղված են եղել դեպի վեր, իսկ մարմնի վերին մասը դուրս էր եկել ավտոմեքենայի դիմապակու տեղով, կրծքավանդակից վերևի հատվածը գտնվել է տանիքի տակ` գետնին հպված:

Դեպքից անմիջապես հետո տվյալ վայրում գտնվող, գործով ականատես վկա, Վաղինակ Պետրոսյանը Սասուն Խաչիկյանին դուրս է բերել ավտոմեքենայի առջևի աջ կողմի նստատեղից, այնուհետև նկատել է, որ մյուս կողմում` վարորդի նստատեղին, այլ մարդ էլ կա: Փորձել է նրան էլ մեքենայից հանել, սակայն նա եղել է խորքում` կծկված, դեպի այգու ցանկապատի կողմը, և նրան հանել չի հաջողվել:

Դեպքի վայր ժամանած փրկարարները տուժող Սմբատ Գուլքանյանի մարմինը դուրս են բերել ավտոմեքենայի առջևի ձախ` վարորդի նստատեղից` տեխնիկական միջոցների գործադրմամբ, քանի որ ավտոմեքենան շրջված է եղել տանիքի վրա և տուժողի մարմինը, որովայնից վերև, գտնվել է ավտոմեքենայի տանիքի տակ, գլխի մի մասը դիմապակուց դուրս, իսկ ոտքերը գտնվել են ավտոմեքենայի սեղմակների մոտ:

Ավտոմեքենայի դիմապակու առջևի ստորին մասից` առջևի ուղևորի դիմացի հատվածից, առգրավված դիմապակու կտորների և դիմապակու աջ կողմում փակցված ԱՊՊԱ կտրոնի վրա հայտնաբերվել են արյան հետքեր, որոնք ըստ փորձագետի եզրակացության` կարող էին առաջանալ արյան Օ խումբ ունեցող որևէ անձից, այդ թվում` ինչպես Սմբատ Գուլքանյանից, այնպես էլ` Սասուն Խաչիկյանից: Սմբատ Գուլքանյանը մարմնի որևէ մասում բաց վերքեր չի ունեցել, իսկ Սասուն Խաչիկյանը ճակատային շրջանում ունեցել է գանգամաշկված վերք:

Դատաավտոտեխնիկական, դատահետքաբանական և դատաբժշկական համալիր սկզբնական և կրկնակի փորձաքննությունների եզրակացությունների համաձայն` դրանցից առաջինում փորձագիտական հանձնաժողովը գտել է, որ վթարի առաջացման տվյալ մեխանիզմի պարագաներում «ՎԱԶ-2102»  մակնիշի ավտոմոբիլի վարորդի նստատեղում գտնվել է Ս. Խաչիկյանը, երկրորդում նշվել է, որ առավել հավանական է վթարին նախորդող պահին վարորդի նստատեղին գտնվեր Ս. Գուլքանյանը, իսկ երրորդ` դատահետքաբանական և դատաբժշկական կրկնակի փորձաքննության եզրակացությամբ, նշվել է, որ ավտոմեքենայի վարորդի նստատեղին հնարավոր է, որ գտնվել է Ս. Խաչիկյանը, սակայն փորձաքննության առաջադրված հարցերին հստակ հնարավոր կլիներ պատասխանել նախաձեռնողի կողմից փորձագիտական հանձնաժողովին դեպքի պահին Ս. Գուլքանյանի և Ս. Խաչիկյանի հագին եղած հագուստների տրամադրման պարագայում:

Այսինքն` փորձաքննությունների եզրակացություններով ևս հստակ չի նշվել, որ վթարի պահին ավտոմեքենան վարել է ամբաստանյալ Սասուն Խաչիկյանը: Փորձագետները միայն հնարավոր են համարել այս կամ այն տարբերակը, որը պետք է գնահատվի դատաքննությամբ ձեռք բերված ապացույցների ամբողջության մեջ:

Գործով մի շարք վկաներ`Հայկ Բաբաջանյանը, Վոլոդյա Խաչիկյանը, Բաղիշ Աբովյանը, ցուցմունք են տվել այն մասին, որ դեպքին նախորդող րոպեներին տեսել են, որ ավտոմեքենան վարում է տուժող Սմբատ Գուլքանյանը:

«Հետևաբար` հաշվի առնելով քրեադատավարական այն նորմը, որ հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այլ այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ, և մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ չփարատված բոլոր կասկածները պետք է մեկնաբանվեն հօգուտ ամբաստանյալի, դատարանը եկավ այն համոզման, որ սույն գործով ամբաստանյալ Սասուն Խաչիկյանի մեղքը հավաստի և բավարար ապացույցներով հիմնավորված չէ, ուստի նրա նկատմամբ պետք է կայացնել արդարացման դատավճիռ», - եզրահանգել է դատարանը:

 


Արխիվ

[]