ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արա Ղազարյան. Հանրային ընկալումը «նախաքննության տվյալ» հասկացության նկատմամբ փոխվել է 05/30/2014 21:18 | ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ
Հանրային ընկալումը, փաստաբանների ընկալումը «նախաքննության տվյալ» հասկացության նկատմամբ փոխվել է, սակայն հոդվածը մնացել է նույնը, - այս կարծիքին է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը` համոզմունք հայտնելով, որ անհրաժեշտ է «տվյալ» տերմինից ազատվել և ներմուծել «գաղտնիք» տերմինը:
Գործող Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածով նախատեսվում է քրեական պատասխանատվություն «առանց դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի թույլտվության նախաքննության կամ հետաքննության տվյալները հրապարակելու համար»: Հոդվածը նախատեսում է տուգանք նվազագույն աշխատավարձի 100-300-պատիկի չափով կամ կալանք առավելագույնը մեկ ամիս ժամանակով:
Իսկ Քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածը՝ Նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունը, սահմանում է, որ հիշյալ տվյալները ենթակա են հրապարակման միայն գործի վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ: Հոդվածով սահմանվում է նաև, որ «անհրաժեշտ դեպքերում քննիչը, հետաքննության մարմինը վկային, տուժողին, քաղաքացիական հայցվորին և քաղաքացիական պատասխանողին, նրանց ներկայացուցիչներին, մասնագետներին, փորձագետներին, թարգմանիչներին, ընթերականերին, պաշտպաններին և գործին մասնակցող այլ անձանց գրավոր նախազգուշացնում են՝ նախնական քննության տվյալներն առանց թույլտվության չհրապարակելու պարտականության մասին»:
«Փաստինֆո»-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով գործող այս իրավակարգավորումները, իրավապաշտպան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը նշեց, որ ժամանակները փոխվել են, հանրային ընկալումը, փաստաբանների ընկալումը «նախաքննության տվյալ» հասկացության նկատմամբ փոխվել է: Քրդատօրի նորմից երևում է, որ ցանկացած ինֆորմացիա, որ գտնվում է քրեական գործի մեջ, դա տվյալ է, այդ թվում՝ մեղադրյալի անուն-ազգանունը: Երբ քննիչը ստորագրություն է վերցնում նախաքննության տվյալները չհրապարակելու մասին, այդ նախադասության մեջ կարող է մտնել ցանկացած ինֆորմացիա քրեական գործի վերաբերյալ:
«Պատկերացրեք, որ հանրային հնչեղություն ունեցող գործ է, փաստաբանին մոտենում են լրագրողները, հարց են տալիս, եթե փաստաբանն անորոշ կերպով զգուշացված է, որ ցանկացած տվյալ չի կարելի հրապարակել, ապա նա պետք է ասի՝ ես ոչինչ չեմ կարող ասել, բայց դա այսօրվա պայմաններում աբսուրդ է, եթե հանրային հնչեղության գործ է, փաստաբանը պետք է որոշ, թեկուզ շատ չափավոր, ինչպես, ասենք, Վերնիսաժի գործով, շատ չափավոր ինֆորմացիա տա, բայց եթե իրենից տվյալ չհրապարակելու ստորագրություն վերցված է, տվյալն էլ՝ ամբողջն է, դա արդեն կտրում է փաստաբանի կապը լրատվամիջոցի հետ»,- ասաց Արա Ղազարյանը՝ նկատելով, որ տվյալը չի կարող ամբողջը լինել, տվյալը կարող է լինել միայն այն ինֆորմացիան, որը կարող է, օրինակ, վտանգել որևէ մեկի անվտանգությունը: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է, որ կարգավորող նորմերը լինեն ավելի հստակ ու մանրամասն կարգավորեն՝ ելնելով անհրաժեշտությունից և օբյեկտիվ հիմքերից: «Այստեղ օբյեկտիվ հիմք չկա, այստեղ ուղղակի համընդհանուր, բացարձակ արգելք է»,- ասաց նա:
Արա Ղազարյանը գտնում է, որ նախ պետք է «տվյալ» տերմինից ազատվել և ներմուծել «գաղտնիք» տերմինը, այդ դեպքում արդեն որոշակիություն է առաջանում՝ կա տվյալ, որը գաղտնիք չէ, կարելի է հրապարակել և կա տվյալ, որը գաղտնիք է, ուրեմն՝ չի կարելի հրապարակել: «Իսկ ինչո՞ւ է գաղտնիք, որովհետև կա անհրաժեշտություն ինֆորմացիան հանրությունից պահելու, օրինակ՝ կարող է վտանգվել անձի անվտանգությունը, կարող է տանել նրան, որ երրորդ անձի կողմից ապացույցը ոչնչացվի, այսինքն՝ պետք է անհրաժեշտաբար և ոչ թե համընդհանուր կարգավորում լինի»:
Իրավապաշտպանն ընդգծեց, որ օրենքի՝ այսքան անորոշ լինելն է պատճառը, որ գլխավոր դատախազի նախնական քննության տվյալների գաղտնիության մասին հայտարարությունը նման բուռն քննարկումների տեղիք է տվել. «Ժամանակները, ընկալումները փոխվել են, իսկ հոդվածը մնացել է հինը»:
Արա Ղազարյանը նշեց նաև, որ Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի 188-րդ հոդվածը՝ Նախաքննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունը, ուղեցույց է, նաև՝ լրագրողների համար. «Սա այն է, ինչ որ մենք այսօր չունենք, լրագրողները չունեն, ոչ ոք այսօր չունի»:
Մասնավորապես, նոր իրավակարգավորման համաձայն, «նախաքննության տվյալների հրապարակումն արգելվում է, եթե դա կարող է`
1) խոչընդոտել մինչդատական վարույթի բնականոն ընթացքին.
2) դառնալ հանցանքի կատարման պատճառ.
3) վտանգել վարույթի մասնակիցների կամ այլ անձանց իրավունքները կամ իրավաչափ
շահերը.
4) հանգեցնել օրենքով պահպանվող գաղտնիքի հրապարակման:»
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից