ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աննախադեպ եզրափակիչ. ֆուտբոլային տոնի նախօրեին 05/23/2014 23:53 | Մարզական
Վաղը, Լիսաբոնում տեղի կունենա ֆուտբոլի Եվրոպայի գլխավոր ակումբային մրցաշարի հերթական խաղարկության եզրափակիչ արարը: Պատմության մեջ առաջին անգամ պատվավոր մրցանակը կվիճարկեն մեկ քաղաքի թիմեր և Պորտուգալիայի կենտրոնը կներկվի Մադրիդի երանգներով: «Էշտադիու դու Լուշ» մարզադաշտում նախատեսված այդ աննախադեպ իրադարձության մեկնարկը Երևանի ժամանակով 22:45-ին ազդարարելու է հոլանդացի մրցավար Բյորն Կայպերսը:
1955 թվականին «L’Équipe» հանդեսի խմբագիր Գաբրիել Անոյի մտահղացմամբ ծնված գավաթը այս անգամ վիճարկելու են «Ռեալն» ու «Ատլետիկոն»: Իսպանիայի նորընծա չեմպիոնը փորձելու է երկրի ամենատիտղոսավոր ակումբի հետ պայքարում հաստատել կարգավիճակի օրինաչափ լինելը: Հետաքրքիր է, որ «Ռեալը» 9-ը անգամ նվաճել է Չեմպիոնների գավաթը, իսկ «Ատլետիկոյին» նման բախտ երբեք չի վիճակվել: Հասկանալի է, որ արքայական ակումբը ձգտելու է կլորացնել այս մրցաշարում հաղթանակների քանակը, որը վերջին անգամ համալրվել է 12 տարի առաջ, իսկ «շերտավորները» (համազգեստի համար այդպես են կոչում «Ատլետիկոյին») ամեն ինչ անելու են գավաթին առաջին անգամ տիրանալու համար: Ի դեպ, «Ատլետիկոն» նման հնարավորություն ունեցել է 1974 թվականին, բայց Բրյուսելում կայացած եզրափակիչի առաջին խաղում Մյունխենի «Բավարիայի» հետ 1-ական գոլ փոխանակելուց հետո՝ վերախաղարկման ժամանակ պարտվել է 0:4 հաշվով (այն ժամանակ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշար չէր կիրառվում): «Ռեալի» պատվիրակությունը մրցավայր է ժամանել այսօր՝ հանգրվանելով Պորտուգալիայի մայրաքաղաքի Ազատության պողոտայում գտնվող «Տիվոլի» շքեղ հյուրանոցում: Ակումբի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին իրեն շրջապատած լրագրողներին հայտնել է, որ թիմի բոլոր ֆուտբոլիստները ձգտում են ժամ առաջ մարտի նետվել: «Սակայն, կասկածի տակ է Քարիմ Բենզեմայի մասնակցությունը, քանզի նա չի հասցրել լիարժեք վերականգնվել վնասվածքից: Եվ իհարկե, կզգացվի Խաբի Ալոնսոյի բացակայությունը, որը խաղադաշտ դուրս չի գա մինչ այդ կուտակած դեղին քարտերի պատճառով»,- ասել է Անչելոտին:
Իսկ ահա «Ատլետիկոն» մեծ քաղաքի թոհուբոհին նախընտրել է Մադրիդից ոչ հեռու գտնվող սեփական մարզահանգրվանում պատրաստվելը: Ի դեպ, ընդհանուր խմբում մարզվում են Դիեգո Կոստան և Արդա Թուրանը, որոնց մասնակցությունը եզրափակչին բացառվում էր վնասվածքի պատճառով: Բայց դա էլ, ինչպես երևում է, գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի փոքրիկ խորամանկությունն է: Վերջինս, նրանց մասնակցության հարցում խոստացել է հստակություն մտցնել միայն վաղը:
Հատկանշական է, որ Կոստան չի զլացել և հասցրել է այցելել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադ, որտեղ աշխատում է եվրոպական հռչակ ունեցող բուժակ Մարինա Կովաչևիչը: Ասում են, նա հատուկ աղոթքների և դեղաբույսերի միջոցով արագորեն ոտքի է կանգնեցնում կապանների կտրվածք ունեցող մարդկանց: Սա, ինչպես ասում են, ի գիտություն ցանկացողների համար:
«Ատլետիկոն» Լիսաբոն ժամանեց մի քանի ժամ առաջ և հանգրվանեց մի հյուրանոցում, որը գտնվում է ուղիղ ֆան գոտու դիմաց: Այնպես որ, ֆուտբոլիստները ոգևորության պաշարները լրացնելու խնդիր չեն ունենա: Պետք է ասել, որ Պորտուգալիա են ժամանել 70 հազար իսպանացի երկրպագուներ, որոնցից միայն 34 հազարն է խաղի տոմսի երջանիկ տեր դարձել: Մյուսները հուսով են մի կերպ սողոսկել մարզադաշտ կամ էլ անմոռանալի պահեր ապրել փողոցային երկրպագության միջոցով:
Մարդկանց ուղևորությունը կազմակերպելու համար ավիաընկերությունները եռապատկել են չվերթները երկու մայրաքաղաքների միջև, իսկ իսպանական երկաթուղային ընկերությունը 10 լրացուցիչ գնացք է հատկացրել: Անգամ այդ պարագայում հիմնական փոխադրամիջոցը ավտոբուսներն ու անձնական մեքենաներն են: Միջպետական մայրուղիում կուտակվել է 500 ավտոբուս և շուրջ 15 հազար ավտոմեքենա, որոնց երթևեկությունը կարգավորում են ճանապարհային ոստիկանության ընդամենը 300 աշխատակիցներ:
Իսկ բուն Լիսաբոնում անվտանգության ապահովմանը և կարգուկանոնի պահպանմանը հետևում են 700 իրավապահներ:
Երկու ակումբների երկրպագուների հնարավոր բախումները բացառելու համար փողոցում խաղը դիտելու նպատակով նրանց հատկացված գոտիները գտնվում են 1,2 կմ հեռավորության վրա:
Այսպիսին է նախերգանքը ֆուտբոլային տոնի, որի հանգուցալուծումը կլինի վաղը կեսգիշերն անց:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/21/2025 08:34 Արայիկ Հարությունյանը գնալու է Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ․«Հրապարակ»
- 01/21/2025 08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ»
- 01/21/2025 08:27 Իքիբիր եւ քյաբաբ՝ ոստիկանությանը. գնում. «Ժողովուրդ»
- 01/21/2025 08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ»
- 01/21/2025 08:20 ՔՊ-ն որոշել է, չնայած դժգոհություններին, ատելության խոսքի «գուրու» Ալեքսանդր Սիրունյանին ընտրել ԲԴԽ անդամ. «Ժողովուրդ»
- 01/21/2025 08:16 Նիկոլ Փաշինյանը շարունակում է պատից «հսկել» Հովիկ Աղազարյանին․«Հրապարակ»
- 01/21/2025 08:10 Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/21/2025 10:38 Երևանում «Գլովո»-ի ռուս առաքիչն ու եգիպտացի տղամարդը միմյանց են ծեծել. եգիպտացին հոսպիտալացվել է, ռուսը՝ ձերբակալվել. shamshyan.com
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից