ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեղադրողին ոչինչ չի մնում, քան կաշառքի անհիմն մեղադրանքից հրաժարվելը. Փաստաբաններ 05/22/2014 23:20 | Քրեական խրոնիկոն
Մեղադրող կողմին ոչինչ չի մնում, քան օրինական ճանապարհով հրաժարվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքի պետի և նույն բաժանմունքի առաջատար մասնագետի դեմ գործով կաշառքի անհիմն մեղադրանքից: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեցին համապատասխանաբար` բաժանմունքի պետ Սահակ Հարությունյանի ու առաջատար մասնագետ Ալեքսանդր Խաչատրյանի պաշտպաններ Ինեսսա Պետրոսյանն ու Գիվի Հովհաննիսյանը:
Ի.Պետրոսյանը հույս հայտնեց, որ մեղադրողն օբյեկտիվ կարծիք կհայտնի և մի դեպքում կհրաժարվի Սահակ Հարությունյանին առաջադրված անհիմն մեղադրանքից, իսկ մյուս դեպքում՝ կհրաժարվի Ալեքսանդր Խաչատրյանին առաջադրված մեղադրանքից և կփոփոխի կաշառքի մեղադրանքը՝ խարդախության:
Վարույթն իրականացնող նախաքննական մարմինը որպես հիմք էր ընդունել նախկին դատապարտյալ Բաբկեն Բուդաղյանի ցուցմունքը և առերես հարցաքննության արձանագրությունը, սակայն արդեն հունվարի 30-ին մեղադրյալների հետ առերես հարցաքննության ժամանակ Բաբկեն Բուդաղյանը տվել էր ճշմարիտ ցուցմունքներ, այսինքն՝ հայտնել էր, որ Սահակ Հարությունյանն իրենից գումար չի պահանջել և նրա հետ որևէ գումարային խոսակցություն չի եղել: «Նախաքննական մարմինը պետք է կատարեր հետևություններ` Սահակ Հարությունյանի մասով ընդհանրապես քրեական հետապնդումը դադարեցներ և քրեական գործի վարույթը կարճեր, իսկ Խաչատրյանի մասով արդեն խոսք պետք է գնար արարքի վերաորակման մասին»,- ասաց Ի.Պետրոսյանը:
Մինչդեռ նախաքննական մարմինն «այդ օրինական գործողությունները կատարելու փոխարեն գնաց անօրինական քայլերի», և հիշյալ առերես հարցաքննության հաջորդ օրն իսկ, այսինքն՝ 2014թ. հունվարի 31-ին, պաշտպանական կողմի համոզմամբ, ցուցում տվեց ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությանը, որպեսզի նրանք պարզեն ինչու է Բուդաղյանը տվել նման ցուցմունք և միանգամից Բուդաղյանից դիմում վերցրեց նրա նկատմամբ պաշտպանության միջոց կիրառելու վերաբերյալ: «Դա նշանակում է, որ Բուդաղյանն ընկավ իրենց տրամադրության տակ՝ նրան շրջապատում են ոստիկանության երեք աշխատակիցներ, որոնք միշտ գտնվում էին նրա կողքին»: Բուդաղյանի աչքի տակ մեծ կապտուկ կար, ըստ պաշտպանական կողմի, նա ակնհայտ ծեծի էր ենթարկվել ու նրանից կորզվել էին «այլ բովանդակության ցուցմունքներ՝ կրկին ի վնաս մեր պաշտպանյալների»:
Պաշտպանական կողմը նշեց, որ նախաքննական մարմնին ու դատավարական հսկողություն իրականացնող դատախազին իրենց կողմից ներկայացված միջնորդությունները պարզապես անտեսվել են, և գործն ուղարկվել է դատարան:
Իր երեք պահապանների ուղեկցությամբ դատարան ներկայացած Բուդաղյանը, ով արդեն անկաշկանդ ու դատարանում ավելի ապահով էր իրեն զգում, նորից տվել էր ճշմարտացի ցուցմունքներ` պնդելով իր 30.01.2014թ. առերես հարցաքննության ժամանակ տված ցուցմունքները: Ավելին, նա ընդգծել էր, որ միայն այդ օրն է ինքը տվել ճիշտ ցուցմունքներ, այն է` Սահակ Հարությունյանն իրենից ընդհանրապես գումար չի պահանջել, որևէ գումարային խոսակցություն բաժանմունքի պետի հետ ընդհանրապես չի եղել: Բուդաղյանը այս ցուցմունքը պնդել է նաև մոտ 15 օր անց՝ երկրորդ անգամ հարցաքննվելով դատարանում:
Բուդաղյանը նշել է նաև, որ ինքը ցանկություն չի ունեցել, որ իր նկատմամբ պաշտպանության միջոց կիրառվի, քննիչն է ասել` դիմումը գրի:
Գիվի Հովհաննիսյանն իր հերթին համոզմունք հայտնեց, որ իր պաշտպանյալի մասով ոչ միայն այս, մի շարք այլ գործեր ևս ակնհայտ խարդախություն են, պարզապես անհրաժեշտություն կա միջազգային կառույցներին ներկայացնել, որ պայքար է մղվում կոռուպցիայի դեմ, կաշառքի հոդվածով մեղադրանքներ են ներկայացնում:
Ըստ Գ.Հովհաննիսյանի, քննիչի կողմից խախտումներ են թույլ տրվել, սակայն դրանք մնացել են անհետևանք, քանի որ ՀՔԾ քննիչն անձեռնմխելի է, հնարավոր չէ նրան պատասխանատվության ենթարկել: Խախտումներից ակնառուն այն է, որ աչքի տակի կապտուկով Բուդաղյանին տեսաձայնագրությամբ հարցաքննում են, հարցերն ու պատասխանները չեն համապատասխանում իրար: «Ակնհայտ երևում է, որ տեղի է ունեցել ցուցմունք տալու իմիտացիա»,- ասաց պաշտպանը՝ համոզմունք հայտնելով, որ Բուդաղյանն «անգիրը լավ չէր սովորել, որոշակիորեն այլ պատասխաններ էր տալիս»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ