ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
01/19/2025 16:05
Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը
01/19/2025 15:51
Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
01/19/2025 15:31
Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
01/19/2025 15:15
Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում
01/19/2025 15:00
Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը
01/19/2025 14:41
Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ)
01/19/2025 14:36
Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն
01/19/2025 14:14
Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց
01/19/2025 14:03
Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել
01/19/2025 13:45
Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ
01/19/2025 13:31
Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
01/19/2025 13:13
Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր
01/19/2025 13:00
Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը
01/19/2025 12:48
Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ
01/19/2025 12:29
Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով
01/19/2025 12:12
Կատարվելու են պայթեցման աշխատանքներ
01/19/2025 11:52
Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ
01/19/2025 11:36
Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
01/19/2025 11:11
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
01/19/2025 10:59
Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել
01/19/2025 10:44
Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում
01/19/2025 10:27
Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն
01/19/2025 10:10
Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության
01/19/2025 09:52
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025 09:36
Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից
01/19/2025 09:21
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
01/18/2025 21:55
Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի
01/18/2025 21:38
Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
01/18/2025 21:20
Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է
01/18/2025 21:11
«Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն
01/18/2025 21:05
«Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
01/18/2025 21:02
Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է
01/18/2025 20:55
Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
01/18/2025 20:30
Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ)
01/18/2025 20:19
Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին
01/18/2025 20:10
Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում
01/18/2025 20:04
«Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին
01/18/2025 19:54
Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
01/18/2025 19:50
Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ
01/18/2025 19:10
Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան
01/18/2025 19:00
Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով
01/18/2025 18:52
Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
01/18/2025 18:28
Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին
01/18/2025 18:19
Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին
01/18/2025 17:59
Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
01/18/2025 17:33
Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը
01/18/2025 17:16
Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան
01/18/2025 17:03
Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս
01/18/2025 15:58
Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ)
01/18/2025 15:40
Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան
01/18/2025 13:31
Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան
01/18/2025 17:16
Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան
01/17/2025 18:00
Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC
01/17/2025 22:51
Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից
01/17/2025 22:03
Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը
01/18/2025 18:52
Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
01/17/2025 17:41
Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
01/18/2025 20:04
«Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին
01/18/2025 13:35
Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը
01/18/2025 11:52
Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ
01/17/2025 21:09
Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է
01/17/2025 17:01
Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր
01/18/2025 08:07
Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ»
01/18/2025 18:19
Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին
01/18/2025 11:12
Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան
01/18/2025 15:04
Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին
01/18/2025 08:15
10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
01/18/2025 20:30
Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ)
01/18/2025 21:55
Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի
01/17/2025 20:04
Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
Հովիկ Աբրահամյան. Պայքարը ստվերի դեմ լինելու է անողոք, անաչառ և հետևողական 05/20/2014 14:28 | ԼՐԱՀՈՍ
«Ստվերը բոլորիս թշնամին է, և պայքարը ստվերի դեմ լինելու է անողոք, անաչառ և հետևողական: Փաստաթղթավորումը պետք է պարտադիր լինի բոլորի համար: Անխտիր», -այսօր Ազգային ժողովի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ ներկայացնելով կառավարության ծրագիրը:
Վարչապետը կրկին վերահաստատեց՝ «ամեն ոք բարեփոխումները պետք է սկսի իրենից» և ընդգծեց, որ ինքն առավել խստապահանջ է լինելու իր մերձավորների նկատմամբ և նույնը պահանջելու է կառավարության բոլոր անդամներից:
Ըստ նրա՝ ծրագիրը, որի սկզբունքներն են իրատեսական, խստապահանջ և ականջալուր, կառավարությունը կարող է իրականացնել միայն հասարակության և բոլոր քաղաքական ուժերի աջակցության, համագործակցության և մշտական մոնիթորինգի ներքո: Կառավարությունը խոստանում է անվերապահ նվիրվածություն և անմնացորդ ջանքեր ծրագրի իրականացման համար, և ակնկալում հասարակության աջակցությունը՝ ընդհանուր խնդիրների համատեղ լուծման համար:
Ստորև ներկայացնում ենք ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ելույթն Ազգային ժողովում.
«Պատիվ ունեմ ձեր հավանությանը ներկայացնելու Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը: Այն մշակվել է` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության, Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ծրագրի հիմնական դրույթները, ինչպես նաև խորհրդարանական կուսակցությունների ծրագրերում ներկայացված` նշված փաստաթղթերի հետ համադրելի գաղափարները:
Ես իմ ելույթում կաշխատեմ շեշտադրել կառավարության ծրագրի հիմնական քաղաքական մոտեցումները, ընդհանուր տրամաբանությունը, շարադրել առաջիկա երեք տարիների զարգացման մեր մոտեցումները: Կառավարության անդամներն իրենց ելույթներում ավելի մանրամասն կներկայացնեն իրենց ոլորտի անելիքները, բարեփոխումների օրակարգը, սպասվող արդյունքները: Ծրագիրը շարունակական է՝ այն Հանրապետական կուսակցության կողմից ձևավորված կառավարության ծրագիր է, ապահովելու է արդեն իսկ առկա ռազմավարական ծրագրերի հիմնական միտումները, սակայն ունի նոր ասելիք դրանք իրագործելու
մեխանիզմների և գործիքների առումով:
Եթե ես շատ հակիրճ բնութագրեի կառավարության՝ ձեր դատին ներկայացվող ծրագիրը, ապա այն կանվանեի առաջին հերթին իրատեսական, խստապահանջ և ականջալուր: Իրատեսական՝ խոստումների և ռեսուրսների գնահատման առումով, խստապահանջ՝ հավասար պայմանների և երկակի ստանդարտների բացակայության տեսանկյունից, և ականջալուր՝ հանրային մտահոգությունների և քաղաքական ուժերի բարձրացրած բոլոր հարցադրումների քննարկման պատրաստակամությամբ:
Հարկ է, սակայն, այս մոտեցումները չընկալել միակողմանի և պարզունակ կերպով:
Իրատեսականությունը չի նշանակում հավակնություների բացակայություն: Իրատեսականությունը նշանակում է ռեսուրսների առկայության սթափ գիտակցում: Միաժամանակ այն նշանակում է կարողությունների լիակատար օգտագործման ճանապարհով առավելագույն արդյունքի ձգտում: Օրինակ, պաշտպանության ոլորտում մենք չենք կարող հավակնոտ չլինել՝ հայրենի հողի պաշտպանությունը ոչ լիարժեք ջանքեր չի հանդուրժում:
Կարող եմ վստահեցնել ձեզ, որ «առկա ռեսուրսներով առավելագույն արդյունքի հասնելու» պաշտպանության ռազմավարական սկզբունքի կիրառումը չի նշանակում սահմանների մասնակի անձեռնմխելիություն:
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխավորումը լինելու է ամբողջական և համապարփակ, առանց «եթե»-ների:
Ջրամբարների կառուցման խոշորածավալ ծրագիրը, որին ես ավելի մանրամասն կանդրադառնամ քիչ հետո, դժվար է առօրեական համարելը: Այն միտված է Հայաստանի Հանրապետությունում ջրերի կառավարման ռազմավարական խնդիրների լուծմանը և ունի հեռու գնացող ազդեցություն՝ թե՛ մեր հարևանների հետ հարաբերություններում, թե՛ Սևանի և Արարատյան դաշտավայրի բնապահպանական խնդիրների լուծման, թե՛ մարզերում տնտեսական զարգացման, թե՛ գյուղացու՝ հայրենի հողի հետ կապը ամրապնդելու կենսական խնդրի վրա:
Այն պահանջելու է բազմամիլիարդանոց ներդրումներ, բանակցություններ տարբեր գործընկերների, մանրակրկիտ աշխատանք համայնքների և այլ շահառուների հետ, բարձրորակ շինարարական աշխատանքների հետևողական իրականացում: Հեշտ չի լինելու: Բայց անպայմանորեն լինելու է, և իր ազդեցությունը գյուղում լինելու է էական, լինելու է զգալի շատերի համար: Մարդիկ փոփոխություն են զգալու:
Խստապահանջությունը չի նշանակում անտարբերություն: Երբ պայմանները նույնն են բոլորի համար, դրանք չեն կարող պատժիչ լինել: Ես երբեք կողմ չեմ եղել պատժելուն, միշտ կարևորել եմ դրականի խրախուսումը:
Կառավարությունը պատրաստ է աջակցել ցանկացած գործարարի, խթանել ցանկացած նորամուծություն, օգնության ձեռք մեկնել դրա կարիքն ունեցող ցանկացած քաղաքացու, սակայն բաց, թափանցիկ և հրապարակային ձևով: Եթե տնտեսական աճի, աշխատատեղերի ավելացման համար անհրաժեշտ լինեն հարկային արտոնություններ կամ դրամաշնորհներ, ապա դրանք անպայման կլինեն, բայց կլինեն հրապարակային, օրենքի ուժով և օրենքի սահմաններում:
Որպես այդպիսի քայլ, օրինակ, կառավարությունը նախատեսում է սահմանի վրա ավելացված արժեքի հարկի գանձումը փուլ առ փուլ վերացնելու համատեքստում, հիմնական միջոցների և հումքի ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի գումարների վճարման հետաձգման շեմի աստիճանական
իջեցում:
Հաճախ նույն կանոնների կիրառումը բոլորի համար դժվար է, քանի որ կան կիրառական և օրենսդրական անհստակություններ: Կառավարությունը հաստատակամ է բոլոր նման դեպքերում իրավիճակը պարզեցնելու և խստապահանջությունը բոլորի համար ընկալելի պայմաններում կիրառելու հարցում: Փոքր և միջին ձեռնարկությունների, համար, օրինակ, կհստակեցվի այդ ձեռնարկությունների կարգավիճակը, որից հետո կկիրառվեն աջակցման տարբեր մեխանիզմներ՝ բոլորի համար հստակ և հասկանալի պայմաններով:
Ականջալուր լինելը չի նշանակում սեփական քաղաքական գծի բացակայություն կամ բոլոր առաջարկների անվերապահ ընդունում: Կարող եմ փաստել, որ կառավարությունը ծրագրում ներառել է գաղափարներ Ազգային ժողովում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի, հանրության տարբեր ներկայացուցիչների առաջարկներից, սակայն դրանք տեղավորել է հասարակության զարգացման ի՛ր պատկերացման մեջ, ներկայացրել է որպես ի՛ր կողմից կիսվող գաղափար:
Կան առաջարկներ, որոնք եթե անգամ ներառված չեն այստեղ, ապա ես արդեն հանձնարարել եմ, որ դրանք ուսումնասիրվեն և ներկայացվեն շահագրգիռ քննարկման: Օրինակ, տարբեր քաղաքական ուժեր վերջերս շատ են խոսում հակամենաշնորհային օրենսդրության անհրաժեշտության մասին: Այժմ տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրությունը հենված է ոչ թե մենաշնորհների սահմանափակման, այլ գերիշխող դիրքի չարաշահման դեմ պայքարելուն:
Օրենսդրության նմանօրինակ փոփոխությունը պետք է քննարկել թե՛ միջազգային փորձի, թե՛ դրա կիրարկման իրատեսականության, թե՛ առկա կարողությունների տեսակետից: Արդեն մինչև տարվա վերջ մենք կունենանք վերլուծություն, որը հնարավորություն կտա այս ոլորտում ճիշտ որոշումներ ընդունել:
Ճանապարհային երթևեկության խնդիրները, կամ, ավելի ճիշտ, դրանց խախտումների համար վարչական տուգանքների խնդիրները հիմա բոլորի շուրթերին են: Ինչպես տեղյակ եք, կառավարությունն արդեն ստեղծել է հանձնաժողով, որն առաջարկություններ պետք է նախապատրաստի տուգանքների չափի և զանցանքի վտանգավորության համաչափությունը ապահովելու վերաբերյալ: Սակայն, կարծում եմ, որ այստեղ հարկ է նաև քննարկել պետություն-մասնավոր համագործակցության ձևաչափը, և այս դրույթը ևս արտացոլված է մեր ծրագրում:
Բազմաթիվ են գաղափարները, որոնք չենք կարող իրականացնել ֆինանսական ռեսուրսների անբավարարության պատճառով: Մենք չունենք կախարդական փայտիկ, որ մեկ ակնթարթում հնարավորություն տա, ասենք, էապես ավելացնել կրթության կամ առողջապահության ծախսերը: Բայց մենք ունենք պատրաստակամություն՝ քննարկել և փորձարկել ցանկացած ողջամիտ առաջարկ:
Օրինակ, մարզերում արդյունաբերական գոտիներ ստեղծելու առաջարկը խոստումնալից է: Մենք ի վիճակի չենք դա ամբողջ հանրապետությունում անմիջապես իրագործելու, սակայն պատրաստ ենք փորձարկելու և հասկանալու գաղափարի կենսունակությունը:
Կան առաջարկներ, որոնք տեսականորեն ընդունելի են, սակայն մեր իրականության պայմաններում իրագործելի չեն: Օրինակ, կա առաջարկ, որպեսզի բոլոր անկախ հանձնաժողովների և վերահսկիչ կառույցների ղեկավարների թեկնածություններն առաջադրվեն ընդդիմության կողմից: Միգուցե, նման գաղափարն աշխատի արդեն կայացած կուսակցական համակարգով երկրներում: Սակայն, երբ մենք ունենք խորհրդարանական ուժեր, որոնք առաջնորդվում են «ինչքան վատ, այնքան լավ» սկզբունքով, որոնք պատրաստ են մերժել համագործակցության ցանկացած առիթ, ես խիստ կասկածում եմ, որ նման առաջարկը Հայաստանում կիրառելը կբերի առաջընթացի:
Ընդհակառակը, որոշ ուժերի կողմից քարոզվող անհանդուրժողականության պայմաններում այն կարող է ավելացնել հասարակության բևեռացվածությունը:
Կան գաղափարներ, որոնք ամբոխահաճո են և չունեն երկարաժամկետ հեռանկար: Օրինակ, կենսաթոշակային բարեփոխումների անհապաղ կասեցումը: Ես իմ դիրքորոշումն արդեն արտահայտել եմ. կենսաթոշակային բարեփոխումները մեր երկրում անհրաժեշտ են, և դրանք անպայման ունենալու են պարտադիր բաղադրիչ, սակայն մենք պարտավոր ենք բարեփոխումների այնպիսի ուղի գտնել, որը շահավետ կլինի բոլորի համար և կխթանի մարդկանց մասնակցությունն այդ գործընթացին։ Այն պետք է լինի «պարտադիր, բայց ոչ պարտադրված», և մենք ամեն օր աշխատում ենք այդ լուծումը ձևավորելու ուղղությամբ և շուտով ներկայացնելու ենք ձեր դատին:
Կրկնեմ ևս մեկ անգամ այն սկզբունքները, որոնց շուրջ կառուցվել է ծրագիրը՝ իրատեսական, սակայն հավակնոտ, խստապահանջ, սակայն ոչ անտարբեր, և ականջալուր, սակայն իր քաղաքական գծին հետամուտ:
Այս խորապատկերում էլ շարադրեմ ծրագրի մի քանի առանցքային դրույթներ, որոնց վրա կուզեի հրավիրել ձեր ուշադրությունը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր գործունեության գերակայություն է հռչակում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն՝ նրա ազատության երաշխավորումը, անվտանգության և բարեկեցության բարձրացման ապահովումը: Քաղաքացին է մեր ուշադրության կենտրոնը և մտահոգությունների առարկան, նրա բարեկեցությունը՝ մեր նպատակը: Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի պայքարենք աղքատության և արտագաղթի չարիքների դեմ: Թե՛ աղքատությունը և թե՛ արտագաղթն ունեն բազմաթիվ պատճառներ, և մեկ հարվածով կամ մեկ գործիքով դրանք անհնար է վերացնել:
Սակայն դրանց դեմ պայքարի թիվ մեկ միջոցն աշխատանքն է, և կառավարության ջանքերն առավելապես ուղղվելու են ՀՀ քաղաքացու` ստեղծագործ աշխատանքով իր հայրենիքում իր ապագան կերտելուն:
Հայրենիքը դառնալու է ապահով հանգրվան և սեփական կարողությունների, բազմապիսի երկրներում և ոլորտներում կուտակած փորձի և գիտելիքների առավելագույնս դրսևորման հնարավորության երկիր՝ յուրաքանչյուր հայի համար:
Յուրաքանչյուր հայ, որ երկրից էլ որ լինի, պետք է իմանա, որ Հայաստանում առկա են գործարար հնարավորություններ, որոնցից կարելի է օգտվել: Եվ բոլորը պետք է իմանան, որ զոռբայությամբ կամ իշխանական լծակների օգնությամբ մեր երկրում ոչ ոք, կրկնում եմ, ոչ ոք չի կարող յուրացնել ուրիշի ունեցվածքը կամ բիզնեսը: Ես ամենայն վճռականությամբ պայքարելու եմ նման արատավոր երևույթների դեմ:
Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա արժանավայել կյանքով ապրելու հնարավորությունների երկիր՝ յուրաքանչյուրի համար:
Կարողությունների նման դրսևորման հնարավորություն կարող է ընձեռել միայն հավասար հնարավորություններ և իրական մրցակցություն ապահովող միջավայրը: Միայն այսպիսի հասարակությունն է, որ հնարավորություն կտա ՀՀ քաղաքացու մոտ արմատավորելու հավատն իր երկրում վաղվա օրվա նկատմամբ, հպարտության զգացում հայրենիքի նկատմամբ: Միայն հասարակության կողմից արդարացի ընկալվող տնտեսական համակարգն է ունակ ապահովելու ներդրումների աճ, ապագայի նկատմամբ հավատով լեցուն համարձակ կառուցողական քայլերի նախաձեռնում:
Նման տնտեսական միջավայրի հրամայականը կառավարությունը պետք է իրագործի թե´ երկարաժամկետ հեռանկարում՝ սահմանադրական բարեփոխումների միջոցով աջակցելով բնականոն քաղաքական փոփոխությունների պայմաններում կայուն տնտեսական միջավայրի պահպանմանը, թե´ անմիջապես՝ տնտեսական միջավայրի առկա խեղաթյուրումների դեմ կտրուկ և հետևողական քայլեր ձեռնարկելու միջոցով:
Ստվերը բոլորիս թշնամին է, և պայքարը ստվերի դեմ լինելու է անողոք, անաչառ և հետևողական:
Փաստաթղթավորումը պետք է պարտադիր լինի բոլորի համար: Անխտիր: Ուզում եմ ևս մեկ անգամ հայտարարել՝ ամեն ոք բարեփոխումները պետք է սկսի իրենից: Առավել խստապահանջ եմ լինելու իմ մերձավորների նկատմամբ: Եվ պահանջելու եմ նույնը կառավարության բոլոր անդամներից:
Հարկեր/ՀՆԱ ցուցանիշն աճելու է, և մենք ավելի շատ ռեսուրսներ ենք տնօրինելու: Սակայն սա լինելու է ոչ մեխանիկորեն, ոչ բարձրացող հարկային դրույքաչափերի հաշվին: Ցուցանիշն աճելու է ստվերային շրջանառության կրճատմանը համահունչ:
Մենք պետք է ապահովենք, որ ՀՀ տնտեսությունը բաց լինի թե´ հայրենական և թե´ օտար ներդրողների համար: Օտարերկրյա հայտնի ընկերությունների ներգրավումը Հայաստան լինելու է մեր առաջնահերթություններից:
Այս ջանքերը ոչ միայն նպաստելու են հայրենի տնտեսության արտահանման ներուժի ավելացմանը՝ ի հաշիվ օտարերկրյա գործընկերների ավանդական շուկաների օգտագործման, այլև պարզ և հստակ ազդանշան բոլորի համար՝ Հայաստանում տնտեսական ազատ և մրցունակ միջավայրի վերաբերյալ:
Բարեկեցիկ Հայաստան կառուցելու համար ազատ և մրցունակ միջավայրի առկայությունն անհրաժեշտ է, սակայն դեռևս բավարար չէ: Կառավարությունը պետք է աջակցի գործարարին՝ իր գործիքներով լինի անգամ մեկ աշխատատեղ ստեղծող, մեկ նմուշ նոր արտադրանք տվող քաղաքացու կողքին, ապահովի նրա համար գործարարությամբ զբաղվելու հավասար և բարենպաստ պայմաններ: Հեռանկարային բիզնես ծրագրերին մատչելի ռեսուրսներ ապահովելու համար Կառավարությունը կնախաձեռնի Համահայկական ներդրումային հիմնադրամի ստեղծումը, որը կգործի համադրելի կառույցների լավագույն օրինակով:
Իշխանությունների և հասարակության համատեղ ջանքերով ձեռք բերվող տնտեսական աճը հնարավորություն կտա ձեռնամուխ լինելու Հայաստանի Հանրապետությունում առկա սոցիալական հիմնախնդիրների լուծմանը:
Ինչպես արդեն նշեցի, սոցիալական հիմնահարցերի շարքում առանձնանում է տնտեսական աճի հետ անմիջականորեն շաղկապված նոր աշխատատեղերի ստեղծումը: Միայն կայուն աշխատանքն է, որ հնարավորություն կտա ՀՀ քաղաքացիներին լիովին իրացնելու իրենց սոցիալական իրավունքներն ու երաշխիքները, որոնց շարքում հարկ է նշել արժանապատիվ վարձատրությունը:
Բարեկեցիկ կյանք ապահովող վաստակ ունենալու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունն ապահովելու է աշխատավարձերի համակարգված աճ: Այս աճը լինելու է հետևողական և համաչափ՝ միտված առկա աշխատատեղերը պահպանելուն և նորերի ստեղծումը խթանելուն:
Պետական համակարգի աշխատավարձերի համակարգված և հետևողական աճին զուգահեռ, կառավարությունը ջանքեր կգործադրի տնտեսության մասնավոր հատվածում ևս աշխատավարձերի աճ
ապահովելու համար՝ թե´ նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացման, թե´ անհրաժեշտ տնտեսական ենթակառուցվածքների ստեղծման և պահպանման միջոցով:
Մասնավորապես, նվազագույն աշխատավարձը երեք տարիների ընթացքում աստիճանաբար կհասցվի 65 հազար դրամի, և դրան զուգահեռ հանրային հատվածում կսկսեն գործել միասնական աշխատավարձային կառուցակարգերը:
Կառավարության այս միջոցառումները չեն տարածվելու միայն պետական կազմակերպությունների և խոշոր ընկերությունների վրա: Մենք ամեն ջանք գործադրելու ենք անհատ ձեռներեցների և գյուղացիների տնտեսական պայմանների անշեղ բարելավման միջոցով նրանց եկամուտների շարունակական աճ ապահովելու համար:
Այս առումով կարևոր են լինելու փոքր և միջին բիզնեսի կարգավիճակի հստակեցման և գործիքների ամբողջ զինանոցով՝ հարկային արտոնություններից մինչև պարզեցված վարչարարություն, նրանց գործուն աջակցություն ցուցաբերելու հետևողական ջանքերը:
Ուզում եմ հատկապես շեշտել գյուղի և գյուղացու կյանքի բարելավման խնդիրը: Անելու ենք հնարավորը, որ հողի հետ ամեն օր աշխատող անգամ ամենահեռավոր գյուղի բնակիչը զգա, որ ինքը Հայաստանի Հանրապետության կառավարության ուշադրության ներքո գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին է:
Գյուղում ավելացնելու ենք աջակցությունը, ամրապնդելու ենք կարողությունները: Ավելացնելու ենք թե´ առկա գործիքներով գյուղացիական տնտեսությունների աջակցության ծավալները (պարարտանյութ, սերմացու, վառելիք, վարկավորման սուբսիդիաներ), թե´ գործարկելու ենք նոր մեխանիզմներ (սուբսիդիաներ,
դրամաշնորհներ):
Չենք մոռանալու նաև սոցիալական բաղադրիչի մասին: Գյուղում, թե քաղաքում, սոցիալական ծառայությունները պետք է լինեն հասանելի և հասցեական: Օրինակ, ապահովելու ենք մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստի, ծննդյան միանվագ և ժամանակավոր անաշխատունակության նպաստների համակարգերի ներդաշնակ զարգացում՝ դրանք դարձնելով առավել նպատակային և հասցեական: Շարունակելու ենք ուշադրության կենտրոնում պահել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին և Արցախյան պատերազմի ազատամարտիկների աջակցման խնդիրը:
Կրթության և առողջապահության ծառայությունները ևս պետք է լինեն հասանելի և մատչելի:
Որակյալ ծառայություններ ստանալու համար քաղաքացին չպետք է հասնի Երևան: Մասնավորապես, ամբողջ հանրապետությունում կրթության որակի ապահովման համար վերանայվելու են հանրակրթության ծրագրերը, չափորոշիչները, դասագրքերը, ներդրվելու են ուսուցիչների շարունակական վերապատրաստման միջազգային ծրագրեր:
Առողջապահության ոլորտում շարունակելու ենք մարզային բժշկական հաստատությունները վերանորոգելու, վերակառուցելու և վերազինելու ծրագրի իրականացումը` հանրապետության ամբողջ տարածքում հասանելի դարձնելով ժամանակակից բժշկական ծառայությունները:
Մեծ ուշադրություն ենք դարձնելու ենթակառուցվածքներին: Մասնավորապես, ուզում եմ առավել մանրամասն խոսել ջրամբարաշինության մասին, որը առարկայական կլինի հանրապետության մարզերում գյուղատնտեսության կենսունակությունը լրջորեն բարելավելու ուղղությամբ, իսկ մնացածների վերաբերյալ միայն կնշեմ ընդհանուր ուղենիշները:
2014-2017 թվականների ընթացքում կսկսվեն չորս կարևորագույն՝ Կապսի, Վեդու, Եղվարդի և Մաստարայի ջրամբարների նախագծման և շինարարության համակարգված աշխատանքները: Ծրագրի իրականացման համար կպահանջվի շուրջ 250 մլն ԱՄՆ դոլարի կապիտալ ներդրում, որը հնարավորություն կտա կուտակել նվազագույնը 145 մլն, իսկ առավելագույնը` 180 մլն խորանարդ մետր ջուր: Ջրի ռազմավարական պաշարների այս մակարդակի ամբարումը հնարավորություն կտա կայունացնել ոռոգման գործընթացը հանրապետության տարածքի զգալի մասում:
Այս ծրագիրը հնարավորություն կտա ոչ միայն թեթևացնելու Սևանի բեռը, կարգավորելու Արարատյան դաշտավայրի ջրավազանային խնդիրները, այլև զգալիորեն բարելավելու հողագործական աշխատանքների արդյունավետությունը: Համակցելով այս ծրագիրը գյուղատնտեսական սուբսիդավորման ավելացվող ծավալների հետ` կառավարությունը պայմաններ կստեղծի գյուղատնտեսությամբ զբաղվող մեր քաղաքացիների եկամուտների շարունակական աճի համար:
Տնտեսական այլ ենթակառուցվածքները ևս մնալու են կառավարության ուշադրության կենտրոնում:
Մասնավորապես, 2015-2017 թվականներին նախատեսվում են հետևյալ ներդրումները.
• ոռոգման ոլորտում (առանց ջրամբարների)` 32 մլրդ դրամ,
• ճանապարհաշինության ոլորտում` 138 մլրդ դրամ,
• դպրոցաշինության ոլորտում` 25 մլրդ դրամ,
• մարզական օբյեկտների հիմնանորոգման համար` 2 մլրդ դրամ,
• հուշարձանների հիմնանորոգման համար` 1 մլրդ դրամ:
Տնտեսական ենթակառուցվածքների ստեղծումն ու պահպանումը, զուգակցվելով տնտեսավարողների համար հավասար պայմանների ստեղծմամբ, հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությանը 2014-2017 թվականներին ընդլայնելու տնտեսության ներքին ռեսուրսների վրա հիմնված արտահանման տնտեսական ներուժը, տնտեսությունն ամրապնդելու կայունացման փուլում և ստեղծելու նախադրյալներ հետագա՝ ավելի համարձակ և բեկումնային աճի համար»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
[]