Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել

«Մենք գործ ունենք վրեժխնդրության հետ»,- դատարանում հայտարարել է Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի փաստաբանը 05/20/2014   12:51  |  Քրեական խրոնիկոն

 
Վարդան Պետրոսյանի նկատմամբ դատական նիստում այսօր Ֆրանսիայից հրավիրված փաստաբան Մարի Դոզենն ի վերջո հնարավորություն ստացավ դատարանին ներկայացնելու իր ելույթը, որը նախորդ նիստում այդպես էլ չհասկացված էր մնացել` դատական դեպարտամենտի գործուղած թարգմանչի ոչ պատշաճ թարգմանության հետևանքով:
 
Այսօր դատարան հրավիրված նոր թարգմանչի միջոցով ֆրանսիացի փաստաբանը դատարանին միջնորդեց փոխել իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը:
 
«Մարտի 31-ի նիստիում Դուք ինձ ստիպեցիք լռել, քանի որ ապահովված չէր ՔԴ օրենսգրքի 83-րդ հոդվածը` թարգմանությունը: Դուք չափազանց խստապահանջ գտնվեցիք այդ մանրուքի նկատմամբ»,- իր խոսքում նշեց Մարի Դոզենը` հավելելով, որ ցանկալի կլիներ, եթե դատավորը նույն խստապահանջությամբ վերաբերվի նաև անձի ազատության մասին դրույթներին:
 
Փաստաբանն իր խոսքում նշեց, որ Վարդան Պետրոսյանի նկատմամբ կիրառված նախնական կալանքը «նրա անմեղության կանխավարկածի ոտնահարումն է», որը ժամանակի ընթացքում էլ ավելի է խորանում:
 
Անդրադառնալով իր վստահորդին՝ դատական գործընթացը դեռ չավարտված որպես մեղավոր ներկայացնելու խնդրին՝ ֆրանսիացի փաստաբանը նշեց. «Այն, որ զոհված տղաների ընտանիքը մեղավորի կարիք ունի, դա մարդկայնորեն հասկանալի է, սակայն երբ տուժող կողմի փաստաբանն այդ մեղավորին ներկայացնում է սկուտեղի վրա, դա արդարադատության նկատմամբ ոտնձգություն է»:
 
Գալով տուժող կողմից պարբերաբար հնչող մեղադրանքներին, թե Վարդան Պետրոսյանը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ՝ փաստաբանը հիշեցրեց, որ Վարդան Պետրոսյանը, գործի նյութերի համաձայն, չի մեղադրվում՝ հարբած վիճակում մեքենա վարելու համար, քանի որ գործում առկա փաստերը հակառակն են ապացուցել: 
 
«Ուրբաթ օրը նույնիսկ ընտանիքի անդամներից մեկը, դիմելով Վարդան Պետրոսյանին, ասում էր թշվառ հարբեցող, դատարանի դահլիճում ինչ-որ թռուցիկներ էին բաժանում, որ Վարդան Պետրոսյանը Փարիզում ինչ-որ ներկայացման ժամանակ ասել էր, թե ընկերների հետ հավաքված խմում էին: Չեն ուզում հրաժարվել ալկոհոլի գործոնից, քանի որ առանց դրա գործը դատարկ է»,- ասաց փաստաբանը:
 
Այսպիսով, նրա խոսքով՝ Վարդան Պետրոսյանը ալկոհոլ օգտագործած չի եղել, արագությունը չի գերազանցել, ավտոմեքենան վարելիս բջջային հեռախոսով չի խոսել: 
 
«Անդրադառնում ենք մի բանի, որ գոյություն չունի: Մենք ամրապնդում ենք ատելությունը տուժողների մոտ: Նրանց ատելությունը գուցե բնական է, բայց չպիտի ներս մտնի դատարանի դահլիճից»,- հայտարարեց Մարի Դոզենը:
 
Ինչ վերաբերում է Վարդան Պետրոսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքին, ապա Մարի Դոզենի համոզմամբ՝այն հակասում է ՄԻԵԴ-ին և եվրոպական կոնվենցիային, որը ՀՀ-ն ստորագրել է: 
 
Փաստաբանը հիշեցրեց, որ վերջին անգամ Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանքը երկարացնելու որոշում կայացնելով՝ դատավորը հայտարարել է, թե դա արվում է՝ բարոյական նկատառումներից ելնելով: «Արդարադատությունը բարոյականություն չէ, սոսկալի է նման բան գրելը: Եթե այդպես է, մենք գործ ունենք վրեժխնդրության հետ»,- ասաց նա: 
 
Ֆրանսիացի փաստաբանը նաև իր զարմանքը հայտնեց հայաստանյան դատարանում կողմերի դասավորության սկզբունքի վերաբերյալ: «Ես ձեր դատարանում չեմ կարողանում տարբերակել դատախազին տուժող կողմի փաստաբանից: Նրանք նստում են իրար կողքի և խոսում են միևնույն դիրքերից: Ֆրանսիայում այսպիսի բան պատկերացնելն անհնար է»,- ասաց Մարի դոզենը, հավելելով. «Տուժող կողմի փաստաբանը մեղադրանքը պաշտպանելու համար չէ: Ինչ անկախության մասին կարելի է խոսել, ես նույնիսկ իրենց չեմ կարողանում տարբերակել»:
 
Փաստաբանն իր ելույթում անդրադարձավ նաև Վարդան Պետրոսյանի դատական անցյալ չունենալու, վկաների և տուժողների վրա ճնշումներ կիրառելու և Հայայստանից փախչելու հնարավորություն չունենալու խնդրին նույնպես: 
 
«Վտանգավորությունը չափվում է դատական անցյալով: Նա չունի դատական անցյալ, և եթե պիտի կալանքը երկարացվի, դա անհեթեթություն է»,- ասաց փաստաբանը:
 
Մարի Դոզենի ելույթի ավարտին դատարանի դահլիճում երկարատև ծափահարություններ հնչեցին, որոնց վերաբերյալ դատավոր Վաղինակ Մկրտչյանը հերթական նկատողությունը հնչեցրեց` ներկաներին հայտարարելով, որ դատարանի դահլիճում ծափահարելն արգելվում է:  
 
  
 

Հարակից հրապարակումներ`

11:05 20/05/2014  |  Քրեական խրոնիկոնՎարդան Պետրոսյանի նկատմամբ դատական նիստն այսօր մեկնարկեց հերթական միջադեպով
14:37 19/05/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎարդան Պետրոսյանը ՔԿՀ-ից գոհ է, դատավարությունից` դժգոհ
17:54 16/05/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎարդան Պետրոսյանի ֆրանսիացի փաստաբանը դատարանում չհասկացված մնաց՝ դատական դեպարտամենտի հրավիրած թարգմանիչի պատճառով
16:02 16/05/2014  |  Քրեական խրոնիկոնՎարդան Պետրոսյանի գործով դատավարությունն ընդմիջվեց. Կրքերը թեժացել են
19:02 18/04/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎարդան Պետրոսյանն իրեն մեղավոր չճանաչեց
16:57 18/04/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի գործով տուժող կողմը չի ներկայացել դատական նիստին (Լրացված)
20:40 04/04/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎարդան Պետրոսյանի փաստաբանի միջնորդությունները հունից հանեցին տուժողներին
18:08 28/03/2014  |  Քրեական խրոնիկոնԴատարանը մերժեց միջնորդությունը. Վարդան Պետրոսյանը կմնա կալանքի տակ
16:20 28/03/2014  |  Քրեական խրոնիկոնՎարդան Պետրոսյանը՝ տուժող կողմին. «Իմ մասին կարող եք ամեն ինչ ասել. երանի ես ծնված չլինեի, երանի ես մեռած լինեի. այդ մասին ինքս էլ եմ մտածել»
14:11 28/03/2014  |  Քրեական խրոնիկոնՎարդան Պետրոսյանի գործով դատավարությունը սկսվեց եւ ընդմիջվեց. տուժողի իրավահաջորդների ինքնազգացողությունը կտրուկ վատացել է

Արխիվ

[]