ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոստիկանության քննիչը պահանջել է 10.000 դոլար կաշառք. Բացահայտում 05/17/2014 08:47 | Քրեական խրոնիկոն
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի քննչական բաժնի նախկին քննիչ Արթուր Ղազարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի միանգամից 4 հոդվածներով` առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու եւ խարդախության փորձի համար: Ինչպես տեղեկացնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում նախկին քննիչին` մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 309-րդ հոդվածի 1-ին մասով, 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1, 5-րդ կետերով և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Մասնավորապես, ըստ քննության տվյալների, 2013 թվականի փետրվարի 8-ին Արթուր Ղազարյանին հանձնարարվել է Էջմիածնի բնակիչ, բուսաբուժությամբ զբաղվող Հայկուշ Ն.-ի կողմից սխալ բուժում իրականացնելու արդյունքում չորսամյա Վ. Մ.-ի մահանալու դեպքի առթիվ նյութերի նախապատրաստումը: Հայկուշ Ն.-ի օգտին ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու, նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու համար Արթուր Ղազարյանը Հայկուշ Ն.-ից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր` 4.097.500 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար կաշառք:
Բացի այդ, Արթուր Ղազարյանը խարդախությամբ ուրիշի գույքին տիրանալու ուղղակի դիտավորությամբ 2014 թվականի մայիսի 7-ին Հայկուշ Ն.-ին ներկայացրել է` իբրև չորսամյա Վ. Մ.-ի մահվան դեպքի առթիվ նախապատրաստված և քրեական գործ հարուցելը մերժված նյութերով խնդիրներ են առաջացել, և առկա է քրեական պատասխանատվության ենթարկվելու հավանականություն, իսկ հարցի լրջությունը առավել տպավորիչ վերջինիս ներկայացնելու նպատակով, պարբերաբար զանգահարել և հայտնել է նրան, որ ևս 50.000 ԱՄՆ դոլար է պետք խնդիրները լուծելու համար: Ա. Ղազարյանը Հայկուշ Ն.-ի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում պարզել է, որ նա կարող է տալ 10.000 ԱՄՆ դոլար: Ա. Ղազարյանը նույն օրը գնացել է Հայկուշ Ն.-ի ամառանոց, անձամբ նրանից ստացել և հափշտակել է առանձնապես խոշոր չափերի ևս 10.000 ԱՄՆ դոլար:
Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ 2013 թվականի ապրիլին Ա. Ղազարյանն ընդգրկված լինելով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով ստեղծված քննչական խմբի կազմում, տեղեկացել է քննչական խմբի ղեկավարի կողմից դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակելու մանրամասներին, խարդախությամբ ուրիշի գույքին տիրանալու ուղղակի դիտավորությամբ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, հիշյալ գործով մեղադրյալ Արտակ Ղ.-ին հայտնել է նշանակված դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացությունը նրան ձեռնտու բովանդակությամբ կազմվելու համար իր միջոցով փորձագետին 500 ԱՄՆ դոլար կաշառք տալու անհրաժեշտության մասին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցվել` Արտակ Ղ.-ն, հետագայում կռահելով Արթուր Ղազարյանի հանցավոր մտադրությունը, հրաժարվել է տրամադրել նրա պահանջած գումարը:
Արթուր Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/16/2024 08:20 Մի խոստում էլ չկատարվեց․ «Հրապարակ»
- 11/16/2024 08:16 Նախընտրական քարոզչության «սեզոնը» կարելի է համարել բացված․«Հրապարակ»
- 11/16/2024 08:13 Հաստատվել է. ՔՊ-ն «չթույլատրված նվիրատվություններ» է ստացել, իսկ Արուսյակ Մանավազյանը՝ վարչական տույժ. «Ժողովուրդ»
- 11/16/2024 08:10 Առանց Փաշինյանի նիստ են արել․ ինչ են քննարկել․ «Հրապարակ»
- 11/16/2024 08:07 Գյումրիում քաղաքապետի թեկնածուների պակաս չկա. թեկնածությունը կառաջադրի Արայիկ Հարությունյանի ընկերը` Կարեն Պետրոսյանը. «Ժողովուրդ»
- 11/16/2024 08:04 Փաշինյանի տիկտոկերը լրագրողներին «դաստիարակելու» գործառույթ է ստանձնել․ «Հրապարակ»
- 11/16/2024 08:00 ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/15/2024 13:29 Բաքվում ԱՄՆ դեսպանը կարևոր բացահայտում է արել. Վրթանեսյան
- 11/14/2024 16:19 Վարչապետն ընդունել է ԵՆԲ փոխնախագահին
- 11/14/2024 15:55 Համայնքապետարանի աշխատակիցներն աշխատավարձ են ստացել․Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար
- 11/14/2024 14:18 COP29-ին մասնակցող գործընկերներից ակնկալում ենք Արցախում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների դատապարտում և գերիների ազատ արձակման պահանջի բարձրաձայնում. Սաղաթելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/17/2024 20:20 Վայոց ձորի պարեկները հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել Արտակարգ իրավիճակների նախկին նախարար, Արարատի նախկին մարզպետ, ՀՀ ՃՈ նախկին պետ Էդիկ Բարսեղյանի տղայի «Range Rover»-ը
- 11/17/2024 17:58 Ավտովթար՝ Երևանում. Թբիլիսյան խճուղում բախվել են «Mercedes»-ը, «Kia Forte»-ն ու «Chevrolet»-ը. կան վիրավորներ
- 11/17/2024 15:42 Սյունիքի մարզում. ճանապարհի մերկասառույցի պատճառով 89 բեռնատար և 14 մարդատար ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել
- 11/17/2024 14:55 Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. «Կոնտինենտալ» հանդիսությունների սրահի մոտ, բախվել են 5 ավտոմեքենաներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից
- 11/07/2024 18:51 Ինչու ոչ մի դեպքում չի կարելի ձյուն ուտել
- 11/07/2024 17:46 NASA-ն հրապարակել է Յուպիտերի նոր լուսանկարները. դրանցում հստակ երևում են սառը ամպերն ու հսկա փոթորիկները