ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գեւորգ Դանիելյան.Ինձ համար սկզբունքորեն խորթ է «զբաղված տեղի վրա աշխատելու» գործելաոճը 05/16/2014 13:54 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Մամուլում հարապարակումներ եղան, որ ՍԴ դատավորի՝ 2 թափուր տեղի համար հավակնում է երեք թեկնածու, նրանց թվում նշելով «Սահմանադրական իրավունքի կենտրոն» խորհրդի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, Գեւորգ Դանիելյանի անունը։ Շրջանառվող լուրերը «Փաստինֆո»-ի խնդրանքով մեկնաբանում է Գեւորգ Դանիելյանը։
- Պարոն Դանիելյան մամուլում հավաստվում է, որ Դուք ևս պայքարում եք ՍԴ անդամ դառնալու համար: Մինչ այդ Ձեր անունը երբևէ չի շոշափվել, որքանո՞վ է այդ տեղեկությունը համապատասխանում իրականությանը:
- Առնվազն հիմնավորված չէ «պայքարելու» մասով, և այս հարցում, թերևս, լրագրողին թյուրիմացության մեջ են գցել. տևական ժամանակ պատասխանատու պաշտոններ եմ զբաղեցրել գլխավոր դատախազությունում ու կառավարությունում, և իմ կենսագրությունը միանշանակ հավաստում է, որ ստանձնել եմ բացառապես իրավաչափ հիմքերով թափուր դարձած պաշտոններ: Հրապարակմանը չէի անդրադառնա և Ձեզ նույնպես կխնդրեի այդ հարցով ինձ չդիմել, եթե չլինեին նշված անընդունելի շեշտադրումները: Մի խոսքով, ինձ համար սկզբունքորեն խորթ է «զբաղված տեղի վրա աշխատելու» գործելաոճը: Խնդրի հետ առնչվողները շատ լավ գիտեն, որ երբեք չեմ դրսևորել անթույլատրելի նախաձեռնություն, առավել ևս որևէ կերպ չեմ փորձել օգտվել հովանավորչությունից, որպիսի պարագայում առնվազն հարիր չեմ համարում՝ «պայքարում է» արտահայտությունը:
- Իսկ ակնկալո՞ւմ եք դառնալ ՍԴ անդամ:
- Կոնկրետ ՍԴ անդամի հարցը հանգիստ թողնենք, մոտ ժամանակներս հայտնի կդառնան իրական թեկնածուները: Այս պահին ունեմ որոշակի հոգեհարազատ զբաղվածություն. արդեն մեկ տարի է, ինչ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական ամբիոնի վարիչն եմ, ուր դասախոսի կարգավիճակով նախկինում աշխատել եմ շուրջ երեք տասնամյակ և, միաժամանակ ՍԴ խորհրդական եմ: Հուսով եմ, որ իմ առօրյա աշխատանքով աննահանջ նպաստում եմ կրթության ոլորտում կոռուպցիան արմատախիլ անելուն և արհեստավարժությանը նախապատվություն տալուն:
Ինչ վերաբերում է մասնագիտական աշխատանքին, ապա, կարծում եմ, հետագա զարգացումները կբացառեն և կդադարեցնեն անհարկի գուշակությունների անհրաժեշտությունը:
- Ի՞նչ կարծիք ունեք կառավարության նոր կազմի մասին, կկարողանա՞ն այս բարդ իրավիճակում բարելավումներ իրականացնել:
- Արդեն առիթ ունեցել եմ կառավարության նախկին ծրագրերի ցածր որակի ու սահմանադրականության խնդիրներին անդրադառնալիս, կարծիք հայտնել նաև նոր կազմի առնչությամբ. համոզված եմ, որ, հիմնականում, ընտրված են գործունյա, բանիմաց, համագործակցության համար բաց և լուրջ մարդիկ, չպետք է, որ հիասթափվելու առիթ տան: Ինքս աշխատել եմ կառավարության կազմում և գիտեմ, թե որքան ծանր ու պատասխանատու գործ է: Ինձ և բոլորիս մնում է միայն ուժերի ներածին չափով աջակցել և հաջողություն մաղթել:
Լուսանկարը՝ PanARMENIAN photo-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ