Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

«Մոսոյի» եւ «Իսոյի» հանցավոր անցյալի գլխավոր դերակատարներից է ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանը 05/14/2014   18:40  |  Քրեական խրոնիկոն

 
Քրեական հեղինակություն Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով ձերբակալված Իսրայել Սարգսյանը (Իսո) և ազատազրկման վայրում  երեկվանից հացադուլ հայտարարած սպանությունների, զինված բանդայի կազմավորման համար ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանը, պարզվում է վաղեմի ծանոթներ ու հանցակիցներ են: 
 
Իսրայել Սարգսյանը նույնպես եղել է Արմեն Տեր-Սահակյանի բանդայի անդամ և այդ գործով էլ դատապարտված է եղել  երկարատեւ ազատազրկման ՝ սպանության, սպանության փորձի և ավազակային հարձակումների համար:
Հիշեցնենք, հունվարին Ոստիկանության տարածած պաշտոնական վարկածի համաձայն,  Իսրայել Սարգյանը իր ընկերոջը`  Մովսես Ներսիսյանին(Մոսո) պատվիրել է սպանել Արթուր Սաֆարյանին: Իսկ պատվերը կատարելուց հետո Իսոն, հետքերը մաքրելու նպատակով, սպանել է նաև կատարողին` Մոսոյին:
 
Մովսես Ներսիսյանն էլ, պարզվում է, բավական հարուստ քրեական անցյալ ունի: Նա ևս դատապարտված է եղել սպանությունների ու ավազակային հարձակումների համար: Մոսոյին եւ Իսոյին միավորում է այն, որ երկուսն էլ, ըստ էության, կատարել են, ներքին գործերի նախկին նախարար, այսօր դեռեւս հետախուզման մեջ գտնվող Վանո Սիրադեղյանի պատվերները:
 
Քանի դեռ իրավապահ մարմինները չեն պարզել Մոսոյի գտնվելու վայրը եւ առանց դիակի առկայության Իսոյին մեղադրանք է առաջադրվել նրա սպանության համար անդրադառնանք նրանց անցյալին եւ միավորող կապերին։ Ի դեպ, նշենք, որ Մոսոյի անհետանալը շատ նման է տարիներ առաջ նրա հանցակցությամբ կատարված երկու երիտասարդների սպանությանը, որոնց դիակները սպանությունից հետո թաքցվել էին։ 
 
Խնդիրն այն է, որ Մովսես Ներսիսյանը ժամանակին դատապարտվել է` Սերժ Ջիլավյանի սպանությունը ձախողելու համար երկու երիտասարդների սպանության համար։ 
 
Այսպես. Արմեն Տեր-Սահակյանի բանդայի միջոցով Աշտարակի շրջխորհրդի գործկոմի նախագահ Հովհաննես Սուքիասյանի և ՀՀ երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանի սպանություններն իրագործելուց հետո, 1993թ-ի վերջերին ՆԳ այն ժամանակվա նախարար Վանո Սիրադեղյանը ձեռնամուխ է լինում Հայկական միջազգային ասամբլեայի նախագահ ՌԴ քաղաքացի Սերժ Ջիլավյանի սպանության կազմակերպմանը: Այդ գործը հանցագուրծության կազմակերպումն ու իրականացումը նա հանձնարարում է ՀՀ ՆԳՆ ներքին զորքերի վարչության պետ Վահան Հարությունյանին և նրա տեղակալ Արծրուն Մարգարյանին:
 
Մովսես Ներսիսյանը, ով այդ տարիներին աշխատում էր ՀՀ ՆԳՆ ներքին զորքերի վարչությունում, իր մի խումբ աշխատակիցների` Սահակ Բալյանի, Մկրտիչ Առաքելյանի, Արթուր Շահբազյանի և մյուսների հետ 1994թ-ի հունվարի 24-ի երեկոյան Ներքին զորքերի վարչության պետ  Վահան Հարությունյանից հանձնարարություն է ստանում իրագործել մինչ այդ առևանգված և Վարդաշեն թաղամասի ամառանոցում ապօրինաբար ազատությունից զրկված վիճակում պահվող Արթուր Հովհաննիսյանի և Կարեն Ռաֆայելյանի սպանությունը: Ի դեպ, սրանք հենց այն անձինք են, ովքեր «գործուղվել» էին Մոսկվա՝ Սերժ Ջիլավյանին  սպանելու համար:
 
Մովսես Ներսիսյանը հանցավոր խմբի մյուս անդամների հետ համաձայնության գալով և նրանց հետ համատեղ մշակելով հանցագործության կատարման պլանը, ըստ հանցագործության կազմակերպիչ Վահան Հարությունյանի կատարած դերաբաշխման, որպես համակատարող մասնակցել է սպանությունն իրագործելուն ուղղված գործողություններին: 
 
Եվ այսպես` 1994թ-ի հունվարի 24-25-ի գիշերը Մովսես Ներսիսյանը Խաչատուր Դովլաթյանի հետ միասին ավտոմեքենայով փակել ու հսկել է դեպի սպանության վայր տանող ճանապարհահատվածը և դրանով ստեղծել սպանությունն անարգել կատարելու անհրաժեշտ պայմաններ: Այդ ընթացքում հանցավոր խմբի մյուս անդամները, նախապես մշակված պլանի համաձայն, Արթուր Հովհաննիսյանին և Կարեն Ռաֆայելյանին Վարդաշենի ամառանոցից տարել են Երևան- Նուբարաշեն-Վարդաշեն ճանապարհների խաչմերուկին հարող ամայի տարածք, որտեղ Սահակ Բալյանը հրազենային կրակոցներով սպանել է նրանց և հանցակիցների օգնությամբ թաքցրել դիակները:
 
Հանցագործությունը կատարելուց անմիջապես հետո Մովսես Ներսիսյանը, Սահակ Բալյանի և մյուս հանցակիցների հետ վերադարձել են Ներքին զորքերի վարչություն և Վահան Հարությունյանին զեկուցել սպանություն կատարելու մասին: Հենց այս արարքի համար էլ Մովսես Ներսիսյանը դատապարտվել է այլ հանցագործություն թաքցնելու նպատակով, որպես համակատարող առևանգված և ապօրինաբար ազատությունից զրկված 2 անձանց դիտավորյալ սպանություն կատարելու մեղադրանքով:
 
Իսկ Իսրայել Սարգսյանը գործել է  Արմեն Տեր-Սահակյանի բանդայի կազմում՝ մասնակցել Հովհաննես Սուքիասյանի սպանության նախապատրաստմանը, անմիջական մասնակցություն ունեցել Դատախազության քննչական վարչության պետ Վլադիմիր Գրիգորյանի դեմ մահափորձին։  
 
Հենց Իսրայել Սարգսյանն  է 1992թ սեպտեմբերի 14-ին հափշտակել այն ավտոմեքենան, որը հետագայում որպես հանցագործության գործիք օգտագործվել է  Աշտարակի շրջխորհրդի գործկոմի նախագահ Հովհաննես Սուքիասյանի՝ 1992 թվականի սեպտեմբերի 18-ին իրականացված սպանության ժամանակ։ 
 
Նա ուղղակի մասնակցություն է ունեցել դատախազության նախկին քննչական վարչության պետ, ներկայումս դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նկատմամբ 1994 թվականի  հունիսի 2-ին իրականացրած մահափորձին։ Մասնավորապես, բանդայի անդամներ Արշակ Շուխյանը, Իսրայել Սարգսյանը և Սուրեն Հարությունյանը 2 ինքնաձիգներով զինված, վերջինիս վարած ՎԱԶ 21-06 ավտոմեքենայով դարանակալել ու Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու սկզբնամասում սպասել են մինչև նախկին դատախազ, այժմ Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր  Վլադիմիր Գրիգորյանը տնից դուրս կգա, քանի որ շատ լավ գիտեին, որ նա ավտոմեքենայով աշխատանքի մեկնելիս կարող է անցնել միայն այդ ճանապարհով: Իսկ նրանց մյուս հանցակիցը` Կամո Նարիբեկյանը ինքնաձիգով զինված մեկ այլ ավտոմեքենայով սպասել է ՀՀՇ վարչության շենքի դիմաց` անհրաժեշտության դեպքում հանցակիցներին օժանդակելու համար: 
 
Երբ Վլադիմիր Գրիգորյանը՝ ժամը 08:10-ին, իր անձնական օգտագործման ՎԱԶ 21-07 մակնիշի ավտոմեքենայով վարորդ Արթուր Հակոբյանի հետ միասին աշխատանքի գնալու նպատակով բնակելի շենքի բակից փակուղիով ընթացել է Բաղրամյան պողոտայի ուղղությամբ, բանդայի անդամները իրենց ավտոմեքենայով կտրուկ հետընթաց կատարելով փակել են նրանց ճանապարհը, և շուրջ 5 մետր հեռավորությունից 2 ինքնաձիգով կրակ են բացել` գնդակոծելով նրանց ավտոմքենան:
 
Այս հարձակման հետևանքով վարորդը ստացել է կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածք, իսկ Վլ.Գրիգորյանը, կռահելով վտանգը, վայրկենապես կողմնորոշվել է ու հասցրել է դուրս պրծնել ավտոմեքենայից` դրանով իսկ խուսափելով կրակահերթերից  և միաժամանակ հնարավորություն ընձեռելով վարորդին թաքնվելու ավտոմեքենայի սրահի ազատված հատվածում:
 
Երբ կրակահերթը դադարել է, Վլադիմիր Գրիգորյանն ու Արթուր Հակոբյանը շարունակել են անշարժ ու լուռ մնալ` ձևացնելով, թե մահացած են: Իսկ Վլ.Գրիգորյանը տեսանելի չի եղել կրակողների համար, քանի որ մնացել է ավտոմեքենայի և իր առանձնատան պատի արանքում: Մտածելով որ երկուսն էլ սպանված են, քանի որ ավտոմքենայի վրա արձակվել էր 60-ից ավելի գնդակ, հանցավոր խումբը դիմել է փախուստի և հանցագործության հետքերը վերացնելու նպատակով Հրազդանի կիրճում հրկիզել ավտոմեքենան: 
 
Ի դեպ, նշենք, որ այդ օրերին դատախազ Վլադիմիր Գրիգորյանը հենց Արմեն Տեր-Սահակյանի բանդայի ավազակային հարձակումների գործի քննությամբ էր զբաղված, ավելին` նա ընդհուպ մոտեցել էր բանդայի անդամներին ու պարագլուխներին, ու, թերևս հենց այս պատճառով էլ նրան փորձել էին սպանել:
 
 

 


Հարակից հրապարակումներ`

12:33 14/05/2014  |  Քրեական խրոնիկոնՂանդիլյանի,Սուքիասյանի սպանությունների համար դատապարտված Արմեն Տեր-Սահակյանը շարունակում է դժգոհել
09:12 14/05/2014  |  ՄամուլՑմահ ազատազրկված Արմեն Տեր-Սահակյանը հացադուլ է հայտարարել
17:04 27/03/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀրայր Թովմասյան. Տեսախցիկները նպաստել են հանցագործությունների բացահայտմանը
15:23 20/03/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԻսրայել Սարգսյանի փաստաբանը դիմել է Վճռաբեկ դատարան
15:29 18/02/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎենդետայի դեպքում պատասխանատվությունը կկրի ոստիկանությունը
21:31 10/02/2014  |  Քրեական խրոնիկոնԻսոն` Թեւոսիկի եղբոր սպանության պատվիրատո՞ւ (Տեսանյութ)
23:59 03/02/2014  |  Քրեական խրոնիկոնԹեւոսիկի եղբոր սպանության կասկածանքով կա ձերբակալված անձ.News
14:31 27/01/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՈստիկանությունը` Թևոսիկի եղբոր սպանության մասին
12:34 27/01/2014  |  ԼՐԱՀՈՍՍարյան փողոցում սպանվել է հանցագործ աշխարհում հայտնի Թևոսիկի եղբայրը. Shamshyan

Արխիվ

[]